Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վորվեց հայկական պետականությունը, Գ․ շ–ի տարածքը կազմում էր Տայկական բարձրավանդակի արլ․ կողմում սվւռված մի ընդարձակ աշխարհի՝ Սյունիքի բաղ–կացուցիչ մասը։ Մարզպանության, այնու–հետև արաբական տիրապետության շըր– ջանում նա համառորևն մաքառել Է՝ պահ–պանելով ազգային լեզուն և մշակույթը։ Իսկ երբ X դ․ ստեղծվևց Բագրատունյաց թագավորությունը և Սյունյաց իշխանու–թյունը մտավ նրա քաղաքականության ոլորտը, Բուն Զանգեզուրի մի շարք բնա–կելի կենտրոններ ձեռք բերեցին կարևոր դիրք։ 896–906-ին կառուցվեց Տաթևի վանքը։ X–XI դդ․ բարձրացան Բղենո Նորավանքը, Շնևերի վանքը ևն։ Տնտ․ ու մշակութային վերելքին մեծ հարված հասցրին սելջուկները, որոնք Զանգեզուր ներխուժեցին XI դ․ 70-ական թթ․։ XII դ․ Զանգեգուրում ապաստան գտավ միջտոհմական պայքարում պարտված՝ իշխանական Օրբելյան տոհմը (տես Օր– քեչյաններ), որը ձուլվելով տեղական իշ–խանական տներին՝ ստանձնեց ղեկա–վար դեր։ Սյունիքի իշխաններին՝ Օրբել– յաևներին ու Պռոշյաններին, Զաքարյան– ների օգնությամբ հաջողվեց երկրամասը ազատել սելջուկներից և ևաստատել իրենց իշխանությունը։ XIII – XIV դդ․ տեղի ունե–ցան նոր ասպատակություններ, հևռավոր մոնղոլա–թուրքեստանյան տափաստաննե–րից արշավելով՝ երկիր ներխուժեցին վաչ– կատուն, ընչաքաղց մոնղոլական, թուրք– թաթարական հորդաները, որոնք Սյու–նիքի բնակչության մի զգալի մասին ստի–պեցին լքել հարթավայրերը, ապաստա–նել լեռնային հովիտների դժվարամա–տույց բարձունքներում։ Սակայն նույնիսկ Լենկթևմուրը անզոր գտնվեց բնաջնջելու հազարամյակներ ի վեր լեռնաշխարհին ապավինած հայությանը։ Սիսականում– Զանգեգուրում պահպանվեցին հայ իշխա–նական տները և եկևղեցական համայնք–ները, իսկ 1345-ին, Գչաձորի համաչսա– բասի հիման վրա ստեղծվեց Տաթեքւ հա– մէասայւանը։ 1639-ին օսմանյան Թուր–քիայի և շահական Պարսկաստանի միջև կնքված պայմանագրով Սյունիքը, որի կազմում և Բուն Զաևգեզուրը, անցավ Պարսկաստանին։ Բուն Զանգևգուրը մեծ ներդրում կատարեց հայ ժողովրդի ազա–տագրական շարժման մեջ, որը XVIII դ․ 20-ական թթ․ ծավալվեց Սյունիքում Գա–վիթ Բեկի գլխավորությամբ։ Գավիթ Բեկի գործը շարունակեց Մխիթար Սպարապե–տը։ Ապստամբության ձախողումից ևե– տո պարսիկ և օսմանցի բռնակալներն ավելի ուժեղացրին կեղեքումը՝ հայերին մեղադրելով, որ նրանք հրավիրել են ռուսներին, զինված հրոսակները հարձակ–վում էին գյուղերի վրա, սպանում, ոչըն– չացնում մարդկանց, թալանում, հողին հավասարեցնում տները։ Բնիկ բնակչու–թյանը բնաջնջելու այս քաղաքականու–թյան հետևանքով շրջանը որոշ չափով նոս–րացավ, առանձին վայրերում գերակշռու–թյուն ձեռք բերեց օտարամուտ տարրը։ Սակայն, ընդհանուր առմամբ, բնիկնևրը կրկին դիմացան ահեղ արևավիրքին։ Պարսկ․ տիրապետության շրջանում Գ․ շ–ի այժմյան տարածքը կազմում էր Տաթևի մահալը։ 1805-ին Զանգեզուրի կազմում ժայռաբուրգեր այն անցավ Ռուսաստանին։ Պատմական այդ ակտը ամրապնդվեց Գյուլիստանի պայմանագրով (1813)։ 1823-ին կազմվեց Ղարաբաղի պրովինցիան և Զաևգեզուրը մտավ նրա կազմի մեջ։ Տաթևի մ՛ահալի գյուղերն էին՝ Շինուհայր (Շնհեր), Խոտ, Տալիձոր, Լոր, Տանձատափ, Գորիս, Կյո– րու, Խնձորեսկ, Ալիղուլիշևն, Կոռնիձոր, Երիշեն (Գեդիշա), Տեղ, Խնածախ, Ղզըլ– Ղըլաչի։ Բոլորը միասին ունեին 2685 ծուխ։ Մահալի մելիքը մինբաշի (հազարապետ) Քարափոր բնա–կարան Պողոսն էր՝ Օրբելյանների տոհմից, նըս– տավայրը՝ Տաթևը։ 1841-ին մահալի տա–րածքում կազմվեց Գորիսի գավառամա–սը, որի կևնտրոնը դարձավ Գորիս գյու–ղը։ Մահալական մելիքությունը պահպան–վեց մինչև 1868-ի վարչական բաժանումը, երբ ստեղծվեց Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառը, որի կազմի մեջ մտավ Գորիսի գավառամասը։ 1870-ին հիմնադրվեց Գորիս քաղաքը՝ Զանգեզու– րի գավառի կեևտրոնը։ Ռուսաստանին միանալը առաջադիմա–կան մեծ նշանակություն ունեցավ, ստեղծ– Արհեաոական լիճ վեցին զարգացման բարենպաստ պայման–ներ։ Մինչ այդ Գ․ շ–ում տնտեսության մեջ տիրապետողը բնատնտեսությունն էր» գյուղացիները վճարում էին բազմատե–սակ հարկեր։ Ռուսաստանին անցնելուց հետո դրանց մի մասը վերացվեց, մյուս մասն էլ ընդունեց համեմատաբար պարզ ու որոշակի ձև։ Որոշ հստակություն մըտ– ցըվեց հողատիրության ու հողօգտագործ–ման պայմաններում։ 1846-ի դեկտ․ 6-ի օրենքով խաների, բեկերի, աղալարնե–րի հետ միասին մելիքների սեփականու–թյուն համարվեցին բոլոր այն հողերը, որ նրանք տիրում էին Ռուսաստանին անցնևլու միջոցին։ Գյուղացին մնաց իր բնակության վայրում՝ ստանձնելով, սա–կայն, որոշակի պարտականություններ հողատիրոջ նկատմամբ, փաստորեն մնա–լով կախվածության մեջ։ Տողատերերը ևաճախ ձգտում էին զավթել նաև համայ–նական հողերը, գյուղացիներից դրանց համար տուրքեր պահանջելով։ Կալվա–ծատերերի դեմ 1849-ին ընդվզեցին Տեղ գյուղի բնակիչները, որոնց ելույթը Շուշիի գավառապետը որակեց որպես «ապստամ–բություն իրենց աղայի դեմ»։ 1860-ական թթ․ գյուղացիական ռեֆորմներից հետո էլ Զանգեգուրում պահպանվեցին հողա–տիրոջ նկատմամբ հողազուրկ գյուղացու պարտականությունները միայն այն տար–բերությամբ, որ այնուհետև դրանց հըս– կողության իրավունքը հողատերերից ան–ցավ տանուտերերին ու դատարանին, ապա և զասեդատելներին։ Շրջանում հաս–տատվեցին հողատիրության հետևյալ ձևե–րը՝ պետ․ (արքունական), մասնավոր, հա–մայնական, վանքապատկան։ Դրանք հիմնական գծերով պահպանվեցին ամ–բողջ նախահեղափոխական շրջանում։ XIX դ․, հատկապես դարավերջի երկու տասնամյակում, տնտ․ մեջ որոշակի տե–ղաշարժ կատարվեց։ Դրան մեծապես նպաստեց Եվլախ–Շուշի–Գորիս–Նա–խիջևան խճուղին, որը հեռավոր Զանգե– զուրը կապեց Թիֆլիս (Թբիլիսի)–Բաքու երկաթգծի հետ՝ խթանելով ապրանքա–փոխանակությանը։ Ուժեղացավ գյուղի շերտավորումը։ Նահապետական կյան–քով ապրող բազմանդամ (երբեմն նույ–նիսկ 50 և ավելի մարդ) ընտանիքների քայքայմամբ ավելի սրվեց հողազրկու–թյունը, առաջացավ գործազրկություն։ Ար– տագնացությունը գավառից ընդունեց չտեսնված չափեր։ Տաց վաստակելու հույ–սով մարդիկ աստանդական կյանք էին վարում նրա սահմաններից շատ հեռու, հասնում Բաքու և Գրոզնի, Թիֆլիս և Բաթում, միջինասիական քաղաքնևր։ Սերտ կապը արդ․ կենտրոնների, ամենից առաջ պրոլետարական Բաքվի հետ կարևոր նշանակություն ունեցավ Զանգեգուրում, այդ թվում և Գ․ շ–ում, հեղափոխական շարժման ծավալման համար։ Գ․ շ–ի աշ–խատավորության ներկայացուցիչները մարտնչել են հանուն սոցիալիստական հեղափոխության հաղթանակի Բաքվում, Երևաևում, Ալեքսանդրապոլում, Թիֆլի– սում, Գրոզնիում, Աշխաբադում և այ– լուր, ակտիվորեն մասնակցել Բաքվի կո–մունայի պաշտպանությանը։ 1918-ին Գ․ շ–ում հեղափոխական ազատագրական շարժման մեջ խոշոր դեր խաղացին զան–