Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Տեսաբան Տ․ Չուխաճյանի «Արշակ Բ» օպերայի ներկայացումից (1945, Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոն), ռեժ․ Ա․ Գուլակյան

վանի զեղարվեաոա–թ ատեր ական ինստ– ում (դերասանի վարպետության և ռե–ժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր 1945-ից)։ Գ–ի առաջին ինքնուրույն բեմադրու–թյուններից են Գ․ Սունղուկյանի «Ի»աթա– բալա»-ն (1927), «Պեպո»-ն (1929), Շեքս– պիրի «Մակբեթ»-ը (1933), Պ․ Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» (1933)։ Սուն– դուկյանի անվ․ թատրոնում Գ–ի բեմա–դրած պիեսներից են՝ Ա․ Գլեբովի «Ին– գա»–ն (1929), Ե․ Ցանովսկու «Ցասում»–ը (1930), Ն․ Պոգոդինի «Տեմպ»–ը (1931), Վ․ Վաղարշյանի «Օղակում»-ը (1930), «Նավթ»-ը (1932), Ա․ Կոռնեյչուկի «Պլա–տոն Կրեչետ»-ը (1935)։ «Ցասում», «Պլա–տոն Կրեչետ» և «Օղակում» ներկայա–ցումներում Գ․ դիմել է կերպարների ևոգե– բանական վերլուծմանը՝ ապրումների ճշմարիտ վերարտադրությամբ։ Թատերա–յին գրոտեսկով արտահայտվելու վերջին վւորձը եղել է Գ– Գեմիրճյանի «Նապոլեոն Կորկոտյան»-ը (1934)։ Գ–ի բեմադրու–թյուններին հատուկ են գաղափարական մտահղացման հստակությունը, ամուր գըծ– ված և արտահայտիչ միզանսցենները, դերասանական կերպարի հոգեբանական ն․ պլաստիկական կատարյալ լուծումը։ Ողբերգական հնչողություն է ստացել Ա․ Օստրովսկու «Ամպրոպ»-ը (1935), հո–գեբանական խորություն՝ Գ․ Սունդուկ– յանի «Քանդած օջախ»-ը (1938)․ սոցիալ– փիլիսոփայական ենթատեքստի բացա–հայտումով է բեմադրվել «Պեպո»–ն (1948)։ Գ․ Տեր–Գրիգորյանի և Լ․ Ղարագյոզյանի «Այս աստղերը մերն են» պիեսի՝ Գ–ի բեմադրությունը (1949) արժանացել է ՍՍՏՄ պետական մրցանակի (1950)։ Մո–նումենտալ ընդհանրացումների ձգտումը դրսևորվել է Գ՜Ի օպերային բեմադրու–թյուններում․ Ա․ Տիգրանյանի «Անուշ» (1935, 1939, 1956), Ժ․ Բիզեի «Կարմեն» (1941), Մ․ Գլինկայի «իվան Սուսանին» (1942), Ջ․ Վերդիի «Աիդա» (1941), «Օթել– լո» (1942, 1959), «Պարաևանդևս–դիմա– կահանդես» (1960), Զ․ Մեյերբևրի «Տու– գենուոներ» (1943), Տ․ Չուխաճյանի «Ար–շակ Բ» (1945, ՍՍՏՄ պետ․ մրցանակ, 1946), Շ․Գունոյի «Ֆաուստ» (1958), Տ․ Ստե– փանյանի «Լուսաբացին» (1960, բոլորն էլ Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոնում)։ Գաղափարական մտահղաց–ման և գեղարվեստական արտահայտու–թյան ներդաշնակությամբ Գ–ի ստեղծա–գործական կյանքի վերջին շրջանում առանձնահատուկ տեղ են գրավում Մ․ Լեր– մոնտովի «Դիմակահանդես»–ի (1949) և Լ․ Տոլստոյի «Կենդանի դիակ»-ի (1951) բեմադրությունները Սունղուկյանի անվ․ թատրոնում։ Գրել է պիեսներ, այդ թվում՝ «Արշալույսին» (1937), «Մեծ բարեկամու–թյուն» (1939), «Գանձ» (1940), «Ցասում» (1942), «Օրեր, մարդիկ անմոռաց» (1957)։ Գ․ եղել է ՍՍՏՄ II և III գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պար–գևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքա–նշաններով։ Գրկ․ Հարությունյան Բ․, Արմեն Գուլակյան, Ե․, 1964։ Հայ սովետական թատ–րոնի պատմություն, Ե․, 1967։ Հ․ Հովհաննիսյան

ԳՈհԼԱՄԻՐՏԱՆ Սիմեոն Ստեփանոսի (1857, Երևան – 12․10․1899, Երևան), խըմ– բագիր և հրատարակիչ։ Սկզբնական կըր– թությունն ստացել է ծննդավայրում, սո–վորել է Թիֆլիսի ռեալական դպրոցում, ապա՝ Պետերբուրգի համալսարանի լեզ–վագիտական ֆակուլտետում։ Թղթակցել է ռուս, թերթերին, գործուն մասնակցու–թյուն է ունեցել հայ հասարակական–մշա– կութային կյանքին։ 1888-ին մեկնել է Կ․ Պոլիս՝ արևմտահայ գրականությանը ծանոթանալու նպատակով։ 1887–98-ին խմբագրել և հրատարակել է «Արաքս» գրական–գեղարվեստական պատկերա–զարդ կիսամյա հանդեսը։ Նյութական դըժ– վարությունների պատճառով Գին չի հա–ջողվել տպագրել «Գեղանկար Տայաստան» և «Ս․ Էջմիածին» պատկերազարդ ժողովա–ծուները և շարունակել «Արաքս»-ի հրա–տարակումը։

ԳՈՒԼԱՆՅԱՆ Խաչատուր Գրիգորի [1․9․ 1901, գ․ Արագվա (Ախալքալաքի շրջա–նում) – 1975, Լքոսկվա], հայ սովետա–կան տնտեսագետ։ Տնտ․ գիտ․ դ–ր (1949), պրոֆեսոր (1950)։ ՍՄԿԿ անդամ 1925-ից։ Ավարտել է Անդրկովկասյան կո–մունիստական համալսարանը (1931)։ Աշ–խատել է (1931–75) որպես մարքսիզմ– լենինիզմի, քաղաքատնտեսության ամ–բիոնների վարիչ Թբիլիսիի և Մոսկվայի երկաթուղային տրանսպորտի բուհերում։ Աշխատությունները նվիրված են սոցիա– լիզմի քաղաքատնտեսության, Տայաստա–նի տնտեսագիտական ն հեղափոխական– դեմոկրատական մտքի պատմության, ինչ–պես նաև Անդրկովկասի տնտ․ պատմու–թյան հարցերին։ Երկ․ Ուրվագծեր հայ տնտեսագիտական մտքի պատմության, Ե․, 1959։ Մարքսիստա–կան տնտեսագիտական մտքի տարածումը հայ իրականության մեջ (1890 – 1920 թթ․)․ Ե․, 1961։

ԳՈՒԼԴԲԵՐԳ (Guldberg) Կատո Մաքսիմի– լիան (1836–1902), նորվեգացի քիմիկոս և մաթեմատիկոս։ 1869-ից Քրիստիանիայի համալսարանի կիրառական մաթեմատի–կայի պրոֆեսոր։ Իր հայրենակից Պ․ Վաա– գեի հետ հայտնաբերել է (1864–67) զանգվածների ներգործության օրենքը։

ԳՈՒԼԵՎԻՁ Զոյա Նիկոլաևնա [19․2(3․3)․ 1889, Չեռնիգով – 3․1․1971, Երևան], սո–վետական դերասանուհի։ ՏՍՍՏ ժող․ արտիստուհի (1954)։ Բևմական գործու–նեությունն սկսել է 1907-ին, Մոսկվայի հնագույն վոդևիլի թատրոնում, ապա աշ–խատել է Սարատովի, Ռոստովի, Սվերդ– լովսկի, Կրասնոդարի, Ուֆայի թատրոն–ներում։ 1946–59-ին եղել է Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվ․ ռուսական դրա–մատիկական թատրոնի արտիստուհի։ Լա–վագույն դերերից են՝ Կուկուշկինա, Գուր– միժսկայա (Ա․ Օստրովսկու «Եկամտա–վոր պաշտոն», «Անտառ»), Աննա Անդրեե– նա (Գոգոլի «Ռևիզոր»), Երանուհի (Շիր– վանզադեի «Պատվի համար»), Ելիզավե– տա Մաքսիմովնա (Ռոզովի «Կյանքի մի Էջը»)։

ԳՈՒԼԻԱ Գեորգի Դմիտրիի [ծն․ 1(14)․3․ 1913, Սուխում], սովետական գրող։ Ազ–գությամբ աբխազ, գրում է ռուսերեն։ ՎՍՍՏ և Աբխազական ԻՍՍՏ արվեստի վաստ․ գործիչ (1943, 1971)։ ՍՄԿԿ անդամ՝ 1940-ից։ 1948-ին հրատարակել է «Գա–րունը Սակենում» (ՍՍՏՄ պետ․ մրցանակ, 1949, հայերեն հրտ․ 1950) վիպակը, որը «Բարի քաղաք» (1949) և «Կամա» (1951) վիպակների հետ կազմում է «Բարեկամները Սակենից» (1954) եռապատումը։ Աբխազ ժողովրդի անցյալին են նվիրված «Պատմվածքներ խարույկի մոտ» (1937), «Սև հյուրեր» (1950) և «Տորձանուտ» (1959) գործերը։ Տեղինակն է «Դմիտրի Գուլիա․պատմվածք իմ հոր մասին» (1963) գրքի, «Սուլլա» (1971) պատմավեպի։

ԳՈՒԼԻԱ Դմիտրի Իոսիֆի [9(21)․2․1874, գ․ Ուարչա (այժմ՝ Աբխազական ԻՍՍՀ Սուխումի շրջանում) – 7․4․1960, Աբխազական ԻՍՍՀ, գ․ Ագուձերա], աբխազ սովետական գրող։ Աբխազական գրականության և գրական լեզվի սկզբնավորողը։ Աբխազակաև ԻՍՍՀ ժող․ բանաստեղծ (1937)։ ՍՄԿԿ անդամ՝ 1955-ից։ 1892-ին կազմել է (Կ․ Մաճավարիանիի հետ) աբխազական այբուբենը։ 1912-ին լույս են ընծայել բանաստեղծությունների առաջին ժողովածուն։ 1921-ին կազմակերպել ու գլխավորել է աբխազական առաջին թատերախումբը, խմբագրել «Ապսնի» («Աբխազիա») թերթը։ 1934-ին լույս է տեսել Գ–ի «Ընտիր երկեր»-ը, այնուհետև՝ «Երգ Աբխազիայի մասին» (1940), «Աշունը գյուղում» (1946) պոեմները։

ԳՈՒԼԻՇԱՄԲԱՐՈՎ Ստեփան Հովսեփի (13․5․1849, Գորի - 21․4․1915, Գորի), հայ տնտեսագետ։ 1874-ին ավարտել է Պետերբուրգի տեխնոլոգիական ինստ–ը։ 1875–79-ին՝ «Բակինսկիե իզվեստիա» («Бакинские известия») թերթի խմբագիր։ Այնուհետև աշխատել է Կովկասի