Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նպատակը հարկադրական կամ պաշտ–պանական դաշինքի ստեղծումն էր կամ ձախողումը։ Այդ շրջանում, երբ պետու–թյունների տնտ․ կապերը պատահական Էին, իսկ քաղաքականն անկայուն, պրո–ֆեսիոնալ Դ․ գոյություն չուներ։ Ֆեոդա–լիզմի դարաշրջանում առավել զարգացած Էր բյուգանդական Դ․։ Նրա ձևերը՝4, մե– թոդներն ու սովորույթնևրը ընդօրինա–կեցին Ֆրանսիան, Արաբական խալի–ֆաթը, Կինյան Ռուսիան և այլ պետու–թյուններ։ Եկեղեցու ազդեցության աճին զուգընթաց առանձնահատուկ հեղինա–կություն էր վայելում պապական Դ․։ Ցուրահատուկ է եղել Վենետիկի և իտալ․ այլ քաղաք–պեաությունների Դ․, որը, պայմանավորված առևտրական գործու–նեությամբ, ձնավորվող նոր հասարակա–կան հարաբերություններով, նոր համա–կարգ ուներ (այդ թվում հյուպատոսական մարմիններ)։ Ֆեոդալիզմի դարաշրջանում Դ․ բարձր մակարդակ ուներ նան Իսպա– նիայում, Ֆրաևսիայում, Անգլիայում, Ռու–սաստանում։ Դ․ զարգացման նոր աստիճանի հասավ կապիտալիզմի օրոք։ Ազգերի ու ազգային պետությունների առաջացման, միջազգա–յին տնտ․ կապերի և համաշխարհային առնտրի զարգացման հետնանքով Դ․ ձեռք բերեց որակական նոր հատկանիշ–ներ։ Գ–յան բուրժ․ սկզբունքները առավել վաղ ձևավորվեցին Նիդերլանդներում, Ֆրանսիայում, Աևգլիայում։ Արդեն XV դ․ կեսերից կապիտալիստական պետություն–ներում ստեղծվել էին կանոնավոր գոր–ծող դիվանագիտական ներկայացուց–չություններ։ XIX դ․ կատարելագործված Դ–յան ստեղծման պրոցեսը Եվրոպայում ավարտվեց։ Շահագործողական հասա–րակարգերում Դ․ դարձել է տիրող դասա–կարգերի կամքի իրագործման ապարա–տը։ Դիվանագիտական բոլոր պատաս–խանատու պաշտոնները վարել են տի– Նհրկայացու– ցիչները։ Տնում դիվանագիտական գոր–ծունեություն են ծավալել միապետներն ու նրանց մերձավորները։ 1815–1914-ին Անգլիայի արտաքին գործերի մինիստր–ներ եղել են պերեր։ Դիվանագիտական ծառայության ընդունվողների համար Անգ– լիայում սահմանված էր գույքային ցենզ։ ժամանակակից կապիտալիստական եր– կըրների դիվանագետները մոնոպոլիա–ների հետ անմիջական կապեր ունեցող անձինք են։ Չնայած մինչմոնոպոլիստա–կան շրջանի Դ․ խթանել է հակաֆեոդալա–կան, ազատագրական շարժումները (Բալ– կաններում, Լատինական Ամերիկայում), սակայն, ընդհանուր առմամբ, ծառայել է շահագործողական հարաբերություններն ու ագրեսիան ամրապնդելուն։ Իմպերիա–լիզմի դարաշրջանում Դ․ նպաստել է աշ–խարհը վերաբաժանելու, տնտ․ և քաղ․ գերիշխանություև ստեղծելու պետություն–ների պայքարին։ Բուրժ․ Դ–յան արդի գործունեության եղանակներն ու մեթոդ–ները խիստ ընդարձակվել են՝ ստրկացու–ցիչ փոխառությունների տրամադրում, տնտ․ «օգնություն» («դոլլարի Դ․»), դի–վերսիոն և լրտեսական գործունեություն, աշխարհի վերաբաժանման վերաբերյալ գաղտնի համաձայնություն նն։ Մեթոդնե– րի կիրառման բազմազանությամբ բուրժ․ Դ․ աչքի է ընկել հատկապես ՍՍՏՄ և սոցիալիստական երկրների դեմ մղվող պայքարում (հակասովետական ինտևր– վենցիայի դիվանագիտական նախապատ–րաստում, սովետական կարգերի տապալ–ման նպատակով «չմիջամտելու» քաղա–քականություն, սառը պատերազմ, ՄԱԿ–ը սոցիալիստական երկրների դեմ օգտա–գործելու փորձ են)։ Էությամբ ու խնդիրներով միանգամայն այլ բնույթ ունի սոցիալիստա–կան Դ․, որի հիմնական նպատակը պատերազմի բացառումն Է, խաղաղ գո–յակցության հաստատումը, ազգային ան–կախության, իրավահավասարության և ազատ ինքնորոշման ճանաչումը։ Նրան խորթ է արտաքին քաղ․ խնդիրների իրա–կանացումը՝ աշխատավորների շահերի շրջանցմամբ։ Վ․ Ի․ Լենինը նշել Է, որ բուրժ․ Դ․ անընդունակ է հասկանալու սոցիալիստական Դ–յան բացահայտ, ուղ–ղակի հարաբերությունների հնարները (Երկ․, հ․ 31, Էջ 339, հ․ 33, Էջ 164)։ Սոցիա– ւիստական Դ․ պաշտպանում է ազգային– ազատագրական շարժումը, օգնություն ցույց տալիս զարգացող երկրներին։ Այն միջազգային հարաբերությունների պրակ–տիկայում ներդրել է արտաքին քաղաքա–կանության նոր, շահագործողական հա–սարակարգերին անհայտ, իսկական դե–մոկրատական սկզբունքներ։ Միջազգա–յին հարաբերություններում սովետական հանրապետությունը արտաքին քաղ․ կուր–սը պաշտոնապես հռչակել է Տաշտության մասին դեկրետով (տես Դեկրետ հաշտու–թյան մասին)։ Վ․ Ի․ Լենինի անմիջա–կան մասնակցությամբ են մշակվել սովե–տական Դ–յան սկզբունքները, արտաքին գործերի ժողկոմատի խնդիրներն ու գոր–ծունեության կարգը։ Սովետական Դ․, ստեղծման օրից, խաղաղ գոյակցության համար պայքարը դարձրել է գործունեու–թյան ծրագիր։ Երիտասարդ սովետական պետության ճկուն Դ–յան շնորհիվ տապալ–վեցին Սովետական Ռուսաստանը դիվա–նագիտական մեկուսացման ենթարկելու կապիտալիստական պետությունների պլանները։ Արդեն 1920–30-ական թթ․ ՍՍՏՄ–ը պաշտոնապես ճանաչեց կապի–տալիստական պետությունների մեծ մասը։ Տետագա տարիներին ՍՍՏՄ Դ․ ծառա–յում է արտաքին քաղաքականության բնա–կանոն վիճակի պահպանմանը, կոլեկ–տիվ անվտանգության ստեղծման, համ–ընդհանուր ն լրիվ զինթափման, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հակահիտլերյան կոալիցիայի ստեղծման, ֆաշիստական Գերմանիայի դեմ հաղթա–նակն ապահովելու նպատակին։ Սովե–տական Դ․ մեծ ավանդ ոլնի ետպատե–րազմյան շրջանի միջազգային անվտան–գության և Դ–յան, հատկապես ՄԱԿ–ի կանոնադրության հիմունքների որոշման, սոցիալիստական միջազգային հարաբե–րությունների զարգացման և ամրապընդ– ման գործում։ Ղեկավարվելով խաղաղ գո–յակցության սկզբունքով՝ ՍՍՏՄ աշխար–հի համարյա բոլոր պետությունների հետ կնքել է պայմանագրեր (չհարձակվելու, չեզոքության պակտեր, բարեկամական, տնտ․ փոխօգնության, միջազգային կազ– մակերպություններին մասնակցելու, զի–նաթափման, կոլեկտիվ անվտանգության նն)։ Գաղութային կարգի քայքայման ն ան–կախ պետությունների առաջացման շնոր–հիվ միջազգային հարաբերությունների մթնոլորտը փոխվել է ի վնաս իմպերիա–լիզմի։ Միաժամանակ ժող․ զանգվածնե–րի քաղ․ ակտիվության ուժեղացումը հան–գեցրել է Դ–յան պրոպագանդիստական ֆունկցիայի աճին ռադիոյի, հեռուստա–տեսության, մամուլի միջոցով։ Միջազգա–յին կազմակերպությունների դերի բարձ–րացման, մասնակիցների թվի աճման շնորհիվ (օրինակ, 1976-ին, ՄԱԿ–ի մի–ջազգային ծովային իրավունքի III կոն ֆերանսին մասնակցել է 157 պետու–թյուն) մեծացել է բազմակողմ Դ–յան դերը։ Միջազգային կարնոր հարցերը քննարկ–վում են խոշոր համաժողովներում։ Փո–խադրամիջոցների ու կապի, պետության և նրա արտասահմանյան ներկայացու–ցիչների սերտ կապի հաստատման ներ–կա պայմաններում ստեղծվել է հաշվե– տըվությունների և հրահանգների արագ հաղորդման հնարավորություն։ ժամանա–կակից միջազգային հարաբերություննե–րի առանձնահատկություններից մեկը ար–տաքին քաղ․ գործունեության բազմազա–նությունն Է։ Միջազգային տնտ․, գիտա–կան, տեխ․, մշակութային և այլ կապերի աճը նպաստել է դիվանագիտական գոր–ծունեության ակտիվացմանը, դիվանագի–տական գերատեսչությունների կառուց–վածքի կատարելագործմանը։ Դ․ Տայաստանում ևս ձևավոր–վել է պետականության սկզբնավորմանը զուգընթաց՝ մյուս պետությունների, ցե–ղերի ու ժողովուրդների հետ քաղ․, տնտ․ հարաբերություններ հաստատելու ընթաց–քում։ Տին ն միջնադարյան Տայաստանի միջազգային պայմանագրերի, պետական գրագրությունների, հավատարմագրերի օրինակներ պահպանվել են արտասահ–մանյան երկրների դիվաններում։ Տայ Դ–յան մասին տվյալներ են պարունակում տարեգրությունները, հռոմ․, հուն․, արաբ․, պարսկ․ և այլ աղբյուրները։ Տայկ․ պետու–թյանը մտահոգել է երկրի հզորության ամրապնդումն ու բազմապատկումը, աշ–խարհակալ պետությունների հետ հավա–սարակշռության ստեղծումն ու պետ․ ինք–նուրույնության պահպանումը։ Զորեղ պետությունների քաղ․ ու ռազմ, բախում–ների հանգուցակետում հայկ․ պետու–թյունը փորձելով օգտագործել հակառա–կորդ կողմերի հակասությունները, դաշ–նակցել է մեկ այս, մեկ մյուս կողմի հետ։ Տայաստանը օտար պետությունների հետ ռազմաքաղ․ դաշնակցային հարաբերու–թյուններ է հաստատել դեռնս մ․ թ․ ա․ VI դարից։ Քսենոփոնի «Կյուրոպեդիա»-ում հիշա–տակվում է մ․ թ․ ա․ 550-ական թթ․ Աքե– մենյան արքա Կյուրոսի հետ հայոց թա–գավոր Տիգրանի վարած քաղ․ բանակցու–թյունների մասին։ Դիոդորոս Սիկիլիա– ցու վկայությամբ, Ալեքսանդր Մակեդոնա–ցու մահից հետո նրա անձնական քարտու–ղարը Մակեդոնիայի զորապետների ժո–ղովում հրապարակևլ է ևայոց Երվանդ Բ թագավորի նամակը։ Ենթադրվում Է, որ