դեղագործների և ատամնաբույժների միու–թյունների գործունեությունը։ Գրախոսել և ժողովրդականացրել է առողջապահա–կան բնույթի գրքեր։ Զետեղել է համաշ–խարհային և հայ բժշկագիտության պատ–մության վերաբերյալ նյութեր։ Ունեցել է ֆրանս․ բաժին։
ԴԱՐՑԱՆ Արմեն Տովսեփի (Ալֆոնս Ադ– դարյան, ծն․ 1924, Տալեպ, Սիրիա), հայ գրող թարգմանիչ։ Սովորել է Տալե– պում, ավարտել Վենետիկի Մխիթար– յանների դպրոցը, հաստատվել Բեյրու– թում։ Առաջին ստեղծագործությունները տպագրվել են «Անի», «Տառաջ», «Տառաջ գրական», «Երկիր» և այլ պարբերական–ներում։ Բեյրութում լույս են տեսել Դ–ի «Մեր հացը» (1956), «Խարիսխեն հեռու» (1964), Երնանում՝ «Կարոտ և կյանք» (1963), «Խարիսխին մոտ» (1973), Մոսկվա– յում (ռուս․)՝ «Տայրենիքից հեռու» (1968) պատմվածքների ժողովածուները։ Ստեղ–ծագործությունների հիմնական թեման կա–պիտալիստական աշխարհի քննադատու–թյունն է, սփյուռքահայության սերը մայր հայրենիքի ևանդևպ։ «Էջեր գրականության և արվեստի» (Բեյրութ) պարբերականում 1972-ին հրատարակվել է «Ակնարկ հայ– արաբ մշակութային կապերի վրա» ուսում–նասիրությունը։ Ֆրանսերենից հայերեն է թարգմանել արաբ գրող ժ․ Շահատեի «Վասքոյի հեքիաթը» (1964) դրաման։ Գ․ Սևան
ԴԱՐՑԱՆ (Մովսիսյան) Զարզանդ Մովսե– սի (ծն․ 25․2․1912, գ․ Կոփ, Տարոնի գա–վառ, Արնմտյան Տայաստան)։ Տայ սո–վետական գրող։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Ավարտել է Երնանի պետական համալսա–րանի բանասիրական ֆակուլտետը (1939)։ 1939–53-ին աշխատել է մամուլում («Ավան–գարդ», «Գրական թերթ», «Սովետական գրականություն և արվևստ»)։ Պատմվածք–ների ժողովածուներ է լույս ընծայել 1938-ին ն 1946-ին։ Գրել է վեպեր՝ «Քննու–թյուն» (1953), «Մայիս» (1957), «Սայաթ– Նովա» (հ․ 1 – 2, 1960-63), «Արծիվ Վաս– պուրականի» (1965), «Այս հին աշխարհը» (1974)։ Դ–ի «Տանրապետության նախագա–հը» պիեսը բեմադրվևլ է (1970) Գ․ Սուն– դուկյանի անվ․ պետական ակադեմիական թատրոնում։ Պարգևատրվել է Աշխատան–քային կարմիր դրոշի շքանշանով (1971)։
ԴԱՐՈՆՅԱՆ Սերգեյ Գարեգինի (ծն․ 1․4․ 1925, ք․ Խարկով), հայ սովևտական գրա–կանագետ։ Բանասիրական գիտ․ դ–ր (1968), պրոֆեսոր (1970)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ Ավարտևլ է Մոսկվայի համալ–սարանի բանասիրական ֆակուլտետի արնելյան բաժինը (1951)։ Աշխատել է Մոսկվայի գեղարվեստական գրականու–թյան հրատարակությունում որպես ՍՍՏՄ ժող․ գրականության բաժնի վարիչ (1956– 1964), 1964-ից՝ ՏՍՍՏ ԳԱ Մ․ Աբեղյանի անվ․ գրականության ինստ–ում։ 1974-ից Երևանի Վ․ Բրյուսովի անվ․ ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստ–ի ռեկտորն է։ Առանձին գրքերով ռուս, հրատարակել է «Մ․ Իբրահիմովի արձակը» (1958), «Միրզա Իբրահիմով» (1960), «Միքայել Նալբանդյան» (1963), «Տուգելբայ Սըդըգբեկով» (1966), «Մ․ Նալ– բանդյանը ն ռուսական հեղափոխական դեմոկրատները» (1967)։ Պ․ Հակոբյան
ԴԱՐՈՆՑ, Դ ա ր և ն ց, գյուղ Արևմըտ– յան Տայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խիզան գավառում։ XX դ․ սկզբին ուներ 38 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկ–րագործությամբ , անասնապահությամբ։ Ուներ եկեղեցի (Ս․ Գևորգ)։ Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մևծ եղեռնի ժա–մանակ։
ԴԱՐՁԻՆ, դարչնածառի ճյուղերի չորացած կեղև։ Պարունակում է եթերային յուղ (1 – 2%), դաբաղանյութեր, խեժ։ Օգտա–գործվում է որպես համևմունք, կիրառվում բժշկության մեջ և օծանելիքի (դարչնա– յուղ) արտադրությունում։
ԴԱՐՁՆԱԹԹՈհ, |3-ֆ ենիլակրիլա– թ թ ու, СбН5СН=։СНСООН, օրգանական չհագեցած, միահիմն թթու։ Տանդես է գալիս ցիս– և արանս–իզոմեր ձևերով' НС-СООН НС-СООН II II НС-С6Н5 С6Н5–СН ցիս արանս Տրանս–իզոմերը կայուն, սառը ջրում քիչ լուծվող, անգույն կամ դեղնավուն բյուրեղներ են, հալման ջերմաստիճանը՝ 133°С, եռմանը՝ 300°С։ Ուլտրամանուշա–կագույն ճառագայթների ազդեցությամբ անցնում է ցիս–ձևի, որն անկայուն է և գոյություն ունի հեշտությամբ իրար փո–խարկվող երեք պոլիմորֆ ձևևրով՝ ալո–Դ․ (հալման ջերմաստիճանը՝ 68°С) և երկու իզո– Դ․ (հալման ջերմաստիճանը համա–պատասխանաբար՝ 58°Cև 42°С)։ Դ․ պա–րունակվում է եթերային յուղերում և խե– ժերում, պերուական և տոլուական Բա–լասաններում։ Սինթետիկ եղանակով ստա–նում են, օրինակ, Պերկինի ռեակցիայով։ Դ․ և նրա Էսթերները կիրառվում են օծա–նելիքի արտադրության և դեղագործու–թյան մեջ։
ԴԱՐՉՆԱԾԱՌ՛, դափնազգիների ընտանի–քի դարչնենիների (Cinnamomum) ցեղի մշտադալար ծառեր կամ խոշոր թփեր։ Ունի ամուր, հաստակևղև տերևներ, դեղ–նականաչավուն կամ սպիտակավուն մանր ծաղիկներ։ Պտուղները ևրկարավուն, միա–սերմ են։ Առավել արժեքավոր են մշակ–վող երկու տեսակները՝ C․ cassia և C․ zeylanicum։ Առաջինը մշակվում է Տարա՝ վային Չինաստանում, Վիետևամում, Լաո– սում, Շրի Լանկայում, Ինդոնեզիայում, Լատինական Ամերիկայում, երկրորդը՝ Ասիայի, Աֆրիկայի, Ամերիկայի արևա–դարձային գոտում։
ԴԱՐՊԱՍ, գյուղ Տայկական ՍՍՏ Գուգար– Քի շրջանում, Փամբակ գետի աջ ավւին, շրջկենտրոնից 10 կմ հյուսիս–արևմուտք։ Միավորված է Կիրովականի ժդանովի անվ․ սովետական տնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, մանկապարտեզ։
ԴԱՐՊԱՍՆԵՐ, բերդ–ապարանք Արցախի Խաչեն գավառում (այժմ՝ Ադրբ․ ՍՍՏ Լևռ– նային Ղարաբաղի Ինքնավար Մարզում), Խաչենագետի աջ ափին, Գանձասարի դիմաց։ Եղել է Խաչենի Տասան–Զալալ– յան իշխանների տոհմական ապարանքը։ Դ․ ճարտ․ ինքնատիպ կառույց է։ Ունե–ցել է բազմաթիվ սենյակներ, ընդունա–րան, օժանդակ շենքեր, ևրկու եկեղեցի՝ շրջապատված պարսպով։ Ավերվել է XIII դ․ կեսին՝ մոնղոլ Մեծ խանի կուսա– կալ Արդունի կողմից։ Ավերակներն այժմ էլ պահպանվում են։ Ր․ Ոււուբարյան
ԴԱՐՍԻԻ ՕՐԵՆՔ (ֆրանս․ ինժեներ Դար– սիի անունով), ծակոտկեն միջավայրում լամինար շարժման պայմաններում հեղու–կի ծծանցման օրենք։ Ըստ Դ․ о-ի, ծծանց–ման արագությունը (v) համեմատական է ճնշումային գրադիենտին (i)։ v = ki, որ–տեղ k-ն ծծանցման գործակիցն է և չափ–վում է սմ/վրկ–Կհբով։ к-ի թվային արժեքը կախված է գրունտի և հեղուկի ֆիզիկա–կան հատկություններից (ծակոտինևրի մեծություն, հեղուկի ջերմաստիճան ևն)։ Գ՚ԱՐՍՈՆՎԱԼ (d’Arsonval) ժակ Արսեն (1851 – 1940), ֆրանսիացի ֆիզիոլոգ, ֆի–զիկոս։ Փարիզի ԳԱ (1894) և բժշկության Ազգային ակադեմիայի (1888) անդամ։ 1882-ից ղեկավարել է Կոլեժ դե Ֆրանսի կենսաֆիզիկայի լաբորատորիան, 1894-ից՝ փորձառական ֆիզիոլոգիայի ամբիոնը։ Դ՚Ա–ի հետազոտությունները կիրառվեցին էլեկտրաբուժման (դարսոնվալիզացիա) մեթոդները մշակելիս։ Նա ֆիզիոլոգիա–կան փորձը կապեց նուրբ ֆիզիկական անալիզի հետ, նպաստեց կևևսաբանու– թյան նոր բնագավառի՝ կենսաֆիզիկայի զարգացմանը։ Դ’Ա․ ֆիզիոլոգիական հե–տազոտություններում կիրառեց որոշ նոր սարքեր ու ապարատնևր (կոլորիմետր, ջերմաէլեկտրական ասեղ, շարժական շրջանակով գալվանամետր)։
ԴԱՐՎԻՆ (Darwin) Էրազմ (12․12․1731, էլտոն – 18․4․1802, Դերբի), անգլիացի բժիշկ, բնագետ, բանաստեղծ։ Չ․ Դարվի–նի պապը։ «Զոոնոմիա կամ օրգանական կյանքի օրենքները» (1794–96) երկում զարգացրել է օրգանիզմների Էվոլյուցիա–յի բնափիլիսոփայական տեսությունը։ Ըստ Դ–ի, սաղմերը շատ բարակ թելի ձևով անջատվում են հայրական օրգանիզ–մի նյարդային վերջույթներից և բեղմնա–վորման ժամանակ ընկնում ձվի մեջ։ «Բուսաբանական այգի» (1789–92) և «Բնության տաճար» (1803) չափածո եր–կերում Դ․ արտահայտել է իր բնագիտա–կան հայացքները։
ԴԱՐՎԻՆ (Darwin) Չարլգ Ռոբերտ (12․2․ 1809, Շրուսբերի – 19․4․1882, Դաուն, Լոնդոնի մոտ), անգլիացի բնագետ, Էվոլյուցիոն տեսության հիմնադիր։ Է․ Դարվինի թոռը։ Ավարտել է Քեմբրիջի համալսարանի աստվածաբանության ֆա–կուլտետը (1831)։ 1831–36-ին մասնակ–ցել է «Բիգլ» նավով շուրջերկրյա ճանա–պարհորդությանը, հևտազոտել արևադար–ձային երկրների երկրաբանական կա–ռուցվածքը, ֆլորան, ֆաունան։ Ուսում–նասիրությունների արդյունքներն ամփո– փել է «Որոնումների օրագիր» գրքում (1839, 2 հրտ․ ընդլայնված՝ 1845), որտեղ առաջին անգամ նկարագրել է հարավ–ամերիկյան բազմաթիվ կենդանիներ, հատ–կապես, կրծողներ, գալապագոսյան մո–ղեսներ, գիշատիչ թռչուններ, կրիաներ։ Մշակել է կորալյան խութերի ծագման մասին տեսություն, գրել «Կենդանաբա–նություն» (հ․ 1–5, 1839–43) աշխատու–թյունը։ 1851–54-ին լույս է ընծայել «Բե– ղոտանի խեցգետիններ» (հ․ 1–2) մենա–գրությունը, ապա «Տեսակների ծագումը բնական ընտրության միջոցով կամ հար–