Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/441

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ծիչ։ Մ․ Վ․ Լոմոնոսովի անվ․ Մոսկվայի պետ․ համալսարանի իրավաբանական գիւո․ պատվավոր դ–ր։ Տեղավւոխության հաղթանակից հետո (1959-ի հունվար) նշանակվել է հեղաՓոխական օրենսդրա–կան գործևրի մինիստր, 1959-ից Կուբայի Հանրապետության պրեզիդենտ։ Դ․ Կա–բայի կոմունիստական կուսակցության ԿԿ–ի, քաղբյուրոյի և քարտուղարության անդամ է։

ԴՈՐՏՍՈՒՆԴ (Dortmund), քաղաք Գեր–մանիայի Ֆեդերատիվ Տանրապետու– թյունում, Տյուսիսային Տռենոս–Վեստ– ֆալիա երկրում, Էմշեր գետի և Դորտ– մունդ–էմս ջրանցքի ափին։ 648,9 հզ․ բն․ (1970)։


ԴՈՑԵՆՏ (<լատ, docens, սեռ․ հոլով docentis – ուսուցանող), բարձրագույն ուսումնական հաստատությունում դասա– վանդողի գիտական կոչում։ ՍՍՏՄ–ում Դ–ի կոչում շնորհում է Բարձրագույն աւոեաոացիոն հանձնաժողովը (ԲԱՏ)․ բուհը առաջադրում է գիտությունների այն թեկնածուներին, որոնք դոցենտի պաշտո–նի համար անցել են մրցույթով և հաջո–ղությամբ աշխատել առնվազն մեկ տարի, ինչպես նաև գիտ․ աստիճան չունեցող, բայց բարձր որակավորմամբ, մեծ ստաժով այն մասնագետներին, որոնք իրենց կա–տարած մանկավարժական հաջող գործու–նեության համար մրցույթով ընտրվել են դոցենտի պաշտոնում։ 1937-–71-ին ԲԱՏ Դ–ի կոչում է շնորհել 111367 մարդու։ ՏՍՍՏ–ում 1973-ին կար 1105 Դ․։


ԴՈՓՅԱՆՆԵՐ, ֆեոդալական տոհմ Տա– յաստանում XIII–XVI դարերում։ Դ–ի տիրույթներն էին Վերին խաչենը, Սոդք գավառը և Գեղարքունիքի հվ–արլ․ մասը՝ մինչն Շողագա գյուղը։ Տոհմն իր անունը ստացել է Զաքարե և Իվաևե Զաքարյան– ևերի քրոջ՝ Դոփի անունից, որն ամուս–նացած էր խաչենի իշխան Տասանի հետ ն վերջինիս մահից հետո գլխավորեց իշ–խանական տունը։ Դ․ մեծ հեղինակություն ունեին մոնղոլ տիրակալների օրոք։ Տա–սանի և Դովւի որդի Գրիգոր Ա իր որդու՝ Սևադայի հետ մասնակցել է մոնղոլ զո–րապետ Բաչուի 1242–43-ին Միջագետք կատարած արշավանքին։ Տայտնի զո– րակաևներ են եղել Տասան Բ, Գրիգոր Բ և Տասան Գ, որն իր 3 որդիների հետ զոհվել է 1386-ին՝ Լենկթեմուրի դեմ պա–տերազմում։ 1430-ական թթ․ Դ–ի կալված–ները զավթել են Կարա–Կոյունլու ցե– ղապետները։ Տասան Գ–ի թոռնորդի Այտին իշխանը երեք տարի պետ․ դիվա–նում պաշտպանել է իր տոհմի իրավունք–ները և մեծ կաշառք տալով՝ ետ ստացել Դ–ի կալվածների մի մասը։ Մահմեդա–կան տիրապետության հարատև ճնշման պայմաններում XV դ․ 2-րդ կեսից Դ․ թու–լացել են և բաժանվել երեք ընտանիքի՝ Ուլուբեկենց, Այտինցոց և Ջհանշեցոց։ Գրկ․ Տ և բ–Մ կըտչյան Կ․ [Կաբապեա եպիսկոպոս], Դոփյանք և Մելիք–Շահնազար– յանք, Էջմիածին, 1914 (Նյութեր հայ մելիքու–թյան մասին, պր․ 2)։ Գ․ Կիրակոսյան


ԴՈՔՍՈԳՐԱՖՆԵՐ ( <հուն․ 66ga – կար–ծիք և 7Р«фо> – գրել), աևտիկ գրողներ, որոևք իրենց երկերում շարադրել ևն հին փիլիսոփաների մտքերը։ Դոքսո– գրաֆիական գրականության հիմնադի– րը համարվում է Արիստոտելի աշակերտ Թեոֆրաաոը։ Մեզ ևն հասևլ մի շարք Դ–ի երկեր և անուններ՝ Կեղծ–Պլուտար– քոս (մ․ թ․ ա․ II դ․)է Տովհաննես Ստոբ (ըստ երևույթին մ․ թ․ ա․ V դ․), Դիոգենես էաերտցի (մ․ թ․ ա․ III դ․), Սեկստ–Էմ– սյիրիկ (H Դ– կես)։


ԴՈՖԻՆ (ֆրանս․ dauphin), XII դարից Օվերնի և Վենուա կոմսությունների (հե–տագայում՝ Դոֆինե մարզի, Ֆրանսիայի հարավ–արևելքում) տիրակալների տիտ–ղոսը։ XIV դ․, երբ Դոֆիևեն միացվել է ֆրանս․ թագավորի տիրույթներին, Դ․ եղել է ֆրանս․ գահաժառանգի տիտղոս։ Վերացել է 1830-ին։


ԴՊԻՐ (պահլ․ d(i)pir), 1․ քարտուղար, ատենադպիր։ 2․ Եկեղեցական փոքր աս–տիճանավոր, որ Տայաստանում ևատուկ ձեռնադրվել է որպես ընթերցող–գրակար– դաց, սաղմոսերգող և առհասարակ եր–գիչ, երգեցիկ խմբի անդամ։


ԴՊՐԱՊԵՏ, 1․ դպիրների, սովորողների, քարտուղարների, ատենադպիրների պետ, վարժապետ, դպրոցի պետ (տնօրեն)։ Միջնադարյան դպրոցներում Դ, են ան–վանվել դպրոց ունեցող ուսուցիչները։ Բարձրագույն դպրոցի Դ․ կոչվել է րաբու– նապետ, րաբունիների, այսինքն՝ վարդա–պետների պետ կամ վարդապետաց վար–դապետ։ Ցածր կարգի դպրոցի Դ․ էլ եր–բեմն կոչվել է րաբունապետ՝ նկատի ունե–նալով վարդապետական գավազան տա–լու, գիտական աստիճան շնորհելու նրա իրավունքը, գիտելիքներն ու հեղինակու–թյունը։ 2․ Երգեցիկ դպիրների խմբի ղե–կավար, փաստորեն՝ խմբավար, որ հին ու միջնադարյան Տայաստանում միաժա–մանակ եղել է մեներգիչ։ Տես նաև Դպիր։


ԴՊՐԵՎԱՆՔ, վանք Շիրակ գավառում։ Գտնվել է Անիից հս․։ Հիշատակվում է VII դ․, կապված Բարսեղ ճոնի անվան հետ, որն այդ ժամանակ եղել է Դ–ի վանահայրը։ Դ–ի տեղը և հիմնադրման ստույգ տարեթիվը հայտևի չէ։ Ենթադրվում է, որ Դ․ համապատասխանում է Շիրակ գավառի Կարմիր վանքին, որի եկեղեցին խաչաձև գմբեթավոր, չորս ավանդատներով կառուցվածք է։ Դ–ի պատմության նշանավոր փուլերից է եղել X դ․, երբ Բյուզանդիայում հալածված հայ վանականները այստեղ ստեղծեցին խոշոր միաբանություն։


ԴՊՐՈՑ, ուսումնա–դաստիարակչական հիմնարկություն, որտեղ ուսուցիչների ղե–կավարությամբ մատաղ սերունդը կըրթ– վում ու դաստիարակվում է։ Մեծ դեր է կատարում հասարակության և անևատի զարգացման գործում։ Աճող սերնդին զի–նում է գիտելիքներով և հմտությունն ե– րով, նպաստում մտավոր, ֆիզիկական, գեղագիտական և աշխատանքային դաս–տիարակությանը։ Առաջին Դ–ները հիմնը– վել են Տին Արևելքի երկրներում (Չի–նաստան, Բաբելոն, Եգիպտոս), Եվրոպա– յում (Տին Տունաստան, մոտ VI դ․ մ․ թ․ ա․, Տին Տռոմ, մոտ IV դ․ մ․ թ․ ա․)։ Դ–ներ են հիմնվել Տայաստանում և Վրաստանում (IV դ․), Կիեյան Ռուսիա* յում (X^ վերջ)։ Դ–ի ուսումևա–դաս– տիարակչական աշխատանքի գաղափա–րական ուղղությունը փոփոխվել է ըստ հասարակության տնտ․, քաղ․ կարգի ե Սանահինի դպրոցի (X դ, վերջ – XI դ․ սկիզբ) ներքին տեսքը դասակարգային կառուցվածքի։ ճորտա–տիրական, ֆեոդալական և կապիտա–լիստական հասարակարգերում Դ․ նպաս–տել է սոցիալական անհավասարությա–նը, ունեցել դասակարգային բնույթ; Սո–ցիալիզմի ժամանակ դարձել է համաժո–ղովրդական, ոչ դասակարգային։ Դ–ները կարելի է դասակարգել, 1․ հա–ղորդվող գիտելիքների բնույթով՝ հան–րակրթական և մասնագիտական։ 2․ Սո–վորողների տարիքով և գիտելիքների ծա–վալով՝ տարրական, միջնակարգ և բարձ–րագույն։ 3, Պահպանողի նկատմամբ ունե–ցած հարաբերությամբ՝ պետ․, տեղական ինքնավարության (հասարակական) և մասնավոր։ 4» Սովորողների սեռով՝ հա–մատեղ, արական և իգական։ 5․ ՛Հաճա–խելու ժամանակով՝ ցերեկային, երեկո–յան, երկարօրյա և գիշերօթիկ։ 6․ Կրոնի նկատմամբ ունեցած վերաբերմունքով՝ աշխարհիկ և եկեղեցական։ Ուսուցման բովանդակությունը բնորոշվում է ուս․ պլանով, ծրագրով և տվյալ դպրոցի ըն–դունած դասագրքերով։ Տարրական և միջ–նակարգ Դ–ում ուսուցման հիմնական ձևը դասն է։ ՍՍՏՄ–ում և սոցիալիստական եր– կըրներում Դ–ի նպատակն է՝ դաստիարա– կել բազմակողմանի զարգացած, ակտիվ և գիտակից կոմունիստական ևասարա– կարգ կառուցողներ։ Դ․ պետական է, ապահովված դպրոցական ցանցի ճիշտ բաշխումով, նյութական կայունությամբ։ ՍՍՏՄ–ում իրականացվում է համընդհա–նուր պարտադիր հանրակրթական 8-ամյա կրթություն, 7–15 տարեկան երեխաների ևամար։ Դ–ի բոլոր աստիճանները, ընդ–հուպ մինչև բարձրագույն ուս․ հաստա–տությունը, ձրի են, աշխարհիկ, բոլոր քա–ղաքացիների համար հավասար։ 0աոլ~ ցումը ևամատեղ է և տարվում է մայրենի լեզվով։ Դ–ների տիպերն են․ հանրա–կրթական (I–III դասարան), ութամյա (I–VIII դասարան) և միջնակարգ (J– X դասարան), պրոֆեսիոնալ–տեխնիկա– կան՝ պրոֆեսիոնալ–տեխնիկական ուսում–