վ–ին հետևել են ժ․ Կազոտը իր «Սիրա–հարված սատանա»–ով (1772), 0․ Բալ– զակը (վաղ շրջանի ստեղծագործություն–ներում) և ուրիշներ։ Ա․ ՌադկլիՖի վե–պերը ազդել են Զ․ Գ․ Բայրոնի և Վ․ Սկո– տի վրա։ Գ․ վ․ մեծ դեր է խաղացել Եվրո– պայում և Ամերիկայում ռոմանտիզմի ձևավորմաև գործում (Է․ Տ․ Ա․ Տոֆմաև, Ա․ Վինյի, Է․ Պո)։ Գրկ․ История английской литературы, т․ 1, в․ 2, М․, 1945․
ԳՈԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ, գերմանական սո– ցիալ–դեմոկրաաների ծրագիրը՝ ընդուն–ված Գռթայի համագումարում (1875), որ–տեղ այզենախակաևները (ս–դ․ բանվո–րական կուսակցություն) և լասալական Գերմանական համընդհանուր բանվորա–կան միությունը միավորվեցին Գերմա–նիայի սոցիալիստական բանվորական կուսակցության մեջ։ Ծրագրում ձևակերպ–վել է այն դրույթը, որ բանվոր դասակար–գի ազատագրումը պահանջում է փոխել արտադրության միջոցների մասնավոր սե–փականությունը հասարակականով։ Կու–սակցության առաջ նպատակ է դրվել ազատագրել բանվոր դասակարգին և ստեղծել սոցիալիստական հասարակարգ։ Դրա հետ միասին Գ․ ծ․ պարունակում Էր պրոլետարական շարժման ծրագրային և տակտիկական մի շարք հարցերի լուծման ոչ ճիշտ դրույթներ։ Կ․ Մարքսը և Ֆ․ Էն– գելսը քնևադատության են ենթարկել Գ․ ծ–ի օպորտունիստական դրույթները, պրո– լետարիատի կողմից քաղ․ իշխանության նվաճման և սոցիալիստական հեղափոխու–թյան գաղափարի անտեսում, գյուղացիու–թյան հեղափոխականության ժխտում, պե–տության օգնությամբ, որպես սոցիալիզմի անցման միջոց, արտադրական ասոցիա–ցիաների հիմնում ևն։ Քննադատելով պե–տության դասակարգային Էության նսե–մացումը Գ․ ծ–ի նախագծում՝ Կ․ Մարքսը ընդգծել Է, որ պրոլետարիատի հեգեմո–նիայի ապահովման և սոցիալիստական հասարակարգի կառուցման համար ան–հրաժեշտ է պրոլետարիատի դիկտատու–րա։ Մարքսն ու Էնգելսը ժամանակին ձեռն–պահ մնացին ծրագրի հրապարակային պարսավումից, բայց երբ էրֆուրտյան (1891) համագումարից առաջ սոցիալ–դե– մոկրատիայի ծրագրի վերանայումը օրա–կարգի հարց դարձավ, էնգելսը հրատա– րակեց «Գռթայի ծրագրի քննադատու–թյունը» աշխատությունը, որը Մարքսը գրել էր դեռևս 1875-ի մայիսի սկզբներին։
ԳՈԹԱՅԻ ԾՐԱԳՐԻ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒ–ՆԸ», Կ․ Մարքսի աշխատությունը, մարք–սիզմի ծրագրային փաստաթղթերից մե–կը։ Գրվել է 1875-ին, «Դիտողություններ գերմանական բանվորական կուսակցու–թյան շուրջը» անվամբ։ Տրատարակել է Ֆ․ էնգելսը, 1891-ին։ Լրիվ տեքստն առա–ջին անգամ հրատարակվել է ՍՍՏՄ–ում, 1932-ին՝ ռուս․, 1933-ին՝ գերմ․։ Աշխա–տության մեջ քննադատորեն վերլուծված է գերմ․ սոցիալ–դեմոկրատների ծրա–գիրը (տես Գոթայի ծրագիր), մշակված են գիտական կոմունիզմի տեսության և մարքսիստական տնտեսագիտության կա–րևոր պրոբլեմներ։ Մարքսը «Կապի–տալ՜ում կատարած իր տնտեսագիտական հետազոտությունների հիման վրա «Գ․ ծ․ ք․»-ում առաջին անգամ հստակ ձևա–կերպել է կոմունիստական հասարակու–թյան զարգացման երկու փուլերի՝ սո–ցիալիզմի և լիակատար կոմունիզմի վե–րաբերյալ դրույթը, բնութագրել է դրանց տարբերիչ և ընդհանուր գծերը։ Տալով լիակատար կոմունիզմի համակողմանի բնութագիրը՝ Մարքսը նշել է, որ միայն լիակատար կոմունիզմի ժամանակ հասա–րակությունը կազատվի անցյալի մնացուկ–ներից (կապիտալիզմի «ծննդյան խալե– րից»), կվերանա աշխատանքի հասարա–կական բաժանման հին ձնը, կանհետանա մտավոր և ֆիզիկակաև աշխատանքի հակադրությունը, աշխատանքը, մնալով իբրև ապրուստի անհրաժեշտ միջոց, միա–ժամանակ կդառնա առաջին կենսական պահանջմունքը, արտադրողական ուժերի զարգացման հիման վրա կստեղծվի կեն–սական բարիքների լիակատար առատու–թյուն և հնարավոր կլինի իրականացնել կոմունիզմի մեծ սկզբունքը՝ «Յուրա–քանչյուրն ըստ ընդունակությունների, յուրաքանչյուրին ըստ պաևաևջմունքնե– Րի»։ Կոմունիզմը Մարքսը դիտում է որպես բնապատմական պրոցեսի արդյունք և հարցը քննարկում է այնպես, «․․․ ինչպես բնագետը կդներ մի նոր, ասենք, բիոլո–գիական տեսակի զարգացման հարցը, երբ մենք գիտենք, որ այն հենց այս կերպ է ծագել ու այսինչ որոշ ուղղությամբ է կերպարանափոխվում» (Լենին Վ․ Ի․, հ․ 25, էջ 595)։ Մարքսը հաստատում է կապիտալիզմից սոցիալիզմին անցումա–յին շրջանի քաղաքական իշխանության ուրույն ձևի հաստատման անխուսափե–լիությունը, գտնելով, որ այդ շրջանի պետությունը պետք է լինի «պրոլետա– րիատի հեղափոխական դիկտատուրան»։ Քննարկվել է նաև կոմունիստական հա–սարակությունում պետության էվոլյու–ցիայի հարցը, ցույց տրվել, որ պետության մահացման պրոցեսի էությունը պետական ֆունկցիաները ևասարակականի վե–րածվելու մեջ է։ Վերլուծելով սոցիալիս– տակաև հեղափոխության և պրոլետա– րիատի քաղաքական պայքարի տակտի–կայի կարևոր հարցեր՝ Մարքսը հիմնա–վորել է բանվոր դասակարգի ն մյուս աշ–խատավորների (հատկապես գյուղացիու–թյան) դաշինքի անհրաժեշտությունը, քննադատել է այդ դաշինքը ժխտող լա– սալականների այն դրույթը, թև բանվոր դասակարգի նկատմամբ մյուս դասա–կարգերը միայն հետադիմական զանգված են։ Աշխատության մեջ նաև բացահայտ– վում են «աշխատավարձի երկաթե օրեն–քի» (որով հավերժացվում էր պրոլետա– րիատի աղքատությունը), սոցիալիզմի կառուցման, աշխատանքի անկրճատ եկա– մըտի, դասակարգերի և պետության լա– սալյան ըմբռնումների բուրժուական, ևե– տադիմական էությունը։ «Գ․ ծ․ ք․» հայերեն հրատարակվել է հինգ անգամ՝ 1934, 1937, 1941, 1948, 1955 թվականներին։
ԳՈԹԵՐ (լատ․ Gothi, Gothones), արևելա– գերմանական ցեղեր։ Մ․ թ․ սկզբին ապ–րել են Բալթիկ ծովի հվ․ ափին և Վիսլա յի ստորին ավազանում։ II դ․ վերջին շարժվել են հվ–արլ․ և III դ․ 1-ին կեսին բնակվել Տյուսիսային մերձսևծովյան շրջանում։ 238-ին այլ ցեղերի հետ ներ–խուժել են Տռոմեական կայսրության տա–րածքը։ Կայսրությունը նրանց զիջել է Դակիան (271)։ Գ․ աստիճանաբար բա–ժանվել են երկու խմբի՝ օառգոթեր (Դնեպ– րի ստորին ավազանում) և վեսագոթեր (Դնեստրի ստորին ավազանի հվ․ շրջան–ներում)։ IV դ․ Գ․ ընդունել են քրիստոնեու–թյուն (արիոսականություն), որը տարա–ծել է Մխիթար Վուլֆիլա (Ուլֆիլա) հոգևո–րականը։ Նա ստեղծել է Գ–ի այբուբենը, գոթերենի թարգմանել Ս․ գիրքը։
ԳՈԹԵՐԵՆ, գոթերի լեզուն։ Պատկանում է հին գերմ․ լեզուների արլ․ խմբին։ Ունե–ցել է երկու բարբառ՝ օստգոթական ն վեստգոթական։ Կենդանի լեզու է եղել մինչև XVI դ․։ Գրավոր հնագույն հուշար–ձանները մեզ են ևասել գոթերի մերձ–սևծովյան բնակության ժամանակներից։ Դրանցից կարևորագույնը Արծաթյա կո–դեքսն է (մ․ թ․ V–VI դդ․)՝ թարգմանու–թյուն Ավետարանից, որը վերագրվում է գոթական եպիսկոպոս Վուլֆիլային։ Կար–ծում են, որ նույն անձնավորությունն էլ ստեղծել է գոթական այբուբենը՝ նրա հիմ–քում դնելով հուն․, մասամբ՝ լատինական այբուբենը, նաև ռուևյան գիրը։ Գ․ մեծ հետաքրքրություն է նևրկայացնում գերմ․ լեզուների պատմահամեմատական ուսում–նասիրության համար։ Գրկ․ Гухман М․М․, Готский язык, М․, 1958․
ԳՈԹԻԵ (Gautier) Թեոֆիլ [31․8․1811, Տարբ – 22․10․1872, Նեյ (Փարիզի մոտ)], ֆրանսիացի գրող, քննադատ։ Պառնաս–յան դպրոցի (տես Պառնասականներ) սկզբնավորողներից։ Վաղ շրջանի ստեղ–ծագործություններում՝ «Բանաստեղծու–թյուններ» (1830), «Ալբերտուս» (1833), «Մահվան կատակերգություն» (1838), նկատելի է բայրոնական ոգին։ Լավագույն ժողովածուներից է «Արծնապատկերներ և խեցեքանդակներ» (1852) քնարական բանաստեղծությունների գիրքը՞․ Գ*․ ■«՝Նոր արվեստ» (1852) գրքում յուրովի հիմնավո–րել է «արվեստն արվեստի համար» սկզբունքը։ Գրել է նաև արձակ․ «Մումիա–յի վեպը» (1858), «Ֆրակաս նավապետը» (1863), պատմվածքներ։ Գրաքննադատա–կան գործերից հայտնի են՝ «Գրոտեսկ–ներ» (1844, XV–XVII դդ․ մոռացված բա– նաստևղծների մասին), «Ռոմանտիզմի պատմությունը» (1874, ետմահու), ակ–նարկ Շ․ Բոդլերի մասին։
ԳՈԹՈՒՍ Լևաև Պարթենի (10․3․1905, Թիֆ– լիս – 30․1․1973, Թբիլիսի), վրացի սովե–տական գրող։ Գ–ի «Տերակլ թագավոր» (1942), «Անպարտելիները» (1943), «Գա–վիթ Շինարար» (1945) պիեսները նշանա–կալի տեղ են գրավել վրաց․ թատրոնի խաղացանկում։ «Տերոսների վիշտը» (հ․ 1–4, 1958–62) պատմական վեպը պատ–կերում է XVII դ․ ավատական երկպառա–կություններից քայքայվող Վրաստանի կյանքը։ «Միհրդատ» (1971) անավարտ պատմական վեպը հին Կոլխիդայի մա–սին է։ ԳՈԼ (Galle) Շարլ դը (22․11․1890, Լիլլ– 9․11․1970, Կոլոմբե լև–Դյոզ–էգլիզ), ֆրան–սիական պետական, զինվորական և քա–ղաքական գործիչ, գեներալ։ Մասնակ–