Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ֆ․ էնգելսը։ 1848–49-ին ւոեղի ունեցավ բուրժուա–դեմոկրատական հեղափոխու–թյուն, որի գլխավոր խնդիրներն էին ազ–գային հարցի լուծումը (երկրի միավո–րումը), ֆեոդալա միապեաական վարչա–կարգի վերացումը, ագրարային հարցի դեմոկրատական լուծումը։ Բուրժուազիա–յի դավաճանական քաղաքականության հետևանքով հեղափոխությունը պարտու–թյուն կրեց (հանգամանորեն տես՝ Գեր–մանական բուրժուա–դեմոկրատական հե–ղափոխություն 1848–49 հոդվածում)։ 1862-ին Պրուսիայի թագավոր Վիլհելմ I կառավարության ղեկավար նշանակեց 0․ Բիսմարկին, որը Պրուսիայի շուրջը Գ–ի միավորումն իրականացրեց «երկա–թով ու արյունով»։ Այդ ուղղությամբ առա–ջին քայլերը եղան դանիական պատե–րազմը (1864) և ավստրո–պրուսակաև պա–տերազմը (1866)։ Ավստրիայի պարտու–թյունից հետո ՀՈրուսիան Մայն գետից հս․ գտնվող պետություններից իր գլխա–վորությամբ ստեղծեց հյուսիս–գերմանա– կան միությունը (1867)։ Գ–ի միավորման վերջին փուլը հանդիսացավ պատերազմը Ֆրանսիայի դեմ (տես Ֆրանս–ւցբուսական պատերազմ /870–7/)։ 1871-ի հունվարի 18-ին Վերսալում Գ․ հռչակվեց կայսրու–թյուն՝ Վիլհևլմ I-ի գլխավորությամբ։ Ֆրանսիայից Պրուսիային անցան Էլզասը և Արևելյան Լոթարիևգիան։ Պրուսիան ստացավ 5 մլրդ ֆրանկ ռազմատուգանք (տես Ֆրանկֆուրտյան հաշտություն 1871)։ Այս բոլորը նպաստեցին Գ–ի արագ զար–գացմանը։ XIX դ․ 70-ական թթ․ Գ–ի բանվոր դասա–կարգը հասավ զգալի հաջողությունների։ 1875-ին Գ–ի ս–դ․ բանվորական կուսակ–ցության (Այզենախականներ, հիմնադըր– վել է 1869-ին Ա․ Բեբելի ու Վ․ Վ․ Լիբկ– նեխտի գլխավորությամբ) և լասալյան Տամըևդհանուր գերմ․ բանվորական միու–թյան (հիմնադրվել է 1863-ին) միավոր–ման հետևանքով ստեղծվեց Գ–ի սոցիա–լիստական բանվորական կուսակցությու–նը (1890-ից՝ Գ–ի․սոցիալ–դեմոկրատական կուսակցություն)։ Բանվորական շարժման դեմ պայքարն ուժեղացնելու նպատակով ռայխստագը 1878-ին բացառիկ օրենք ընդունեց սոցիալիստների դեմ։ Սակայն կանգնեցնել ս–դ․ կուսակցության ազդե–ցության աճն այլևս չէր կարելի։ 1890-ին օրենքը վերացվեց։ Բիսմարկի քաղաքականությունն ուղըղ– ված էր յունկերա–բուրժ․ միլիտարիստա–կան պետության ամրապնդմանը։ 1879-ին Գ․ դաշինք կնքեց Ավստրո–Տունգարիայի հետ (տես Ավստրո–գերմանական պայմա–նագիր 1879) ընդդեմ Ֆրանսիայի և Ռու–սաստանի։ Երբ 1882-ին նրանց միացավ Իտալիան, կազմվեց Եռյակ միությունը, ի հակակշիռ որի հետագայում կազմվեց Անտանտը։ 80-ական թթ․ Գ․ իր պրոտեկ–տորատը հաստատեց Աֆրիկայի զգալի տերիտորիաների (Տոգո, Կամերուն, Արե– վելյան Աֆրիկա ևն) վրա, 90–ական թթ․ զավթեց խաղաղօվկիանոսյան մի շարք կղզիներ։ XIX դ․ վերջին, XX դ․ սկզբին Գ․ թևակոխեց իմպերիալիզմի փուլը։ տնտ․ զարգացմամբ առաջ անցնելով Անգլիա– յից, պայքար ծավալեց աշխարհի վերա–բաժանման համար։ Գերագնահատելով իր ռազմ, հզորությունը և ենթադրելով, որ Մեծ Բրիտանիան չի աջակցի Ռուսաս–տանին, Գ․ սանձազերծեց առաջին հա–մաշխարհային պատերազմը։ 1914-ի օգոստ․ 1–ին Գ․ պատերազմ հայտարարեց Ռուսաստանին, օգոստ․ 3-ին՝ Ֆրանսիա–յին, օգոստ․ 4-ին Անգլիան պատերազմ հայտարարեց Գ–ին։ Պատերազմի հենց սկզբից Գ–ի աջ ս–դեմոկրատները սոցիալ– շովինիստական դիրք գրավեցին, ըստ Էության նրանց հարեց նաև ցենտրիստա– կան խմբավորումը Կ․ Կաուցկու գլխավո–րությամբ։ Միայն ձախ ս–դեմոկրատները (Ռ․ Լյուքսեմբուրգ, Կ․ Լիբկնեխտ, Կ․ Ցետ– կին, Ֆ․ Մերինգ և ուրիշներ) ևավատարիմ մնացին պրոլետարական ինտերնացիո–նալիզմին։ 1915-ի գարևանը նրանք ստեղ–ծեցին «Ինտերնացիոնալ» խումբը, որը 1916-ին վերաևվանվեց «Սպարտակ», իսկ ավելի ուշ վերածվեց «Սպարտակ միու–թյան»։ 1918-ին Գ–ում ստեղծվեց հեղափո–խական իրադրություն։ Տեղափոխության սկիզբ ծառայեց գերմ․ ծովայինների ապըս– տամբությունը Քիլում։ Շատ քաղաքնե–րում ստեղծվեցին սովետներ։ Նոյեմբ․ 9–ին ապստամբություն բռնկվեց Բեռլի– նում։ Միապետական կարգը վերացվեց։ Սովետական Միության հեա համերաշխության ցույց (Բեռլին, Լյուսագարաեն, 1920-ի մայի–սի 11) Սովետական և գերմանական պատվիրակու–թյունների անդամները Ռապալլոյի պայմա–նագրի ստորագրումից հետո (1922-ի ապրիլի 16)։ Նկարում՝ ձախից աջ, երկրորդից սկսած ռայխսկանցլեր Վիրտ, Կրասին, Չիչերին, Իոֆֆե Սակայն իշխանությունն անցավ աջ ս–դե– մոկրատների ղեկավարների (Ֆ․ Էբերտ, Ֆ․ Շայդեման, Օ․ Լանդսբերգ) և «Անկախ ս–դ․ կուսակցության» ղեկավարների (Գ․ Տաազե և ուրիշներ) ձեռքը, որոնք կապ հաստատեցին բանակի գերագույն հրամանատարության հետ և կնքեցին հեղափոխությունը ճնշելու գաղտնի հա– մաձայնագիր։ 1918-ի նոյեմբ․ 11-ին Կոմ– պիենում Գ․ զինադադար կնքեց Անտան–տի հետ։ 1919-ի հունիսի 28-ին Վերսալում ստորագրվեց հաշտության պայմանագիր՝ հաղթող տերությունների թելադրած պայ–մաններով (տես Վեբսափ հաշտության պայմանագիր 1919)։ 1918-ի դեկտ․ 30-ից մինչև 1919-ի հունվ․ 1-ը Բեռլինում տեղի ունեցավ Գ–ի կոմու–նիստական կուսակցության (ԳԿԿ) հիմ–նադիր համագումարը։ 1919-ի հունվարին ս–դ․ կառավարությունը դաժանորեն ճնշեց Բեռլինի բանվորների ելույթը, գազանա–բար սպանվեցին Կ․ Լիբկնեխտը և Ռ․ Լյուք– սեմբուրգը։ 1919-ի հուլիսի 13-ի Վայմար– յան սահմանադրությամբ Գ․ դարձավ բուրժ․ պառլամենտական հանրապետու–թյուն (15 երկրներ կամ հանրապետու–թյուններ և 3 «ազատ քաղաքներ»)։ Ձգտե–լով դուրս գալ միջազգային մեկուսացու–մից, Գ․ 1922-ի ապրիլի 16-ին պայմանա–գիր կնքեց Սովետական Ռուսաստանի հետ (տես Ռապաւչոյի պայմանագիր 1922), դիվանագիտական հարաբերություն–ներ հաստատվեցին երկու երկրների մի–ջև։ 1923-ի հունվարին սկսվեց, այսպես կոչված, Ռուրի ճգնաժամը (ռազմատու–գանքի դիմաց Ֆրանսիան և Բելգիան գրավել էին Ռուրը)։ Սրվեցին դասակար–գային հակասությունները, Գ․ հեղափո–խական վերելք ապրեց։ Տոկտեմբերին Տամբուրգի աշխատավորները է․ Թելմա– նի գլխավորությամբ զինված ապստամ–բություն բարձրացրին (տես Համբուրգի ապստամբություն 1923)։ 1923-ի նո–յեմբերին նացիոնալ՜սոցիալիստների մի խումբ Ա․ Տիտլերի և գեն․ է․ Լուդեն– դորֆի գլխավորությամբ Մյունխենում պե–տական ևեղաշրջման անհաջող փորձ կա–տարեց։ Գ–ի մոնոպոլիստները ԱՄՆ–ի, Անգլիայի և Ֆրանսիայի մոնոպոլիաների աջակցությամբ (Դաուեսի պլան 1924, Լոկառնոյի համաձայնագիր 1925, Ցուն– գի պլան 1929), որոնք հույս ունեին Գ․ օգտագործել որպես ՍՍՏՄ դեմ հարվա–ծային ուժ, սկսեցին վերականգնել նրա ռազմա–արդ․ պոտենցիալը։ 1926-ին Գ․ ընդունվեց Ազգերի լիգա։ Արդեն ծնունդ էր առել և ուժեղանում էր ֆաշիստական վտանգը։ Տեղափոխական պրոլետարիա– տի ուժերի համախմբումը տեղի էր ունե–նում ավելի դանդաղ, քան հետադիմական ուժերի կենտրոնացումը։ Դրա պատճա–ռը ս–դ․ աջ ղեկավարների օպորտունիս–տական քաղաքականությունն Էր, որը պառակտում էր բանվոր դասակարգի շար–քերը։ Նրանք մերժեցին ԳԿԿ–ի առաջար–կությունը՝ ստեղծելու միացյալ բանվորա–կան ճակատ ֆաշիզմի և պատերազմի դեմ։ 1933-ի հունվ․ 30-ին պրեզիդենտ Տինդենբուրգը Տիտլերին նշանակեց ռայխսկանցլեր։ Գ–ում հաստատվեց ֆա–շիստական դիկտատուրա։ Տինդենբուրգի մահից (1934) հետո Տիտլերն իրեն հայ–տարարեց պետության ղեկավար։ 1933-ի փետր․ 27–ին ֆաշիստները հրդեհեցին Ռայխստագը՝ մեղադրանքը բարդելով կո–մունիստների վրա (տես Լայպցիգյան դա–տավարություն)։ Սկսվեցին հակաֆաշիստ–ների մասսայական ձերբակալություննե–րը։ 1933-ի մարտի 3-ին ձերբակալվեց Է․ Թելմանը։ Մարտի 14-ին պաշտոնապես