Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

«Գ–օ․»-ի նշանավոր երգիչներից են Մ․ ժուռնեն, ժ․ Լյուբենը, ժ․ Տիլը, Դ․ Դյու– վալը, բալետի արտիստներից՝ Լ․ Դար– սոնվալը, Ի․ Շովիրեն, Լ․ Դևյդեն, բալետ– մայստերներից՝ Լ․ Ստատսը, Ս․ Լիֆարը, դիրիժորներից՝ Ա․ Մեսսաժեն, Պ․ Մոն– տյոն։ 1958-ին և 1970-ին «Գ–օ․»-ի բալետա–յին խումբը հյուրախաղերով հանդես է եկել ՍՍՏՄ–ում։

ԳՐԱՆԻԿՈՍԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ Մ․ Թ․ Ա․ 334, առաջին խոշոր մարտը Աքեմենյան (շուրջ 40 հզ․ հետևակային ու հեծելակ) և մակեդոնական (30 հզ․ հետևակային, 5 հզ․ հեծելակ) զորքերի միջև, Գրանիկոս գետի (այժմ՝ Մարմարա ծովը թափվող Բիգա կամ Չան–չայ, Թուրքիա) ափին։ Գ․ ճ–ի սկզբում մակեդոնական բանակի կենտրոնում շարվել են ծանրազեն հետե– վակի փաղանգները, աջ զորաթևում՝ ծան–րազեն հեծելազորը (հետերներ)՝ Ալեք–սանդր Մակեդոնացու առաջնորդությամբ, ձախում՝ թէսալացիների ու դաշնակիցների հեծելազորը՝ Պարմենիոնի գլխավորու - թյամբ։ Ընդհանուր մարտակարգն առջե– վից ծածկել է թեթևազեն հետևակը։ Աքե–մենյան բանակը Գրանիկոսի աջ՝ բարձ–րադիր ափին գրավել է պաշտպանողա–կան դիրք։ Առջևում շարվել են պարսկ․ հեծյալ և հետևակ աղեղնավորները, որոնք պետք է նետահարությամբ խանգարեին մակեդոնացիների գետանցումը, կենտրո–նում՝ հետևակը, զորաթներում՝ հեծելա–գնդերը, ետևում՝ ևույն վարձկանների հետևակ փաղանգը։ Մակեդոնական աջ զորաթևը առաջապահ զորքերի պաշտ–պանության ներքո անցել է գետը, մարտի բռնվել պարսկական հեծելազորի հետ։ Մակեդոնական հեծելազորի ճնշմանը չդիմանալով՝ հակառակորդը դիմել է փա–խուստի։ Այնուհետև մակեդոնացիները թի–կունքից ու թներից շրջապատել են և ոչնչացրել դեռևս մարտին չմասնակցած 20 հզ․ հույն վարձկաններին։ Գ․ ճ․ շա–հելուդ եետո մակեդոնացիները․ տիրել են Փոքր Ասիայի արևմտյան շրջանները և ուղի հարթել դեպի Տիգրիսի ու Եփրասփ հովիտները։ Գրկ․ ւոես Գավգամեչայի ճակատամարտ մ․ թ․ ա․ 331 հոդվածի գրականությունը։

ԳՐԱՆԻՆ (իսկական ազգանունը՝ Գերման) Դանիիլ Ալեքսանդրովիչ [ծն․ 1․1․1919, գ․ Վոլին (այժմ՝ Կուրսկի մարզում)], ռուս սովետական գրող։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ Ավարտել է Լենինգրադի պոլիտեխնիկա–կան ինստ–ի էլեկտրամեխանիկական ֆա–կուլտետը (1940)։ Առաջին ստեղծագոր–ծություններից է «Ինժեներ Կորսակովի հաղթանակը» (1949) վիպակը։ Գրել է վեպեր՝ «Որոնողները» (1954, հայերեն հրտ․ 1957), «Տարսանիքից հետո» (1958, հայերեն հրտ․ 1961), «Ամպրոպն եմ սանձում» (1962, հայերեն հրտ․ 1965), որոնք բեմականացվել և Էկրանացվել են։ Պատկերել է սովետական գիտնականնե–րի կյանքը։

ԳՐԱՆԻՏ (լատ․ granum – հատիկ), սի– լիկահողով հարուստ, լրիվ բյուրեղային մագմատիկ ապար։ Կազմված է կալիումա–կան դաշտային սպաթից (օրթոկլազից, միկրոկլինից), թթու պլագիոկլազից (ալ– Բիտից, օլիգոկլազից), քվարցից, փայլար–ներից նաև ամֆիբոլից, հազվադեպ՝ պի– րոքսենից։ Գ–ների մի մասը գոյացել է գրանիտացման ճանապարհով։ Գ ի տար–բերակներից է ռապակիվին, որին բնորոշ են միկրոկլինի ձվաձև ներփակումները։ Գ․ երկրակեղևում ամենատարածված ապարնևրից Է։ Զգալի տեղ է գրավում Կովկասում, Ուկրսփնայում, Ուրալում, Կոլա թերակղզում, Սիբիրում, Միջին Ասիայում և այլուր։ ՏՍՍՏ–ում մեծ տա–րածում ունի Փամբակի, Բազումի, Ծաղ– կունյաց, Սյունիքի և այլ լեռնաշղթանե–րում։ Գրանիտային ինտրուզիաները լի–նում են արխեյանից մինչև կայնոզոյան հասակի և առաջացնում են բաթոլիթ, լա– կոլիթ, դայկա ևն։ Գ–ի ծագման հարցը, գիտականից բացի, ունի նաև կարևոր կի–րառական նշանակություն, քանի որ նրա ևետ կապված է մետաղային հանքավայ–րերի զգալի մասը (անագ, վոլֆրամ, մո–լիբդեն, կապար, ցինկ, ոսկի ևն)։ Գ․ լավ շինանյութ Է, լայնորեն օգտագործվում է մոնումենտալ հուշարձանների կերտ–ման, տարբեր կառույցների երեսպատման համար։ ՍՍՏՄ–ում առավել շատ շահա–գործվում են Ուկրաինայի, Ուրալի, Կա– րելիայի և Տայաստանի հանքավայրերը։

ԳՐԱՆԻՏԱՎԱՆ (մինչև 1968-ը՝ Գրանիւոի գործարանին կից ավան), բնակավայր Տայկական ՍՍՏ Գուգարքի շրջանում, Փամբակ գետի ձախ ափին, շրջկենտրոնից 6 կմ հյուսիս–արևելք։ Կիրովականի «Կիր– ներուդ» վարչության տեղամասն Է։ Տիմ– նադրվել է 1932-ին։ ԳՐԱՆ Ի ՏԱՏՈՒՄ, երկրակեղևի խոր մա–սերում տեղի ունեցող պրոցեսների ամ–բողջություն, որի շնորհիվ տարբեր տիպի ապարները փոփոխվելով ձեռք են բերում գրանիտային կազմ։ Գ․ կատարվում է Երկրի խորքից բարձրացող գազային կամ հեղուկ լուծույթների ազդեցության տակ և դիտվում է որպես մետասոմատիկ պրո–ցես՝ կապված տարրերի ինչպես ներժայթք– ման, այնպես էլ արտաժայթքման հետ։ <,ՍՍ<,-ոււք Գ– ւքաՆ պրոցես արտահայտված է Ծաղկունյաց լեռնաշղթայի բայկալ–կա– լեդոնյան հասակի մետամորֆային ապար–ներում։ ԳՐԱՆ Ո ԴԻ ՈՐԻ Տ, մագմատիկ ապար։ Մի– ներալային կազմությամբ միջանկյալ տեղ է գրավում գրանիտի և քվարցային դիո– րիտի միջև։ Կազմված է քվարցից (15– 20%), դաշտային սպաթներից (գերազան–ցապես պլագիոկլազից), ինչպես նաև բիոտիտից, պիրոքսենից և այլ միներալ–ներից։

ԳՐԱՆՈՎՍԿԻ Տիմոֆեյ Նիկոլաևիչ [9(21)․ 3․1813, Օրյոլ – 4(16)․10․1855, Մոսկվա], ռուս պատմաբան, լուսավորիչ, հասարա–կական գործիչ, բուրժուա–լիբերալ ուղղու–թյան ձախ թևի և արևմտականների ներ–կայացուցիչ։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլ–տետը <1835)։ 1839–55-ին եղելԷՄոսկվա– յի համալսարանի ընդհանուր պատմու–թյան պրոֆեսոր։ Գ․ ձգտել է գիտությունը կապել կյանքին, ծառայեցնել հասարա–կական շահերին։ Ընդգծել է պատմական պրոցեսի օրինաչափությունը, ճորտատի–րական կարգերի անցողիկ բնույթը, պատմական դատապարտվածությունը։ Առաջադիմությունն ըմբռնել է իդեալիս–տորեն՝ այն տեսնելով նախ և առաջ գա– ղափարների զարգացման, լուսավորու–թյան տարածման և «մարդկանց բարոյա–կան կատարելության» մեջ։ Ընդունելով հեգելյան դիալեկտիկան՝ Գ․ միաժամա–նակ մերժել է նրա փիլ․ համակարգի որոշ հետադիմական կողմերը։ Տանդես է եկել նացիոնալիզմի, ռասայականու–թյան դեմ, հակառակ Տեգելի, նշել սլա–վոնների պատմական դերը, Արևելքի ժո– ղովուրդների կյանքն ուսումնասիրելու ան– հըրաժեշտությունը։ Գ–ու հայացքների դե–մոկրատիզմը նրան մոտեցրել է Ա․ Ի․ Գերցենին և Ն․ Պ․ Օգարյովին, թեպետ չի հասել վերջինների մատերիալիստա–կան ու հեղափոխական գաղափարների մակարդակին։ Չեռնիշևսկին ի դեմս Գ–ու տեսել է «իր ազգի լուսավորչին»։ Գ․ մեծ ազդեցություն է թողել ռուս, պատմական գիտության զարգացման վրա։ Երկ․ Сочинения, 4 изд․, М․, 1960; Лекции Т․Н․ Грановского по истории средневековья, М․, 1961; Лекции Т․Н․ Грановского по исто–рии позднего средневековья, М․, 1971․ ԳՐԱՆ ՉԱԿՈ (Gran Chaco, իսպ․ gran – մեծ և գուարանիերեն՝ chaco – որսատե–ղի), բնական մարզ Տարավային Ամերի– կայում, 19°–30° հարավային լայնություն–ների միջև, Պարագվայում և Արգենտինա– յում։ ԳՐԱՆ–Ս ԱՍ ՍՈ–Դ’ԻՏԱԼԻԱ (Gran Sasso d’Italia – բառացիորեն՝ Իտալիայի մեծ քար), լեռնազանգված Աբրուցյան Ապե– նիններում (Իտալիա)։ Ամենաբարձր գա–գաթը Կոռնոն է (2914 մ)։

ԳՐԱՆՏ (Grant) Ուլիս Սիմպսոն (27․4- 1822, Փոյնտ–Փլեզանտ – 23․7․1885, Մաունթ–Մաք–Գրեգոր), ԱՄՆ –ի ռազմական և քաղաքական գործիչ, պրեզիդենտ (1869–77)։ 1843-ին ավարտել է Ուեստ– Փոյնտի ռազմ, ակադեմիան։ Մասնակցել է Մեքսիկայի դեմ ԱՄՆ –ի 1846–48-ի պատերազմին։ 1861–65-ի քաղաքացիա–կան պատերազմի ժամանակ գլխավորել է ւուսրբեր զորամիավորումներ։ 1864-ին աոացևլ է գեներալ–լեյաենանտի կոչում։ Ֆեդերալ բանակը նրա հրամանատարու–թյամբ մի շարք հաղթանակներ է տարել Տվ–ի ստրկատերերի նկատմամբ։ Որպես պրևզիդեևտ, ներքին քաղաքականության մեջ, մասնավորապես Տարավի վերա–կառուցման հարցերում, պաշտպանել է արմատական հանրապետականների չա–փավոր շրջանների քաղ․ գիծը։ Գ–ի պրե–զիդենտության տարիներին լայնորեն տա–րածվեց բորսային սպեկուլյացիան և կաշառակերությունը։

ԳՐԱՆՈՒԼԱՑԻԱ, տես Հատիկավորում։ ԳՐԱՆ ՈՒԼՈ ՄԵՏ ՐԱԿ ԱՆ ԲԱՂԱԴՐՈՒ

ԹՅՈՒՆ, տես Հատիկաչափական բաղա–դրություն։

ԳՐԱՇԻ (Գրիգորյան) Աշոտ Բաղդասարի (9․5․1910, Բաքու - 28․2․1973, Երևան), հայ սովետական բանաստեղծ։ ՍՄԿԿ անդամ 1941-ից։ Ավարտել է Երևանի ման–կավարժական ինստ–ը (1931)։ Բանաս–տեղծությունների առաջին ժողովածուն՝ «Մուտք»-ը, լույս է ընծայել 1934-ին։ Տե– տագայում հրատարակել է «ժողովրդի հետ» (1938), «Քնարական» (1939) ժողո–վածուները։ Տայրենական մեծ պատե–րազմի տարիների բանաստեղծություն–ներն ամփոփված են «Ռազմի քնար»