ինքնուրույն որևէ ոլորտի) ներսում տար–բերակվում են հակասական հատկանիշ–ներ (կողմեր, պրոցեսներ), որոնք հան–գեցնում են նրա ինքնաբացասմանը։ Տե– գելի այս գաղափարները նոր իմաստ են վերագրում «Դ․» տերմինին։ Դրանք կազ–մում են Տեգելի դիալեկտիկական մ ե– թ ո դ ը՝ մոտեցումը աշխարհի նկատ–մամբ, նրա ըմբռնումն ու մեկնաբանու–մը, ուստի և շարադրվում են, ամենից առաջ, իբրև հասկացությունների Դ․ տրա–մաբանության ոլորտում՝ համընդհանուր կատեգորիաների համակարգի զարգա–ցում հակասությունների ծավալման, որա–կական անցումների ու ինքնաբացասման ուղիով։ Բայց քանի որ այդ համակարգն առարկայանում («օտարվում») է աշխարհի իրական ծավալման մեջ, այն հանդես է գալիս նաև իբրև բնության Դ․։ Կ․ Մարքսի մատերիալիստական Դ․ շըր– ջում է հարաբերությունը։ Բնության Դ․, որը տրվում է աշխարհի գիտական պատ–կերի մեջ, իր իսկ գիտական իմացու–թյան ապրած էվոլյուցիան և, հատկապես, հասարակական զարգացումն ու սոցիա–լական հեղափոխությունները ելակետ են դառնում դիալեկտիկական մեթոդի ե, մասնավորապես, պատմականության սկզբունքի մշակման համար։ Մարքսի «Կապիտալ»-ում հասկացությունների հա–մակարգի ծավալումը համընդհանուր վե–րացականից կոնկրետը՝ հակասություն–ների առաջացման ու ինքնաբացասման միջոցով, արդեն ներկայացնում է իրական պատմական ընթացքի տրամաբանական արտապատկերումը։ Մարքսյան Դ․, այդ– պիսով, մի կողմից տրամաբանական ուսմունք է, իմացության տեսություն և ճանաչողության մեթոդ, մյուս կողմից՝ իրականության տեսություն, դրանով վե–րանում է իմացաբանության և գոյաբանու–թյան ավանդական բաժանումը։ Վ․ Ի․ Լենինը հատկապես ընդգծել է» որ «․․․դիա–լեկտիկան, Մարքսի ըմբռնումով, նաև հա–մաձայն Տեգելի, իր մեջ ներառում է այն, ինչ այժմ կոչում են իմացաբանություն, գնոսեոլոգիա, որն իր առարկան պետք է քննի հավասարապես պատմականորեն, ուսումնասիրելով և ընդհանրացնելով իմա–ցության ծագումն ու զարգացումը, անցու–մը չիմացությունից իմացության» (Երկ․, հ․ 21, էջ 54)։ Մարքսիստական Դ–ի համա–կարգված շարադրանքը, մասնավորապես բնագիտության դիալեկտիկական մեկնա–բանությունը տվել է Ֆ․ էնգեչսը «Անտի– Դյուրինգ», «Բնության դիալեկտիկա» եր–կերում։ Նա ցույց է տվել դիալեկտիկական մեթոդի անհրաժեշտությունը մատերիա–լիստական հետևողական աշխարհայաց–քի համար։ XX դ․ անհրաժեշտություն առաջացավ դիալեկտիկորեն ըմբռնելու հատկապես իմացաբանական ու մեթո–դաբանական այն հարցերը, որոնք ծա–գեցին գիտության հիմունքների հետա–զոտման կապակցությամբ (պարադոքս–ներ, ակտուալ և պոտենցիալ անվերջու–թյուն), բնագիտության ապրած հեղա–շրջման հետևանքով (ֆիզիկական ռեալու–թյան հարցը, գիտության մաթեմատացու– մը, դիտողականության պրոբլեմը, վերա–ցական կոևստրուկտների հարաբերությու–նը փորձին ու իրականությանը, հավանա– կանության հասկացությունը և ժամանա–կակից դետերմինիզմը), հետազոտության նոր բնագավառների ու եղանակների ստեղծման շնորհիվ («միտքը և մեքենան», նշանային համակարգեր, մոդելավորում)։ Ուստի և իմացության պրոցեսի Դ–ի հար–ցերը մեծ տեղ են գտել Վ․ Ի․ Լենինի «Մատերիալիզմ և Էմպիրիոկրիտիցիզմ», «Փիլիսոփայական տետրեր» երկերում, սովետական փիլիսոփաների՝ բնագիտու–թյան փիլ․ հարցերին նվիրված գործերում, իմացաբանական, մեթոդաբանական հե–տազոտություններում։ Տասարակական կյանքի մարքսիստական ըմբռնման մեջ անմիջականորեն կիրառվում են Դ–ի սկըզ– բունքները՝ զարգացումը ներքին հակա–սությունների առաջացման ու լուծման մի–ջոցով՝ հասարակական–տնտեսական հիմ–քից մինչև դասակարգային հակամարտու–թյուն, որակական անցումները՝ հատկա–պես հասարակական–տնտեսական մի ֆոր–մացիայից մյուսը։ Դ․ դիտվում է որպես գործողության ուղեցույց, երբ ընդուն–վում է հնի բացասումը և նորի կազմա–վորումը հեղափոխական ճանապարհով՝ հեղափոխական կուսակցությունների կազ–մակերպման և դրանց կողմից դասակար–գային պայքարի ղեկավարման, հասարա–կական–տնտեսական հին կացութաձևե–րի վերացման և տնտեսության ու հասա–րակական կյանքի սոցիալիստական ձևե–րի գիտակցական արմատավորման մի–ջոցով։ Մատերիալիստական Դ․ որպես տեսություն շարադրվում և ավանդվում է համակարգված՝ իբրև մատե–րիալիստական Դ–ի կատեգորիաների և օրենքների ամբողջություն։ Դիալեկտիկական մտածելակերպի տար–րեր կան հայ միջնադարյան փիլիսոփանե–րի և մինչմարքսյան մտածողների (Դավիթ Անհաղթի, Եզնիկ Կողբացու, Անանիա Շիրակացու, Տովհան Երզնկացու, Տով– հաննես Սարկավագ Իմաստասերի, Գրի–գոր Տաթևացու, Տովհան Որոտնեցու, Ստեփանոս Լեհացու, Աբովյանի, Նալ– բանդյանի, Կոստանդյանի և ուրիշների) հայացքներում, նկատի ունենալով Դ–ի այս կամ այն առանձին դրսևորումներ՝ զարգացման գաղափարը, հակադիր ուժե–րի (երևույթների, հատկությունների) պայ–քարն ու փոխներթափանցումը ե, համա–պատասխանաբար, հասկացությունների ճկունությունը ևն։ Այսուհանդերձ, դրանք դիալեկտիկական ուսմունք չեն կազմել։ Դ–ի՝ որպես ուսմունքի, ըմբռնումը, շա–րադրումն ու մշակումը հայ իրականու–թյան մեջ կապված է մարքսիզմի տարած–ման ու զարգացման հետ։ Գրկ․ Մարքս Կ․, Կապիտալ, հ․ 1, Ե․, 1954 (ւոես երկրորդ հրա․ վերջաբանը)։ Էնգելս Ֆ․, Անտի–Դյուրինգ, Ե․, 1967։ Ն ու յ ն ի , Բնության դիալեկտիկա, Ե․, 1969։ Լենին Վ․ Ի․, Մատերիալիզմ և Էմպի– րիոկրիտիցիզմ, Երկ․, հ․ 14։ Ն ու յ ն ի, Փի–լիսոփայական տետրեր, Երկ․, հ․ 38։ Г е- ге ль, Соч․, т․ 1–3, М․, 1929–56; Ас–мус В․ Ф․, Очерки истории диалектики в Новой философии, в его кн․։ Избр․ фило–софские труды, т․ 2, М․, 1971; История марк–систской диалектики․ От возникновения марк–сизма до ленинского этапа, М․, 1971; Исто–рия марксистской диалектики․ Ленинский этап, М․, 1973․ Տես նաև Դիաւեկւոիկակւսն մաւոերիւաիզմ հոդվածի գրականությունը։ Համ․ Գևորգյան
ԴԻԱԼԵԿՏԻԿԱԿԱՆ ՄԱՏԵՐԻԱԼԻԶՄ, մարքսիզմի փիլիսոփայությունը՝ նրա աշ–խարհայացքային հիմքը, մարքսիզմի բաղ–կացուցիչ մասևրից մեկը՝ նրա տնտեսա–կան ուսմունքի և գիտական կոմունիզմի հետ մեկտեղ։ Դ․ մ․ ստեղծել են Կ․ Մարք–սը և Ֆ․ էնգեչսը XIX դ․ 40-ական թթ․, հետագայում այն զարգացրին Վ․ Ի․ Լենինը և մարքսիստ այլ տեսաբաններ։ Դ․ մ․ իր էական հատկանիշներով որակա– պես տարբերվում է փիլ․ մյուս ուսմունք–ներից, ուստի և նրա առաջացումը նշա– նավորեց հեղաշրջում փիլ․ պատմության մեջ։ Դ․ մ–ում մատերիալիզմի և դիալեկ–տիկայի օրգ․ զուգորդումը կատարվեց դրանց քննական վերլուծության և յու–րացման միջոցով։ Դ․ մ–ի, ինչպես և ընդ–հանրապես մատերիալիզմի ելակետը աշ–խարհի մատերիականության գաղափարն է։ Ըստ Դ․ մ–ի, բնության բազմազանու–թյունը տարածության և ժամանակի մեջ և նրա զարգացումը պայմանավորված են բնությանն իսկ ներհատուկ օրինաչափու–թյուններով․ բնությունը բացատրելի է ինքն իրենով՝ իր բացատրման համար նա կարիք չունի արտաբնական, վեր– բնական (ոգեկան) նախասկզբի ու պատ–ճառների ենթադրության։ Դ․ մ–ի ըմբըռն– մամբ բնությունը՝ իր վերացականության ու ընդհանրականության մեջ, ինքնաբավ է, ինքն իրենով պայմանավորված և այս իմաստով «բացարձակ», «առաջնային» է, այսինքն մատերիական է։ Գիտակցու–թյունն ինքը (իդեալականը) մատերիայի բնականոն զարգացման արգասիք է և այս առումով ներդաշնակված է նրա հետ։ Մատերիան և գիտակցությունը հակա–դրվում են միայն փիլ․ հիմնական հարցի սահմաններում՝ որպես առաջնային և ածանցյալ, օբյեկտ և սուբյեկտ, մատերիա–կան և իդեալական, օբյեկտիվ իրականու–թյուն ու դրա արտացոլում ևն։ Մատե–րիալիզմի դիալեկտիկա–կան վերըմբռնումը հնարավո–րություն ընձեռեց հաղթահարելու նա–խորդ մատերիալիզմի մետաֆիզիկական ու մեխանիստական սահմանափակու–թյունները և դրա շնորհիվ բացատրելու աշխարհի ինքնաշարժումը, նրա որակա–կան բազմազանությունը, որակական ան–ցումները մատերիայից գիտակցության՝ ինչպես պատմականորեն, այնպես և տրա–մաբանորեն, այսինքն՝ հաղթահարելու դժվարությունները այն հարցերում, որոն–ցում նախորդ մատերիալիզմը խոցելի էր իդեալիզմի կողմից։ Դիալեկտիկա–յի մատերիալիստական վեր– ըմբռնմամբ դիալեկտիկան ազա–տագրվեց ծայրահեղ մտահայեցողակա– նությունից (որը նրան հատուկ էր հատկա–պես Տեգելի ուսմունքում) և ներկայացավ իբրև իրական–պատմական ընթացքի տրա–մաբանական արտապատկերում։ Տեգել– յան դիալեկտիկայի մտահայեցողական բնույթի և իդեալիստական ելակետի հաղ–թահարումով մատերիալիստական դիա–լեկտիկան կամրջվեց փորձնական բնագի–տության հետ։ Դ․ մ–ի կազմավորման հա–մար վճռական նշանակություն ունեցավ պատմության մատերիալիստական ըմ–