Ֆրանսերենի է թարգմանել սաղմոսարա–նը, Կիլիկիայի հայ թագավոր Տեթումի մի բանաստեղծություն։ Ուսումնասիրել է Մովսես Խորենացու, Ագաթանգեղոսի, Տովհաննես Երգնկացու երկերը։ Գյւկ․ Շ ր ու մ պ ֆ Ա․, Ուսումնասիրու– թիւնք հայ լեզուի և մաաենագրութեան յԱրև– մուաս, թրգմ․ և լրց․ Գ․ Ջարբհանալյանի, Վնա․, 1895։
ԴՆԵՊՐ (ուկր․ Դնիպրո, հին հուն, Beryst- henes), ՍՍՏՄ եվրոպակաև մասի երկրորդ մեծ գետը Վոլգայից հևտո։ Երկարությու–նը 2200 կւէ Է, ավազանը՝ 504 հզ․ կմ2։ Սկիզբ է առնում Վալդայան բարձրությու–նից, հոսում ՌՍՖՍՏ, Բելոռուսական ՍՍՏ, Ուկրաինական ՍՍՏ տերիտորիաներով և թափվում Սև ծովի Գնեպրյան ծովալճակը։ Դ․ բաժանվում է 3 մասի, վերին հոսանք՝ ակունքից մինչև Կիև (1320 կմ), միջին՝ Կիևից մինչև Զապորոժիե (555 կմ), ստո–րին՝ Զապորոժիեից մինչև գետաբերանը (325 կմ)։ Վերին հոսանքը գտնվում է խո–նավության ավելցուկ ունեցող (անտառա–յին զոնա), միջինը՝ անկայուն (անտառա–տափաստանային և տափաստանային զո–նա), ստորինը՝ պակաս խոնավություն ունեցող (տափաստանային զոնա) մար–զերում։ Վերին հոսանքում, ակունքից մինչև Գորոգոբուժ քաղաքը, Դ․ հոսում է ցածրադիր, մասամբ ճահճակալած և առավելապես սոճու, կեչու կամ եղևնու անտառածածկ ափերով։ Մոգիլյով–Կիև հատվածում գետահովիտը լայնանում է, ողողատը հասնում է 14 կմ լայնության։ Դ․ վերին հոսանքում ընդունում է Գրուտ, Բերևզինա, Պրիպյատ, Սոժ, Գեսնա վտակ–ները։ Միջին հոսանքը բնորոշ է լայն հով–տով (6–IS կմ) և հին դարավանդներով։ Աջ ափը բարձրադիր է ու ցցուն։ Միջին և ստորին Դ․ (Պրիպյատի գետաբերանից մինչև Կախովկա) ջրամբարների շարան է (Կիևի, Կրեմևնչուգի, Դնեպրոձերժինսկի, Դնեպրի, Կախովկայի)։ Միջին հոսանքում Դ․ ձախից ընդունում է Սուլա, Պսյոլ, վորսկլա, Սամարա, աջից՝ Ոոս վտակնե–րը։ Ստորին հոսանքում հոսում է Մերձ– սևծովյան դաշտավայրի տափաստաննե–րով, ուր Կախովկայի ջրամբարն են թափ–վում աջից Բազավլոկն ու Ինգուլեցը, ձախից՝ Կոնկան։ Սնումը խառն է։ Միջին ծախսը Կիևի մոտ 7000 մ31վրկ Է, առավե–լագույնը՝ 25000 մ3/վրկ, նվազագույնը՝ 200 մ3/վրկ։ Տարեկան միջին հոսքը գե–տաբերանում 53 կմ3 Է, ջրառատ տարում՝ 73 կմ3, սակավաջուր տարում՝ 24 կմ3, միջին ծախսը՝ 1670 մ3/վրկ։ Դ․ սառցակա–լում է դեկտեմբերին, սառցազերծվում՝ մարտից ապրիլ։ Նավարկելի է գետա–բերանից մինչև Դորոգոբուժ քաղաքը՝ (1990 կմ)։ Գլխավոր նավահանգիստներն են՝ Մոգիլյովը, Ռոգաչյովը, ժլոբինը, Կինը, Կանևը, Չերկասին, Կրեմենչուգը, Դնեպրոպետրովսկը, Զապորոժիեն, Նի– կոպոլը, Խերսոնը։ Արհեստական ջրային համակարգով Դ․ միանում է Բալթիկ ծովի ավազանի գետերին, Բերեզինայի ևամա– կարգով՝ Արևմտյան Դվինային, Դնեպր– Նեմանի համակարգով՝ Նևմանին, Դնե– պըր–Բուգի համակարգով՝ Բուգին։ Դ–ի վրա կառուցված են Կիևի, Կրեմենչուգի, Դնեպրոձերժինսկի, Դնեպրի (տես Դնեէկրի հիդրոէւեկւորակայան), Կախովկայի ե Կանևի ՏԷԿ–երը։ Կախովկայի ջրամբարից սկիզբ են առնում Դնեպր–Կրիվոյ ռոգ և Տյուսիսային Ղրիմի ջրանցքները։
ԴՆԵՊՐԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ Վ․ Ի․ Լենինի անվան, կառուցվել է Դնեպր գետի վրա, Զապորոժիե քաղաքի մոտ, ԳՈԷԼՌՈ–ի պլանով։ Դ․ հ–ի տեղա–կայված հզորությունը 650 Մվա է, էլեկ–տրաէներգիայի տարեկան միջին արտա– դըրանքը՝ 3,64 մլրդ կվա–ժ։ Շինարարու–թյունը սկսվել է 1927-ին, 1932-ի մայիսին գործարկվել է առաջին ագրեգատը։ 1939-ին Դ․ հ–ի ևզորությունը հասել է նախագծա–յինին՝ 560 Մվւո։ Տիդրոհանգույցի մեջ մանում են․ ՏԷԿ–ի շենքը (երկարությունը՝ 236 մ, լայնությունը՝ 70 մ), մեքենայական սրահով, որտեղ տեղավորված է 9 ուղղա–ձիգ հիդրոագրեգատ՝ յուրաքանչյուրը 72 Մվւո հզորությամբ, վահանավոր պա–տը (երկարությունը՝ 217 մ), ջրաթւաիային կորագիծ պատվարը։ Դ․ հ․ ավտոմատաց–ված է, ունի հիմնական սարքավորման հեռակառավարում, հեռաչափում, ևեոազ– դանշանում։ Տայրենական մեծ պատերազ–մի տարիներին ավերվել է։ 1944-ին սկսվել է նրա վերակառուցումը։ Գործարկվել է 1950-ին, ընդ որում, հզորությունը նախա–պատերազմյանի համեմատ աճել է 16% –ով։ Դ․ հ․ մտնում է ՍՍՏՄ եվրոպական մասի մխացյաւ Էներգահամակարգի մեջ։ 1969-ին Դնեպրի հիդրոէլեկտրակայան II շինա–րարությամբ (հզորությունը՝ 828 Մվւո) սկսվել է հիդրոևանգույցի ընդարձակու–մը, որն ավարտվել է 1974-ի վերջին։ Ար–ժանացել է Աշխատանքային կարմիր դրո–շի շքանշանի (1939)։
ԴՆԵՊՐՈՁԵՐԺԻՆՍԿ (մինչև 1936-ը՝ Կա– մենսկոյե), քաղաք Ուկրաինական ՍՍՏ Դնեպրոպետրովսկի մարզում։ Նավահան–գիստ Դնեպրի ափին, երկաթուղային կա–յարան։ 248 հզ․ բն․ (1976)։ Ուկրաինա–կան ՍՍՏ ինդուստրիալ խոշոր կենտրոն–ներից է։ Զարգացած է մետալուրգիական, մեքենաշինական, քիմ․ և շինանյութերի արդյունաբերությունը։ Կան սննդի արդ․ ձեռնարկություններ, ինդուստրիալ ինստ․, 6 տեխնիկում, բժշկական, երաժշտական ուսումնարաններ, թանգարան։ Դ–ի մոտ է Դնեպրոձերժինսկի ՏԷԿ–ը։ Դ–ում է ծնվել ՍՄԿԿ ԿԿ–ի գլխավոր քարտուղար և ՍՍՏՄ Գերագույն սովետի Նախագահության նախագահ Լ․ Ի․ Բրեժ– ննը։ 1976-ի մայիսի 8-ին այնտեղ կանգ՝ նեցվել է Լ․ Ի․ Բրեժնևի կիսանդրին։
ԴՆԵՊՐՈՊԵՏՐՌՎՍԿ (մինչև 1926-ը՝ Եկա– աերինոսլավ), քաղաք, Ուկրաինական ՍՍՏ Դնեպրոպետրովսկի մարզի կենտ–րոնը, նավահանգիստ Դնեպրի ափին, երկաթուղային հանգույց։ 976 հզ․ բն․ (1976)։ Բաժանվում է 6 շրջանի։ Տիմնա– դրվել է 1783-ին, 1887-ին գործարկվել է Ալեքսանդրովսկու գործարանի (ներկա–յումս Գ․ Ի․ Պեւորովսկու անվ․) դոմնան, 1889-ին՝ խողովակագլանման գործարա–նը։ Ներկայումս Դ․ ՈւԱԱՏ ածխա–մե– աալուրգիական շրջանի ծանր արդյունա–բերության խոշոր կենտրոն է։
ԴՆԵՊՐՈՊԵՏՐՈՎՍԿԻ ՄԱՐՏԼ, Ուկրաինա–կան ՍՍՏ–ում։ Կազմվել է 1932-ի փետր․ 27-ին։ Գտնվում է Ուկրաինական ՍՍՏ հվ–արլ–ում, Դնեպրի միջին և ստորին հո– Լ․ Ի․ Բրեժնևի բրոնզե կիսանդրին Դնեպրոդերժինսկում սանքների շրջանում։ Տարածությունը 31,9 հզ․ կմ2 է, բն․ 3570 հզ․ (1976)։ Ունի* 20 վարչական շրջան, 19 քաղաք, 55 քտա։ Կենտրոնը՝ Դնեպրոպետրովսկ։ Դ․ մ․ պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով (1958 և 1970)։ Բնությունը։ Մակերևույթը հիմնակա–նում հարթավայրային է, արմ–ում Մերձ– դնեպրյան խիստ կտրտված–բարձրությունն է (209 մ), հվ–արլ–ում՝ Մերձազովյան բարձ–րության լեռնաճյուղերը (211 մ), կենտրո–նական մասում՝ Մևրձդնեպրյան դաշտա–վայրը, որը հվ–ում միանում է Մերձսևծով– յան դաշտավայրին։ Կլիման չափավոր ցամաքային է։ Տունվարի միջին ջերմաս–տիճանը հվ–արմ–ում՝ – 5°C, հս–արլ–ում՝ –6,5°C, հուլիսինը, համապատասխանա–բար՝ 23,5°C և 22,6°C, տարեկան տեղում–ները հվ–ում 400 մմ են, հս–ում՝ 450 մմ։ Գլխավոր գետը և ջրային ուղին Դնեպրն է։ Գերակշռում են սևահողերն ու մուգ շագանակագույն հողերը, գետահովիտնե–րում՝ մարգագետնային սևահողերն ու պոդզոլացված հողերը։ Տափաստանը գրե–թե ամբողջովին հերկված է։ Անտառները գրավում են տերիտորիայի 2,6%–ը, տա–րածված են կաղնու, կեչու, կաղամախու և թխկու ծառատեսակները։ Կենդանինե–րից հանդիպում են՝ այծյամ, գայլ, աղվես, նապաստակ, կրծողներ, թռչուն–ներից՝ կտցար, կաքավ, լոր, արտույտ, բադ։ Բնակչությունը։ 74,5% (1970) ուկրա–ինացիներ են, բնակվում են նաև ռուսներ, հրեաներ, բելոռուսներ և այլք։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 111,9 մարդ է։ Խո–շոր քաղաքներն են Դնեպրոպետրովսկը, Կրիվոյ ռոգը, Դնեպրոձերժինսկը, Նի– կոպոլը, Պավլոգրադը, Նովոմոսկովսկը։ Մովետական իշխանության տարիներին ստեղծվել են ինդուստրիալ նոր քաղաք–