ասամբլեայի ընտրություններ․ հաղթա–նակ աաբավ Գ․ Տ–յան դեմոկրատական կուսակցությունը (ԳԴԿ)։ 1957-ին ստեղծ–վեց աֆրիկացիներից կազմված Կառավա–րական խորհուրդը, որի փոխ–նախագահ (ավելի ուշ՝ նախագահ) ընտրվեց ԳԳԿ–ի ղեկավար Ահմեդ Սեկու Տուրեն։ Տերիտորիալ ասամբլեան 1958-ի հոկտ․ 2-ին հռչակեց անկախ Գվինեայի Տանրա– պետությունը, որն ընդունվեց ՄԱԿ։ Պրե–զիդենտ և կառավարության ղեկավար դարձավ Սեկու Տուրեն։ Կառավարությու–նը ձեռնամուխ եղավ գաղութակալության մնացուկների վերացման, երկրի քաղ․ և տնտ․ անկախության ամրապնդման մի–ջոցառումների իրագործմանը։ Վերացվեց ցեղային առաջնորդների նշանակման ավանդույթը, մտցվեց տեղական իշխա–նությունների ընտրովիություն, հռչակվեց կանանց իրավահավասարություն։ Արգել–վեց առանց պետական մարմինների թույլ– տըվության՝ ևողի առուծախն ու նվիրատը– վությունը։ Տնտեսությունն սկսեց զարգա–նալ ըստ պլանի։ Գ․ Տ–յան զարգացումը ընթանում է ոչ–կապիտալիստական ուղիով։ Գ․ Տ․ վարում է դրական չեզոքության քա–ղաքականություն, համագործակցում է ՍՍՏՄ–ի (Գ․ Տ–յան և ՍՍՏՄ–ի միջև դիվա–նագիտական հարաբերություններ են հաս–տատվել 1958-ին) և սոցիալիստական մյուս երկրների հետ։ VI․ Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները և այլ հասարակական կազմակերպություններ Գ․ Տ–յ ա ն դեմոկրատական կ ու ս ա կ ց ու թ յ ու ն (ԳԴԿ), հիմնա–դրվել է 1947-ին։ Երկրի միակ կառավա–րող կուսակցությունն է* Ա շ խ ա տ ա– վորության ազգային կոն– ֆեդերացիա, հիմնվել է 1960-ին, ևրկրի միակ արհմիութենական կենտրոնն է։ Մտնում է Տամաաֆրիկյան արհմիու–թյունների ֆեդերացիայի (ՏԱՖ) մեջ։ Աֆրիկական դեմոկրատա–կան հեղափոխության երի–տասարդ ու թ յ ու ն, հիմնվել է 1959-ին, մասսայական երիտասարդական կազմակերպություն է։ Գործում է ԳԳԿ–ի գլխավորությամբ։ ԳԳԿ–ի կանանց կազմակերպ ու թյ ու ն։ VII․ Տնտեսա–աշխարհագրական ակ–նարկ Գ․ Տ․ նվազ զարգացած լեռնահանքային արդյունաբերությամբ ագրարային եր–կիր է։ Տնտեսությունը խիստ կախված է արտաքին շուկայից։ Անկախությունից հե–տո այն վերակառուցվեց, արդյունաբերու–թյան մեջ ստևղծվեց պետական սևկտոր (լեռնահանքային արդյունաբերության Գյուղական ավագների ժողով Գվինեայուլք զգալի մասը դեռևս պատկանում է արտա–սահմանյան ընկերություններին)։ Գյու–ղատնտեսությունը կոոպերացվում է» ստեղծվում են պետական տնտեսություն–ներ։ Տնտեսության զարգացման համար մեծ նշանակություն ունի Սովետական Միության օգնությունը (կառուցվել են արդ․ ձեռնարկություններ, մարզադաշտ, հյուրանոց)։ Գյուղատնտեսությունը տա–լիս է երկրի համախառն արտադրանքի 4/5-ը։ Մշակում են բրինձ, կորեկ, սորգո, եգիպտացորեն, մանիոկ, բատատ, տպրո, գևտևընկույզ, բանան, անանաս, տևխ․ կուլտուրաներից՝ յուղատու արմավ, սուրճ։ Անասնապահությունն էքստենսիվ բնույթ ունի։ Զբաղվում են ձկնորսու–թյամբ։ Ա ր դ յ ու ն ա բ և ր ու թ յ ու ն ը․ Գ․ Տ․ ունի լեռնահանքային, մետալուրգիական, թեթև և սննդի արդյունաբերության զար–գացման բազա։ 1960-ին Ֆրիայում շարք մտավ ալյումինի միջազգային ընկերու–թյան կավահողի մշակման գործարանը։ Սանգարեդիի (Բոկեի շրջան) բոքսիտնե–րի հարուստ հանքավայրերը շահագոր–ծում են Գ․ Տ–յան կառավարության և ար–տասահմանյան մոնոպոլիաների միացյալ ընկերությունները։ Սկսվել է Սիմանդու ու Նիմբա լեռնևրի և Կալում թերակղզու երկաթահանքերի, Միլո, Մակոնա և Դիա– նի գևտերի ավազանների ալմաստի* հա–նույթը։ Էներգետիկայի հիմքը հիդրոռե–սուրսներն են։ Կան նաև ԶԷԿ–եր (Ֆրիա, Կոնակրի)։ Խոշոր նավահանգիստը Կոնակ– րին է։ Բևռների տեղափոխման մեծ մասը կատարվում է Միլո գետով։ Օդանավա–կայաններ կան Կոնակրի, Կինդիա, Ֆրիա, Բոկե, Լաբե, Կանկան, Կիսիդուգու, Նզե– րեկորե քաղաքներում։ Գ․ Տ․ արտահա–նում է կավահող, սուրճ, բանան, ալմաստ, բոքսիտներ, արմավի միջուկ, անանաս, երկաթահանք, գետնընկույզ։ Ներմուծում է ավտոմեքենաներ, նավթամթերք, պա–րենային ապրանքներ։ Դրամական միա–վորը սիլին է, 100 սիլին=3 ռ․ 65 կ․ (1976)։ VIII․ Բժշկա–աշխարհագրական բնու–թագիրը 1966-ի տվյալներով Գ․ Տ–ում ծնունդը 1000 բնակչին եղել է 62, մահացությունը՝ 40, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 216։ Կյանքի միջին տևողու–թյունը 26 տարի է։ Տարածված են մաշկա–յին, սնկային, վեներական, պարազի–տային հիվանդությունները, տեղաճարա–կային խպիպը, բորը, ամեոբիազը, դիֆ–թերիան, մալարիան, ցերեբրոսպինալ մե–նինգիտը։ 1967-ին գործել է 4 ևիվանդա– նոց (2,7 հզ․ մահճակալ), 17 գյուղական հիվանդանոց՝ 2,4 հզ․ մահճակալով, 37 բժշկ․ կենտրոն՝ 1,6 հզ․ մահճակալով, 28 պոլիկլինիկա և 182 ամբուլատորիա։ Կոնակրիում գործում է «Դոնկա» հոսպի–տալը՝ 500 մահճակալով, որը կահավո–րել է Մովետական Միությունը՝ 1961-ին։ 1970-ին ՍՍՏՄ Գ․ Տ–յանը տվել է 100 հզ․ դոզա հակախոլերային վակցինա։ 1967-ին Գ․ Տ–ում աշխատել են 88 բժիշկ (1 բժիշկ 42 հզ․ բնակչին), 212 բժշկի օգնական, 9 ատամնաբույժ, 9 դեղագործ, 145 ման–կաբարձ, 236 բուժքույր։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/189
Արտաքին տեսք