ազդել են ժամանակակից մոդեռնիստա–կան արվեստի վրա։
ԴԵԼՈՐՄ (Delorme, de l’Orme) Ֆիլիբեր (մոտ 1510–15, Լիոն – 8․1․1570, Փա–րիզ), Վերածննդի շրջանի ֆրանսիացի ճարտարապետ և տեսաբան։ 1533–36-ին Իտալիայում ուսումնասիրել է անտիկ և Վերածննդի արվեստը։ Դ–ի ոճում միա–հյուսվել են օրդերային և գոթակաև տար–րերը։ Կառույցներից պահպանվել են մա–սամբ Անե դղյակ–պալատը (1547-ից) Օռ– լեաևի շրջակայքում, Ֆրանցիսկ I-ի դամ–բարանը (1547-ից) Փարիզի Սեն–Դընի տաճարում։ Նշանավոր գործը Փարիզի Տյուիլըրի պալատն էր (կործանվևլ է 1871-ին), որի մի մասն է կառուցվել Դ–ի նախագծով (1564-ին)։ Այստեղ Դ․ առա–ջինը դասական օրդերի մեկնաբանության մեջ ազգայիև երանգներ մտցրեց՝ ստեղծե–լով, այսպես կոչված, «ֆրանսիական օր–դերը»։
ԴԵԼՁԵՎ Գոցե Նիկոլով (1872–1903)․ Մակեդոնիայի ազգային–ազատազրական շարժման գաղափարախոս և կազմակեր–պիչ։ Գլխավորել է ևրա հեղափոխական– դեմոկրատական թնը, պայքարել թուրքա–կան լծի դեմ։ Զոհվել է թուրքերի հետ ընդհարմաև ժամանակ, Իլինդենյան ապըս– տամբության (տես Իչինդենյան ապստամ–բություն 1903) նախօրեին։
ԴԵԼՎԻԳ Անտոն Անտոնովիչ [6(17)․8․ 1798, Մոսկվա – 14(26)․1․1831, Պետեր– բուրգ], ռուս բանաստեղծ։ Սովորել է Ցարսկոյե Սելոյի լիցեյում։ Բանաստեղ–ծություններ է գրել՝ ընդօրինակելով ռուս, ժող․ երգերը։ Տարվել է բանահյուսական թեմաներով («Ցեֆիզ», «Դամոն», «Ոսկե դարի վերջը»)։ «Պաշտոնաթող զինվորը» հովվերգության մեջ ձգտել է տալ ռուս, ժող․ բնավորության առանձնահատուկ գծերը, կենցաղը, լեզուն։ Առաջիններից էր, որ ռուս, պոեզիա նևրմուծեց և զարգաց– րնց սոննւոի ժանրը։ Հրաաարակել է «Սևերևիե ցվետի» (1825–31, «Северные цветы») գրակաև ալմանախը, «Լիտերա– տուրնայա գազետա» (1830–31, «Лите–ратурная газета») թերթը, որոնց շուրջն էին համախմբված ժամանակի առաջա–տար գրողները։
ԴԵԼՏԱ (հուն, այբուբենի դելտա՝ А մեծա–տառից), գետաբերանի հատուկ ձև։ Գե–տի ստորին հոսանքում գետային ջրա– բևրուկներով ստեղծված ցածրավայր՝ մասնատված բազուկների և վտակների՝ մեծ կամ փոքր ճյուղավորված ցանցով։ Առաջանում է գետի հոսքի, ծովի ալեբա–խության, մակընթացության և տարաքաշող– բերող հոսանքների փոխազդեցությամբ։ ժամանակի ընթացքում Դ․ մեծացնում է իր չափերը՝ առաջանալով դեպի ծովը։ Դ–ի ընդարձակման արագությունը տա–տանվում է տարեկան մի քանի ւ/–ից մինչև հարյուրավոր մ–հբ։ Զրաբերուկնևրի կու–տակման բնույթով Դ–նևրը լինում են՝ շրջափակված (Կամչատկա), դուրս քա–շած (Լենա), թիակաձն (Միսսիսիպի), կտցանման (Տիբեր), բազմակղզային (Վոլգա), բարդ և այլ տիպերի։ Խոշոր գետերի Դ–ները երբեմն հասնում են մեծ չափերի (Ամազոնի Դ․ 100 հզ․ կմ2 է, Վոլ– գայիևը՝ 19 հզ․ կմ2)։
ԴԵԼՏԱՅԱՁԵՎ ԱԿԱՆ, ուսային հոդը ծած–կող ն կլորացնող մկան, ձնով հիշեցնում է ևունարեն А (դելտա) տառը՝ շրջված վիճակում։ Սկսվում է անրակի ելունից, կատարից, դրսային կեսից և ստորին ծայրով կպչում է բազկոսկրի դելտայան թմբին։ Դ․ մ․ կծկվելիս թնը բարձրանում է վեր և կողմ՝ մինչև հորիզոնական հար–թակը։
ԴԵԼՏԱ–ՓԱՅՏԱՆՅՈհԹ, փայտաշերտավոր պլաստիկների տեսակ։ Պատրաստվում է ֆևնոլա– կամ կրեզոլաֆորմալդեհիդային խեժով տոգորված շպոնի (գլխավորապես կեչու) մամլման կամ սոսնձման միջոցով։ Տես նաև Փայտանյութի պչաստիկներ։
ԴԵԼՏԱ–ՖՈԻՆԿՑԻԱ, 6 ֆ ու ն կ ց ի ա, Դ ի ր ա կ ի 6-ֆ ու ն կ ց ի ա, б(х), սիմ–վոլ, որն օգտագործվում է մաթեմատի–կական ֆիզիկայում, կենտրոնացված մե– ծությունևևր (կենտրոնացված ծանրա–բեռնվածություն, կենտրոնացված լիցք են) պարունակող խնդիրներ լուծևլիս։ Դ–ֆ․ կա–րող է սահմանվել որպես զանգվածի բաշխ–ման այնպիսի խտություն, որի դեպքում х = 0 կետում կենտրոնացած է միավոր զանգված, իսկ մնացած բոլոր կետերում զանգվածը հավասար է զրոյի։ Այդ պատ–ճառով ընդունվում է б(х) = 0, եթե х=£0 ՕՕ և Ց(0)=օօ, ընդ որում J6(x)dx=l։ Ավե– ՕՕ լի ճշգրիտ, բոլոր անընդհատ ф(х) ֆունկ–ցիաների համար տեղի ունեցող ՕՕ J <p(x)6(x)dx= ф(0) հավասարումով որոշ– ՕՕ վող ընդհանրացված ֆունկցիան կոչվում է Դ–ֆ․։
ԴԵԼՓԻՔ (հուն․ АеХфоС), հին հունա–կան քաղաք Փոկիսի հարավ–արհմուտ– քում, Պառնաս լեռան ստորոտում։ Տիմ– նադրվել է մ․ թ․ ա․ III հազարամյակում։ Եղել է կրոնական, մշակութայևն, առևտրի և արհեստների կենտրոն։ Մ․ թ․ ա․ VII դարից մինչև մ․ թ․ 390–ը համահուևական սրբավայր էր։ Այստեղ էր Ապոլլոն աստծո տաճարը, որի պատգամախոսն էր Պյու– թիա քրմուհին (տես Դեչփյան պատգա– մախոս)։ Դ–ում չորս տարին մեկ տեղի Էին ունենում Պյութիական խաղեր (վեր–ջինը եղել է մ․ թ․ 394-ին)՝ նվիրված հրեշ– օձ Պիթոնի դեմ Ապոլլոն աստծո հաղթա–նակին։ Այդ խաղերի ժամանակ սկզբում մրցում էին բանաստեղծներն ու երա–ժիշտները։ Մ․ թ․ ա․ 586-ից խաղերի ծրագը– րի մեջ մտան մարզական բոլոր ձևերը։ Պյութիական խաղերի օրերին ամբողջ Տունաստանում հայտարարվում էր «սըր– բազան հաշտություն» (կամ «սրբազան ամիս»), դադարեցվում էին կռիվները։ Դ–ի պեղումներն սկսվել են 1892-ին։ Դ․ այժմ հնագիտական թանգարանով փոք–րիկ բնակավայր Է։ Սրբավայրի կառույց–ների մեջ գերիշխող է Ապոլլոնի ասպարը, որի շուրջը կազմավորվևլ է Դ–ի ճարտ․ անսամբլը (տես Հունաստան Տ ի ն)։
ԴԵԼՓՅԱՆ ՊԱՏԳԱԱԱՒՈՍ, Դեչփիք քա ղաքի Ապոլլոնի տաճարի պատգամա– խոսը՝ Պյութիա քրմուհին։ Մոտալուտ պատերազմների հավանական ելքը և զանազան կնճռոտ ևարցերի պատաս–խաններն իմանալու նպատակով հույնե– րը դիմում էին Դ․ պ–ին։ Վերջինս գուշա–կությունից առաջ խմում էր Կասոտիդա աղբյուրի ջուրը, ծամում դափնու տերև, ևստում ոսկյա եռոտաևու վրա և, որպես Ապոլլոն աստծո կամքի արտահայտիչ, պատրանքների մեջ զանազան ձայներ հանում։ Քրմերն այդ ձայները մեկնում Էին մշուշապատ ու երկիմաստ։ Տերոդո– ւոը հայտնում Է, որ Լյուդիայի արքա Կրե– սոսը մ․ թ․ ա․ 546-ին դիմել է Դ․ պ–ին՝ իմանալու, թե ինչով կավարտվի իր պատե–րազմը պարսիկների դեմ։ Դ․ պ․ պատաս–խանել Է․ «Տալիս գետը դուրս կգա ափե–րից և կկործանի մեծ թագավորությունը»։ Պատերազմում Կրեսոսը պարտվել Է, պար–սիկները նվաճել են նրա թագավորությու–նը։ Քրմերը հայտարարել են, թե գուշա–կությունը կատարվել Է, քանի որ Դ․ պ․ կոնկրետ չի նշել, թե որ թագավորությունն Էր կործանվելու։
ԴԵԼՖԻՆ (լատ․ Delphinus), համաստեղու–թյուն երկնքի հյուսիսային կիսագնդում, գտնվում է Աղվես, Պեգաս, Փոքր ձի, Ջըր– հոս, Արծիվ, Աղեղ համաստեղություն–ների միջև։ Լավ է երևում ամռանն ու աշնանը։
ԴԵԼՖԻՆ, բատերֆչայ լողաոճի տարա–տեսակ։ Ելման դրությունը՝ լողորդի ձեռքերը և ոտքերը ձգված, դեմքը ջրի մեջ (նկ․ ա)։ Տիմնական շարժիչ ուժը ձեռ–քերն ևն, որոնք միաժամանակ թիավա–րում են դեպի վար և ետ (ևկ․ բ, գ), ապա ծալվում արմնկային հոդերում, այնու–հետև լողորդը դաստակները մոտեցնում է իրար, ձեռքերով կատարում եռանդուն հրում դեպի ետ, ձեռքերն ուղղում արմըն– կային հոդերում ն ավարտում թիավարու–մը (նկ․ դ, ե)։ Մեկ թիավարման ժամանակ ոտքերով կատարում է 1–3 հարված, մեկ շնչառում ն արտաշնչում։ Ոտքերը շարժվում են վար և գտևվում ամենացածր դրությունում, լողորդը կորացնում է գոտ–կատեղը, ծալում ծնկները և սրունքներով կատարում շարժում դեպի վար՝ ոտնաթա– թերով հարվածելով ջրին (նկ․ զ)։ Դելֆին լողաձև
ԴԵԼՖԻՆՆԵՐ (Delphininae), կաթնասուն–ների դասի, կետակերպերի կարգի ըն–տանիք։ Մարմնի երկարությունը՝ 1–3 մ, երբեմն՝ մինչև 10 մ։ Ուևեն կտուցանման երկար դունչ, 70-ից ավելի ատամ, մեծ մասը՝ նաև մեջքայիև լողակ։ Գունավորու–մը տարբեր Է։ Դ․ լավ կողմնորոշվում են ջրում շնորհիվ Էխոլոկացիայի հ նուրբ լսողության (ընկալում են մի քանի տաս–նյակից մինչև 150–196 կհց տատանում–ներ)։ Ձայն–ազդանշանային օրգանը տե–ղավորված է միակ քթանցքում։ Գլխուղե–