Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ու սերբերը։ IX դ․ Դ–ի քաղաքները մտել են Խորվաթական պետության մեջ, իսկ XII դ․ սկզբին՝ անցել Տունգարիային։ 1420– 1797-ին Դ․ գտնվել է Վենետիկի տիրապետության տակ (բացի Դուբրով– նիկից)։ XVI դ․ Դ–ի ներքին մարզերը զավթել են թուրքերը։ Կամպոֆորմյան հաշտությամբ (1797) Դ․ անցել է Ավստրիա–յին (մինչև 1918-ը), ապա՝ սերբերի, խոր–վաթների և սլովեևևերի թագավորությա–նը (1929-ից՝ Տարավսլավիա)։ 1941-ից միացվել է Խորվաթիայի մարիոնետային պետությանը։ 1944-ի վերջին Դ․ ազատա–գրել է Տարավսլավիայի ժողովրդա–ազա– աագրական բանակը։ 1945-ից Դ–ի հս․ մասը միացվել է Խորվաթիային, հարա–վայինը՝ Չեռնոգորիային։

ԴԱԼՄԱԹՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ, կղզիախումբ Ադրիաւոիկ ծովում, Բալկանյան թերա– կղզու ափերի մոտ, Տարավսլավիայի մի մասը։ Տարածությունը՝ մոտ 2500 կմ2, կազմված է ավելի քան 1000 կղզիներից, առավել խոշորներն են Կրկը, Րրաչը, Ցրեսը, Խվարը, Կորչուլան։

ԴԱԼՈՒ (Dalou) Էմե ժյուլ (31․12․1838, Փարիզ – 15․4․1902, Փարիզ), ֆրանսիա–ցի քանդակագործ։ Եղել է 1871-ի Փարիզի կոմունայի ակտիվ մասնակից, ընտրվել է Լուվրի թանգարանապահ։ Կոմունայի պարտությունից հետո, դատապարտվե–լով ցմահ աքսորի, փախել է Անգլիա, աշխատել մինչև 1879-ի ներումը։ Այդ տարիների գործերից է «Բրետոնուհին» (գիպս, Էրմիտաժ, Լենինգրադ)։ Դ–ի դե–մոկրատական համոզմունքներն ու ռեա–լիստական քանդակի պարզ ոճի մշակման ձգտումը արտահայտվել են թեմատիկ բարձրաքանդակներում («Մարկիզ Դրյո– Բրեզեին պատասխանող Միրաբոն», բրոնզ, 1884, Դեպուտատների պալատ, Փարիզ) և «Աշխատանքի հուշարձանի» նախագծի բանվորների ու գյուղացիների 54 ֆիգուրներում (բրոնզ, թրծակավ, մոտ 1889–98)։

ԴԱՒԱՈՒ (Dachau), առաջին համակենտ–րոնացման ճամբարը ֆաշիստական Գեր–մանի այում։ Ստեղծվել 1 1933-ին, Դախաուի մերձակայքում (Մյունխենից 17 կմ հե–ռու)։ ճամբարի գոյության ընթացքում այնտեղ բանտարկվել է ^50 հզ․ մարդ' 24 երկրից, այդ թվում նաև Սովետակաև Միությունից։ Մոտ 70 հզ․ գազանաբար տանջամահ են արվել կամ սպանվել, 140 հզ․ տեղափոխվել համակենտրոնաց–ման այլ ճամբարներ, 30 հզ․ ապրել են մինչև ազատագրվելը։ Տազարավոր բան–տարկյալներ ենթարկվել են հանցավոր «բժշկական փորձերի»։ Դ–ում գործող բանտարկյալների գաղտնի կազմակեր–պությունը, ինտերնացիոնալ կոմիտեի գլխավորությամբ, ամերիկյան զորքերի՝ ճամբար մտնելու նախօրեին, 1945-ի ապ–րիլի 28-ին, ապստամբություն բարձրաց–րեց և ձախողեց ողջ մնացած բանտար–կյալներին ոչնչացնելու ֆաշիստական պլա–նը։ 1960-ին Դ–ում բացվեց զոհվածների հուշարձան։ Ս․ Ստեփան յան

ԴԱԿԱՐ (Dakar), Սենեգալի Տանրապետու– թյան մայրաքաղաքը։ Նավահանգիստ Ատ– լանտյան օվկիանոսի ափին, Արևմտյան Աֆրիկայի արդյունաբերական, տրանս–պորտային և աոևտրաֆինանսական կենտ– րոնը։ 700 հզ․ բն․ (1973, արվարձաննե–րով)։ Ունի օճառի, սննդի, նավթավերա–մշակման արդյունաբերություն, բուսա–կան յուղի (գետնընկույզից), փոքր նավե–րի արտադրություն, համալսարան, պոլի–տեխնիկական ինստ․, Պաստերի ԳՏԻ* Սև Աֆրիկայի ուսումնասիրությամբ զբաղ–վող գիտական հիմնարկներ, գրադարան–ներ, թանգարաններ, միջազգային օդա–նավակայան։ Տիմնադրվել է 1857-ին։

ԴԱԿԵՐ (լատ․ Daci), հյուսիս–թրակիա– կան ցեղերի խումբ։ Մ․ թ․ ա․ I հազարամ–յակի 2-րդ կեսին բնակվել են Դանուբի հս–ից մինչև Կարպատևերի ճյուղավորու– թյուևն ընդգրկող տարածքում (գլխավո–րապես այժմյան Տրանսիլվանիայում)։ Մ․ թ․ ա․ I դ․ կեսին Դ․ և նրանց ազգա–կից գեթերը միավորվել են՝ իրենց ազդե–ցությունը տարածելով Դանուբի աջափնյա շրջանների և արևմտապոնտական հուն, մի շարք քաղաքների վրա։ Շուտով այդ միությունը քայքայվել է․ սակայն նորից հզորացել մ․ թ․ I դ․ վերջին՝ Դեցեբաչի ժամանակ։ Մ․ թ․ ա․ I – մ․ թ․ I դդ․ ըն–թացքում հռոմեացիները արշավանքներ են ձեռնարկել Դ–ի դեմ։ Տրայանոսի ժա–մանակ, 101 –102-ի և 105–106-ի պաւոե– րազմևերի հետևաևքով Դ․ կորցրել են իրենց անկախությունը, և երկիրը դարձել է հռոմ․ պրովիևցիա՝ Դակիա անունով։

ԴԱԿԻԱ (Dacia), հռոմեական պրովին–ցիա 106-ից։ Ընդգրկել է այժմյան Ռումի– նիայի մի մասը (Տրանսիլվանիա, Բանաւո, Օլաենիա)։ Տիմնական բնակիչները եղել են դակերը և կայսրության տարբեր մա–սերից եկած վերաբնակիչներ։ Որպես սահմանամերձ պրովինցիա, Դ․ Տռոմի համար ունեցել է ռազմ, կարնոր նշանա–կություն։ Մայրաքաղաքն էր Սարմիզե– գեւոուզան, քաղաքները՝ Դրոբետան, Ռո– մուլան ևն։ Դ․ անընդհատ ենթարկվել է բարբարոսական ցեղերի հարձակումնե–րին։ 271-ին Ավրելիանոս կայսրը հռոմ․ զորքերը և բնակչությունը տեղափոխել է Դանուբի աջ ափը, Մեզիայի և Թրակիայի տարածքում ստեղծել երկու ևոր պրովին– ցիա՝ Մերձափնյա Դ․ և Ներքիև Դ․։ Ենթա–դրվում է, Ձախափնյա Դ–ում, ուր հաս–տատվել են գոթերը, վանդալները, սար–մատները ևև, մնացել է ռոմանականաց– ված նախկին բնակչության մի մասը։ Գբկ․ Кругликова И․, Дакия в эпоху римской оккупации, М․, 1955․

ԴԱԿՏԻԼ, տես Ստեղն։

ԴԱԿՐՈՆ, տես Լւսվսան։

ԴԱՀԵԿԱՆ, կշռի և ոսկե դրամի միաւխր։ Դ–ի կշիռը ծագում է բաբելական սիկղից։ Աքեմենյան Պարսկաստանում ոսկե դա–րիկի միջին մեծությունը եղել է 8,36 գ։ Միջնադարյան Տայաստանում Դ․ հռոմեա– կան–բյուզանդական լիտրի 1/72 մասն էր։ Դ․ համարժեք էր նոմիսմային, իսկ հե–տագայում արաբ, մսխալին և միջին հաշ–վով 4,45 գ էր։ Դ՜ի միջին մեծությունները տատանվել ևն մոտ 3% –ի սահմաններում։ Դ–ի արժեքը պատմական տարբեր ժա–մանակահատվածներում որոշվել է ոսկու և արծաթի որոշակի հարաբերությամբ, այն է՝ 13,3։1, 14։1, 12,5։1, 12։1, 15։1, 13,9։1, 14,4։1։

ԴԱՀՆԱԿԻ ԼԵՌՆԵՐ, Տայկական ՍՍՏ–ում։ Ջրբաժան է Վեդի և Շաղափ գետերի միջև։ Երկարությունը մոտ 12 կմ է, առավելա–գույն բարձրությունը՝ 2535 մ (Դաևնակ լեռ)։ Լանջերը (հատկապես հվ․) զառի–թափ են։ Կան մոտ 700 մ բարձրության քարափներ։ Ստորին լանջերը փոքրաթեք են՝ մասնատված սելավաբեր ձորակնե–րով։ Անտիկլինալային, կիսաչոր, լերկա–ցած լեռներ են։ Առանցքային մասը կազմ–ված է պալեոզոյի նստվածքային և կավճի ու էոցեևի ևրաբխածին նստվածքային ապարներից։ Տվ․ լանջերին տարածված են չորասեր լեռնային տափաստանների, հս․ լանջերին՝ ֆրիգանային բուսականու–թյուն, արևելյան գիհու տիրապետմամբ, կատարային մասում՝ լեռնային մարգա–գետիններ։

ԴԱՀՈՄԵԱ, Բենին պետության նախկին անվանումը։ Տես Բենին։

ԴԱՀՐԱՎ, գյուղ Լեռնային Ղարաբաղի ԻՄ Ստեփանակերտի շրջանում, Շնաքար լեռան լանջին, շրջկենտրոնից 16 կմ հա– րավ–արևելք։ Միավորված է Դաշբուլաղի կոլտևտեսության հետ։ Զբաղվում եև անասնապահությամբ, բանջարաբուծու–թյամբ, պտղաբուծությամբ, շերամապա–հությամբ և հացահատիկի մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, բուժկայան։ Գյուղի մոտ կա XI դարի մատուռ, խաչքար։ Ս․ Հախամյան

ԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՍՊՈՐՏ, ձմեռային մարզա–ձև։ Ըևդգրկում է դահուկավազքը, դահու– կացատկը տրամպլիևից, սչաւոմը, հսկա– սլալոմը, սրընթաց վարսաևքը և բիաթւո– նը։ Առաջին մրցումներն անցկացվել են Նորվեգիայում, 1767-ին, ձևավորվել է XIX դ․ վերջիևն XX դ․ սկզբիև, երբ ստեղծ– վեցիև Դ․ ս–ի ազգային ակումբներ (Նոր– վեգիայում՝ 1874, Ֆինլանդիայում՝ 1886, Գերմանիայում՝ 1891, Պյւտերբուրգում' 1894-ին)։ 1905-ին հիմնվել է Միջին–Եվ– րոպական դահուկային միությունը, 1924-ին՝ Միջազգային դահուկային ֆե–դերացիան (1948-ին նրա կազմի մեջ է մտել ՍՍՏՄ–ը)։ Դ․ ս–ի միջազգային խոշո– րագույն մրցումներն են՝ ձմևռային օլիմ–պիական խաղևր (անցկացվում են 1924-ից), աշխարհի առաջնության մրցում–ներ (1929-ից)։ ՍՍՏՄ առաջնության խո– շորագույն մրցումներն են՝ դահուկավազք (1919), թռիչք տրամպլինից (1926), սլա– լոմ (1934), երկմարտ (1935), սրընթաց վարսահք (1937), հսկա–սլալոմ (1953), բիաթլոն (1958), ՍՍՏՄ ժողովուրդների սպարտակիադա (1962), Տյուսիսի տոն (1934), ՍՍՏՄ գավաթի մրցումներ (1969)։

ԴԱՀՈՒԿՆԵՐ, հարմարանքներ, որոնք մե–ծացնում են հենման մակերեսը և թեթևաց–նում շարժումը ձյունապատ, ճահճոտ և ջրայիև տարածություններով։ Լինում են 2 տևսակ՝ քայլքի և սահելու, ըստ նշանա–կության՝ ձյունային և ճահճային։ Սահելու Դ․՝ մարզական, լեռնային, տուրիստա–կան, որսորդական, տեխ․, բեռնատար, զինվորական, մանկական, ջրային։ Ունեն տարբեր կշիռ ու չափսեր, վազքի Դ–ի երկարությունը՝ 180–200 սմ, լայնությունը․, թաթի մասում՝ 6–7 սմ, միջին մասում՝ 5,5–6 սմ, ետին մասում՝ 5,5–6,3 սմ, զույգ Դ–ի կշիռը՝ 3–3,5//գ։ Սլալոմի Դ–ինը, համապատասխանաբար՝ 180–220 սմ, 8–9 սմ, 6–7 սմ, 7,5–8 սմ, 4–4,5 կգ։