Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կան ջոկատներ։ Ապստամբությունը սկըս– վել է հարավ–արևմտյան Ռուսաստանում, տարածվել Լեհաստանում և Ուկրաինա– յում՝ ընդգրկելով ավելի քան 70 քաղաք։ Մի քանի ճակատամարտերում պարտու–թյան մատնհլով ցարական զորքերին՝ Բոլոտնիկովը պաշարել է Մոսկվան (1606-ի հոկտ․ 7 – դեկտ․ 2), սակայն վճռական պահին ցար Վ․ Շույսկու կողմն են անցել Գ․ Սումբուլովի և Պ․ Լյապունովի ազնվա–կանական ջոկատնևրը, այնուհետև՝ Ի․ Պաշկովի ջոկատը։ Ապստամբները դեկտ․ 2-ին վճռական ճակատամարտում պարտվել են, նահանջել Կալուգա և 1606– 1607-ի ձմեռը անցկացրել այդտեղ, այնու–հետև ճեղքելով պաշարման օղակը՝ ան–ցել են Տուլա և միացել Ի․ Մուրոմեցի ջո–կատներին։ Տուլայում, չորսամսյա պաշա–րումից հետո, երբ Վ․ Շույսկին խոստացել է խնայել պաշարվածների կյանքը, ապըս– տամբները հանձնվել են։ Տակառակ ցարի խոստման, Բոլոտնիկովը և Մուրոմեցը մահապատժի ևն ենթարկվել։ Ապստամ–բությունը ճնշվել Է, որովհետև տարերա–՝ յին էր, ապստամբները չունեին հասուն քաղաքակաև ծրագիր և միամիտ հավատ էին տածում միապետության նկատմամբ։ Ապստամբությունը Ռուսաստանում ճոր–տատիրության դեմ առաջին խոշոր ելույ– թըն էր։ Տետագա շարժումներն ընդու–նել են գյուղացիական պատերազմների բնույթ։ Գրկ․ Восстание И․ Болотникова․ Документы и материалы, М․, 1959; Смирнов И․, Восстание Болотникова 1606 – 1607, М․, 1951․

ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԴԵՊՈՒՏԱՏՆԵՐԻ ՍՈ–ՎԵՏՆԵՐ, մասսայական քաղաքական ընտ–րովի կազմակերպություններ Ռուսաստա–նում։ Առաջին անգամ ստեղծվել են 1905– 1907-ի հեղափոխության ժամանակ։ 1917-ի փետրվարյան հեղափոխությունից հետո Բանվորների և զինվորների դեպուտատ–ների սովետների օրինակով Գ․ դ․ ս․ ստեղծվեցին Ռուսաստանի գրեթե բոլոր ՆահաՆգՆերում ն․ գավառներում։ Նահան–գային 1ւ գավառային Գ․ դ․ ս․ ընտրվում էին գյուղացիների ներկայացուցիչների նահանգային և գավառային համագու–մարներում։ 1918-ի հունվ․ 13(26)-ին Գ․ դ․ ս*ի III համառուսաստանյան համագու–մարը միացավ Սովետների III համառու– սաստանյան համագումարին։ 1917-ի հոկ–տեմբերից մինչև 1918-ի մարտը նահան–գային և գավառային Գ․ դ․ ս․ ամենուրեք միաձուլվեցին Բանվորների և զինվորների ղեւկոււոա աների սովետներին։

ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԵՐԿՐԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ

ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, կայացել է Թիֆլիսում 1917-ի հունիսի 20–26-ին։ Նպատակն էր՝ կանխել Անդրկովկասում սկսված ագրա–րային շարժումները։ Մասնակցել է 869 պատգամավոր (մենշևիկներ, էսեռներ, դաշնակցականներ, սոցիալ–ֆեդերալիստ– ներ ևն)։ Նախագահն էր Ն․ ժորդանիան։ Քննարկվել ևն ժամանակավոր կառավա–րության նկատմամբ վերաբերմունքի, պա–տերազմի և խաղաղության, ագրարային հարցերը։ Տամագումարում ղեկավար դեր էին խաղում մենշևիկները, որոնք և մեն–շևիկյան որոշումներ անցկացրին քննարկ–ված հարցերի վերաբերյալ։ Ընդունվեց հողի «մունիցիպալիզացիայի» մենշևիկ– յան ծրագիրը, որը գյուղացիներին շե–ղում էր հողային հարցի լուծման հեղա– վւոխական ուղուց և հողի տնօրինությու–նը հանձնում իշխանության տեղական մարմիններին (մունիցիպալիտետներին), որոնցից գյուղացիները պետք է վարձա–կալեին հողը։ Սակայն այդ ծրագիրը մինչև գործադրվելը ներկայացվելու էր Սահմա–նադիր ժողովի քննարկմանը։ Տամագու– մարը ընտրեց Գյուղացիական դեպու–տատների երկրային կենտրոն (սովետ), որն ամբողջությամբ մենշնիկյան էր։ Սո–վետը գործարքի մեջ մտավ Անդրկովկաս՜ յան հատուկ կոմիտեի (Օզակոմի) հետ և հավանություն տվեց գյուղացիական շարժումները ճնշելու նրա քաղաքակա–նությանը։ Բոլշևիկները վճռական պայ–քար ծավալեցին «գյուղացիական կենտ–րոնի» դեմ՝ մերկացնելով նրա հակահե– ղավւոխական բնույթը։

ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ 1912 (Գյուղացիների ժամանակավոր կախ–յալ վիճակի վերացման օրենք յ, ագրարա–յին ռեֆորմ։ 1860–70-ական թթ․ գյուղա–ցիական ռեֆորմներն Անդրկովկասում (տես Գյուղացիական ռեֆորմ /86/, Գյու–ղացիական ռեֆորմ Հայաստանում 1870) տարածվեցին միայն կալվածատիրական գյուղացիների վրա և ըստ էության չլու–ծեցին գյուղացիների հողային հարցը, նրանք ընկան կախյալ կամ կիսակախյալ վիճակի մեջ։ 1905–07-ի ռուս, առաջին հեղափոխության, ինչպես և նրան հաջոր–դած տարիներին գյուղացիական շարժում–ներն աշխուժացան նան Անդրկովկասում։ Այդ շարժումները ճնշելու նպատակով Կովկասի փոխարքա Վորոնցով–Գաշկովը 1910-ի ևունիսին նախագիծ ներկայացրեց կառավարությանը՝ գյուղացիների ժամա–նակավոր կախյալ վիճակի վերացման մա–սին։ Ցարական կառավարությունը, հաշ–վի առնելով ստեղծված իրադրությունը և ղեկավարվելով ստոլիպինյան ագրարային քաղաքականության սկզբունքներով (տես Ստուիւկինյան ագրարային ռեֆորմ), 1912-ի դեկտ․ 20-ին օրենք հրապարակեց Անդրկովկասի կալվածատիրական գյու–ղացիների ժամանակավոր կախյալ վի–ճակի վերացման մասին։ Այդ օրենքով 1913-ի հունվ․ 1-ից նրանք դասվում էիև սեփականատեր շինականների շարքը։ Պե–տության օժանդակությամբ գյուղացինե–րը պարտադիր կարգով գնում էին իրենց հողաբաժինը՝ 28,41 կամ 56 տարվա ըն–թացքում արժեքը պետությանը վերադարձ–նելու պայմանով։ Մինչև փրկագնի լրիվ մարումը նրանք պետք է պետ․ գանձարան մուծեին սահմանված տոկոսները․ 28 տար–վա ժամկետի դեպքում մեկ ռուբլու դիմաց տարեկան 6 կ․, 41-ի՝ 5 կ․, 56-ի՝ 4,5 կ․։ Գյուղատեղերն ու այգիները, սեփակա–նատիրական իրավունքով, անվճար անց–նում էիհ գյուղացիներին։ Կալվածատե–րերը հողի արժեքը միանվագ ստանում էին պետ․ գանձարանից։ Անդրկովկասում վերջապես վերացվում էիև ֆեոդալական հարաբերությունների մնացորդները, նը– պաստավոր պայմաններ էին ստեղծվում կապիտալիզմի զարգացման համար։ Իսկ գյուղացին (կալվածատիրական գյուղա–ցիության միայն 5% –ը փրկագնեց իր բաժ– նեհողը) հողի սեՓականատևր դառնալու համար ընկնում էր ծանր պարտքերի տակ, ուժեղանում էր նրա քայքայման ու աղ–քատացման պրոցեսը։ Անդրկովկասի բոլ–շևիկները խստորեն քննադատեցին Գ․ կ․ և պահանջեցին ամբողջ հողը հանձնել գյուղացիներին։ Գրկ․ Ավղալբեկյան !«․, ՞Հողային հարցը Արևելյան Հայաստանում (1801 – 1917 թթ․), Ե․, 1959։ АмбарЯН А․ С․, Развитие капиталистических отношений в армянской деревне (1860–1920), Е․, 1955․ Վ․ Պարսամյան

ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՀԱՐՑ, սոցիալիստա–կան հեղափոխության, պրոլետարիատի դիկտատուրայի, սոցիալիզմի ու կոմու–նիզմի կառուցման մարքս–լենինյան ուս–մունքի բաղկացուցիչ մասը։ Գ․ հ․ բանվոր դասակարգի դաշնակցի հարցն է՝ քաղա–քական իշխանության նվաճման ու ամ–րապնդման, նոր հասարակարգի կառուց–ման համար նրա պայքարում։ Կ․ Մարքսը և Ֆ․ Էնգելսը նշել են, որ բանվոր դասա–կարգը կարող է կատարել իր համաշխար–հային պատմական միսիան, կործանել շաևագործողական կարգերը և հին աշ–խարհի փլատակների վրա կառուցել նո–րը միայն գյուղացիության ակտիվ աջակ–ցությամբ, նրա հետ սերտորեն դաշնակ–ցած։ Տասարակության հեղափոխական վերափոխման գործում գյուղացիության դերի վճռական նշանակությունը բացա տրվում է այն մեծ տեսակարար կշռով, որ նա ունի կյանքի շատ ասպարեզնե–րում։ Կապիտալիստական հասարակու–թյան մեջ գյուղացիությունը միասնական, ամբողջական դասակարգ չէ, նա տրոհ–ված է երեք հիմնական խմբերի՝ կուլակ–ների, չքավորների ու միջակների։ Առա–ջինների շահերն ու ձգտումները համընկ–նում ևն արդյունաբերական բուրժուա–զիայի շահերի հետ, երկրորդնևրինը՝ բանվոր դասակարգի, իսկ երրորդները տատանվում են նրանց միջն՝ անցնելով մերթ մեկի, մերթ մյուսի կողմը։ Պատմա–կան փորձը վկայում Է, որ լինելով ցիրու–ցան, մանր սեփականատիրական դասա–կարգ, գյուղացիությունն ի վիճակի չէ համախմբվելու, ինքնուրույն քաղաքա–կան պայքար մղելու իշխանության ու ազատության համար։ Միայն պրոլետա– րիատի հետ դաշնակցած ու նրա անմիջա–կան ղեկավարությամբ նա կարող է թո–թափել շահագործման լուծը, ձեռք բերել լիակատար ազատություն։ Վ․ Ի․ Լենինը բազմակողմանիորեն մշակել ու ապացու–ցել է գյուղացիության հետ բանվոր դա–սակարգի դաշինքի վճռական դերը, ցույց տվել Գ․ հ–ի լուծման ձևերն ու մեթոդ–ները՝ ռուսական հեղափոխության տար–բեր էաապներում։ Ցարիզմի դեմ պայքա–րի սկզբնական էտապում, երբ առաջին պլան էիև մղվել դեմոկրատական խնդիր–ները, կուսակցություևը ղեկավարվել է առաջին լոզունգով, պայքարել ամբողջ գյուղացիության հետ բանվոր դասակար–գի դաշինքի իրականացման համար՝ այն ուղղելով ընդևանուր թշնամու՝ ցարիզմի ու կալվածատերերի դեմ, հանուն բուր– ժուա–դեմոկրատական հեղափոխության հաղթանակի։ Երկրորդ ստրատեգիական լոզունգով, որն է՝ կենսագործել բանվոր դասակարգի դաշինքը չքավոր գյուղացիոլ–