Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


են տարբեր չափեր ունեցող մասնիկներ, այսինքն՝ բազմադիսպերս են, նրանց Գ–ները միջինացված մեծություն–ներ են։ Միադիսպերս համա–կարգերը, որտեղ մասնիկները հա–մարյա միննույն մեծության ևն, չափա–զանց հազվադեպ են։ Դ–յան մասին ավելի լրիվ պատկերացում տալիս են դիսպերս– ված ֆազի ծավալի կամ զանգվածի բաշ–խումը ըստ մասնիկնևրի մեծության պատ–կերող կորերը (տես գծ․)։ Դ․ տեխնոլո–գիական կարևոր մեծություն է և որոշվում է դիսպերս վերլուծության եղանակներով։ ԴԻՍՊ ԵՐՍՈՒՄ (<լատ․ dispergo – ցրում եմ, մանրում եմ), պինդ և հեղուկ նյու– թերի մանրացումը միջավայրում, որի պատճառով առաջանում են դիակերս հա–մակարգեր՝․ Դ․ իրականացնում են աղաց–ների, հավանգների, ձայնային և ուլտրա–ձայնային վիբրատորների ու հոմոգենի– զատորների միջոցով։ Տաճախ հեղուկնե–րը դիսպերսելու համար առաջացնում են գազ–հեղուկ կամ հեղուկ–հեղուկ խառ–նուրդների արագընթաց հողմապտույտ շիթ (մրրկային խառնում)։ Դ․ հեշտանում էդիսպերգատորների և Էմուլ– գատորնեըի առկայությամբ, որոնք մակերնութային ակտիվ նյութեր ևն և փոքրացնում են դիսպերսված նյութերի մակերնութային Էներգիան, միաժամանակ նաև մասնիկների կպչունակությունը։ Դ․ կիրառվում է ցևմենտի, սննդանյութերի (ալյուր, պաղպաղակ, մարգարին ևն), արհեստական կաուչուկների, պոլիմեր–ների, ներկերի և այլ ևյութերի ստացման և թունանյութերի օգտագործման դեպքում։ Դ․ իրականացվում է նաև ներքին այրման և հրթիռային շարժիչներում, բոցամուղ այրիչներում՝ վառելանյութի լրիվ և ար–դյունավետ այրումն ապահովելու համար։ ԴԻՍՊ ՐՈձԻ ՈՒՄ (Dysprosium), Dy, պար–բերական համակարգի III խմբի քիմիա–կան տարր։ Լանթանիդ Է, պատկանում է հազվագյուտ հողային տարրերի խմբին, կարգահամարը՝ 66, ատոմական զանգ–վածը՝ 162, 50, ատոմի արտաքին Էլեկտրո–նային թաղանթի կառուցվածքն է 5p66s2։ Դ․ f- տարր Է, ունի 7 կայուն իզոտոպ։ Արհեստականորեն ստացվել են 149–167 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպ–ներ։ Դ․ հայտնաբերել է Լեկոք դը Բուա– բոդրանը 1886-ին, ստացել է Զ․ Աւրբեյնը 1906-ին։ Անվանումը (հուն․ б՝уолроо1хо5– դժվարամատչելի) ստացել է ուղեկիցներից դժվար անջատվելու պատճառով։ Բնու–թյան մեջ հանդիպում է իտրիումական միներալներում, նաև մոնացիտում, լո– պարիտում ևն։ Երկրակեղնը պարունա–կում է 5 10~4% Դ․ (ըստ զանգվածի)։ Արծաթափայլ մետաղ Է, խտությունը՝ 8530 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 1407°С, եռմանը՝ 2600°С։ Քիմիապես ակ–տիվ տարր Է, միացություններում՝ եռար– ժևք։ 180–200°€-ից բարձր տաքացնելիս օդում օքսիդանում Է՝ առաջացնելով ան–գույն Dy203 օքսիդը։ Տիդրօքսիդը՝ Dy(ОН)з, թույլ հիմք Է։ Դ–ի միացություն–ները դեղնականաչավուն են։ Տաքացնե–լիս միանում է ջրածնին, ազոտին, ած– խածնին։ Դ․ փոխազդում է բազմաթիվ օրգ․ միացությունների հետ՝ առաջացնելով կոմպլեքս միացություններ։ Դ․ կարելի է ստանալ նրա միացություններն ալկա– լիական կամ հողալկալիական մետաղնե–րով վերականգնելով կամ Էլեկտրոլիզի միջոցով։

ԴԻՍՏԻՔՈՍ, տես Բեյթ։

ԴԻՍՏՐԻԲՈՒՏԻՎՈՒԹՅՈՒՆ (<լաա․ distri butivus – բաշխական), աևս Բաշխակա– ն ութ յան։

ԴԻՍՏՐՈՖԻԱ, տես Տարաճում։

ԴԻՎԱՆ (պարսկ․ գրասենյակ, ատենա–տուն, սկզբնական նշանակությունը՝ թուղթ, գիր, գիրք), 1․ Արաբական խալի–ֆայությունում Օմարի ժամանակից (634– 644) սկսած պետության եկամուտները բաշխելու և զորքերին վճարելու ցուցակ, ինչպես նաև այդ ցուցակների պահպան–ման տեղը։ 2․ Օմայանների ու Աբբասյան– ների ժամանակ, ինչպես և միջնադարյան մահմեդական այլ երկրներում Դ․ («ալ– խարաջը») եղել է հարկային–դրամական գերատեսչություն, Դ․ ևն անվանվել նաև կառավարական ուրիշ հաստատություն–ներ։ 3․ Թուրք, սուլթանի խորհուրդը, որի մեջ եղել են մեծ վեզիրը, մահմեդական հոգևորականության առաջնորդը և բարձ–րաստիճան այլ անձինք։ 4․ Մոլդովայի և Վալախիայի իշխանների պետ․ խորհուր–դը, որը գոյատևել է մինչև ևրանց միավո–րումը (1859)։ 5․ Այժմ մահմեդական Արե– վելքի մի շարք երկրներում վարչական և դատական հաստատություններ։ 6․ Քնա–րական բանաստեղծությունների ժողովա–ծու՝ Մերձավոր «և Միջին Արևելքի ժողո– վուրդևերի գրականության մեջ։ Դ–ում բանաստեղծությունները դասավորվում են որոշակի կարգով (քասիդներ, գազել–ներ, ռուբայիներ) և միմյանց հաջոր–դում են տողավերջի տառերի այբբենա–կան հերթականությամբ։ Գյոթեն Դ․ է կոչել իր բանաստեղծական ժողովածու–ներից մեկը («Արնմտա–արևելյան դիվան»); Դ․ է համարվում նաև որևէ գրողի նամակ–ների, նրա մասին պահպանված փաստա–թղթերի ժողովածուն։ Այսպես, Ե․ Շահա– զիզը հրատարակել է «Դիվան խաչատուր Աբովյանի» (2 հատորով), «Դիվան Միքա–յել Նալբանդյանի» գրքերը։ Տայաստանում Դ–ի, որպես պետ․ փաս–տաթղթերի պահպանման վայրի, գոյու–թյունը շատ հին է։ Կավե տախտակների վրա բազմաթիվ սեպագիր վավերագրեր են գտնվել ուրարտական ժամանակա–շրջանից (Տուշպա, Թեյշեբաինի քաղաք–ներից նն), որոնք վերաբերում են մ․ թ․ ա․ IX–VII դդ․։ IV դարից սկսած՝ հայոց թագավորները Դվինի միջնաբերդում ունե–ցել են պետ․ Դ․, որտեղ պաևվել են պետ․ նշանակության մագաղաթյա վավերա–գրեր4 կապված ժապավեններով, որոնց վրա եղել են կավե կնքադրոշմներ։ Դվինի Դ–ում վավերագրերը պահվել են ըստ նախարարությունների․ յուրաքանչյուրն ունեցել է իր առանձին բաժինը։ Պետ․ Դ–ից բացի, Դվինում կար նաև եկեղեցական Դ․, որտեղ պահվում էին մեծ մասամբ դավանաբանական հարցերին վերաբերող փաստաթղթեր։ Դ․ եղել է նաև մարզպա–նության շրջանում և ոչնչացվել VII դ․ վերջին՝ արաբ, արշավանքների ժամանակ։ Կ, Ղա Ֆաոաոյան

ԴԻՎԱՆ ՀԱՅ ՎԻՄԱԳՐՈՒԹՅԱՆ», միջ նադարյան ճարտարապետական ու կո– թողային հուշարձաններից քաղված բնա–գրերի ժողովածու։ Լույս է տեսել 4 պրակ (1960–73)։ Առաջինը կազմել է Տ․ Օրբե– չին, մյուսները՝ Ս․ Բարխադարյանը։ Առաջինում ամփոփված են Անիի վիմա– գիր հիշատակարանները, երկրորդում՝ Ղափանի, Գորիսի, Սիսիանի շրջանների, երրորդում՝ Վայոց ձորի, չորրորդում՝ Սևանի ավազանի հուշարձանների արձա–նագրությունները։ ժամանակագրական առումով այդ բնագրերն ընդգրկում են V–XVIII դդ․ և կարևոր տեղեկություններ են բովաևդակում պատմության, տնտե–սության, իրավունքի, բանասիրության, ազգագրության և այլ հարցերի վերաբեր–յալ։ Վիմագիր աղբյուրներից օգտվել են հայ պատմիչները, մասնավորապես՝ Ստե– փանոս Օրբելյանն ու Զաքարիա Սարկա–վագը։ XIX– XX դդ․ դրանց անդրադար–ձել են Տ․ Շահխաթունյանցը, Մ․ Բժշկյա– նը, Ղ․ Ալիշանը, Ե․ Լալայանը և ուրիշներ։ Առաջին վիմագրական ժողովածուն հրա– տարակել է Կ․ Կոստանյանցը՝ 1913-ին, Պետերբուրգում։ Տայկ․ արձանագրու–թյունների գիտական հրատարակման ևիմ– ՔԸ ԴՐել են Ն․ Մառը և Տ․ Օրբելին; Ա․ Մանաչարյան

ԴԻՎԱՆ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ», դի–վանագիտական փաստաթղթերի և պատ–մական երկերի ժողովածուների շարք։ Տրատարակվել է Թիֆլիսում 1893– 1917-ին՝ Գյուտ Աղանյանի աշխատասի–րությամբ։ 1–2 հատորները (1893, Սա– հակ–Մեսրոպյան մրցանակ) պարունա–կում են 1780–1834 ի Արնելյան Տայաս–տանի պատմությանը վերաբերող նյու–թեր։ Տաջորդ հատորներում զետեղված են կաթողիկոսական գրագրություններ։ 10-րդ հատորը (1912) ընդգրկում է XV–XIX դդ․ ժամանակագրությունները, 13-րդը (1915)՝ 1801–88-ի Արնմտյան Տայաստանում կատարված բռնություններին վերաբերող վւաստաթղթեր, 12-րդը (1917)՝ Մ․ Գյում– յուշխանեցու երկերի մի մասը։ «Դ․ Տ․ պ․» շնորհիվ շրջանառության մեջ են դրվել նամակներ, կոնդակներ, հիշատա–կարաններ, ժամանակագրություններ։ Վ․ Գրիգորյան

ԴԻՎԱՆԱԳԵՏ, պետության պաշտոնատար անձ՝ օժտված բարձր ներկայացուցչական իրավունքով և լիազորված իրականացնե–լու իր երկրի արտաքին քաղաքականու–թյունը։ Դ․ իր գտնված արտասահմանյան երկրում պաշտպանում է սեփական երկրի շահերը, իրականացնում նրա դիվանագի–տությունը։ Դ–ին շնորհվում է համապա–տասխան դիվանագիտական աստիճան։

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒ–ԹՅՈՒՆ, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին ն ղրանց աշ–խատակիցներին տվյալ երկրում տրվող իրավունքների ու արտոնությունների հա–մակարգ։ Միջազգային մասշտաբով Դ․ ա–յան հարցերը կարգավորվում են 1961-ի Վիեննայի կոնվենցիայով։ ՍՍՏՄ–ում Դ․ Ш-յան սկզբունքներն ամրապնդված են ՍՍՏՄ տերիտորիայում արտասահման–յան պետությունների դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություն–ների մասին կանոնադրությամբ։ ճանաչ–վում են Դ․ ա–յան տարբեր տեսակներ՝ անձնական (դիվանագիտական ներկայա–