I տաճարը Տիկալում, Մայա մշակույթ (մոտ 700) դրական միջոցառումներ։ Սակայն հետա–դիմական ուժերի ճնշման տակ Մոնահնհգ– րոն ընդունեց պրոամերիկյան դիրքորո–շում։ 1970-ի պրեզիդենտական ընտրու–թյուններում հաղթանակ տարավ գնդա–պետ Կ․ Արանա Օսորիոն, որը շարու–նակում է նախորդի ներքին ն արտաքին՝ հետադիմական քաղաքականությունը։ Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները։ Սահմանադրա– կ ա ն–դ եմոկրատական կ ու - ս ա կ ց ու թ յ ու ն, հիմնվել է 1964-ին։ Տենվում է բուրժուազիայի, հողագործնե–րի և զինվորականության վրա։ Ազգա– յ ի ն–ա զատագրական շար– ժ ու մ, հիմնվել է 1959-ին, ռեակցիոն պրոամերիկական կուսակցություն է։ Տ ե– ղափոխական կ ու ս ա կ ց ու - թ յ ու ն, հիմնվել է 1957-ին։ Տենվում է մանր ու միջին բուրժուազիայի, հողագործ–ների և ինտելիգենցիայի վրա։ Քրիս–տոնեական դեմոկրատական կ ու ս ա կ ց ու թ յ ու ն, հիմնվել է < D* կոթողը Քիրիգուայում, հատված, Մայա մշակույթ (766) 1955-ին։ Տենվում է մանր ու միջին ազգա–յին բուրժուազիայի վրա։ Գ վ ա տ և մ ա– լայի աշխատանքի կուսակ– ց ու թ յ ու ն (ԳԱԿ) (մինչև 1952-ը՝ Գվա– ւոեմալայի կոմունիստական կուսակցու–թյուն), հիմնվել է 1949-ին, 1954-ից գոր–ծում է ընդհատակում։ Գվատեմալական ինքնա–վար արհմիութենական ֆե–դերացիա, ստեղծվել է 1957-ին, մըտ– նում է ԱՏՖ–ի մեջ։ Արհմիութենա– կան խորհուրդ, հիմնվել է 1956-ին։ Աշխատավոր ու թյան ֆեդե–րացիա։ Երկաթ ու ղայինների և բանանի պլանտացիան ե– րում աշխատող բանվորնե–րի ֆեդերացիա։ Տնտեսա–աշխարհագրական ակնարկ։ Գ․ հետամնաց, ագրարային երկիր է՝ մասնագիտացած արևադարձայիև կուլ–տուրաների մշակության մեջ։ Տնտեսու–թյան մեջ գերիշխում է օտարերկրյա՝ հատկապես ամերիկյան կապիտալը։ Տի–րապետող է խոշոր հողատիրությունը։ Մշակվող հողատարածությունների մոտ 3/4-ը պատկանում է խոշոր հողատերե–րին ն օտարերկրյա ընկերություններին։ Գյուղատնտեսությունը տալիս է ազգային համախառն արտադրանքի մոտ 1/3-ը և արտահանվող ապրանքների հիմնական մասը։ Մշակում են սուրճ, բամբակ, բա–նան, եթերատու կուլտուրաներ, աբակու, ծխախոտ, շաքարեղեգ, եգիպտացորեն ևև։ Զբաղվում եև ևաև անասնապահությամբ։ Արդյունաբերությունը թույլ է զարգա–ցած։ Արդյունահանում են ցինկ, կապար, ծարիր, աննշան քանակով վոլֆրամ, ոս–կի, արծաթ։ 1971-ին կառուցվել է նիկելի լևռնահարստացուցիչ համալիր։ Կան գյուղատնտ․ հումքը մշակող մանր ձեռ–նարկություններ, նավթավերամշակման գործարաններ (Պուերտո Բարիոսի և Էս– կուինտլայի մոտ)։ Զարգացած են տնայ–նագործական արհեստները։ Երկաթուղի–ներով (1,6 հզ․ կմ, 1973) մայրաքաղաքը կապված է խաղաղօվկիանոսյան և Կա– րիբյաև ծովափի, Մեքսիկայի ու Սալվա– դորի հետ։ Գ–ով է աևցնում Պանամերիկ– յան ավտոճանապարհը։ Նավահանգիստ–ներ են Պուերտո Բարիոսը, Սանտո Տո– մասը, Սան Խոսեն, Չամպերիկոն։ Գվա– տեմալա քաղաքում կա օդանավակայան։ Գ․ տնտեսական կապերի մեջ է ԱՄՆ–ի, ԳՖՏ–ի, Կենտրոնական Ամերիկայի եր– կըրների և ճապոևիայի հետ։ Դրամական միավորը կետսալն է> որ հավասար է ամերիկյան 1 դոլլարի (1973)։ Բժշկա–աշխարհագրական բնութագիրը։ 1968-իև Գ–ում ծևուևդը կազմել է 1000 բնակչին՝ 42,5, ընդհանուր մահացությու–նը՝ 13,3, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 93,8։ Կյանքի միջին տևողություևը՝ 47,5 տարի։ Տիմևա– կանում տարածված են մաշկային լեյշ– մանիոզը, տեղաճարակային խպիպը, սըն– կային, աղիքային վարակիչ ևիվանդու– թյունները, լեպտոսպիրոգը, օնխոցերկո– զը, դեղին տենդը, Շագասի հիվանդու–թյունը, սիֆիլիսը, գոնոռեան։ 1969-ին մահճակալային ֆոնդը կազմել է 12,6 հզ․ (2,5 մահճակալ 1000 բնակչին)։ Աշխա–տում էին 1,2 հզ․ բժիշկ (1 բժիշկ 4,2 հզ․ բնակչին), 200 ատամնաբույժ, 205 դեղա–գործ, 760 բուժքույր և մաևկաբարձ։ Բժիշկ– ևեր է պատրաստում համալսարանի բժշկ․ ֆակուլտետը։ Լուսավորությունը։ 1964-ին 15-ից բար– ձըր տարիք ունեցող բնակչության 62,1%-ը անգրագետ էր (գյուղական վայրերում 87,8%)։ 4–6 տարեկան երեխաների հա–մար կան նախադպրոցական հիմնարկ–ներ։ Տարրական դպրոցները քաղաքնե–րում 6-ամյա են, իսկ գյուղական վայրե–րում՝ 3-ամյա։ Միջնակարգ դպրոցը 5-ամ– յա է և ուևի 2 ցիկլ (ուս․ տևողությունը 2–3 տարի)։ Ուսուցիչներ են պատրաստ–վում նորմալ դպրոցներում և համալսա–րաններում։ Գ–ի բարձրագույն ուս․ հաս–տատություններն են․ պետական համալ–սարանը Սանկարլոսում (հիմնվել է 1676-ին), Րաֆայել Լանդիվար, Մարիանո Գալվես, դել Վալե մասնավոր համալսա–րանները (բոլորը Գվատեմալա քա–ղաքում)։ Մայրաքաղաքում են գտնվում Ազգային գրադարանը (հիմնվել է 1879-ին), Տնագիտության և ազգագրությաև (1948), Պատմությաև և ևրբագեղ արվեստի (1935) Արձանիկ–անոթ Կամինալժույուից, թրծակավ, Մայա մշակույթ (մոտ 550) ազգային թանգարանները։ Գիտական հիմնարկներն են Գվատեմալյան ակա–դեմիան (1930), Բժշկական և բնական գիտությունների ակադեմիան (1945), Մար–դաբանության և պատմությաև (1946), Կենտրոնական Ամերիկայի և Պանամայի սննդի (1949), Տնդկացիական մշակույթի ուսումնասիրման ազգային (1945) ինստ– ները, աստղադիտարանը (1925)։ Մամուլը, ռադիոհաղորդումները, հե–ռուստատեսությունը։ 1970-ին Գ–ում լույս է տեսել 10–12 օրաթերթ։ Կարևորագույև– ներն են՝ «Իմպարսիալ» («Е1 lmparcial»), 1921-ից, «Պրենսա Լիբրե» («Prensa Libre»), 1951-ից, «Օրա» («La Нога»), 1920-ից, «Դիարիո դե Սենտրո Ամերիկա») («Dia- rio de Centro America»), 1880-ից, «Իմպակ– տո» («Impacto»), 1959-ից, «Վերդադ», («Verdad»), 1954-ից, «Խուվենտուդ, («Ju- ventud»), 1958-ից, «Գուատեմալտեկո» («Е1 Guatemalteco»)։ 1970-ին Գ–ում գոր–ծում էր ավելի քան 70 ռադիոկայան (հա–ղորդումները վարում են իսպաներեն)։ Գվատեմալա քաղաքում գործում է 4 հե–ռուստատեսային կենտրոն։ Գրականությունը։ Գ–ի գրականության հիմնական լեզուն իսպաներենն ք․ Գրա–կան հուշարձաններից են «Պոպոլ–Վուխ» (հրտ․ 1861) ժող․ էպոսը, «Ո–աբինալ–Աչի* (գրված 1862) դրաման։ Գ–ի անկախու–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/185
Արտաքին տեսք