Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Ա․ Բ․ Գ ր ի գ ո ր յ ա ն ց․ Վ․ Սարոյանի «Իմ սիրտը լնռներում է* պիեսի ներկայացման (1961) բեմանկար լոռուսիայի Մ․ Գորկու անվ․ ռուսական դրամատիկական, 1962-ից՝ 6ա․ Կուպա– լայի անվ․ թատրոնների գլխավոր նկա–րիչ։ Ձևավորել է Իբսենի «Նորա» (1954), Բյադուլյայի «Սոխակ» (1956), Սիմոնովի «Չորրորդը» (1962 երեքն էլ՝ вш․ Կուպա– լայի թատրոնում), Սունղուկյանի անվ․ թատրոնում՝ Պոգոդինի «Երրորդը՝ պա– թետիկականը» (1960), Սարոյանի «Իմ սիրտը լեռներում Է» (1961), Շեքսպիրի «Ռոմեո և Զուլիետ» (1964), Սունղուկյանի «Պեպո» (1966) և Ռոզովի «Իրիկնամու– տից մինչև կեսօր» (1971) ներկայացում–ները։ Բելոռուսական «Կարմիր տերևներ» (1957), «Պոլեսյան լեգենդ» (1963) կինո–ֆիլմերի նկարիչ–բեմադրողն Է։

ԳՐԻԳՈՐՅԱՆՑ Արտեմ Նիկոլայի [27․9․ 1916, Թեմրյուկ (Կրասնոդարի երկրամա–սում)], հայ սովետական ջևրմաէներգե– տիկ։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը (1941)։ 1947-ից աշխատում է ՍՍՏՄ էներ–գետիկայի և էլեկտրիֆիկացման մինիս– տրություևում, 1967-ից՝ գլխավոր վար–չության պետ։ 1950–58–ը եղել է աշխար–հում առաջին ատոմային Էլեկտրակայանի (գործարկվել է 1954-ին, Օբնինսկում) գըլ– խավոր ինժեեերը։ Զբաղվում է նոր տիպի ատոմային հզորությունների ստեղծման, գործարկման և շահագործման տեխնիկա–կան ու կազմակերպական հարցերով։ Բե– լոյարսկի Ի․ Վ․ Կուրչատովի անվ․ ատո–մային Էլեկտրակայանի ստեղծմանը մաս–նակցելու համար 1970-ին արժանացել է ՍՍՏՄ պետական մրցանակի։ Պարգևատըր– վել է Լենինի շքանշանով։

ԳՐԻԳՈՐՈՎԻՁ Գմիտրի Վասիլևիչ [19(31)․ 3․1822, Սիմբիրսկ – 22․12․1899 (3․1․1900), Պետերբուրգ], ռուս գրող։ Սովորել է Պե– տերբուրգի ինժեներական ուսումնարա–նում և Գեղարվեստի ակադեմիայում (1836–40)։ Որպես գրող ճանաչվել է «Գյուղ» (1846) և «Անտոն–Գորեմիկա» (1847) վիպակներով։ 1840–50-ական թթ․ լույս են տեսել Գ–ի «Կապելմեյստեր Սուս– լիկով», «Նակատովի արկածները» և «Սվիս– տուլկին» վեպերը։ 50-ական թթ․ Գ–ի աշ–խարհայացքում հակասական հակումներ են դրսևորվել, հակադրվել է Ն․ Չեռնի– շնսկուն («Հյուրընկալության դպրոցը», 1855), դուրս եկել «Սովրեմեևնիկ»-ից (1860)։ 60-ական թթ․ սկզբներին թողել է գրական գործունեությունը և միայն 1883-ին լույս ընծայել «Գուտապերչե տղան» վի–պակը (հայերեն հրտ․ 1945)։

ԳՐԻԳՈՐՈՎԻՁ Չուրի Նիկոլաևիչ (ծն․ 1․1․1927, Լենինգրադ), բալետի սովետա–կան արտիստ և բալետմայստեր։ ՍՍՏՄ ժող․ արտիստ (1973)։ Ավարտել է Լենին– գրադի պարարվեստի ուսումնարանը (1946) և մինչև 1964-ը եղել տեղի Ս․ Մ․ Կիրովի անվ․ օպերայի և բալետի թատրո–նի պարող (1962–64–ին՝ նաև բալետ– մայստեր), 1964-ից՝ Մոսկվայի Մեծ թատ–րոնի գլխավոր բալետմայստեր։ Նրա լա–վագույն գործերից է Չայկովսկու «Շչել– կուևչիկ» բալետի բեմադրությունը (1966, Մեծ թատրոն)։ Ա․ Խաչատրյանի «Սպար– տակ» բալետի (1968, լենինյան մրցանակ, 1970) ժողովրդա–հերոսական թեման Գ․ առաջին անգամ մարմնավորել է սիմֆո– նիզացված դասական պարի միջոցներով։ Գրկ․ Ванелов В․ В․, Балеты Гри–горовича и проблемы хореографии, М․, 1968։ Տեսարան Ա․ Խաչատրյանի «Սպարտակ» բա–լետի բեմադրությունից (1968, ՍՍՏՄ Մեծ թատրոն, Մոսկվա), բալետմայստեր Ցու․Ն․ Գրիգորովիչ

ԳՐԻԳՈՐՈՎԻՁ Պետրոս, Արմեն Պե–տեր (ծն․ թ․ անհտ․– 1616), ռումինա–կան հայազգի դիվանագետ, ռազմական գործիչ։ Տիրապետել է ռում․, լատ․, գերմ․, լեհ․ լեզուներին։ Եղել է զորավար Միհայ Քաջի (1593–1601) վստահելի ան–ձը և կատարել նրա դիվանագիտական կարևոր հանձնարարությունները։ Իբրև զորքերի հրամանատար կռվել է թուրք, և ավստր․ բանակների դեմ։ 1600-ին գերվել է ավստրիացիների կողմից։ Տետագայում դիվանագիտական ծառայություններ է մա–տուցել Ավստրիայի կայսրին։ 1607-ին հիշվում է որպես Ավստրիայի դեսպան Կ․ Պոլսում։ Տեղինակևլ է Միհայ Քաջի օրագրությունը, որը մեզ չի հասել, բայց օգտագործվել է այլ աղբյուրներում։ Գրկ• Ղժրիկյան Գ․, Հայերու մաս–նակցությունը միջնադարյան Ռումանիո դի–վանագիտական կյանքին մեջ, «ՊԲՏ», 1960, No 3։ ԳՐԻձԱՏԼ (ֆրանս․ grisaille<gris–գորշ), որևէ մեկ գույնի․(հաճախ գորշ) տարբեր երանգներով կատարված դեկորատիվ գեղանկարչության տեսակ։ Կիրառվում է XVII դարից, լայնորեն օգտագործվել է կլասիցիզմի շրջանի կառույցների ին– տերիերներում, հիմնականում՝ որպես հարթաքանդակի նմանակում։ Գ․ են ան–վանում նաև միագույն (գորշ, շագանակա–գույն, վարդագույն) արծնով, ոսկու ուր–վագծումներով կատարված զարդանախ– շերը։

ԳՐԻՏԼԼԻ, տես Արջեր։

ԳՐԻԿՈհՐՈՎ էդուարդ Պետրովիչ [ծն․ 29․3(11․4)․1907, Թիֆլիս], հայազգի սո–վետական դիրիժոր։ ՌՍՖՍՏ ժող․ ար–տիստ (1957)։ 1927-ին ավարտել է Թբի– լիսիի կոնսերվատորիայի կոմպոզիցիա–յի, 1933-ին՝ Լենինգրադի կոնսերվատո–րիայի դիրիժորական բաժինները։ 1937-ից Լենինգրադի Փոքր օպերային թատրոնի դիրիժորն էր, 1944–56-ին՝ գլխավոր դի–րիժորը, 1956–60-ին՝ Ս․ Մ․ Կիրովի անվ․ օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժորը։ Գ․ բեմադրել է Բիզեի («Կար–վեն»), Վերդիի («Ֆալստաֆ», «Պարա– հանդես–դիմակահանդես»), Չայկովսկու («Վոյեվոդա»), Մեյտուսի («Երիտասարդ գվարդիա»), Պրոկոֆեի («Խաղաղություն և պատերազմ») և այլ կոմպոզիտորների օպերաները։ ԳՐԻՄ (Grimm) եղբայրներ, Ցակոբ (4․1․ 1785, Տանաու – 20․9․1863, Բեռլին) և Վիլհելմ (24․2․1786, Տանաու – 16․12․ 1859, Բեռլին), գերմանացի բանասերներ։ Մարբուրգում ստացել են իրավաբանա–կան կրթություն։ Եղել են Գյոթինգենի համալսարանի պրոֆեսորներ, որտեղից 1837-ին հեռացվել են Տաննովերի օրի–նազանց թագավորին երդում չտալու հա–մար։ 1841-ից նրանք եղել են Բեռլինի համալսարանի պրոֆեսորներ և Պրուսա–կան ԳԱ անդամներ։ Գերմ․ ռոմանտիկ–ներին մոտ կանգնած Գ․ եղբայրները հրատարակել են գերմ․ ժող․ ու միջնա–դարյան պալատական բանաստեղծու–թյուններ, ևեքիաթներ, տեքստեր (<Տին գերմանական մայսաերգեզանգի մասին», 1811, «Խեղճ Տայնրիխը», 1815, «Ռայնեքե Աղվեսը», 1834, «Վարդանոց», 1836) և «Գերմանական հերոսական ավանդա–զրույցներ», 1829, ուսումնասիրությունը։ Գ․ եղբայրների մեծ ծառայությունը «Ման–կական ու ընտանեկան հեքիաթներ»-ն (հ․ 1–2, 1812–14) են և «Գերմանական ավանդազրույցները» (հ․ 1–2, 1816–18), որոնք հարստացրել են գերմ․ ու համաշ–խարհային գրականությունը։ Գ․ Եղբայրնե–րի հեքիաթների ժողովածուն մեծ ազդե–ցություն է գործել հեքիաթագրության վրա։ Գերմաներենի պատմության ուսումնս^ սիրման համար կարևոր նշանակություն են ունեցել Գ․ Յակոբի «Գերմաներենի պատմություն» (հ․ 1–2, 1848) և «Գերմա–նական քերականություն» (հ․ 1–4, 1819– 1837) լեզվաբանական աշխատություննե–րը։ Նա ձևակերպել է նաև գերմաևերենի և հնդեվրոպական լեզուների հնչյունա–կան համապատասխանության օրենքը, որը կրում է «Գրիմի օրենք» անունը։ Երկ․ Հեքիաթներ, Ե․, 1958։ Գրկ․ Ջահուկյան Գ․ Բ․, Լեզվաբա–նության պատմություն, հ․ 1, Ե․, 1960։