Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բացակայությունն է, հբբ այն հոսում է նեղ մազանոթով։ Դա էապես քվանտային Էֆեկա է և չի կարելի բացատրել, ելնելով դասական ֆիզիկայի պատկերացումներից (ըստ դասական ֆիզիկայի, ցանկացած հեղուկ պետք է ուևեևա վերջավոր մա– ծուցիկություն)։ Երևույթի որակական բա– ցատրությունը տվել է Լ․ Լանղաուն (1941–ին)։ Քվանտային հեղուկի' հելիու– մի ցանկացած թույլ գրգռված վիճակ կա– րելի է ներկայացնել որպես իրար հետ համարյա չփոխազդող «քվազիմասնիկնե– րի» համակարգ։ Քվազիմսւսնիկները բնու– թագրվում են որոշակի էներգիայով և շարժման քանակով, որոնց կապը (էներ– գետիկ սպեկտր) He II-ի համար, համա– ձայն Լ․ Լանդաուի, ունի նկ․-ում տըր– ված տեսքը։ Երևում է, որ փոքր շարժման քանակներին համապատասխանում են եր– կայնական տատանումներ, որոնց տար– րական գրգռումները (քվազիմասնիկնե– րը) ձայնային քվանտներ' ֆոնոններ են։ Եթե մազանոթով հոսող հելիումը ենթարկ– վում է շփման, ապա նրա կինետիկ էներ– գիայի մի մասը փոխակերպվում է ջեր– մայինի։ Տելիումի տաքացումով է պայմա– նավորված նրա ատոմների անցումը գրգռված վիճակի (քվազիմասնիկների, ֆոնոնի ծնունդ)։ Նկ․-ում պատկերված Էներգետիկ սպեկտրի դեպքում փոքր արա– գությամբ շարժվող հեղուկ հելիումում, Էներգետիկ տեսանկյունից, քվազիմաս– նիկի ծնունդն անհնար Է, հետևաբար հե– ղուկը շարժվում է առանց Էներգիայի կորստի, այսինքն' առանց շփման։ Գյւկ․ Халатников И․ М․, Введе– ние в теорию сверхтекучести, М ․, 1965; Кре- с и н В․ 3․, Сверхпроводимость и сверх– текучесть, М․, 1968․

ԳԵՐՁԱՅՆԱՅԻՆ ԳՈՒԺՈՒՄ, բուժական մե– թոդ գերձայնային տատանումներով, որոնց հաճախականությունը ավելի բարձր Է, քան մարդու ընկալած ձայնային տատա– նումներինը։ Սովորաբար օգտագործվում են 500–3000 կհց հաճախականությամբ ձայնային տատանումներ։ Մեծ ինտենսի– վության գերձայնի կիրառմամբ կարող են առաջանալ հյուսվածքների անվերադարձ փոփոխություններ։ Գ․ բ․ օրգանիզմի վրա թողնում է մեխանիկական, ջերմային և քիմ․ ազդեցություն։ Ցուցված է հոդերի և ծայրամասային նյարդերի բորբոքում– ների, կանացի և խոցային հիվանդու– թյունների դեպքում։

ԳԵՐՁԱՅՆԱՅԻՆ ՀՈՍԱՆՔ, գազի հոսանք, որի դիտարկվող տիրույթի սահմանային շերտից դուրս մասնիկների արագություն– ները մեծ են գազում ձայնի տարածման արագությունից։ Գ․ հ–ի ուսումնասիրման հետ կապված խնդիրներն առաջանում են գերձայնային արագությամբ շարժվող ինք– նաթիռներ, հրթիռներ, հրետանային ար– կեր, ինչպես նաև գերձայնային արագու– թյուն ստանալու համար գազային տուր– բիններ, աերոդինամիկ խողովակներ պատրաստելիս։ Գ․ հ․ Էապես տարբեր– վում է մինչձայնային հոսանքից։ Թույլ գրգռումները գազում տարածվում են ձայ– նի արագությամբ, ընդ որում Գ․ հ–ում' հոսանքի ուղղությամբ, մնալով բնութա– գրական կոնի ներսում, իսկ մինչձայնա– յին հոսանքում' բոլոր ուղղություններով։ Եթե մինչձայնային հոսանքում բնութա– գրական մեծությունները անընդհատ են, ապա Գ․ հ–ում գոյություն ունեն այդ մե– ծությունների խզման մակերևույթներ։ Գազում ճնշման փոփոխություններ առա– ջացնող ալիքները բնույթով տարբեր են։ ճնշումը մեծացնող ալիքը տարածվում Է գերձայնային արագությամբ, վերածվելով շատ նեղ տիրույթի, որը տեսական հե– տազոտությունների համար փոխարինվում Է խզման մակերևույթով։ Երբ թռիչքի ին– տենսիվությունը ձգտում է զրոյի, արագու– թյունը մոտենում է ձայնի արագությանը։ Գ․ հ–ի օրինաչափությունները ուսումնա– սիրվում են գազային դինամիկայում։

ԳԵՐՄԱՆ Ա–ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՆՏԵՐՎԵՆՑԻԱ

ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ 1918, տես Օտարերկըր– յա ռազմական ինտերվենցիա ե քաղաքա– ցիական կռիվներ Անդրկովկասում 1918– /92/։

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ք*ՈՒՐԺՈՒԱ–ԴԵՄՈԿՐԱ

ՏԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ 1848–49, գլխավոր խնդիրն էր երկրի միավորումը ն ֆեոդալական բացարձակ միապետական վարչակարգի տապալումը, որըլուրջխոչըն– դոտ էր կապիտալիզմի զարգացման ճա– նապարհին։ Գերմսւնիսւյում հասունացել Էր քաղ․ ճգնաժամը, որն Է՛լ ավելի խո– րացավ 1845–46-ի անբերրիության և 1847-ի տնտ․ ճգնաժամի հետևանքով։ Դժգոհությունը համակել էր հասարակու– թյան բոլոր խավերը, իսկ պրուսական թագավորն ու կալվածատերերը որևէ զի– ջում անելու մտադրություն չունեին։ Ֆրսւն– սիայում հանրապետություն հռչակելու լու– րըն արագացրեց հեղափոխական պոռթկու– մը։ Տեղափոխությունն սկսվեց 1848-ի մարտին, Բադենի, Տեսսեն–Դարմշտադի, Վյուրտեմբերգի, Բավսւրիայի ժող․ ելույթ– ներով ու հուզումներով։ Րեռլինում տեղի ունեցան ցույցեր, որոնք մարտի 18-ին վերածվեցին ժող․ ապստամբության։ Պրու– սիայի կայսրը ստիպված եղավ մայրա– քաղաքից հեռացնել զորքերը և մարտի 29-ին կազմել Կամպհսւուզեն–Տանզեմա– նի լիբերալ կառավարությունը։ Իշխանու– թյան գլուխ անցնելով' բուրժուազիան գործարքի մեջ մտավ միապետի հետ և բռնեց հեղափոխությունը ճնշելու ուղին։ Գրեթե ոչինչ չարվեց գյուղացիներին ֆեո– դալական հարստահարությունից ազա– տագրելու, բանվորների դրությունը թե– թևացնելու համար։ Պրուսական կառա– վարությունը դաժանորեն ճնշեց լեհերի ազգային–ազատագրական ապստամբու– թյունը Պոզնանում (1848-ի մարտ–մա– յիս)։ 1848-ի մայիսի 18-ին Մայնի Ֆրանկ– ֆուրտում բացվեց համագերմանական Ազ– գային ժողովը, որը պետք է վճռեր երկրի միավորման հարցը։ Անպտուղ բանավե– ճերով ժողովը ձգձգեց համագերմանա– կան սահմանադրության մշակումը ե հա– կահեղափոխական ուժերին ամրապնդվե– լու հնարավորություն տվեց։ Տեղափոխությանը գործուն մասնակ– ցություն ունեցան Կ․ Մարքսը ե Ֆ․ էնգել– սը, որոնք մշակեցին «Կոմունիստական կուսակցության պաևանջները Գերմանիա– յում» ծրագրային փաստաթուղթը։ Այն հեղափոխության հիմնական խնդիրն էր համարում միասնական դեմոկրատական գերմ․ հանրապետության ստեղծումը' բուրժուա–դեմոկրատական հեղափոխու– թյունը հաղթական վախճանի հասցնելու միջոցով ն պրոլետարիատի հետագա պայքարի համար առավել նպաստավոր պայմաններ ապահովելը։ Նրանց ղեկա– վարությամբ հրատարակվող <Նոր հռենո– սյան ւրագիրը> դարձավ պրոլետարիատի ամբիոն և կարևոր դեր խաղաց դեմոկրա– տական ուժերի համախմբման գործում, հե– տևողական պայքար ծավալեց հեղափոխու– թյան հետագա խորացման օզտին։ Վիեն– նայում հոկտեմբերյան ապստամբության (տես Ավստրիական բուրժուա–դեմոկրա– տական հեղավւոխություն 1848–49) ճնշու– մից հետո սկսվեց հակահեղափոխության հարձակումը։ Պրուսիայում կազմվեց գեն․ Բրսւնդենբուրգի բացահայտ հակահեղա– փոխական կառավարությունը և արձակ– վեց Ազգային ժողովը։ Տամանման հե– ղաշրջումներ կատարվեցին գերմ․ այւ պետություններում։ Տեղափոխության պարտության հիմնական պատճառը գերմ․ բուրժուազիայի դավաճանական քաղա– քականությունն էր։ Գբկ․ Էնգելս Ֆ․, "տեղափոխությունը և հակահեղափոխությունը Գերմսւնիսւյում։ Մարքս Կ․ ևէնգելս Ֆ․, Ընտիր երկ․, հ․ 1, Ե․, 1972։ Լենին Վ․ Ի․, Պետու– թյուն և ռևոլյուցիա, Երկ․, հ․ 25։

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԱՆ

ՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ [Deutsche Demokratische Republik, ԳԴՏ (DDR)]։ Բովանդակ ու թյ ու ն 1․ Ընդհանուր տեղեկություններ • 32 II․ Պետական կարգը 32 III․ Բնությունը 32 IV․ Բնակչությունը 32 V․ Պատմական ակնարկ 32 VI․ Քաղաքական կուսակցություննե– րը, դեմոկրատական Գերմա– նիայի ազգային ճակատը, արհմիությունները և այլ հա– սարակական կազմակերպու– թյունները 34