Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


են Գ–ի ուսումնասիրությունները Պավլիկ–յան շարժման, բյուգանդական «Դիգենիս Ակրիաաս» էպոսի մասին, որտեղ հևղինա– կը բաժանում է պավլիկյանների միջա–վայրում Էպոսի առաջանալու և ձևավոր–վելու վերաբերյալ Ն․ Ադոնցի եզրակա–ցությունը։ Կարևոր են Գ–ի ևոդվածները զորավար Նիկեփորոս Փոկասի, Տերակ– լիոս կայսեր հայկական ծագման, IX դա–րի հայազգի նշանավոր գործիչների մա–սին։ Երկ․ Les Armeniens entre Byzance et l’ls- lam, «Byzantion», 1935, t․ 10; Digenis Akri- tas․ The byzantine epic in history and poetry, N․ Y․, 1942; An Armenian Dynasty on the Byzantine Throne, «Armenian Quarterly», 1946, 1; Precision geographiques et chronolo- giques sur les Pauliciens․ «Bulletin de la Classe des Lettres Acad, royale de Belgique», 1947, V-e serie․ Հ․ Րարթիկյան

ԳՐԵԿՈՎ Բորիս Դմիարիևիչ [9(21)․4․1882* Միրգորոդ (այժմ՝ Պոլաավայի մարզում)– 9․9․1953, Մոսկվա], ռուս սովետական պատմաբան և հասարակական գործիչ։ ՍՍՏՄ ԳԱ ակադեմիկոս (1935), ՍՍՏՄ ճարտարապետության ակադեմիայի իս–կական անդամ (1939)։ 1901-ին ընդունվել է Վարշավայի, 1905-ին տեղավւոխվել Մոսկվայի համալսարանը և ավարտել 1907-ին։ Ուսումնասիրությունները վերա–բերում են Նովգորոդի հասարակական– տնտեսական կարգերին, Կիևյան Ռուսիա– յի պատմությանը, մշակույթին, հվ․ և արմ․ սլավոնների իրավական օրենսգըր– քերին («պրավդաներ»), ռուս գյուղացիու–թյան պատմությանը։ Գ․ ցույց է տվել, որ արլ․ սլավոնները նախնադարյան կար–գերից անցել են ֆեոդալականին (ժխտել է նաև Տայաստանում ստրկատիրական հասարակարգի առկայությունըյ։ Տեր– քելով Մ․ Ս․ Գրուշևսկուն՝ ապացուցել Է, որ Կիևյան Ռուսիան եղել է ռուս, ուկրա–ինացի և բելոռուս ժողովուրդների օրրա–նը/․ Նա խոշ․որ ավանդ ունի պաամազրու– թյան և աղբյուրագիտության զարգացման մեջ։ Գ․ մեծ նշանակություն է տվել մարք–սիզմի կլասիկների աշխատություննևրի հետազոտմանը՝ ռուս, պատմությունը հաս–կանալու համար։ Եղել է ՍՍՏՄ III գու–մարման Գերագույն սովետի դեպուտատ։ ՍՍՏՄ պետական մրցանակակիր է (1943, 1948, 1952)։ Գործուն մասնակցություն է ունեցել Արմֆանը ՏՍՍՏ ԳԱ վերակազ–մելու համար ՍՍՏՄ ԳԱ Նախագաևության ստեղծած կազմկոմիտեի աշխատանքնե–րին։ Սերտ կապերի մեջ է եղել ակադեմի–կոս Տ․ Մանանդյանի հետ։ Երկ․ Избр․ труды, т․ 1–4, М․, 1957–60․ Գրկ․ Мавродин В․ В․, Борис Дмит–риевич Греков, Л․, 1968․

ԳՐԵԿՈՎ Միտրոֆան Բորիսովիչ [3(15)․6․ 1882, Շարպաևկա խուտոր (այժմ՝ Ռոս–տովի մարզում) – 27․11․1934, Սևաստո– պոլ], ռուս սովետական նկարիչ։ Սովորել ԷՊետերբուրգի Գեղարվեստի ակադեմիա–յում (1903–11), Ֆ․ Ա․ Ռուբոյի մոտ։ Սո–վետական մարտանկարչության հիմնա–դիրն է։ Նա առաջինն է դիմել 1918–20-ի քաղաքացիական կռիվների վերարտադըր– մանը։ Զինվորական նկարիչների ստու–դիան 1935-ին անվանվել է Գ–ի անունով։ Գործերից են՝ «Տաչանկա» (1925), «Առա– Մ․ Բ․ Գ բ և կ ո վ․ «Բուդյոննու մոտ՝ ջոկատ» (1923, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկ– վա) ջին հեծյալ բանակի փողհարները» (1934, երկուսն էլ՝ Տրետյակովյան պատկերա–սրահում)։ Գրկ․ Тимошин Г․ А․, М․Б․ Греков М․, 1961․ ԳՐԵՅ, Գրեյ օֆ Ֆալլոդոն (Grey of Fallodon) էդուարդ, դերկոմս (25․4․1862, Լոնդոն – 7․9․1933, Ֆալլո– դոն, Նորթումբերլանդ կոմսություն), անգ–լիական պետական գործիչ, դիվաևագետ։ 1885-ից պառլամենտի անդամ լիբերալ կուսակցությունից։ 1892–95-ին՝ արտաքին գործերի մինիստրի տեղակալ, 1905– 1916-ին՝ մինիստր։ Գ․ ակտիվ արտաքին քաղաքականության՝ գաղութային նվա– ճումնևրի ջատագով էր։ 1907-ին Ռուսաս–տանի հետ կնքեց համաձայնագիր, որով ձևավորվեց Անտանտը։ Որպես դիվանա–գետ Գ․ աչքի էր ընկնում արտաքին քաղ․ կապերի ու բանակցությունների բուն էու–թյունը պառլամենտից թաքցնևլու բացա–ռիկ կարողությամբ։ Գ–ի քաղաքականու–թյունը փաստորեն նպաստեց 1914–18-ի համաշխարհային պատերազմի սանձա–զերծմանը։ Պատերազմի նախօրեին, Տայ– կական հարցի նոր արծարծման ժամա–նակ (տես Հայկական բարենորոգումներ 1913–14), Գ․ վարում էր երկդիմի քաղա–քականություն՝ պաշտպանելով Թուրքիա–յին ընդդեմ Ռուսաստանի՝ ի վնաս արև– մըտահայ դատի։ Սակայն պատերազմի սկզբին Անտանտի ղեկավարներից նա առաջինը բարձրացրեց Թուրքիայի բա–ժանման հարցը՝ հայտարարելով, որ ևթե Թուրքիան հանդես գա Գերմանիայի կող–մում, ապա «պետք է դադարի գոյություն ունենալուց»։ Գ–ի ժամանակ կնքվեցին Ասիական Թուրքիայի, այդ թվում Տայաս– ւոանի բաժանման վերաբերյալ գաղտնի պայմանագրերը (տես Սայքս–Պիկոյի հա–մաձայնագիր /9/6)։ 1916-ին Գ․ հրաժա–րական տվեց և հեռացավ պետական ակ–տիվ գործունեությունից։ Ներածական խոսք է գրել Զեյմս Բրայսի՝ արևմտաևա– յերի 1915–16-ի Մեծ եղեռնը պատկե–րող հայտնի ժողովածուի (Bryce Viscount, The Treatment Of Armenians in the Otto–man Empire, 1915–16) համար։ Ջ․ Թորոսյան

ԳՐԵՅԴԵՐ (անգլ․ grader < grade– հար–թել), կցովի հողափոր–հարթեցնող մեքե–նա, որը կտրում, տեղափոխում, հավասա–րեցնում է գրունտը, սորուն շինանյու– թերը, ձյունը։ Կիրառվում է ճանապարհ–ների, օդանավակայաևների շինարարու–թյունում, գյուղատնտեսության մեջ ևն։ Գ–ի դանակով վահանը մոնտաժված է մե–քենայի շրջանակին, վահանը կարելի է բարձրացնել, իջեցնել, շրջել պլանում կամ ուղղաձիգ հարթության մեջ։ ՍՍՏՄ–ում թողարկվող Գ–ների դանակների երկա–րությունը 2,5–4,5 մ է, արտադրողակա–նությունը՝ 45 մ3/ժ։ Լայնորեն տարածված են ինքնագնաց անվավոր Գ–ները՝ ա վ– տոգրեյդերները, որոնք ավելի ար–տադրողական և մանևրող են։ Սրանց հիմնական աշխատանքային օրգանը լրիվ դարձկեն, կորագիծ պրոֆիլով վահանն է, որն ունի մեխանիկական կամ հիդրավ– լիկական կառավարում և գործողության մեջ է դրվում շարժիչից։ Գ–ի տարատե–սակն է գ ր և յ դ և ր–է լ և ա տ ո ր ը, որը ծառայում է գրունտը կտրելու և մի կողմի վրա կիտելու կամ փոխադրամիջոցները բեռնելու համար։ Գրեյդեր–էլևատորի (նկ․) 600–1000 մմ տրամագծով սկավառա–կաձև դանակը կտրում է գրունտը, որը մատուցվում է ժապավենավոր թեք կոն– Կիսակցովի գրեյդեր–էլեատոր․ /․ դանակ, 2․ կոնվեյեր, 3․ շարժիչ վեյերին (երկարությունը՝ 8–10 մ) և ապա մի կողմ թափվում։ Գ ները լինում են կիսա– կցովի, կցովի և ինքնագնաց։ ՍՍՏՄ–ում թողարկվող գրեյդեր–էլևատորների ար–տադրողականությունը 500–1600 մ*/ժ է։ ԳՐԵՅ&ԵՆ (գերմ․ Greisen), մեաասոմա– տիկ ապար՝ կազմված գլխավորապես քվարցից և բաց գույնի վւայլարներից՝ լեպիդոլիտից ու մուսկովիտից։ Տաճախ պարունակում է կասիւոերիտ, վոլֆրա–միտ, տանտալիտ և այլ հանքային մինե–րալներ։ Գ–ները տեղադրված են լինում գրանիտային զանգվածների եզրային մա–սերում անկանոն ոչ մեծ տեղամասերով։ Գ․ առաջանում է մագմատիկ գազերի և հիդրոթերմերի ազդեցությամբ գրանիտա–յին, սակավ՝ նստվածքային, ապարների փոփոխման հետևանքով (գ ր և յ զ և ն ա– ց ու մ)։

ԳՐԵՅՖԵՐ (գերմ․ Greifer<greifen – բըռ– նել), ամբարձիչների, բեռնիչների և միա– ռելս սայլակների բեռնաբռնիչ հարմա–րանք, որն ունի բեռը բռնող դարձկեն ատամնավոր ծնոտներ։ Գ–ներն օգտագործ–վում են սորուն և հատային բեռները, անտառանյութերը բեռնելու, կարճ հեռա–վորության վրա տևղափոխելու և բեռնա–թափելու համար։

ԳՐԵՆԱ (ֆրանս․ graine, բառացի՝ սերմ, հատիկ), շերամի թիթեռի ձու, որից ստաց– վում է թրթուր, ապա (հարսնեկավորվե–լուց հետո)՝ բոժոժ (մետաքսահումք)։