Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԴԵՄԻՐՃՅԱՆ Տբաչյա Արշակի (1․5․1899, գ․ Ալափարս, այժմ՝ ՏՍՍՏ Տբազդանի շրջանում – 1937), կուսակցական և պե–տական աշխատող։ ՍՄԿԿ անդամ 1923-ից։ 1923-ից արհմիութենական աշխատանքներ է կատարել Երևանում, Լենինակաևում, Ղափանում։ 1930–33-ին եղել է ՏԱՄԽ–ի նախագահ, 1933–34-ին՝ ՏԿ(բ)Կ Լենի– նականի քաղկոմի առաջին քարտուղար։ 1936-ին ավարտել է ՏամԿ(բ)Կ ԿԿ–ի մարքսիզմ–լևնինիզմի դասընթացները (Մոսկվա), ապա աշխատել որպես ՏԿ(բ)Կ Կոտայքի շրջկոմի առաջին քարտուղար։ Ընտրվել է ՏԿ(բ)Կ ԿԿ բյուրոյի, ՏամԿ(բ)Կ Անդրերկրկոմի, Անդրֆեդերացիայի, ՏՍՍՏ Կենտգործկոմի անդամ։

ԴԵՍՏԱՆՈՎ Նիկոլայ Յակովլևիչ (1861 – 1938), սովետական քիմիկոս։ ՍՍՏՄ ԳԱ ակադ․ (1929), պրոֆ․ (1894)։ Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1886)։ Մշակել է (1895) նորմալ հագեցած գլիկոլների և չհագեցած սպիրտների ու դրանց իզոմեր օքսիդների ստացման ընդևանուր եղա–նակ։ Պարզել է (1899), որ ^Օտ–ի և չհագեցած ածխաջրածինների փոխազդ– մամբ ստացվում են գլիկոլների էսթեր– ներ։ Առաջինն է ստացել և ուսումնասիրել մեթիլցիկլոպրոպանը։ Տայտնաբերել է (1903) կարբոցիկլային միացությունները և մի քանի հետերոցիկլային առաջնային ամինների իզոմերացումը, որի հետե– վանքով ածխածնային օղակում ավելա–նում կամ պակասում է մեկ ատոմ ածխածին (Դեմյանովի վերախմբավո– ր ու մ)։ Զբաղվել է նաև բույսերի քիմիա–յի և ագրոքիմիայի հարցերով։ Արժանա–ցել է Վ․ Ի․ Լենինի անվ․ (1930) և Ա․ Մ․ Բուտլերովի անվ․ (1924) մրցանակների։

ԴԵՄՅՈՒԻՆ Ալեքսանդր Պետրովիչ (19․8․ 1900, գ․ Իզդեշկովո, Սմոլենսկի մարզ– 7․1․1953, Երևան), սովետական երկրա–բան։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Ավարտել է Մոսկվայի լեռնային ակադեմիան (1930)։ 1930–31-ին աշխատել է Պյատիգորսկում՝ Կովկասի հանքաջրաբուժական ինստ–ում, 1931–41-ին՝ՏՍՍՏ երկրաբանական վար–չությունում․ սկզբում որպես արշավա– խմբի պետ, ապա վարչության գլխավոր ինժեներ։ 1941–50–ին եղել է ՏՍՍՏ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստ–ի դիրեկտոր, 1950-ից ղեկավարել այդ ինստ–ի հիդրոերկրաբանության բաժինը։ Դ․ SUUS-ում գիտական հիդրոերկրաբա–նության և ինժեներական երկրաբանու–թյան հիմնադիրն է։ Տետախուզել է Դիլի– ջանի, Արզնիի և Ջերմուկի հանքային ջրերը։ Դ․ առաջինն է գիտականորեն կան– խատեսել քարաղի առկայությունը Տրազ– դան գետի ավազանի ընդերքում։ Տայտնա– բերել է Կարմիր բլուրը, էնեոլիթի քարա– ժայռային այծանկարներ Գեղամա լեռ–նաշղթայում և պալեոլիթի նյութական մնացորդներ Արզնիի մոտ։ Պարգնատըր– վել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ 1966-ից Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլ–տետի հիդրոերկրաբանության և ինժե–ներական երկրաբանության լաբորատո–րիան կոչվում է ինժեներ Ա․ Պ․ Դեմյոխի– նի անվամբ։ ԴԵ ԱՈ ԳՐԱՖ ԻԱ (հուն․ 6fj|iO£– ժողովուրդ և урафсо–․․․ գրաֆիտ), գիտություն ազ–գաբնակչության մասին։ «Դ․» տերմինի հեղինակը ֆրանսիացի գիտնական Ա․ Գի– յարն է, գիտության նախահայրը՝ անգլիա–ցի Ջ․ Գրաունտը։ Դ․ ևասարակական գի–տություն է, որը սոցիալական, տնտ․, կենսաբանական, աշխարհագրական գոր–ծոնների, պատճառների և պայմանների հիման վրա ուսումնասիրում է ազգաբնակ–չության կառուցվածքի, տեղաշարժի և դինամիկայի օրինաչափությունները։ Դ․ մշակում է ազգաբնակչության տեսու–թյունն ու քաղաքականությունը, նշում քաղաքի, մարզի, երկրի, երկրագնդի բնակչության վիճակն ու շարժի հեռա–նկարները։ Գ–ում կենտրոնական տեղ է գրավում բնակչության վերարտադրու–թյան՝ նրա թվաքանակի, կազմի տևղա– բաշխմաև փոփոխության հետազոտությու–նը։ Դ–ում ինքնուրույն նշանակություն ունի ընտանիքի ձևավորման, զարգաց–ման և անկման պրոցևսը։ Բնակչության և նրա կազմի փովւոխությունները Դ–ում դիտարկվում են քանակական և որակա–կան տևսանկյունով, իսկ մարդկանց դե– մոգրաֆիկ հատկանիշները ծառայում են ինչպես ամբողջ բնակչության բնութա– գըրման, այնպես էլ կոնկրետ խմբերի առանձնացման համար՝ որպես հետա–զոտման ինքնուրույն օբյեկտ։ Չնայած դեմոգրաֆիական պրոցեսներն առանձին մարդկանց կյանքում կատարվող իրա–դարձությունների արդյունք են, Դ․ դրանք ուսումնասիրում է որպես մասսայական պրոցեսներ։ Ուսումնասիրելով դեմոգրա–ֆիական պրոցեսների (բնական շարժ, միգրացիա, բնակչության շարժունություն) փոխկապվածությունը, դրանց կախվածու–թյունը սոցիալ–տնտեսական երևույթնե–րից, ինչպես և բնակչության զարգացման սոցիալ–տնտեսական հետևանքները, Դ․ բացահայտում է բնակչության շարժի օրի–նաչափությունները։ Դ․ չի անտեսում մարդկանց կենսաբանական բնույթը և բնակչության փոխազդեցությունը բնա–կան միջավայրի հետ, սակայն Դ–ում գըլ– խավորը հասարակական զարգացման հետ նրա փոխազդեցությունն է։ Տամաձայն մարքսիստական Դ–ի, բնակչության վեր–արտադրության պրոցեսի վրա ազդում են բազիսն ու վերնաշենքը, ընդ որում, վճռորոշը բազիսն է։ Դ–ում հատուկ նշա–նակություն ունի բնակչության վերարտա–դրության, միգրացիայի, սոցիալական շարժունության վրա սոցիալ–տնտեսական, քաղ․, կուլտուրական, իրավաբանական, կրոնական և կենցաղային գործոնների ազդեցության բնույթի բացահայտումը։ Դ․ վերլուծում է նաև ամուսնության սո– ցիալ–հոգեբանական գործոնները, ազգա– բնակչության աճի հակադարձ ազդեցու–թյունը հասարակության զարգացման վրա։ Կարևոր տեղ է գրավում աշխատանքա–յին ռեսուրսների կազմի և շարժի, ինչ–պես և բնակչության, որպես սպառողնե–րի զանգվածի, ուսումնասիրությունը։ Դ–ի խնդիրներից է դեմոգրաֆիական քաղաքականության մշակումը, որը, լայն իմաստով, պետք է ազդի ոչ միայն բնակ–չության թվաքանակի փոփոխության, այլև դեմոգրաֆիական բոլոր պրոցեսների վրա։ Այդ ներգործությունը կարող է լի–նել ուղղակի (օրինակ, ամուսնության և մանկածնության խթանում) կամ անուղղա–կի (կենսամակարդակի բարձրացում այն վայրում, ուր անհրաժեշտ է ներգրավել բնակչությանը)։ Դ․ սերտորեն կապված է սոցիոլոգիայի, քաղաքատնտեսության, պատմության, իրավունքի, ազգագրու–թյան, սոցիալական հիգիենայի, հատ–կապես վիճակագրության հետ, սակայն չի փոխարինում այդ գիտություններին և չի տարրալուծվում դրանց մեջ։ Դ–ի մե–թոդոլոգիական հիմք են դիալեկտիկական և պատմական մատերիալիզմն ու մարքս– լենինյան քաղաքատնտեսությունը։ Դ․ օգտվում է նաև յուրահատուկ՝ վիճակա–գրական, մաթ․ և այլ մեթոդներից։ Դե–մոգրաֆիական հետազոտման մեթոդո–լոգիան ենթադրում է տեսական վերլու–ծության, վիճակագրական չափման, գի–տական նախատեսման միասնություն և պրակտիկ քաղաքականության որոշում։ Դ–ի զարգացումն ունի գաղափարական, քաղ․ և գործնական մեծ նշանակություն։ Բնակչության կազմի և տեղաբաշխման, վերարտադրության օրինաչափություննե–րի ուսումնասիրումը, դեմոգրաֆիական պրոցեսների հեռանկարի նախատեսումը հատկապես կարևոր են սոցիալիստական երկրներում, ուր մարդու աճող պահանջ–մունքները գտնվում են հասարակության ուշադրության կենտրոնում։ Այստեղից էլ Դ–ում կատարվող հետազոտությունների գործնական մեծ նշանակությունը ժող․ տնտեսության պլանավորման համար։ Տես նաև Ազգաբնակչության կաւկքւտաւիստա– կան օրենք, Ազգաբնակչության սոցիա– չիստական օրենք, Միգրացիա բնակչու–թյան։

ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, խոսքի, մամուլի, խղճի, ժողովների և մի–տինգների, փողոցային երթերի, ցույցե–րի՝ սահմանադրությամբ, այլ օրենքներով նախատեսված ազատություններ։ Առաջին անգամ հռչակել է բուրժուազիան՝ քաղա–քական իշխանության համար մղվող պայ–քարում ժող․ զանգվածներին իր կողմը գրավելու նպատակով, իշխանությունը վերցնելուց հետո, գործնականում արգելել է դրանց իրականացումը։ Իմպերիալիզմի դարաշրջանում բուրժուազիան Դ․ ա–ից բացահայտորեն հրաժարվել է* Աշխատա–վորների համար իսկական Դ․ ա․ սահման–վեցին սովետական առաջին Սահմանա–դրությամբ՝ 1918-ին։ ՍՍՏՄ գործող սահ–մանադրությամբ (118–129 հոդվածներ), ինչպես նաև միութենական հանրապե–տությունների սաևմանադրություններով (ՏՍՍՏ Սահմանադրություն, հոդված–ներ 93–104) ոչ միայն սահմանվում, այլև երաշխավորվում է աշխատավորնե–