թյունը մի շարք միջոցառումներով– (1846-ի հրովարտակ, 1847-ի և 1851-ի կանոնա–դրություններ նն, որոնք չեն իրականաց–վել) փորձեց ամրապնդել ֆեոդալա–ճոր– աատիրական կարգը Անդրկովկասում և Տայաստանում։ Իսկ արդևն 1870-ի մա–յիսի 14-ի կանոնադրությամբ, ապա 1875-ի մայիսի 14-ի ու 1877-ի սեպտ․ 5-ի կանոն–ներով կառավարությունը գյուղացիական ռեֆորմ անցկացրեց նաև Արևելյան Տա– յաաոանում, որը փաստորեն ոչինչ չարեց գյուղացիների վիճակը բարելավելու հա–մար։ Պահպանվեցին նրանց սակավա–հողությունն ու տերունական պարտավո– րությունները։ Ռեֆորմը չտարածվեց պետ․ ու վանքապատկան գյուղացիների վրա։ Կալվածատիրական Գ–յան մեջ նախ–կինի պես մեծամասնություն էիև կազմում մուլքադարական գյուղացիները։ XIX դ․ Արևմտյան Տայաստանի Գ․ գտնվում էր ճորտական ն կիսաճորտական վիճակում։ 1830–60-ական թթ․ Թուրքիայում կա–տարված բարենորոգումները (տես Թանզիմաթ) էական վւոփոխություններ չմտցրին հայ Գ–յան դրության մեջ։ Աբ– դուլ Տամիդ II-ի կառավարման տարի–ներին հայ գյուղացիները ենթարկվեցին ազգային, սոցիալական ավելի դաժան ճնշումների և հալածանքների։ Սուլթանը արգելեց հայ գյուղացիների տեղաշար–ժերը գյուղից քաղաք, գյուղից գյուղ։ Պարբերաբար կազմակերպվող ջարդերը (1894–96-ին զոհվեց 300 հզ․ հայ) և հետզհետե ծավալվող արտագնացությու– նը նվազեցրին հայ Գ–յան թիվը։ Չնա–յած դրան, Գ․ շարունակում էր կազ–մել արևմտահայ բնակչության մեծամաս–նությունը։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին արևմտահայ Գ–յան մեջ կային մարաբա– ներ, որոնք բաժանվում էին երկու խմբի՝ ընչազուրկների և միայն անասուններ ու աշխատանքի գործիքներ ունեցողների, նրանք վարձակալում էին աղաների ևո– ղերը և ընկնում ֆեոդալական կախվա–ծության մեջ։ Կային նաև խաֆիրատա գյուղացիներ, որոնք որոշակի հարկ էիև տալիս քուրդ աղաներին իբրև իրենց «պաշտպանների»։ Խաֆիրությունը տա–րածված էր Սասանում, Խութում, Մա–շում, Մոկսում, Շատախում ևն։ Արևմտա–հայ Գ–յան մի մասը ազատ էր, բայց սա–կավաթիվ էր և ցրված երկրի տարբեր շրջաններում։ Տայ Գ–յան վիճակը Թուր– քիայում չբարելավվեց նաև 1908-ի երիտ–թուրքական հեղափոխությունից հետո, ընդհակառակն, սաստկացան նրանց ազ–գային ու սոցիալական ճնշումները, ուժե–ղացավ արտագաղթը։ Առաջին համաշ–խարհային պատերազմի տարիներին արև– մըտահայ Գ–յան մի մասը դարձավ ջար–դերի զոև, տեղահանված մասն էլ փրկվե–լով ցեղասպանությունից՝ ցրվեց աշխար–հով մեկ, մնացածները հարկադրված ըն–դունեցին մահմեդականություն։ Տայ Գ․ ինչպես պատմական անցյա–լում, այնպես էլ XIX դ․ և XX դ․ սկզբին արիաբար պայքարել է իր ազգային ու սոցիալական ազատագրության համար։ Դրա վկայություններն են Սևանի ավա–զանի, Ղարաբաղի, Լոռու, Զանգեզուրի, Զեյթունի, Սասանի, Չարսանջակի, Վաս– պուրականի գյուղացիական ելույթները։ Տոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակի և սովե–տական իշխանության ևաստատման շնոր–հիվ արմատապես Փոխվեց Տայաստանի Գ–յան հասարակական–ւոնւո․ դրությունը։ 1920-ի դեկա․ 28-ի #դեկրեաով ազգայնաց–վեց ամբողջ հողը և գյուղացիների օգտա–գործմանը հանձնվեց 1,5 մլն․ հա հողա–տարածություն։ 20-ական թթ․ ագրարային վերափոխումները արագացրին գյուղա–տնտեսության վերականգնումը։ Նէպի և գյուղատնտեսության վերականգնման ու զարգացման շնորհիվ զգալի տեղաշար–ժեր կատարվեցին Գ–յան սոցիալ–դասա– կարգային կառուցվածքում (տես Նոր ւոըն– ա եսական քաղաքականություն)։ Գյուղը միջականում Էր, կրճատվում չքավորների ու կուլակների թիվը։ Աշխատավոր գյու–ղացիները ներգրավվում էին գյուղատըն– տեսական կոոպերացիայի մեջ, որը սո– ցիալիզմի կառուցման ուղին էր գյուղում։ 1920-ին կոոպերացված էր Տայաստանի գյուղացիական տնտեսությունների 45%–ը։ 1929–30-ին սկսվեց մասսայական կոլեկ–տիվացումը (տես Գյուղատնտեսության կոչեկտիվացում)։ 1932-ին կազմակերպ–ված էին 892 կոլտնտեսություններ, որոնք ընդգրկում էին գյուղացիական տնտեսու–թյունների 37,9%։ը։ 1937-ին կոլեկտիվա–ցումը հասավ 88,7%-ի։ Գյուղատնտեսու–թյան մեջ սոցիալիստական արտադրա–կան հարաբերությունները տիրապետող դարձան 30-ական թթ․ վերջին։ Սոցիալիզ–մի հաղթանակի հետևանքով ձևավորվեց սովետական հասարակության նոր դասա–կարգը՝ կոլտնտեսային Գ․։ Ամրապնդվեց բանվոր դասակարգի և կոլտնտեսային Գ–յան դաշինքը, որտեղ առաջատար դերը պատկանում էր բանվոր դասակարգին։ Ստեղծվեց սովետական ժողովրդի բա–րոյաքաղաքական միասնությունը (տես Բանվոր դասակարգի ն գյուղացիության դաշինք հոդվածը)։ Կոլտնտեսային ար–տադրական հարաբերությունների ամ–րապնդման և զարգացման գործում կարե– վոր նշանակություն ունեցավ ՍՄԿԿ ԿԿ–ի մարտյան պլենումը (1965)։ Կոմունիստա–կան կուսակցությունը մշակել և կենսա–գործում է գյուղատնտեսության ինտեն–սիվացման, արտադրության ավելացման և կոլտնտեսային Գ–յան ու գյուղատնտ․ բանվորների նյութական և կուլտուրական մակարդակի բարձրացման լայն ծրագիր։ Խոշորացման և, մասնավորապես, սովե–տական տնտեսությունների վերածվելու շնորհիվ (գլխավորապես թույլ և քաղա–քամերձ տնտեսությունների հաշվին) զգա–լի չափով պակասեց ՏՍՍՏ կոլտնտե–սությունների թիվը։ 1940-ի 1030 կոլտնտե–սության և նրանցում ընդգրկված ավելի քաև 180 հզ․ տնտեսությունների դիմաց, 1973-ին հանրապետությունում կար 376 կոլտնտեսություն, 86,1 հզ․ տնւռեսու– թյամբ։ Կոլտնտեսական գյուղացիների թիվը 1970-ին հասնում էր 427 հզ․, որը հավասար է ամբողջ բնակչության 17,1%-ին 1959-ի 37,5% –ի դիմաց։ 1959– 1970-ին գյուղական բնակչության մեջ կոլտնտեսականների տեսակարար կշի–ռը 69,4%–ից իջավ 39,0%–ի։ Ինդուստրաց–ման և գյուղատնտեսության մեքենայաց–ման շնորհիվ նվազել է ՜նաև ամբողջ գյու– ղական բնակչության տեսակարար կշիռը, չնայած այն բացարձակորեն աճել է։ 1926-ին գյուղական բնակչությունը կազ–մում էր հանրապետության ամբողջ բնակ–չության 81,0, իսկ 1974-ին՝ 37,7% –ը։ Ժամանակակից կոլանա․ արտադրու–թյունը ղեկավարում և կազմակերպում են բարձրագույն և միջնակարգ մասնագիտա–կան կրթությամբ նախագահներ, բրի–գադավարներ, ֆերմաների վարիչներ, գյուղատնտեսներ, անասնաբույծներ, անասնաբույժներ, ինժեներներ ու տեխ–նիկներ։ Կոլտնտ․ դաշտերում աշխատում են 7,5 հզ․ ավելի տրակտորիստներ, կոմ–բայնավարներ ու վարորդներ։ 1920-30- ական թթ․ վերացվեց գյուղական բնակ–չության անգրագիտությունը։ 1939-ին գյուղում յուրաքանչյուր հազար բնակչից բարձրագույն կրթություն ուներ միայն երկու մարդ, իսկ 1973-ին՝ 17-ը։ Թերի բարձրագույն և միջնակարգ կրթություն ունեցողների թիվը համապատասխանա–բար 59-ից բարձրացել է 369–ի (տես Կուչ՜ տարական հեղափոխություն)։ Արմա–տական փոփոխություններ են տեղի ունե–ցել սովետական Գ–յան հոգևոր կյանքում և կենցաղում, աճել է նրանց կուլտուրա–կան մակարդակը։ Արտադրողական ուժե–րի զարգացման և գիտատեխնիկական հեղափոխության շնորհիվ գյուղատնտե–սությունը աստիճանաբար դրվում է ին–դուստրիալ հիմքի վրա։ Վերացվում են գյուղի և քաղաքի միջև եղած էական տար–բերությունները։ Կոոպևրատիվ–կոլտըն– տեսային սեփականությանը մոտենում է համաժողովրդական սեփականության մա–կարդակին։ Այդ ամենը նպաստում է սո–ցիալիստական հասարակության երկու հիմնական դասակարգերի տարբերու–թյունների վերացմանը և տանում է դեպի միատարր, անդասակարգ կոմունիստա–կան հասարակության ստեղծում։ Գրկ․ Էնգելս Ֆ․, Գյուղացիական հարցը Ֆրանսիայում և Գերմանիայում, Ե․, 1935։ Ն ու յ ն ի, Գյուղացիական պատերազմը Գեր– մանիայում, Ե․, 1940։ Լենին Վ․ Ի․, Կա–պիտալիզմի զարգացումը Ռուսաստանում, Երկ․, հ․ 3։ Ն ու յ ն ի, Գյուղական չքավորու–թյանը, Երկ․, հ․ 6։ Նույնի, Սոցիալ–դե– մոկրատիայի ագրարային ծրագիրը 1905 – 1907 թվականների ռուսական առաջին ռևո–լյուցիայի մեջ, Երկ․, հ․ 13։ Ն ու յ ն ի, Զեկու–ցում գյուղի աշխատանքի մասին մարտի 23-ին, [ՌԿ(բ)Պ VIII համագումարը 18–23 մարտի 1919 թ․], Երկ․, հ․ 29։ Ն ու յ ն ի, Կոոպերացիայի մասին, Երկ․, հ․ 33։ Ленин В, И․, О союзе рабочего класса и крестьян- ctea․ [Сборник], М․, 1954; Մ անան– դ յ ա ն“ “Հ․, Ֆեոդալիզմը հին Հայաստանում, Ե․, 1934։ Ադոնց Ն․, Պատմական ուսում–նասիրություններ, Փարիզ, 1948։ Պ ո ղ ո ս– յ ա ն Ս․ Պ․, Գյուղացիների ճորտացումը և գյուղացիական շարժումները Հայաստանում IX–XIII դդ․, Ե․, 1956։ Հակոբյան Ս․, Հայ գյուղացիության պատմություն, հ․ 1–2, Ե․, 1957–64։ Ավդալբեկյան I”․ Հ․, Հողային հարցը Արևելյան Հայաստանում (1801-1917), Ե․, 1959։ Ռ շ տ ՈԼ ն ի Վ․, Ուրվագծեր Հայաստանի գյուղացիության պատմության, մաս 1–2, Ե․, 1960–68։ Ս ա ր– գ ը ս յ ա ն Գ․, Հին Հայաստանի սոցիալ– տնտեսական զարգացման ուղիների մասին, Ե․, 1962։ Եգանյան Մ․ Ն․, Հայաստանի հետռեֆորմյան ագրարային հարաբերու–թյունները, Ե․, 1964։ Համբարյան Ա․ Ս․, Ագրարային հարաբերությունները Արև–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/133
Արտաքին տեսք