Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Նավաշինի, Գորոդեցի, Չկալովսկի, Pn- Օկայաբյակի ն․ երկրում հնագույն4 <ԿրասԿոյե Սորմովո* (Գորկու) գործա– րանները։ Գոըկիում արտադրվում են ավ–տոմեքենաներ, ֆրեզերային հաստոց–ներ, հեռուստացույցնևր, սարքավորում–ներ, Զերժինսկում՝ քիմ․ սարքավորում–ներ, Վիկսայում՝ ճանապարհաշինարա– րական մեքևնաներ, Պերվոմայսկում՝ եր–կաթուղային արգելակներ։ Նավթավերա–մշակման գործարաններ կան Կստովո– յում, Գորկիում։ Զերժինսկում գործում են հանքային պարարտանյութերի, հեր–բիցիդների, թթուների, սինթետիկ գու–նագեղ քարերի, պոլիէթիլենի, պոլիքլոր– վինիլի, պլաստմասսաների գործարաններ ու կոմբինատներ։ Գորկու «Օրգսինթեզ» գործարանը անտառաքիմիայի խոշոր ձեռնարկություն է։ Գ․ մ․ թղթի արտադրու–թյամբ ՌՍՖՍՏ–ում գրավում է երրորդ, ստվարաթղթի արտադրությամբ՝ չորրորդ տեղը։ Արդ․ արտադրանքի մոտ 1/4-ը տալիս են թեթև և սննդի արդյունաբերու–թյունը։ Տեղական վառելիքով (տորֆ, մազութ) են աշխատում ՋԷԿ–ը և ՊՇԷԿ–ը։ Վոլգայի վրա (Զավոլժիե քաղաքի մոտ) գործում է Գորկու ՏԷԿ–ը։ էլեկտրա–էներգիա է ստանում նաև Կույբիշև– Մոսկվա էլեկտրահաղորդման գծից։ Գ․ մ–ի տերիտորիայի մոտ 43%-ը օգտագործ–վում է գյուղատնտեսության համար։ Անաս–նապահությունը ունի կաթնամսատու ուղ–ղություն։ Խոզաբուծությունը տարածված է մերձքաղաքային տնտեսություններում, ոչխարաբուծությունը՝ հվ–արմ․ անտառա–տափաստանային շրջաններում։ Երկաթու–ղիների երկարությունը 1297 կմ է (1970)։ Տիմնակաև գծերն են՝ Մոսկվա–Գորկի– Կիրով, Մոսկվա–Արզամաս–Կազան, Գորկի–Ռուզաևկա։ Վոլգա, Օկա, Վետ– լուգա, Սուրա գետերը ևավարկելի են, Կրեժենեցը և Ուզոլաև՝ լաստառաքելի։ Գորկու միջով են անցնում Ալմետևսկայից դեպի Ցարոսլավլ ու Ռյազան գնացող նավթամուղը և Սարատովից դեպի Մին– նիբաևո (Թաթարական ԻՍՍՏ), ապա՝ Չերեպովեց հասնող գազամուղը։ ժողովրդական կրթությունը U առողջա–պահությունը։ 1974–75 ուս․ տարում 2951 հանրա–կրթական դպրոցներում սովորում էր 691,2 հզ․, 58 միջնակարգ մասնագիտա–կան ուս․ հաստատություններում՝ 72,3 հզ․, 82 պրոֆտեխնիկական դպրոցներում և ուսուԱնարանևերում՝ 37,2 ևզ․ աշակերտ։ 1974–75 ուս․ տարում կար 11 բուհ 62,3 հզ․ ուսանողով։ Գործում էր 1445 գրադարան, 2217 ակումբ, 13 թանգարան, 7 թատրոն, 2403 կինոսարք, ռադիո ն հե–ռուստակենտրոն։ Կա 38,6 հզ․ հիվան–դանոցային մահճակալ, աշխատում են 10,2 հզ․ բժիշկ։ ԳՈՐՇ ԱԾՈՒՒ, բուսական ծագման բրածո վառելանյութ։ Տորֆից տարբերվում է մեծ խտությամբ և բուսակաև մնացորդների քիչ պարունակությամբ, քարածխից՝ գըլ– խավորապես գորշ երանգավորումով։ Գ․ ա–ին բնորոշ է հումինաթթուների առկա–յությունը, բարձր հիդրոսկոպիկությունը և խոնավությունը։ Ջերմատվությունը՝ 5400–7400 կկւա1կգ, ցնդող բաղադրամա–սերի պարունակությունը տատանվում է 40–65% սահմաններում։ Օգտագործվում է որպես էներգետիկ վառելանյութ և հումք քիմ․ արդյունաբերության համար։ Գ․ ա–ի առավել խոշոր հանքավայրերն ու ավա–զանները բնորոշ են մեզոզոյան ն կայնո–զոյան հասակի շերտախմբերին։ ՍՍՏՄ–ում պաշարները կազմում են 3,5 տրիլիոն ա։ Խոշոր հանքավայրեր կան ԳԴՏ–ում, ԳՖՏ–ում և ՉՍՍՏ–ում։ ՏՍՍՏ–ում հայտնի են Ջաջուռի և Շամուտի փոքր հանքավայ–րերը, ինչպես նաև Իջևանի հանքավայրի ածուխների մի մասը։ ԳՈՐՇ ԵՐԿԱԹԱԼԱՐ, երկաթի հանքանյութ։ Կազմված է գլխավորապես երկաթի հիդ–րօքսիդներից։ Գույնը՝ դարչնագույնից մինչև բաց–դեղնավուն։ Լինում է հողախա– ռըն, փխրուն, ևոծ, օօլիտային գոյացումնե–րի ձևով։ Առաջանում է երկրակեղևի մա– կերևութայիև գոտում սիդերիտային հան–քանյութերի հողմնահարման հետհանքով և հաևդիպում է ևստվածքայիև հանքա–վայրերում։ 30% –ից ավելի երկաթ պարու– նակող Գ․ ե․ օգտագործվում է մետալուր–գիայում։ Խոշոր հանքավայրեր կան ՍՍՏՄ–ում (Կերչ, Ուրալ), Ֆրանսիայում և Կաբայում։ ԳՈՐՇ ԹՈՒՋ, տես Թուշ։ ԳՈՐՇ ՄԱՐՍԻՆ, մարմիև, որի կլանման գործակիցը (ахт) փոքր է մեկից և կախված չէ Էլեկտր ամագնիսական ճառագայթման ալիքի երկարությունից {ճ) Միևնույն ջեր–մաստիճանում Գ․ մ–ի լուսատվության (гхт) և բացարձակ սև մարմնի լուսատվու–թյան (Rxt) միջև գոյություն ունի հետնյալ առնչությունը՝ Гхт=ахт․Яхт*․ Իրական մարմինները, որոնց ахт-ն կախված է X-ից, Գ․ մ․ կարելի է համարել էլեկտրա–մագնիսական ալիքների միայն որոշակի նեղ միջակայքում, ուր ахт-ն մոտավորա–պես հաստատուն է։ Օրինակ, սպեկտրի տեսանելի տիրույթում Գ․ մ–ներ են ածու–խը (ахт=0,80, Т = 125–625°С), մուրը (ахт=0,94-0,96, Т=100-200°С) նն։ «Գ․ մ․» հասկացությունը մեծ կիրառություն ունի օպտիկական հրաչափության մեջ։ ԳՈՐՇ ՋՐԻՄՈՒՌՆԵՐ (Phaeophyta), սպորավոր բույսերի տիպ, որը ներառում է 240 ցեղ՝ 1500 տեսակով։ Թաչոմը հա–տուկ գորշ պիգմենտի՝ ֆուկոքսանտինի (С4оН5бОб) շնորհիվ դեղնականաչա–վունից մուգ գորշավուն է՛ Գ– ջ* ըստ ձևի և չափի բազմազաև եև (մանրադիտակա–յին մեծության ճյուղավորված թելիկներից մինչև 40 մետրաևոց բույսեր)։ Գ․ ջ–ին բնորոշ են աճման հիմքային գոտիով բազմաբջիջ թելիկները։ Բջիջների թա–ղանթները պարունակում են թաղանթա–նյութ, ինչպես նաև ալգին, ֆուկոիդին։