Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նավոր զորավար։ Գահակալության սկըզ– բում զիջումներ է արել հօգոււո ազնվակա–նության, հովանավորել արդյունաբերու–թյան զարգացումը։ Երկրի արտաքին քա–ղաքականությունը նպաաակամղել է Բալ– թիկ ծովում շվեդական տիրապետություն հաստատելուն։ Միապետական կարգերը ամրապնդելու համար կատարել է բարե–փոխումներ (պետ․ կառավարման, դատա–կան, ռազմական ևն)։ Ավարտել է Դանիա–յի դեմ հոր՝ Կարլոս IX-ի սկսած պատե–րազմը (1611–13)։ 1617-ին Ռուսաստանի հետ կնքել է Շվեդիայի համար ձեռնտու Ստոլբովյան հաշտության պայմանագիրը։ 1630-ից հակահաբսբուրգյան կոալիցիայի կազմում մասնակցել է Երեսնամյա պա–տերազմին (1618–48)։ Գ․ У Օսկար Գ ու ս տ ա վ Ադոլֆ (1858–1950), թագավոր 1907-ից։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին և ընթացքում հանդես էր գալիս երկրի ռազ–մականացման օգտին, թեպետ պաշտոնա–պես վարում էր չեզոքության քաղաքակա–նություն։ 1939–40-ի սովետա–ֆիննական պատերազմի ժամանակ Ֆինլանդիային օգնություն ցույց տալու կողմնակից էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, չնայած Շվեդիայի չեզոքու–թյանը, կապ էր պահպանում Տիտլերի հետ։ Գ․ VI Ադոլֆ (1882–1973), թագա–վոր 1950-ից։ Գուսաեր

ԳՈՒՍՏԵՐ (Blicca bjoerkna), ծածանազգի– ների ընտանիքի ձուկ։ Նման է բրամին։ Մարմնի երկարությունը՝ 16–19 (հազվա–դեպ 35) սմ, քաշը՝ մոտ 100 գ (երբեմն մինչև 1,2 կգ)։ Տանդիպում է Տյուսիսային, Բսղթիկ, Սև, Ազովի և Կասպից ծովերում։ ՏՍՍՏ ջրավազանևերում ապրում է հայ–կական Գ․ (B․ b․ derjavini), որի մարմնի երկարությունը մինչև 13 սմ է, քաշը՝ 20 գ։ Տարածված է Մեծամոր գետում և նրա հետ կապված լճակներում ու ջրանցք–ներում։

ԳՈՒՏԱՊԵՐՉ (անգլ․ guttapercha, <մալա–յերեն getah – խեժ և pertja – այդ խեժն արտադրող ծառի անվանումը, ինչպես նաև Սումատրա կղզու անվանումներից մեկը), բնական ծագմամբ կաշենման նյութ, կաուչուկի տրանս–իզոմերը։ Գ–ի հիմնա–կան բաղադրիչը (90%) բարձրամոլեկու– ւային տրանս–պոլիիզոպրենն է ( գ ու– տ ա)՝ (CsHe)n, իսկ բնական կաուչու– կինը՝ ցիս–պոլիիզոպրենը։ Ի տարբերու–թյուն բնական կաուչուկի, Գ․ առաձգա–կան չէ։ Տիմնականում սաացվում է արևա–դարձային որոշ ծառատեսակների կաթ–նահյութից։ Տեխնիկական Գ․ սենյակային ջերմաստիճանում ունի սպիտակից մինչև դեղնա–շւսգանակագույն երանգ, խտու– թյունր՝ 945–955 կգ/մ3, տաքացնելիս (50–100°C) փափկում է և լուծվում արո– մատիկ ածխաջրածիններում ու նրանց հալոգենածանցյալներում։ Թթվակայուն է, այդ թվում նաև աղաթթվի և ֆտորա–ջրածնական թթվի նկատմամբ։ Բնական կաուչուկի նման վուլկանացվում է՛ Ջրան–ցիկ չէ, լավ էլեկտրամեկուսիչ է։ Օգտա–գործվում է ստորջրյա կաբելներ, նաև թթվակայուն և սոսնձող նյութեր պատ–րաստելու համար։ Գ–ի կիրառումը նվա–զում է, այն փոխարինվում է սինթետիկ Գ–ով (տրանս–պոլիիզոպրեն, տրանււ–պո– լիքլորոպրեն)։

ԳՈՒՏԱՑԻԱ (լատ․ gutta – կաթիլ), ջրի կաթիլների արտազատումը բույսերի տե–րևներից։ Կատարվում է ջրային հերձանցք– ներով, արմատային ճնշման տակ։ Դիտ–վում է մեծ մասամբ գիշերը, վաղ առավո–տյան, հատկապես խոնավ եղանակին, երբ արմատները ավելի շատ ջուր են կլանում, քան տերևները կարող են գոլորշիացնել։ Զրի հետ արտազատվում ևն հանքային որոշ նյութեր, և բույսն ազատվում է աղերի ավելցուկից, հիմնականում՝ կալ–ցիումից։

ԳՈՒՏԵՆԲԵՐԳ (Gutenberg) Յոհան [1394– 1399-ի միջև (կամ 1406) – 3․2․1468], գեր–մանացի գյուտարար։ Եվրոպայի առաջին տպագրիչը։ Գ–ի եղանակը (տպագրական շարվածք) հնարավորություն տվեց շար–ժական և փոխարինվող տարրերից՝ ւի– ւոերներից կազմված տպաձևերից, ստա–նալ տեքստի ցանկացած քանակի նույնա–կան տպվածքներ։ Պատրաստել է բառա– ձուլման ձեռքի ևաստոց, առաջինն է կի–րառել տպվածքի ստացման մամլիչը, մշա– կել տպագրական համաձուլվածքի (հար– տի) և տպագրական ներկի բաղադրա–տոմսեր։ Գ ին է պատկանում տպագրա–կան ողջ պրոցեսի մշակման վաստակը։ Նրա անվան հետ են կապվում Եվրոպայի առաջին մեծածավալ տպագրական գրքի՝ Աստվածաշնչի, Յոհան Բալբայի (XIII դ․) լատինական բացատրական բառարանի և այլ հրատարակություններ։ Գրկ․ Թաոայանց Ս․, Գուաւոեմբեբգ, Թ․, 1911։ Պրոսկուրյակով Վ․, Գու– աենբերգ, Ե․, 1936։ Варбанец Н․ В․, Современное состояние гутенберговского воп–роса, в сб․։ 500 лет после Гутенберга, М․, 1968․

ԳՈՒՏՇՄԻԴ Ալֆրեդ (Տերման Ալֆրեդ մարկիզ ֆոն Գուաշմիդ, 1831, Լոսքվից– 2․3․1887, Թյուբինգեն), գերմանացի արե– վելագեւո, հայագետ։ Ավարտել է Բոևնի համալսարանը։ Դասախոսել է Լայպցի– գի, Ենայի և այլ համալսարաններում։ Լատ․, գերմ․ շարադրված երկերը վերա–բերում եև Տին Արևելքի, Տունաստանի, Իրանի, Ասիայի ոչ սեմական ժողովուրդ– ների պատմությանը։ Առանձին ուսումնա–սիրություն ունի Օսրոյենեի թագավորու–թյան, Իրանի և հարևան երկրների պատ–մության մասին։ Տետազոտել է Եվսեբիոս Կեսարացու «Կանոններ»-ի հրատարակու–թյունները։ Ընդհանուր պատմությանը վե–րաբերող աշխատություններում երբեմն օգտագործել է հայկ․ սկզբնաղբյուրներ (Մովսես Խորենացի), կողմնակիորեն անդ–րադարձել Տին Տայաստանի պատմու–թյան առանձին հարցերին։ Տա յա գիտա–կան ուսումնասիրություններն ունեն բա–նասիրական բնույթ և նվիրված են գլխա– վորապես Մովսես իյորենացու և Ագա– թանգեղոսի աղբյուրագիտական քննու–թյանը։ խորենացու վերաբերյալ հոդվածում ենթադրել է, թե նա V դ․ պատմիչ Մովսես Խորհնացին չէ, այլ նրա անվամբ հանդես եկած մեկը, որն իր «Տայոց պատմու–թյուն՜ը շարադրել է 634–42-ի միջև։ Այս ենթադրությունը մերժել են ևետագա ուսումնասիրողները։ Գ․ կարծել Է, թե «Պիտոյից գրքի» թարգմանիչը Մովսես իյորենացին չէ, քանի որ այդ գրքի ոճը տարբերվում է ևրա ոճից։ Պատմիչի նկատ–մամբ ծայրահեղ քննադատական վերա–բերմունք է ցուցաբերել «Մովսես Ի՚որե– նացու Տայոց պատմության արժանահա–վատության մասին» (1876) աշխատության մեջ։ Այստեղ Գ․ հայ պատմիչի երկում նշում է ժամանակագրական անճշտու–թյուններ, աղբյուրների անուշադիր օգ–տագործման դեպքեր, միտումնավոր հնարանքներ, տարբերություններ հուն, աղբյուրների համեմատությամբ։ Սե– բեոսին կից Անանունի Մար–Աբաս Կա– տինայից վերցրած հատվածը Գ․ համա–րել է Խորենացու սևագրությունը։ Նմաև կարծիքը որոշ չափով արդյունք էր Տայոց պատմության և մատենագիտության մա–սին Գ–ի ունեցած ոչ ճշգրիտ և ոչ լրիվ տեղեկությունների։ Գի դիտողություն–ները, միաժամանակ, նպաստել Են Ւարե– նացու երկի ավելի ճիշտ գնահատմանը։ Ագաթանգեղոսին նվիրված ուսումնասի–րության մեջ համեմատել է Ագաթանգեղոսի հայերեն և հուև․ օրինակները, նշել հուն, օրինակի միջանկյալ հատվածները։ Գ․ գտել է, որ հայերեն օրինակը սկզբից ևեթ շարադրված է եղել հայերենով։ Երկ․ Uber die Glaubwiirdigkeit der Arme- nischen Geschichte der Moses von Khoren, Lpz․, 1876 (հայերեն փոփոխված վերնագրով թրգմ․ «Բազմավեպ», 1877)։ Agathangelos, Lpz․, 1877 (հայերեն փոփոխված վերնագրով թրգմ․ «Բազմավեպ», 1878 – 79)։ Գրկ․ Շ ր ու մ պ ֆ Ա․, Ուսումնասիրու– թիւնք հայ լեզվի և մատենագրութեան, թրգմ․ և լրց․ Գ․ Զարբհանալյան, Վնւո․, 1895։ Գ․ Աբգարյան

ԳՈՒՏՏՈՒձՈ (Cuttuso) Ռենատո (ծն․ 2․1․ 1912, Բագերիա, Սիցիլիա), իտալացի նկարիչ և խաղաղության ակտիվ մարտիկ։ 1940-ից Իտալիայի կոմկուսի անդամ, 1956-ից ԿԿ–ի անդամ։ «Իտալիա–ՍՍՏՄ» ընկերության Պրեզիդենտական խորհըր– դի անդամ (1963-ից)։ «ժողովուրդների խաղաղությունն ամրապնդելու համար» Միջազգային լենինյան մրցանակների կո–միտեի անդամ։ Տռոմի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (1960)։ ՍՍՏՄ Գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ (1962)։ Երկրորդ համաշխարևային պատերազմում մասնակցել է Դիմադրու–