Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կան, հումքային, էներգետիկ պաշարները ն ազգային առանձնահատկությունները։ Արդ․ արտադրանքը 10–15 տարում նա–խապատերազմյան մակարդակը գերա–զանցելու էր 80–100% –ով, ծանր արդյու–նաբերությանը՝ 2,2, քիմիականը՝ 2,5, մետալուրգիան՝ կրկնակի, սպառման առարկաները՝ 1,5 անգամ։ Առանձնահա–տուկ ուշադրություն էր դարձվում երկա–թուղային տրանսպորտի զարգացման վրա․ պետք է կառուցվեր 20–30 հզ․ կմ երկա–թուղի։ Մեծ աշխատանքներ էին նախա–տեսվում գյուղատնտեսության մեքենա–յացման, ագրոքիմիայի, հողագործության առաջավոր մեթոդների ներդրման, ոռոգ–ման և մելիորացիայի զարգացման ուղ–ղությամբ։ Գ–ի պլանը կատարվեց սահ– մաևված ժամկետևերում, հիմնական ցու– ցանիշների գծով՝ նվազագույն ժամկե–տում՝ 10 տարում։ Ըստ Գ–ի պլանի, շա–հագործման հանձնվեցին Կաշիրայի (1922), «Կրասնի Օկտյաբր» (1922), Կիզելի (1924), Գորկու (1925), Շատուրայի (1925) ՋԷԿ– երը։ 1926-ին հաջորդաբար շահագործման հանձնվեցին ՍՍՏՄ հիդրոէներգետի–կայի առաջնեկները՝ Բոզսուի, Երևանի 1-ին ն Վոլխովի հիդրոէլեկտրակայան–ները, իսկ 1927-ին սկսվեց Եվրոպայում ամենախոշոր (560 հզ․ կվւո)՝ Գնեպրի ՏԷԿ–ի կառուցումը։ 1931-ին էլեկտրա–էներգիայի տարեկան արտադրությունը ՍՍՏՄ–ում հասավ 10,7 ւՏբղ կվա ժ, շրջա–նային էլեկտրակայանների հզորությունը՝ 2105 հզ․ կվա։ 1935-ին Գ–ի պլանը գերա–կատարվեց բոլոր հիմնական ցուցանիշնե– րով։ Շրջանային էլեկտրակայանների հզո–րությունը կազմեց 4,34 մլն կվա, արդ․ արտադրանքի ընդհանուր ծավալը 1913-ի համեմատությամբ աճեց 5,7 անգամ։ Գե–րակատարվեցին նաև ածխի, նավթի, չու– գունի, պողպատի ևնի արտադրության պլանները։ ԳՈԹԱ (Gotha), քաղաք Գերմանական Դե–մոկրատական Տանրապետության Էր– ֆուրտ օկրուգում։ 57 հզ․ բն․ (1970)։ Գի–տական և քարտեզագրական հնագույն կենտրոն է։ Զարգացած են գրահրատա–րակչությունը, վագոնաշինությունը, մե–տաղամշակումը, սննդի ն քիմ․ արդյու–նաբերությունը։ Պահպանվել են XIII – XVI դդ․ ճարտարապետական– հուշարձան–ներ։

ԳՈԹԱԿԱՆ ԳԻՐ, գոթական մինուսկուլ, լատինական միջնադարյան գրի խիստ ձնափոխված տեսակ։ Փոխարինել է կա– 21 ci 2>b Sc 3) b (Տ e $ f © g Si 3i SI SDim 9?ti Do Dq dtx ©fgfc Uu 33 d 2Ց ft 3Ey 3)9 Зз Գոթական գիր րոլինգյան մինուսկուլին։ Պահպանված առաջին նմուշները հանդիպում են X դա–րից։ Գ․ գ․ կերպարվեստի մեջ առաջացած գոթական ոճի ազդեցությամբ XII դ․ Եվ– րոպայում մեծ տարածում է ստացել։ Տար–բերում են 4 տեսակ․ 1․ տեքստուրա՝ սուր գրատեսակ, 2․ ֆրակտուրա՝ բեկված գծե–րով սուր գրատեսակ, 3․ շվաբախեր՝ որոշ տառերի բոլորակ գծերով բեկված գրա– տեսակ, 4․ բոլորակ՝ անցման ձև գոթա–կանից հումանիստականին (բոլորգիր լա–տինականին), որը լայնորեն տարածվել է Իտալիայում, XV դ․ սկզբին։ Ձեռագիր և տպագիր տառատեսակները հատկապես կիրառվել են Գերմանիայում՝ բոլորգիր լատինական տառերին զուգընթաց։ Գ․ գ․ որոշ չափով պահպանվում է ԳՖՏ–ում, իսկ ԳԴՏ–ում ունի խիստ սահմանափակ կիրա–ռություն։ Գրկ․ Լոուկոտկա Զ․, Գրի զարգա–ցումը, Ե․, 1955։ Истрин В* А․, Раз–витие письма, М․, 1961․

ԳՈԹԱԿԱՆ Ոճ, գ ո թ ի կ ո (իտալ․ gotico – գոթական), Արնմտյան, Կենտ–րոնական, մասամբ՝ Արևելյան Եվրոպայի XII դ․ կեսից մինչն XV–XVI դդ․ արվեստի իշխող ոճը։ Վերածննդի հումանիստները (Զ․ Վազարի) միջնադարյան արվեստը (Անտիկի և Վերածննդի միջև ընկած ժա–մանակաշրջանի արվեստը) համարելով «բարբարոսական», որպես նվաստացումն՝ կոչեցին գերմ․ արլ․ ցեղերի՝ գոթերի, ան– վամբ։ XIX դ․ սկզբին, երբ X–XII դդ․ արվեստի համար ընդունվեց «ռոմանական ոճ> տերմինը, Գ․ ո–ի ժամանակաբանա–կան շրջանը նեղացվեց, այն իր հերթին բաժանվում է՝ վաղ (XII դ․), հասուն կամ բարձր (XIII–XIV դդ․) ն ուշ գոթիկոյի (XIV դ․ վերջ – XV դ․)։ Գոթիկոն, ինչպես և ռոմանական ոճը, տարածվել և զարգա–ցել է կաթոլիկ դավանանքի երկրներում և նրա ևովանու ներքո։ Նրա գաղափարա–խոսությունը պաշտպանում էր ավատա– տիրական–եկեղեցական հիմունքները։ Նշանակությամբ՝ գլխավորապես պաշտա–մունքային, թեմատիկայով՝ կրոնական։ Գ․ ո․ ևարաբերակցված էր «ևավերժու– թյանը» և «բարձրագույն» իռացիոնալ ուժե–րին։ Այստեղից էլ բխում էր գեղարվես–տական մտածողության խորևրդանշական– այլաբանական եղանակը և լեզվի պայմա–նականությունը։ Սակայն գոթիկոյում զարգացել են նաև ժող․ ռեալի սա ական միտումները, որոնք արտացոլում էին ար– հեստավորական–համքարային ն առևտրա–կան բնակչության ինքնագիտակցումը։ Նա արտացոլեց միջնադարյան հասարա–կության կառուցվածքային հիմնական փո–փոխությունները․ կենտրոնացված պետու–թյունների կազմավորումը, քաղաքների աճը, առևտրա–արհեստավորական համ–քարային, արքունի–ասպետական շեր–տերի բարձրացումը։ Տասարակական գի–տակցության զարգացման, արհեստների ն տեխնիկայի ավելի բարձր մակարդակի այդ ժամանակաշրջանում թուլանում էին միջնադարյան կրոնական դոգմատիկ աշ–խարհայացքի հիմունքները, ընդարձակ–վում իմացության, իրական աշխարհի գե–ղագիտական ընկալման հնարավորու–թյունները։ Գոթիկոն գլխավորապես զար–գացել է իբր քաղաքի ճարտ․, քաղաքաշի–նություն ն քաղաքացիական ճարտ․։ Ստեղծվեցին նոր տիպի, գոթիկոյին բնո–րոշ շենքեր՝ ռատուշա, հիվանդանոց, բոր–սա, բնակելի տուն, առնտրական շենք, գիլդիական տուն, պահեստատուն, քա–ղաքային աշտարակ – «բեֆրուա» են։ Կազմավորվում էր քաղաքային անսամբ–լը, բաղկացած պաշտամունքային և աշ–խարհիկ կառույցներից։ Չնայած միջնա– դարյան քաղաքների բազմատիպությանը, ընդևանրացավ նրանց բնութագիրը։ Արն– մըտյան Եվրոպայում քաղաքների սաղմ–նավորման նյութական հիմքը արհեստնե–րի և առևտրի զարգացումն էր, ուստի ն, որպես կանոն, նրանք գոյանում էին ջրա–յին ճանապարհներին՝ գետերի ափերին, ծովախորշերում, որտեղ անցնում էին խո–շոր առնտրական ուղիները (ի տարբերու–թյուն Արնելքի քարավանային ճանապարհ–ների)։ Քաղաքը հաճախ դրվում էր գե–տերի միահատումից առաջացած անկյան մեջ, երկու կողմից նրա բնական պաշտ– պանվածությունը լրացնում էին արհես–տական ամրացումները՝ դարպասներով և վերդարպասյա աշտարակներով քարե պարիսպը, հողապատնեշը, խանդակը են։ օ ւօ 20 մ Գոթական ոճի տաճարների հա–տակագծեր․ 1․ Ռեյմսի տաճարը (Ֆրան–սիա, 1211 – 1311), 2․ Աննենկիրխեն Աննա– բերգ–Բուխ հո լցում (ԳԴՀ, 1499 – 1525), 3․ Օլե– վիստե եկեղեցին Տալլինում (XIII –XVI դդ․) Քաղաքի կենտրոնում գերիշխողը տա–ճարն էր կամ դղյակը։ Առաջատար տիպը դարձավ տաճարը՝ ճարտ–յան, քանդակի, գեղանկարչության (ներկայանում էր առա–վելապես վիտրաժներով) համադրման բարձրագույն ձևը, քաղաքի կյանքի հա–մակենտրոնացման վայրը, ուր ժամասա–ցությունից բացի տեղի էին ունենում ժողովներ, խաղացվում էին միստերիա–ներ։ Չափերով բավական մեծ՝ նա հա–ճախ տեղավորում էր քաղաքի ողջ բնակ–չությունը։ Գոթական տաճարների հիմ–