Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/418

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


հետևանքով նեղանում է կոկորդի լու–սանցքը, խանգարվում շնչառությունը (դիֆթերիային կրուպ)։ Վերջինս բնորոշ–վում է «հաչոցանման» հազով, խռպոտ ձայնով (երբեմն լրիվ անձայնությամբ), շնչառման խիստ դժվարությամբ։ ժամա–նակին բուժօգնություն ցույց չտալու դեպ–քում հիվանդը կարող է շնչահեղձ լինել։ Պրոցեսը բրոնխների վրա տեղակայվելու դեպքում առաջանում է Դ–ի առավևլ ծանր՝ տարած ու և կրուպ ձևը։ Քթի Դ–ով հիվանդանում են փոքրահասակ երեխաները։ Թունավորման երևույթներ սովորաբար չեն նկատվում։ Առաջանում է միակողմանի հարբուխ՝ երկարատև արյունային արտադրության ևակումով։ Աչքի, ականջի, արտաքին սեռական օր–գանների, ստամոքս–աղիքային համակար–գի, մաշկի, վերքերի և պորտի Դ․ ժամա–նակակից բժշկության պրակտիկայում գրե–թե չի հանդիպում։ Դ–ի բարդությունները մեծ մասամբ առաջանում են թունավոր ձևի և հիմնականում՝ շիճուկաբուժումն ուշացնելիս։ Կոլապսն առաջանում է հի–վանդության 2–4-րդ, սրտամկանի բոր–բոքումը՝ 5–6-րդ օրը։ Երբեմն առաջանում են ծայրամասային և գլխուղեղային նյար–դերի լուծանքներ, տոքսիկ ական նեֆրոզ, դիֆթերիային կրուպի ժամանակ՝ թոքա–բորբ։ Բուժումը՝ հակատոքսիկ–հակադիֆթե– րիային շիճուկի վաղ սրսկումներ, ևակա– բակտեբիային դեղամիջոցներ։ Շնչառու–թյան խիստ խանգարման և թթվածնային անբավարարության դեպքում՝ շուտափույթ վիրահատություն (շնչափողահատում)։ Կանխարգելումը՝ հակադիֆթերիային վակցինայով ակտիվ իմունացում։ Վերո–հիշյալ միջոցառումը ԱՍՏՄ–ում 5–6 ամ–սականից մինչև 12 տարեկան երեխաների համար պարտադիր է։ Կատարվում է մեկ վակցինացում և 3 ռեվակցինացում մաքըր– ված–ադսորբցված անատոքսինով (AKDC), որը պարունակում է Դ–ի, կապույտ հազի և փայտացման վակցինաներ։ Տիվանդի վաղ հայտնաբերում և հոսպիտալացում, բնակարանի վարակազերծում, հիվանդի հետ շփված անձանց նկատմամբ բժշկ․ հսկողություն և բազմակի բակտերիալո– գիական հետազոտություն 7 օրվա ըն–թացքում։ Երեխաներին այդ օրերին խըս– տիվ արգելում են մանկական հիմնարկու– թյուններ հաճախելը, օրգանիզմի զգայ–նության վիճակը՝ Դ–ի նկատմամբ ստու–գում Շիկի ռեակցիայով (կոչվում է ավստ–րիացի բժիշկ Բ․ Շիկի անունով)։ Գրկ․ Алексанян А․ Б․, Дифтерия, М․, 1957; Титова А․ И․ и Флек- сер С․ Я․, Дифтерия, М․, 1967․ Ֆ․ Աղամասան

ԴԻՖԹՈՆԳ, տես Երկբարբառ։

ԴԻՖԻՐԱՄԲ (դիթիրամբ, հուն․ ՑւէհՅթօգփօտ), անտիկ քնարերգության ժանր, պաշտամունքային խմբերգ՝ նվիր–ված գինու և ուրախության աստված Դիո– նիսոսին կամ Բաքոսին։ Պարերի ու նվագի ուղեկցությամբ կատարվում էր հանդես–ների ժամանակ։ Իրենց բովանդակությամբ Դ–ին մոտ են ներբողը, հիմնը։ Գրական ձև է ստացել մ․ թ․ ա․ VII դ․ (Արիոն), ծաղկել մ․ թ․ ա․ VI–V դդ․ (Սիմոնիդաս Քեոսացի, Պինդարոս, Բակխիլիդես)։ Պահ– պանվել է հատվածներով։ Եվրոպական նոր գրականության մեջ հանդիպում են Դ–ի նմանակումներ (Ֆ․ Շիլլեր, 6ո․ Տեր– դեր և ուրիշներ)։ Ստեղծվել են նաև Դ․ կոչվող երաժշտական ստեղծագործու–թյուններ։ Մ․ Գնեսինը գրել է «Վոուբել» (1911) սիմֆոնիկ Դ․, Մ․ Կաստելնուովո– Տեդեսկոն՝ «Բաքոսը Տոսկանայում» (բե–մական կանտատ, 1931), Ա․ Խաչատըր– յանը՝ «Կոնցերտային երեք արիա» (1944– 1946, որոնցից երրորդը Դ․ է Մ․ Պեշիկ– թաշլյանի խոսքերով)։ Փոխաբերական իմաստով Դ․ նշանակում է չաֆազանցված գովասանք։

ԴԻՖՈՍԳԵՆ, քլորածխաթթվի տրիքլորմե– уОСС13 թիլէսթեր, ОС( , անգույն, բորբոս– XC1 նած խոտի հոտով, դյուրաշարժ, թունա–վոր, ծխացող հեղուկ է, հալման ջերմաս–տիճանը՝ 57°C, եռմանը՝ 128°C, խտու–թյունը՝ 1644 կգ/մ3։ Վատ է լուծվում ջրում, լավ՝ օրգ․ լուծիչներում։ Զրում հիդ– րոլիզվում է*․ Տաքացնելիս քայքայվում Է՝ առաջացնելով ևիմնականում ֆոսգեն։ Փոխազդում է ամոնիակի և ամինների հետ՝ առաջացնելով միզանյութ կամ դրա ածանցյալները։ Այս հատկությունն օգտա–գործում են Դ․ վնասազերծելու համար։ Ստացվում է քլորմրջնաթթվի մեթիլէս– թերը քլորացնելիս։ Դ–ի գոլորշիները խեղ–դող են։ 0,25 մգհ Դ․ պարունակող օդում կես ժամ մնալը մահացու Է։ Թունավորման նշանները ի հայտ են գալիս թունավորու–մից 4–6 ժ հետո։ Դ–ի փոքր քանակի եր–կարատև ներշնչումը (կուտակման Էֆեկտ) չափազանց վտանգավոր է կյանքի հա–մար։ Աոաջին համ՜աշխարհային պատե–րազմում օգտագործվել է որպես մարտա–կան թունավոր նյութ։

ԴԻՖՐԱԿՑԻԱ ԱԼԻՔՆԵՐԻ (<լատ․ dif- fractus – բեկված, կոտրված), ուղղա–գիծ տարածումից ալիքների շեղման և այդ շեղումն առաջ բերող խոչընդոտների շրջանցման երևույթը։ Տատուկ է բոլոր ալիքային պրոցեսներին։ Ալիքների դիֆ– րակցիայի որակական բացատրությունն առաջին մոտավորությամբ տրվում է Հյու– գենս–Ֆրենեփ սկզբունքով։ Ըստ այդ սկզբունքի, տարածման միջավայրի յու–րաքանչյուր կետ, որին հասել է ալիքը, կարելի է ևամարել նույն փուլով տատան–վող երկրորդային ալիքի կետային աղ–բյուր։ Եթե ալիքի ճանապարհին տեղավո–րենք փոքր անցքով (ալիքի երկարության կարգի տրամագծով) արգելք, ապա այդ անցքի յուրաքանչյուր կետ կդառնա երկ–րորդային ալիքի աղբյուր։ Եթե անցքի չափերը փոքր են ալիքի երկարությունից, ապա բոլոր կետային աղբյուրները համ–ընկնում են անցքի կենտրոնում գտնվող աղբյուրին։ Այդ աղբյուրի առաքած ալիքի ետ տարածվող մասն ընկնող ալիքի հետ առաջացնում է ինտերֆերենցիա, իսկ ար–գելքի մյուս կողմդւմ տարածվում է կիսա–շրջանաձև ալիքը՝ թափանցելով նաև երկ–րաչափական ստվերի տիրույթը (նկ․ 1)։ Անցքի չափերի մեծացման հետ մեկտեղ պատկերն աստիճանաբար փոխվում Է։ Ալիքի երկարությունից մեծ չափեր ունե–ցող անցքից ալիքները դուրս են գալիս առանց շեղվելու ուղղագիծ տարածումից (աննշան ճապաղում է դիտվում միայն ալիքի կտրված մասի եզրերում), այսպիսի դեպքերում ալիքները կարելի է պատկե րել որպես ճառագայթներ։ Դիֆրակցիան– բնութագրելու համար պետք է Ի մանալ ընկնող ալիքի երկարությունը (ճ) և ար– Նկ․ 1 գելքի (կամ անցքի) չափը (d, նկ․ 2)։ Եթե ճ/d հարաբերությունը մեծ է մեկից (ալիքի երկարությունը մեծ է անցքի չա–փից), խախտվում է ալիքների ուղղա–գիծ տարածումը և ստացվում է դի–ֆրակցիոն պատկեր, իսկ երբ X/d-ն շատ փոքր է մեկից (ալիքի երկարությունը անցքի չափի համեմատ շատ վւոքր է)․ Նկ․ 2 ալիքները պահպանում են իրենց ուղղա–գիծ տարածումը։ Դիֆրակցիայի երե–վույթն ակնառու է ձայնային ալիքների համար․ 1000 հց հաճախականության դեպ–քում ձայնային ալիքի երկարությունը հավասար է 33,7 սմ, իսկ 100 հց–ի դեպ–քում՝ 3,37 մ։ Այսպիսով, մեզ շրջապատող առարկաների չափերը (բացառությամբ մեծ տների) ձայնային ալիքի երկարու–թյան համեմատ առանձնապես մեծ չեն․ այդ է պատճառը, որ ձայնը լսում ենք նույնիսկ տարբեր խոչընդոտների առկա–յության դեպքում (ձայնային ստվերի բա–ցակայություն)։ Երկրի մակերևույթի շուր–ջը ռադիոալիքների դիֆրակցիայով է բա–ցատրվում ճառագայթող անտենայի ուղ–ղագիծ տեսանելիությունից շատ հեռու ռադիոազդանշանների ընդունումը երկար և միջին ռադիոալիքային տիրույթում։ Ալիքների դիֆրակցիայի հետևանքով հնա–րավոր չէ խոսափողերի, հայելիների, ճեղքերի, դիաֆրագմաների միջոցով ստա–նալ շատ նեղ ալիքային վւնջեր։ Գրկ * Менцер Дж* Р․, Дифракция и рассеяние радиоволн, пер․ с англ․, М․, 1958; Горелик Г․ С․, Колебания и волны, 2 изд․, М․, 1959; Хай кин С․ Э․, Физические основы механики, 2 изд․, испр․ и доп․, М․, 1971․ Ա․ ՝ԴարբԻնյան

ԴԻՖՐԱԿՑԻԱ ԼՈՒՅՍԻ, նեղ ճեղքերով թափանցիկ կամ անթափանց արգելքների եզրերով կամ խիստ աևհամասևռություն– ներ պարունակող միջավայրով լույսի