Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բերի 2-ի Ադրիանուպոլսի պայմանագրով Դ․ վերադարձվեց Թուրքիային։ 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ Դ–ի հայերը տեղա–հանվեցին և կոտորվեցին աքսորի ճանա–պարհին։ Դ–ի 31 գյուղերի 12 հզ․ բնակիչ–ներից աղետից փրկվել է ընդամենը 1500 հոգի։ Ռուս, զորքերը Դ․ երկրորդ անգամ գրավեցին 1916-ին։ Թուրքերը, օգտվելով Անդրկովկասյան սեյմի դավաճանությու–նից, 1918-ի սկզբին վերագրավեցին Դ․։ Տենց այս ժամանակ էլ նաևանջող հայկ․ զորքերին միացան աղետից փրկված վև– րոհիշյալ հայերը, որոնք բնակություն հաստատեցին Արևելյան Տայաստանում։ Դ–ի բնակավայրերից էր Բագառքւճ ա– վանը, որտեղ պահպանվել են հին բեր–դի և մեհյանի ավերակները։ Գեղեցիկ դիրքով, օդով ու ջրով հայտնի էր Ծաղկա– րի գյուղը, որի շրջակայքում էին գտնվում Ս․ Դավիթ վանքը և բազմաթիվ խաչար– ձաններ։ Տիշվում են նաև Խլաձորի և Ս․ Թորոսի վանքերը։ Պատմական վայրե–րից նշանավոր էր Դերջան ավանը՝ գա–վառի երբեմնի կենտրոնը (հայագետնե–րի մի մասը Դերջան ավանը նույնացնում է Մամախաթուն ավանի հետ)։ Ստորև տրվում է Դ–ի 31 հայաբնակ գյուղերի ցուցակը և բնակիչների թիվը՝ ըստ Ա–Դոի 1909-ի տվյալների․ Գյուղերի անունները Հայ ընտա–նիքների թիվը Թուրք ըն–տանիքնե–րի թիվը Ագարակ 12 13 Ապրանք 40 30 Աստոյի գոմ 10 10 Աղաթեր 20 15 Բագառիճ 150 150 Բուլք 120 – Գառնի–Բերդակ 25 8 Գարագուլաք 8 60 Դվին 60 – էսպներք 15 30 Խազ–գյուղ 50 50 Խազաղ Վերին 8 10 Խաղաղ Ներքին 30 5 խարխին 25 50 խաչիկ–օղլու գոմ 18 12 իյէզրի 25 25 Խումլար 35 30 Ծաղկարի 60 15 Հերունի 3 15 Հիրանի 7 15 Հողեք 100 10 Ղուրզոլ 30 25 Մանց 60 60 Չանագչի 8 15 Չամուր ղերե 15 – Չըքնըս 60 – Սարիղայա 100 – Վարդուկ 30 30 Վիժան 20 20 Քյոփուր 100 15 Փիրիչ 100 10 1304 728 Գրկ․ Ագաթանգեղոս, Պաւոմութիւն Հայոց, Տփղիս, 1909։ Մովսես Ւ> ո ր ե– ն ա ց ի, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Արիստակես Լաստիվերցի, Պատմություն, Ե․, 1971։ ՛Հովհաննես Սեբաստացի, Պաւոմութիւն Սեբաս– տիոյ, Ե․, 1974։ Առաքել Դավրիժե– ց ի, Պատմութիւն, Վաղ–պատ, 1896։ Ա–Դ ո, Վանի, Բիթլիսի և էրզրումի վիլայեթները, Ե․, 1912։ Երեմյան Ս․ Տ․, Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Ե․, 1963։ Տայ ժողո– վըրդի պատմություն, հ․ 1, 4, 5, Ե․, 1971, 1972, 1974։ Մ․ Դարբինյան

ԴԵՐՃԱՆԻ ԴԱՇՏ, Մամախաթունի դաշտ, գտնվում է Տայկական բարձրա–վանդակում, էրզրումի և Երզնկայի դաշ–տերի միջն, Արնմտյան Եփրատի ավազա–նում։ Տս–ում եզերվում է Մարիամի և Սի– փիքյորի, արմ–ում՝ Մյուրիդ դաղի, հվ–ում՝ Մերջանի և Խաչդաղի, արլ–ում՝ Խալխալ– դաղի, Կարակալա և Զերդիչադաղի լեռ– ներով։ Երկարությունը մոտ 90 կմ է, լայնությունը՝ 30–40 կմ, բարձրությունը՝ մինչն 1500 մ։ Կազմված է միոցենի լա– գունածովային գիպսա–աղատար կավե–րից, ավազաքարերից, բուն Եփրատի հովտում՝ գետային նստվածքներից, շըր– ջափակող դենուդացիոն սանդղաձև սա–րավանդները՝ կրաքարերից, մերգելնե– րից, թերթաքարերից, սևրպենտիևային ինտրուզիաների ելուստներից։ Կան ջեր–մուկներ, ածխաբեր շերտեր, նավթի երևա–կումներ։ Կլիման բարեխառն է, տարեկան տեղումները՝ 400–800 մմ։ Բնորոշ են լեռ–նատափաստանային սևահողերը և լեռնա–մարգագետնային շագանակագույն հոկե– րը։ Տիրապետում են տարախոտահացազ– գիները և տափաստանային մարգագե–տինները։ Ս․ Րւսասն

ԴԵՐՍԻՄ, ֆիզիկաաշխարհագրական շըր– ջան Տայկական լեռնաշխարհում, Եփրատ, Քղի, Արածանի գետերի և Շաղագոմքի (Օվաջղի) դաշտի միջև։ Դ․ բարդ լեռնային երկիր է՝ բաղկացած միջին բարձրության ու ցածրադիր ծալքաբեկորային լեռնա–շղթաներից և հրաբխային լեռներից։ Բնո–րոշ է հրաբխային ռելիեֆը։ Երկրաբանա–կան կառուցվածքը բարդ է, մերկանում են կարբոնի, պերմի, էոցենի նստվածքա–յին, խիստ ծալքավորված ապարները։ Տարածված են նան պլիոցեն–անթրոպո– գենի բազալտներն ու անդեզիտները, հվ–ում՝ մարմարը։ Օգտակար հանածոնե–րը թույլ են ուսումնասիրված։ Կան բնա–կան շինանյութեր։ Կլիման լեռնային է, լավ արտաևայտված ուղղաձիգ գոտիա– կանությամբ։ Տուլիսի միջին ջերմաստի–ճանը 16°Շ–ից 22°C է, հունվարինը՝ –2°Շ–ից – 6°C։ Տարեկան տեղումները՝ 500–800 մմ։ Ունի գետային խիտ ցանց։ Գետերից են Մնձուրը, Խոզաթը, Քղին, Բոլոմոթը։ Գերակշռում են լեռնաանտա– ռային, իսկ լեռնագագաթնևրում՝ մերձ– ալպյան լեռևամարգագետնային շագա–նակագույն հողերը։ Բուսականությունը հիմնականում անտառային է, տարածված են սաղարթավոր անտառները։ Անտառ–ներից վեր մերձալպյան մարգագետին–ներն են։ Գրկ․ Տայ ազգագրություն և բանահյուսու–թյուն, Նյութեր և ուսումնասիրություններ, պր․ 5, Ե․, 1973։ Լ• Զոհրաբյան

ԴԵՐՍԻՄԻ ԼԵՌՆԵՐ, Դերսիմի շրջանի կենտրոնական լեռների ընդհանուր անու–նը։ Երկարությունն ավելի քան 75 կմ է։ Բաղկացած է Դերսիմի լեռնաշղթայից (Մնձուր գետից արլ․) և Պաղրի լեռնա– վահանից։ Դերսիմի լեռնաշղթան (35 կմ երկարությամբ և 2000 մ միջին բարձրու–թյամբ) կազմված է էոցենի նստվածքային ապարներից, լանջերը զառիթափ են, մասնատված բազմաթիվ ձորերով։ Պաղրի հրաբխային լեռնավահանը (Մնձուրից արմ․) ունի 20 կմ լայնություն, 40 կմ երկարություն և 2000–2200 մ միջին բարձրություն, կազմված է պլիոցեն–ան– թրոպոգենի լավաներից։ Նշանավոր լեռ–նագագաթներից են Պաղրը և Պալիկանը։ Լեռնավահանը ճառագայթաձև մասնատ–ված է Մնձուրի վտակներով և Թահարջուտ ու Խոզաթ գետահովիտներով։ Դ․ լ․ ան–տառապատ են։

ԴԵՐՎԻՇ (պարսկ․ dervis, բառացի՝ չքա–վոր, մուրացկան), մահմեդական միստիկ, սուֆիզմքւ հետնորդ։ Դ–ները միավորվում են «եղբայրությունների»՝ համայնքների և միաբանությունների (հայտնի են XI դարից) մեջ։ Միաբանություններն ունեն իրենց կանոնները, հոգևոր նվիրապետու–թյունը (հիերարխիան), մենաստանը, ճգնավորների պաշտամունքը։ Դ–ների մեծ մասը տալիս է ամուրիության երդում։ Կան թափառող և շեյխ–դաստիարակի ղեկավարությամբ մենաստանում ապրող Դ–ներ, որոնք ժողովրդի շրջանում վայե–լում են մեծ հարգանք։ Զբաղվում են (ևատ– կապես թափառող Դ–ները) հեքիմությամբ, գուշակությամբ, կախարդանքով, վաճա–ռում «հրաշագործ» հուռութներ։ Նրանց ուսմունքի հիմնական սկզբունքը միստի–կական էքստազի միջոցով (լռելյայն հա–յեցությունից և ինքնախորասուզումից մին–չև երգերով, երաժշտությամբ ու ծիսա–կան պարերով ուղեկցվող բարձրագոչ աղոթքներ) աստծու հետ անձնական հա–ղորդակցության գաղափարն է։ Դ–ների միաբանություններ կան Պակիստանում, Տնդկաստաևում, Ինդոնեզիայում, Իրա–նում, Աֆրիկայի մի քանի երկրներում։ Սովետական Արևելքում պահպանվել են միաբանությունների մնացուկային ձևեր։ Դ–ների ճշգրիտ վիճակագրություն չկա։ ԴԵՐ*ԵՎԱՆ£, գյուղ Արևմտյան Տայաստա– նում, Բիթլիսի վիլայեթի Տարոն գավառում։ 1909-ին ուներ 60 տուն հայ բնակիչ։ Զբաղ–վում էին երկրագործությամբ և անասնա–պահությամբ։ Բնակիչները տեղահանվել և զոհվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամա–նակ։

ԴԵՏԵԲԱԼ, Դ և կ և բ ա լ ու ս (Deceba- lus) (ծն․ թ․ անհտ․– 106), դակերի, թագա–վոր 87-ից։ 89-ին, Տռոմի դեմ հաջող պա–տերազմից հետո, հաշտություն է կնքել, որով հռոմեացիները պարտավորվել են ամենամյա դրամական օժանդակություն տալ, արհեստավորներ և վարպետներ տրամադրել դակերին։ 101 –102-ի և 105– 106-ի պատերազմներում դակերը պարտ–վել են և նրանց երկիրը դարձել է հռոմեա–կան պրովինցիա՝ Դակիա անունով։ Երբ հռոմեացիևերը գրավեցին դակերի մայրա–քաղաք Սարմիզևգետուզաև, Դ․ ինքնա–սպան եղավ։

ԴԵՑԵՄՎԻՐՆԵՐ (<լատ․ decemviri, de–cern – տաս և vir – այր, մարդ), հատուկ պետական հանձնարարությամբ օժտված՝ 10 հոգուց բաղկացած հանձնաժողովներ Տին Տռոմում։ Ստեղծվել են հողային, դատական և այլ հարցեր կարգավորելու համար։ Տայտնի են մ․ թ․ ա․ 451–450-ի հանձնաժողովները, որոնք ընտրվել են օրենքները գրի առնելու ևամար։ Նրանց