բաստուկներ, վարակիչ հիվանդություն–ների սպեցիֆիկ բուժման համար կիրառ–վող նյութեր՝ քիմիաթերապևտիկական միջոցներ (աես Քիմիաբուժությոմւ)։ Լի–նում են լուծույթի, փոշու, հաբերի, քսուքի ձևով և օրգանիզմ ևն ներմուծվում տար–բեր ուղիներով՝ ներքին ընդունման, են–թամաշկային, վերմաշկային, միջմկանա– յին, ներերակային և շնչառական։ Դ–ի կրկնակի գործածումից օրգանիզմում կա–րող է առաջանալ կուտակում (կումուլյա–ցիա), երբեմն՝ ընդհակառակը, ազդեցու–թյան թուլացում (ընտելացում), իսկ որոշ Դ–ի բազմակի օգտագործումից՝ հակում կամ մոլություն (տես Նարկոմանիա)։ Նկատվում է նաև անհատական զգայնու–թյուն՝ իդիոսինկրազիա առանձին պատ–րաստուկների նկատմամբ։ Կարևոր Դ․ պաշտոնական հավանություն ստանալուց հետո մտնում են վ Ֆարմակոպեայի մեջ։ Գրկ․ Машковский М․Д․, Лекар–ственные средства, ч․ 1–2, 7 изд․, М․, 1972․
ԴԵՂԱՁԱՓ, դոզա (հուն․ 6oaig – բաժնեմաս), օրգանիզմ ներմուծվող դե–ղանյութի որոշակի քանակություն։ Դ՜երը լինում են՝ միանվագ (սահմանել է ՍՍՏՄ ֆարմակոպեան թունավոր և ուժեղ ներգործող դեղանյութերի համար), ինչպես նաև բուժիչ, թունավոր և մ ա հ ա ց ու։ Դեղանյութերը չափվում են գրամներով և գրամի մասերով (սան– տի–, միլի–, միկրոգրամներով)։ Տեղակ–ները՝ միլիլիտրերով կամ գդալներով (ճաշինը՝ 15–25 մւ, անուշեղեևինը՝ 8– 10 մչ, թեյինը՝ 4–5 մչ) և կաթիլներով (միջինը՝ 0,05 գ)։ Անտիբիոտիկների, մի քանի հորմոնային պատրաստուկնևրի և վիտամինների Դ–երը որոշվում են ազդե–ցության (ED), միջազգային (ME) և իետերնացիոնալ (UE) միավորներով։
ԴԵՂԱՏՈՄՍ, ռ և ց և պ տ (լատ․ recep- tum – վերցված), բժշկի գրավոր ցուցում–ները դեղևրի պատրաստման և օգտագործ– tiufu ձԱէտի մասի՜ս։ ՐՍշկական պատաս–խանատու փաստաթուղթ Է, ձևակերպ–վում է բուժող բժշկի կամ բուժհիմևարկու– թյան կողմից կնքված հատուկ բլանկնե–րի վրա։ Սկզբում գրվում է ամիս–ամսա– թիվը, ապա Rp (recipe – վերցրու) նշա–նից հետո լատիներեն թվարկվում են դուրս գրվող դեղանյութերի անունները, քանակը, դեղաձևևրը (փոշի, հաբ, պատ–ճուկ, խառևուրդ, քսուք, մոմ ևն)։ Ազ–գային լեզվով նշվում են օգտագործման եղանակները, վերջում՝ հիվանդի ազգա–նունը և բժշկի ստորագրությունը։
ԴԵՂԱՏՈՒՆ (հուն․ ’օ^օՕդող – պահեստ), հիմնարկություն դեղորայքի պատրաստ–ման, պահպանման և թողարկման համար։ Դեղորայքի պատրաստման լաբորատո–րիաներ եղել են դեռևս հին աշխարհի երկրներում (Չինաստան, Եգիպտոս, Տռոմ)։ Որպես պետականորեն կարգո– րոշված հիմնարկություն Դ․ ստեղծվել է VIII դ․, Բաղդադում, իսկ Ռուսաստա–նում՝ 1581-ին։ Տոկտեմբերյան մեծ հեղա–փոխության հաղթանակից ևետո, ժողկոմ–սովետի 1918-ի դեկտեմբերի 28-ի դեկրե–տի համաձայն՝ Դ–երն ազգայնացվեցին և հաևձնվեցին առժողկոմատի տնօրինու–թյանը։ Դեղերի պատրաստումն ու թո–ղարկումը, հսկումն ու պահպանումը իրա– կանացվում են համաձայն ՍՍՏՄ պետա–կան դեղաբանական ձեռնարկի (ֆարմա–կոպեայի)։ Տայաստանում առաջին պաշ–տոնական Դ․ բացվել է Երևանում, 1899-ին, դեղագործ Շահնազարովի միջոցներով։ ՏՍՍՏ–ում 1975-ին գործում էին 230 Դ–ներ և հիվանդանոցներին կից 47 դեղատնային կետ՝ ՏՍՍՏ առողջապա–հության մինիստրության Դեղատնային գլխավոր վարչության ենթակայությամբ։
ԴԵՂԻՆ, գետ Իրանում, տես Տղմուտ։
ԴԵՂԻՆ ԾՈՎ, Տ ու ա ն հ ա յ, կիսափակ ծով Խաղաղ օվկիանոսում, Ասիայի արե– վելյան ափերի մոտ, Կորեական թերա– կղզուց արևմուտք։ Տարածությունը 417 հզ․ կմ2 է» խորությունը՝ մինչև 105 մ, ջրի միջիև ծավալը՝ 17 հզ․ կմ3։ Խոշոր ծո– վածոցերն են Լյաոդունի և Բոխայվան ծոցերը։ Կլիման բարևխառն է, մուսոնա– յին։ Տունիսից հոկտեմբեր հաճախակի են արևադարձային փոթորիկները (թայֆուն– ները)։ Տարեկան տեղումները 600-ից (հս–ում) 1000 մմ են (հվ–ում)։ Զրի ջերմաս–տիճանը փետրվարին 0օՇ–ից 6°C, 8°C է, օգոստոսին՝ 24°Շ–ից 28°C։ Աղիությունը՝ 30-ից 33–34°/00։ Մակընթացությունը Կո–րեայի ափերի մոտ միևչև 9 մ է, մյուս շրջաններում՝ 3-ից 4 մ։ Կենդանական աշ–խարհը հարուստ է՞– Գլխավոր նավահան–գիստներն են Ցինդաո, Վեյխայ, Լյույ– շուն (Պորտ–Արտուր), Դալյան (Դալնի), Ինչխոն (Չեմուլպո)։
ԴԵՂԻՆ ՏԵՆԴ, սուր վարակիչ, վիրուսա–յին հիվանդություն, որն ուղեկցվում է տենդով, օրգանիզմի թունավորումով, դեղնախտով և արյունազեղումներով։ Տարածված է Կենտրոնական և Տարավա– յին Ամերիկայում, Արևմտյան և Կենտրո–նական Աֆրիկայում։ Վարակի աղբյուր–ները կապիկները, կրծողները և պարկա– վորներն ևն։ Բնակաև օջախներում վիրու–սի փոխանցողները Haemogagus ցեղի մո–ծակներն են, իսկ բնակավայրերում՝ Аё- des ցեղինը։ Լինում են 2 ձևի՝ p ա ղ ա– ք ա յ ի ն, երբ մոծակները վարակը հի–վանդ մարդուց փոխանցում են առողջին, և ջունգլիների, երբ մոծակները վարակը փոխանցում են հիվանդ կապիկ–ներից առողջ կապիկներին և մարդկանց։ Տիվանդության գաղտնի շրջանը 3–6 օր է։ Սկսվում է ջերմության բարձրացումով՝ 39–4ГС, առաջանում են գլխացավ և մկա–նացավ, օրգանիզմի հյուսվածքների դեղ–նություն, արյունազեղումներ։ Տիվանդու– թյունից հետո առաջանում է իմունիտետ։ Բուժումը՝ ախտանշանային։ Կանխարգե–լումը՝ մոծակների ոչնչացում, մարդկանց վակցինացում։
ԴԵՂՁԱՆՒ4 (Serinus canaria), ճնճղուկազ– գիների կարգի, սերինոսազգիների ըն–տանիքի թռչուն։ Մարմնի երկարությու–նը՝ 12–14 սմ։ Էգը դեղնականաչավուն է, մուգ բծերով, կուրծքը դեղին, արուն՝ կանաչավուն։ Տարածված է Մադևյրա– յում, Ազորյան և Կանարյան կղզինե–րում, Տյուսիս–Արնմտյան Աֆրիկայում։ ՍՍՏՄ–ում հայտնի է 2 տեսակ Դ՝․ սերի–նոս ն կարմրակատար սերինոս։ Վերջինս հանդիպում է նաև Տայկական ՍՍՏ–ում։ Բնադրում է անտառներում, այգիներում, պուրակներում։ Սնվում է սերմերով։ Բազ– մանում է տարին 2 անգամ, դնում 3–5 ձու։ Թխսում է արուն (13 օր)։ Դ․ հաջո–ղությամբ բազմանում է նաև տնային պայմաններում։ Երգում են միայն արու–ները։
ԴԵՂՁԵՆԻ (Persica), վարդազգիների ըն–տանիքի բույսերի ցեղ։ Տայրենիքը Չի–նաստանն Է։ Տայտնի է 5 տեսակ։ Բոլոր սորտերը հիմնականում առաջացել են սովորական Դ–ու (P․ vulgaris) տեսա կից, որը մինչև 8 մ բարձրության, բա–ժակաձև, կլորավուն սաղարթով ծառ Է։ Տերևները երկարավուն են, նշտարաձն, ատամնավոր եզրերով։ Ծաղիկները երկ–սեռ են, վարդագույն։ Պտուղը հյութալի կորիզապտուղ է, 60–200 գ և ավելի կըշ– ռով, գնդաձև, կլոր, երբեմն ձվաձև, դեղ–նավարդագույն, դեղնակարմրավուն։ Կո–րիզը խոշոր է (պտղի կշոի 6–8%-ը)։ Սերմը հիմևականում դառն Է։ Պտղամաշ– կը մեծ մասամբ թավոտ է, հազվադեպ՝ անթավ (կոչվում են նաև նեկտարենի– ներ)։ Պտղամիսը սպիտակ է կամ դեղին։ Կան պճղովիևեր, որոնց կորիզը հեշտու–թյամբ աևջատվում է պտղամսից, և հյու– լիներ, որոնց կորիզը պտղամսից չի ան–ջատվում։ Պտղամիսը համեղ է, հյութալի, քաղցր։ Օգտագործվում է թարմ և վերա–մշակված [չիր, կոմպոտ, ջեմ, ալանի (Տա– յաստանումյ, պովիդլո, ժելե]։ Բազմացու–մը՝ աչքապատվաստով և սերմերով։ Բեր–քատվությունը՝ 200–400 ց/հա։ Դեղձենի․ /․ ծաղկաբեր ընձյուղ, 2․ ծա–ղիկ (երկայնակի կարվածք), 3․ ճյուղը պաղով, 4․ պաղի կտրվածքը ՏՍՍՏ–ում մշակվող բոլոր սորտերը (զաֆրանի, լիմոնի, նարնջի, ճուղուրի ևև) թավոտ են, կան նաև մի քանի ցածր–որակ, անթավ (մերկ) սորտեր։ Լինում են վաղահաս (հասունանում է հուլիսի կեսերից մինչև օգոստոս), միջահաս (հա–սունանում է օգոստոսի կեսերից մինչև սեպտեմբերի 2-րդ կեսը) և ուշահաս (հա–սունանում է հոկտեմբերին)։ Ա․ Մարգարյան
ԴԵՂՁՆՈՒՏԻ ՎԱՆՔ, XII –XIII դարերի հայկական ճարտարապետական հուշար–ձան։ Գտնվում է ՏՍՍՏ Իջևանի շրջանի