Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

«Դպրոց» ամսագրի շապիկը

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ, սկզբնավորվել է XII դարում, միջնադարյան Եվրոպայի եկեղեցական դպրոցներում։ Տայ իրակա–նության մեջ Դ․ թ․ հիմնվել է Լվովի հայ կաթոլիկական դպրոցում, 1668-ին, «Մար– աիրոււութիւն սրբոյն Տռիփսիմէի» ողբեր–գության բեմադրությամբ, որին հեանևլ ևն «Մահ Կեսաբու», «Մահ Տերովդեայ», «Սրբուհի կայսրուհին Պուղխևրիայ» և կրոնա–պաամական թեմաներով այլ պիես–ներ։ 1774-ից հայ Գ․ թ–ի զարգացումը կապված է Վենետիկի Մխիթարյան միա–բանության դպրոցի հետ, ուր մինչև 1860- ական թթ․ թարգմանվել, գրվել և բեմա–դրվել են մոտ 250 պիևս՝ հիմնականում վարքագրական ու պատ մա–հայր հնասի–րական բնույթի («Ս* Բարդուղիմեոս», «Ս․ Ստեփանոս», «Արկածք Երուանդեան Տիգրանայ», «Վահան Մամիկոնեան», «Մե~ ծըն Վարդան Մամիկոնեան», «Տայկ Դյու–ցազն» ևն), ինչպևս և կենցաղային կա–տակերգություններ։ Ներկայացումների նպատակն էր գրաբարի, ճարտասանական արվեստի* պատմության և Ս․ գրքի սյու–ժեների յուրացումը։ Մխիթարյան Դ․ թ–ի դրամատուրգներն են եղել Ղ․ Ինճիճյանը, Գ, Ավետիքյանը, Մ․ Զախջախյանը* Ա․ Բագրատուևին, Ե․ Թովմաճանյանը, Մ․ Բժշկյանը, Պ․ Մինասյանը և ուրիշներ։ Այստեղ են ձևավորվել հայկ․ կլասիցիզ–մի դրամատուրգիան, հայ կլասիցիստա– կան թատրոնի պոետիկան, թատերական դաստիարակություն ստացել ապագա դրամատուրգներ Մ․ Պեշիկթաշլյանը, Ս․ Տեքիմյանը, Թ․ Թերզյանը։ XIX դ․ առաջին կեսում Դ․ թ․ զարգացել է նաև Կ․ Պոլսի և Զմյուռնիայի հայ կաթոլի–կական դպրոցներում; Դ․ թ–ի պատմական դերը հայ իրականության մեջ ավարտվել է XIX դ․ 50-ական թթ․։ "տ․ Հովհաննիսյան

ԴՊՐՈՑԱԿԱՆ ՑԱՆՑ, ըսա որոշակի տե–րիտորիայի դպրոցների բաշխման հա–մակարգ, ստեղծված բավարարեւա․ դըպ~ րոցական գործի ռացիոնալ պահանջնև– րը։ ՍՍՏՄ–ում Դ․ ց․ կազմվում է նկատի ունենալով պարտադիր, համընդհանուր, պետ․ դպրոցների միասնական, մատչելի և ձրի ուսուցման սկզբունքը։ Դ․ ց․ բնո–րոշվում է տարբեր տիպի դպրոցների թվով, հաճախողների քանակով, դպրոցա–կան շենքով, բնակչության թվի հետ հա–մապատասխանեցնելու աստիճանով։ Դ․ ց․ ստեղծելու հիմնական մեթոդը վարչա–կան շրջանի կամ քաղաքի տերիտորիալ բաժանումն է բնակչության որոշակի քա–նակով առանձին մասերի (դպրոցական շրջան), որին պետք է սպասարկի տվյալ դպրոցը։ Սովետական իշխանության տա–րիներին Դ․ ց․ զգալիորեն կատարելա–գործվեց։ 1914/15 ուս․ տարում Ռուսաս–տանում (այժմյան սահմաններում) եղել է 124 հզ․ դպրոց՝ 9,656 հզ, սովորող, ՍՍՏՄ–ում 1974/75 ուս․ տարում գործել է բոլոր տիպի 172 հզ․ դպրոց՝ 49 մլն սո–վորող։

ԴՊՐՈՑԱՍԵՐ ՏԻԿՆԱՆՑ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, ստեղծվել է 1879-ի մայիսի 1-ին, Կ․ Պոլ– սում, Օրթագյուղի Տռիփսիմյան վարժա–րանի սանուհինևրի նախաձեռնությամբ, հայ աղջիկների կրթության գործին նպաս–տելու և վարժուհիներ պատրաստելու նպատակով։ Դ․ տ․ ը․ սկզբում կոչվում Էր «Դպրոցասևր հայուհյաց ընկերություն»։ Կազմավորմանը մեծապես աջակցել են Ս․ Տյոաաբը և նրա մայրը՝ Նազլը Վա–հանը։ Ընկերության պատվաւխր նախա–գահն էր Կ․ Պոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանը, ապա՝ պատրիարք Հա–րություն Վեհապետյանը, պատվավոր ան–դամներն Էին՝ Տ․ Այվազովսկին, Գ․ Չի– լինկիրյանը, Ս․ Տյուսաբը ն ուրիշներ; Ընկերության միջոցները գոյանում Էին անդամավճարներից, նվիրատվություն–ներից։ 1879-ի նոյեմբ, 5-ին բացվել է Դ․ տ․ ը–յան վարժարանը (տես Դպրոցասեր տիկնանց վարժարան), որը գործում է ցայսօր։ 1882-ին ընկևրությունը Կ․ Պոլ– սում կազմակերպել է առաջին հայկ․ գե–ղարվեստական ցուցահանդեսը (Տ․ Այվա– զովսկու մասնակցությամբ); 1895–96-ին դադարեցրել է գործունեությունը և վեր–սկսել 1908-ին։ 1915-ից հետո արգելվել և կրկին գործել է սկսել 1920-ին։ 1922-ին Դ․ տ․ ը․ (վարժարանի հետ) տեղափոխվել է Սսղոնիկ, ապա Մարսել և 1928-ից հաս–տատվել Փարիզում, որտեղ կազմվել է նոր վարչություն՝ գրող Անայիսի (Եվփի– մե Ավետիսյան) նախագահությամբ։ 1937-ից Դ․ տ․ ը–յան խնամակալությունը ստանձնել է ՏԲԸՄ։ Գյւկ․ Պ ո ղ ո ս յ ա ն Ե․, Պատմություն հայ մշակութային ընկերություններու, հ․ I, Վնն․, 1957։ վ․ Երկանյան

ԴՊՐՈՑԱՍԵՐ ՏԻԿՆԱՆՑ ՎԱՐԺԱՐԱՆ, հիմնվել է 1879-ին, Կ․ Պոլսում, հայ մտա–վորական կանանց նախաձեռնությամբ և ժողովրդի նյութական օժանդակությամբ՝ Արևմտյան Տայաստանի հայաբնակ վայ– րևրի վարժարանների համար ուսուցչու–հիներ պատրաստելու նպատակով։ Գոր–ծունեության բեղմնավոր շրջանից հետո, 1896-ին փակվել է և վերաբացվել՝ 1908-ին։ Մեծ եղեռնի ու տարագրության օրերին դարձել է որբանոց։ 1922-ին Փոխադրվեւ է նախ Սալոնիկ (Տունաստան), ապա՝ Մարսել (Ֆրանսիա)։ 1928-ին հաստատվել է Փարիզի Ռենսի արվարձանում, ուր գոր–ծում է ցայսօր, արդիական հարմարու–թյուններով օժտված շենքում։ 1948-ից ֆրանս․ կառավարությունն այն ընդունել է որպես երկրորդական (միջնակարգ) վարժարան։ Առաջնորդվում է ֆրանս, դպրոցների պետ․ ծրագրով, միաժամա–նակ հայոց լեզուն, գրականությունը, պատմությունն ու Տայաստանի աշխար–հագրությունը դասավանդելով հայերե– Դպրոցասեր տիկնանց վարժարանի շենքը նով։ Պահպանվում է սվւյուռքահայ բարե–գործական կազմակերպությունների, ինչ–պես նաև անհատների նվիրատվություն–ներով։ Սփյուռքի միակ իգական գիշերօ–թիկ վարժարանն Է։ Տ․ Ներսիսյան

ԴՊՐՈՑԱՍԻՐԱՑ–ԱՐԵՎԵԼՏԱՆ ԸՆԿԵՐՈՒ–ԹՅՈՒՆ, կրթասիրական կազմակերպու–թյուն։ Ստեղծվել է 1878–ի հունվ․ 1-ին, Կ․ Պոլսում, նախկին «Դպրոցասիրաց»-ի (1870) և Արհեււան ընկերության միավո–րումից։ Նպատակն Էր՝ զարկ տալ ազգա–յին դպրոցական գործին։ Մասնաճյուղեր ուներ Տրապիզոնում, Ռոդոսթոյում ԱՄան– չեսարում։ Դպրոցներ է բացևլ Մուշում, Բաղեշում, Ալաշկերտում։ Միջոցները գո–յանում էին անդամավճարներից, նվիրա– տըվություններից, զանազան միջոցառում–ներից ստացվող եկամուտներից։ 1880-ին Դ–ա, ը․ միավորվեց «Արարատյան» և «Կիլիկյան» ընկերությունների հետ, որով ստեղծվեց Միացյաէ ընկերություն հա–յոցը։ Գրկ, Պողոսյան Ե․, Պատմություն հայ մշակութային Ընկերություններու, հ․ 1» Վնն․, 1957;

ԴՊՐՈՑԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ԵԿԵՂԵՑՈՒՑ, պե–տական միջոցառում, ըստ որի, կրոնական կազմակերպություններին արգելվում է հանրակրթական դպրոցների բացումը և պահպանումը, դպրոցներում կրոնի դա՝ սավանդումը, կրոնական ծիսակատարու–թյունները ևն։ Իրագործվում է սահմանա–դրությամբ կամ հատուկ օրենսդրական ակտով։ 1918-ի հունվ․ 23 (վւետր․ 5)-ի դեկրետով ՌՍՖՍՏ ժողկոմսովետը եկե–ղեցին անջատել է պետությունից, իսկ դպրոցը՝ եկեղեցուց; Սովետական Տա– յաստանում դպրոցը պետականացվել է ՏՍՍՏ Տեղկոմի 1920-ի դեկտ․ 17-ի դեկ–րետով, դպրոցներում կրոնական առար–կաների դասավանդումը արգելվել՝ Լուս–ժողկոմատի դեկա․ 31-ի հրամանով։

ԴՊՐՈՒԹՅՈՒՆ, առավել տարածված նշա–նակություններից են․ 1․ գիր, այբուբեն, գրավոր մշակույթ։ 2․ Գրագիտություն, կրթություն, ուսում։ 3․ Մատենագրու– թյուն, գրականություն, քերթողական ար–վեստ։ 4․ Գիրք, գրքի առանձին բաժին, գլուխ։ 5․ Դպրի (քարտուղարի, ատենա–