Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՍՍՏՄ–ի, Մեծ Րրիաանիայի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի միջև կնքված քառակողմ հա–մաձայնագիրը (1971-ի սեպւո․ 3)։ ԳԴՏ–ի խաղաղասիրական ջանքերի արդյունքը եղան նաև Արևմտյան Բեռլինի սենատի (1971-ի դեկա․ 20) և ԳՖՏ–ի հետ (1972-ի մայիսի 26) կնքված պայմանագրերը՝ տարանցիկ փոխադրումների և քաղաքա–ցիների փոխայցելություննևրի վերաբեր–յալ։ 1972-ի նոյեմբերին ԳԴՏ–ի և ԳՖՏ–ի միջև ստորագրվեց պայմանագիր, որով գերմ․ երկու պետությունները պարտա–վորվեցին վիճելի հարցերը լուծել բացա–ռապես խաղաղ միջոցնևրով և հարգել միմյանց տևրիտորիալ ամբողջականու–թյունը։ ԳԴՏ–ի միջազգային հևղինակու– թյունը օրավուր աճում է․ գնալով ուժեղա–նում է գերմ․ ժողովրդի բանվորա–գյուղա– ցիական պետության միջազգային իրա–վական ճանաչման շարժումը։ 1973-ի սեպտ․ 18-ին ԳԴՏ ընդունվեց ՄԱԿ։ VI․ Քաղաքական կուսակցությունները, դեմոկրատական Գերմանիայի ազգային ճակատը, արհմիությունները և այլ հա–սարակական կազմակերպությունները Քաղաքական կուսակցու– թյունները։ Գերմանիայի սոցիալիստական միասնա–կան կուսակցություն (ԳՍՄԿ)։ Ստեղծվել է 1946-ի ապրիլին, մարքսիզմ– լենինիզմի հիման վրա, Գերմանիայի կոմկուսի և Գերմանիայի ս–դ․ կուսակցու–թյան միավորումով։ Ունի ավելի քան 1,9 մլն անդամ (1975)։ Գերմա–նիայի քրիստոնե ա–դ և մ ո կ ր ա– ւո ա կ ա ն միություն (ԳՔԴՄ)։ Տիմ– նըվել է 1945-ին։ Գերմանիա–յի լիբերալ–դեմոկրատական կ ու ս ա կ ց ու թ յ ու ն (ԳԼԴԿ)։ Տիմնվել է 1945-ին։ Գերմանիայի ազգա– յ ի ն–դ եմոկրատական կուսակ– ց ու թ յ ու ն (ԳԱԴԿ)։ Ստեղծվել է 1948-ին։ Գերմանիայի դեմոկրատա–կան գյուղացիական կուսակ– ց ու թ յ ու ն (ԳԴԳԿ)։ Ստեղծվել Է 1948-ին։ Դեմոկրատական Գերմա–նիայի ազգային ճակատ (ԴԳԱՃ)։ Տիմնվել է 1949–50-ին։ Միա–վորում է ԳԴՏ բոլոր քաղաքական կուսակ–ցությունները և հասարակական կազմա–կերպությունները։ Արհմիությունները և այլ հասարակական կազմակեր– պությունները։ Գերմանական ազատ արհմիություննևրի միավոր ու մ (ԳԱԱՄ)։ Տիմնվել է 1946-ին, ունի 7,5 մլն անդամ (1974)։ Գերմանական երիտասարդ–ների ազատ միություն (ԳԵԱՄ)։ Տիմնվել է 1946-ին, ունի 1,8 մլն անդամ (1975)։ Գերման ա–ս ովետական բարեկամ ու թյան ընկերու– թ յ ու ն։ Տիմնվել է 1947-ին, ունի մոտ 4 մլն անդամ (1975)։ Կանանց դե–մոկրատական միություն։ Ստեղծ–վել է 1947-ին, ունի ավելի քան 1,3 մլն անդամ (1975)։ VII․ Տնտեսա–աշխարհագրական ակ–նարկ ԳԴՏ բարձր զարգացած ինդուստրիալ երկիր է։ Արդ․ արտադրանքի ծավալով աշխարհի 10 առաջատար արդ․ երկրնե– րից մեկն է։ Ետպատերազմյան առաջին տարիներին նրա տնտեսության զարգա–ցումն ընթացել է բարդ պայմաններում։ Տնտեսությունը վերակառուցելու գործում ԳԴՏ մեծ օգնություն է ստացել սոցիա–լիստական երկրներից, առաջին հերթին՝ ՍՍՏՄ–ից։ Սոցիալ–տնտեսական վերափո–խումների շնորհիվ սոցիալիստական սեկ–տորը դարձել է տիրապետող։ Ռոստոկի օվկիանոսային նավահանգիստը Վառնեմյունդեի նավաշինարանում «Ռյոսսել և Ֆետեր» ձեռնարկության կարի արտադրամասը Հոենշտայն Էրնստալում Արդյունաբերությանը բա–ժին է ընկնում համախառն արտադրանքի 67%–ը։ Առաջատար տեղը պատկանում է սոցիալիստական սեկտորին։ Կիսապե– տական և մասնավոր սեկտորի ձևռ– նարկությունները խաղում են օժանդակ, բայց և կարևոր դեր, որպես պետական ձեռնարկությունների մատակարարներ և արտաքին շուկա հատուկ արտադրանք արտահանողներ։ 1970-ին ԳԴՏ 1,5 ան– գամ ավելի շատ արդ․ արտադրանք է թողարկել, քան նախապատերազմյան Գեր–մանիան՝ 1936-ին։ ժողովրդական իշխա–նության տարիներին ընդլայնվել և ամ–րապնդվել է արդյունաբերության էներ–գետիկ բազան (գորշ ածխի արդյունահա–նումն ավելացնևլու և ՍՍՏՄ–ից ստացվող նավթն օգտագործելու շնորհիվ)։ Առաջա–ցել են նոր ճյուղեր, ստեղծվել է մետալուր– գիական բազա։ Առանձնահատուկ ուշա–դրություն է դարձվում քիմ․ արդյունաբե–րության, էլեկտրոնիկայի ու սարքաշի–նության, նավաշինության, երկրորդ աս–տիճանի մետալուրգիական արդյունաբե–րության (գլանվածքի մշակում) զարգաց–մանը։ Տումքային պաշարներից երկիրն ապա–հովված է գորշ ածխով և կալիումական աղով։ Գորշ ածխի գլխավոր ավազաններն են Տալլե–Լայպցիգը և Ստորին Լաուզի– ցը (Կոտբուսի օկրուգ)։ Կոտբուսի օկրու–գում գորշ ածխի բազայի վրա կառուցված է Շվարցե Պումպեի կոմբինատը (Տոյերս– վերդա քաղաքի մոտ), որն արտադրում է բրիկետ, գազ, կոքս, քիմ․ նյութեր։ Արդյունահանվում են քարածուխ (Ցվի– կաու–Էլսնից), երկաթի (Տարց, Թյուրինգ– յան անտառ), նիկելի (Գլաուխաու քա–ղաքի շրջան), անագի, ցինկի, կապարի (Տանքային լեռներ) և ուրանի (Էլբզանդշ– տայն լեռներում) հանքանյութեր։ Կալիու–մական աղերի հանքերը կենտրոնացած են հվ–արմ–ում և Տարցի նախալեռներում։ Շւորալզունդ քաղաքի շրջանում սկսված է նավթի արդյունահանումը։ Գլխավոր էլեկտրակայանները գտնվում են գորշ ածխի ավազանների մոտ։ Առավել խոշոր ՋԷԿ–երը տեղաբաշխված են Կոտբուսի օկրուգում՝ Լյուբենաուում՝ I, И, III և Ֆեչաուում (1300 հզ․ և 1200 հզ․ կվւո)։ ՍՍՏՄ–ի աջակցությամբ կառուցվել են «Րոքսբերգ» (3 մլն կվւո), «Տիրբախ» ՋԷԿ–երը, «Նորդ» ԱԷԿ–ը (2 մլն կվւո, Ռոստոկի օկրուգում)։ 1966 ին շարք մտավ առաջին ԱԷԿ–ը Ռայնսբերգի մոա (Պուոս– դամի օկրուգ)։ էլեկտրակայանները միա–վորված են միասնական սիստեմի մեջ։ Պատերազմից առաջ ԳԴՏ–ի տարած–քում լիակատար ցիկլի մետալուրգիական միակ գործարանը «Մաքսհյուտե»-ն էր (Զաալֆելդ քաղաքի մոտ)։ 1950-ական թթ․ կառուցվեցին երկու խոշոր կոմբինատ՝ «Օստ»՝ Այզենհյուտտենշտադում (աշխա–տում է լեհական ածխով և սովետական հանքանյութով) և «Վևստ»՝ Կալբե քաղա–քի մոտ։ Վերականգնվել ու վերակառուց–վել են պողպատաձուլական և գլանված–քային գործարանները (Բրանդենբուրգում և Տենիգսդորֆում, Ռիզայում, Գրյոդի– ցում, լեգիրված պողպատների գործարա–նը Ֆրայտալում)։ Պղնձի հանքանյութը վերամշակվում է Էյսլեբենում և Տետշտե– դում։ Ստեղծվել է ալյումինի (Բիտտեր– ֆելդ, Լաուտա) և նիկելի արդյունաբերու–թյուն (Սանկտ Էզիդիեն), ցինկի ձուլման գործարան՝ Ֆրայբերգում։ Րազմաճյուղ մեքենաշինությունը, էլեկ–տրատեխնիկան, էլեկտրոնիկան և սար–քաշինությունը արդյունաբերության առա–ջատար ճյուղերն եև։ Շարք են մտել ծանր մեքենաշինության նոր ճյուղեր (մետա– լուրգիական սարքավորումների արտա–