Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


խաբհային պատերազմի ժամանակ վա–րել է շտաբային պաշտոններ։ 1939– 1940-ին եղել է տանկային կորպուսի, 1940-ին՝ 2-րդ տանկային խմբի (1941-ի հոկտեմբերից՝ 2–րդ տանկային բանակի) հրամանատար։ 1941-ի դեկտեմբերին Մոսկվայի մոտ կրած պարտությունից հետո հեռացվել է պաշտոնից։ 1943-ի մարտին նշանակվել է տանկային զորքերի գլխա–վոր տեսուչ, 1944-ի հուլիսից 1945-ի մարտը՝ ցամաքային զորքերի Գւխավոր շտաբի պետ։ Գրել է տևսական աշխատու–թյուններ և հուշեր․ «Ուշադրություն, տան–կեր են», 1937, «Զինվորի հիշողություն–ներ», 1951՝ ռուս․ թրգմ․ «Տանկեր՝ առաջ», 1957։

ԳՈՒԴԻԱՇՎԻԼԻ Լադո (Վլադիմիր) Գա–վիթի [ծն․ 18(30)․3․1896, Թբիլիսի], վրաց սովետական նկարիչ։ ՍՍՏՄ ժող․ նկարիչ (1972)։ 1910–14-ին սովորել է Թիֆլի– սի Գեղանկարչության և քանդակագոր–ծության դպրոցում։ 1919–26-ին ապրել է Փարիզում, հաճախել Ռոնսոնի ակադե–միան։ 1926–32-ին Թբիլիսիի Գեղարվես–տի ակադեմիայի պրոֆ․ էր։ Գի գործե–րից հայտնի են «Ցոցխալի ձուկ» (1920), «Օթյակում» (1940), «Նիկո Փիրոսմանիշ– վիլու մահը» (1946) (բոլորն էլ՝ Վրաց․ ՍՍՏ արվեստի թանգարան, Թբիլիսի)։ Լ․ Գուդիաշվիլի․ «Ցոցխալի ձուկ» (1920, Վրացական ՍՍ՛Հ արվեստի թանգա–րան, Թբիլիսի) Նկարազարդել է Սուլխան Սաբա Օրբե– լիանիի «Տնարանքի իմաստություն» երկը (սեպիա, 1939 և I960)։ Սերտ կապերի մեջ է եղել Ե․ Թադևոսյանի, Ա․ Բաժբեուկ– Մելիքյանի, Ե․ Քոչարի, Գ․ Գրիգորյանի (Զիոտտո) հետ։ Պարգևատրվել է Վրաց․ ՍՍՏ Ռուսթավելու անվ․ պետ․ մրցանակով։

ԳՈՒԴՈԿ» («Гудок»), ռուսերեն օրաթերթ։ ՍՍՏՄ հաղորդակցության ճանապարհնե–րի մինիստրության և երկաթուղային տրանսպորտի աշխատողների արհմիու–թյան ԿԿ–ի օրգան։ Լույս է տեսնում 1917-ից, Մոսկվայում։

ԳՈՒԴՈՎԻՉ Ի վան Վասիլևիչ (1741 – 1820), ռուս ռազմական գործիչ, կոմս (1797-ից), գեներալ–ֆելդմարշալ (1807-ից)։ Սովորել է Քյոնիգսբևրգի և Լայպցիգի համալսա–րաններում։ Աչքի է ըևկել 1768–74-ի ռուս–թուրք․ պատերազմում։ 1787–91–ի ռուս–թուրք․ պատերազմի ժամանակ ղեկա–վարել է Տաջիբեի (այժմ՝ Օդեսա, 1789), Կիլյայի (1790) և Անապայի (1791) գրա–վումը։ 1806-ին նշանակվել է Վրաաոանի և Կովկասի կառավարչապետ, նվաճել Բաքվի, Շաքիի և Դերբևնդի խանություն–ները։ 1806–12-ի ռուս, թուրք, պատե–րազմի ժամանակ փայլուն հաղթանակ է տարել Արփաչայի վրա (1807)։ 1808-ին ձախողվել է Գ՜ի Երևանյան արշավանքը։ 1809–12-ին եղել է գլխավոր զորահրա–մանատար Մոսկվայում, Պետ․ խորհրդի անդամ, սենատոր։ 1812-ի փետրվարից՝ պաշտոնաթող։

ԳՈՒԵՌԱ5Ի (Guerrazzi) Ֆրանչեսկո Գո– մենիկո (1804–1873), իտալացի գրող, քա–ղաքական գործիչ։ Գրևլ է պատմվածքներ, դրամաներ, վեպեր։ Տայտնի են ևղել Գ–ի «ճակատամարտ Բենևենտոյի մոտ» (1827–28), «Ֆլորենցիայի պաշարումը» (1836), «բևատրիչե Չենչի» (1854) վեպե–րը, «Տուշեր»-ը (1848) և «Ապոլոգիա»-ն (1851)։ ԳՈՒ&ԱԼ–ԴԱՐԱ, Կ յ ու զ և լ տ և ր ե, գյուղ Արևմտյան Տայաստանում, Դիար– բեքիրի վիլայեթի Սլիվան գավառում, նույնանուն ձորահովտի հյուսիսային կող–մում։ XX դ․ սկզբին ուներ ավելի քան 50 տուն հայ բնակիչ, որոնք հիմնականում թեև թրքախոս էին, սակայն պահպանել էին ևայկական բարքերը, նիստուկացը։

ԳՈՒԹԱՆ, հողը վարող գյուղատնտեսա–կան գործիք։ Բաղկացած է հետևյալ մա–սերից․ ձևիչ՝ հողը կտրում է ուղղաձիգ, խոփ, որի միջոցով հողաշսրաը կարվում է հորիզոնական ուղղությամբ, թե4 կտըր– ված ևողաշերտը (առը) փխրեցնում է և շրջում, մաճ, որի օգնությամբ մաճկալը ուղղություն է տալիս Գ–ի ընթացքին և կարգավորում ակոսի պահանջվող խորու–թյունը։ Գ․ կարող է ունենալ նաև նախա– գութանիկ՝ հողի վերին ճիմոտ շերտը կըտ– րելու և ակոսի մեջ գցելու համար, և ակոս խորացնող թաթիկ՝ ակոսի հատակը փըխ– րեցնելու համար։ Գ–ներն ըստ աշխատան–քի բնույթի ու թևի ձևի լինում են գլանա–յին, շատ թեթև հողերի կրկնավարի հա–մար, կիսագլանայիև՝ ոչ ծանր ու ճիմոտ հողերի համար, կիսապտուտակային կամ համապիտանի՝ ծանր ևողերի համար, և պտուտակային՝ խամ ու խոպան հողերի համար։ Ըստ քարշող ուժի լինում է եզնա–քարշ, ձիաքարշ, տրակտորային (կցովի կամ կախովի) և ինքնագնաց՝ տեղավոր–ված ինքնագևաց առանցքի վրա։ Գ․ լի–նում է միակորպուս և բազմակորպուս (կորպուսների թիվը 8-ից չի անցնում)։ 5-ից ավելի կորպուս ունեցող Գ․ կցովի կամ կիսակախովի է։ Ըսա նշանակության լինում են ընդհաևուր օգտագործման (հո–ղը 20–35 սմ խորությամբ վարելու հա–մար) և հատուկ Գ–ներ (այգիները, ան–տառի հողերը, թփուտները ևն վարելու համար)։ Գ․ սկզբում եղել է փայտյա (խո–փը՝ երկաթից), ապա՝ երկաթյա։ Գ–ի նախատիպը եղել են նախագութանը (արո–րից Գ–ի անցման տիպ)։ Տայկ․ Գ–ները առաջացել են Այրարատի, Բպրձր Տայքի, Սյունիքի, Վասպուրականի, Աղձնիքի ու Ծոփքի արորաձեերից։ Առջևի մասում ունևև երկայևական լծակ (գռնել), որը երկաթյա հաստ շղթայով հաջորդաբար Բարձր Հայքի այրարատյան գ ութանա տիպ միանում է եզների կամ գոմեշների լծե–րին (4–12 զույգ)։ Գ․ կարող է գործել գրեթե բոլոր տիպի հողերում։ Տայերի մեջ այն ունևցել է մեծ համարում, փառա–բանվել ու գովերգվել հորովելներում և ժող․ այլ ստեղծագործություններում։ Գ–ի դերը գյուղատնտևսության մեջ այնքան կարևոր է եղել, որ իր ողջ սարվածքով հաճախ քանդակվել է հմուտ երկրագործ–ների շիրմաքարերի վրա։ Գրկ․ Բդոյան Վ․ 4․, Երկրագործական մշակույթը Հայաստանում, Ե․, 1972։ Վ․ Բղոյան

ԳՈՒԹԱՆ», գյուղատնտեսական գիտա–կան ամսագիր։ Լույս է տեսել 1901–05-ին, Փարիզում։ Տնօրեն–խմբագիր՝ Գ․ Մեծա– աուրյան։ Ձգտել է տարածել հողի մշակ–ման առավել օգտավետ եղանակները, հայ ընթերցողին հասցնել գյուղատնտ․ գիտության նվաճումները։ Առաջարկել է գյուղատնտ․ դասընթացներ ստեղծել գյու–ղական և նախակրթական վարժարաննե–րում, հայ ժողովրդի ապագան կապել գյուղատնտեսության զարգացման հետ։ Տպագրել է հողվածներ անասնապահ ու - թյան, անասնաբուծության, ցորննի և այլ կուլտուրաների մշակման, շերամապա–հության, նորագույն գյուղմեքենաների մասին։ «Գ․»-ին առընթեր կազմակերպված գործակալությունը օգնել է ձեռք բերել գյուղմեքենաներ ու գյուղգործիքներ, սեր–մեր, ինչպես նաև մասնագիտական գրա–կանություն, ստանձնել է ֆրանսիացի մասնագետների միջոցով գործարանների ու ագարակնևրի հատակագծեր կազմելու գործը։

ԳՈՒԹԱՆ ԱՍ ԱՐ, հանգած հրաբուխ Տայ– կական ՍՍՏ–ում, Կոտայքի սարավանդի հյուսիսային մասում։ Բարձրությունը 2299 մ է։ Ստորին մասը կազմված է թթու լավաներից, վերին մասը՝ խարամնե–րից։ Կան պեռլիտի և պեմզայի հարուստ հանքավայրեր։ Լանջերը ծածկված են լեռնատափաստանային բուսականու–թյամբ, գագաթնային մասը՝ ենթալպյան մարգագետիններով։

ԳՈՒԺԿԱՆ, հին և միջնադարյան Տայաս– տանում այսպես են կոչվել՝ 1․ հասարա–կական նշանակություն ունեցող վատ (տխուր, աղետալից) լուր, համբավ բե–րողները (գուժողները), 2․ ողբացող, ճիչ, աղաղակ բարձրացնողները, 3․ աղետայի, ողբայի յուրը (գույժը)։