Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Դվին քին պատերը, 1937–39-ին պրոֆեսոր Ս․ Տեր–Ավևտիսյանի ղեկավարությամբ պեղվել է միանավ աաճաբը և կաթողիկոսի պալաաը։ Կանոնավոր պևղումներն սկսվել են 1946-ից (ՏՍՍՏ ԳԱ արշավա– խումբ, ղեկավար՝ պրոֆեսոր Կ․ Ղա– ֆադարյան)։ Պեղվել են միջնաբերդի քաղաքային շրջանի ևրեք շերտերը և նա– խաքաղաքային շրջանի հնագույն բնա–կավայրի մնացորդները, գրեթե ամբողջու–թյամբ՝ կենտրոնական թաղը, որաևղ ևղել է Տայոց կաթողիկոսարանն իր երկու եկեղեցով, վեհարանով և օժանդակ շի–նություններով։ Քաղաքի հվ․ թաղերից մեկում բացվել է միջազգային առևտրի կենտրոնական վաճառանոցը։ Քաղաքի տարբեր մասերում բրուտի արհեստանո–ցից գտնվել են խոտանված առարկաների մեծ կույտեր, հեթանոսական դամբարա–նադաշտ՝ քարե արձանների ու քանդակ–ների բեկորնևրով։ Բլրի վրա և դրա լանջերին կառուցված անառիկ միջնաբերդի գագաթի հարթա–կին եղել է հայ Արշակունի թագավորնե–րի պալատը, որտեղ նրանց անկումից հե–տո բնակվել են մարզպանները և ոստի–կանները, իսկ ստորին հարթակի բերդում՝ պալատական բարձր պաշտոնյաները։ Ստորին հարթակն ունեցել է նաև զինա–վարժությունների ու մրցումների ընդար–ձակ հրապարակ։ Միջնաբերդն ամբող–ջությամբ շրջաՓակված է ևղևլ արտաքին կողմից ջրափոսով պաշտպանված հաս–տահեղույս կրկնակի պարսպով։ Ջուրը լցվել է Ազատ գետից՝ արհեստական հու–նի միջոցով։ Բերդը քաղաքի հետ կապված է եղել ջրափոսի վրայով անցնող միա– թռիչք և երկթռիչք կամարավոր կամուրջ–ներով, որոնցից երկուսի մնացորդները պահպանվել են բերդի արլ․ և հվ․ կողմե–րում։ Դ․ ունեցել է նաև իր մատույցները պաշտպանող ամրոցներ (Տիկնունի ևն)։ Քաղաքի մեծ մասը նույնպես պարսպա–պատ է եղել։ Դվին, կենտրոնական թաղը (վերակագմու– թյուն) Դ–ում եղել են գեղեցիկ, քարաշեն շեն–քեր։ Պահպանվել են Արշակունի թագա–վորների պալատի (IY դ․) արքայական գահասրահի (272 it2 մակերեսով) ավե–րակները։ Սրահն իր չորս զույգ սյուներով բաժանվել է արլ–ից արմ․ ձգված երեք նավերի, որոնցից կենտրոնականը եզ–րայինների կրկնակի լայնքն է ունեցել։ Գրեթե նույն չափերն ու կառուցվածքն է ունեցել V դ․ 2-րդ կեսին կառուցված կա–թողիկոսի պալատական դահլիճը, ուր իրենց տեղերում պահպանվել են սյու–ների խարիսխներն ու արմավենազարդ խոյակներից մեկը։ Դ–ի ճարտ․ գլուխ–գործոցը ևղել է հեթանոսական տաճարի տեղում IV դ․ սկզբին կառուցված մայր տաճարը, որը VII դ․ սկզբին ձևաՓոխ– վել ու վերածվել է կողմնային աբսիդնե–րով կենտրոնագմբեթ եկեղեցու և ավեր–վել XIII դ․ կեսերին։ Կենտրոնական թա–ղում եղել են նաև փոքր միանավ տաճար և կաթողիկոսարանին պատկանող մոնու–մենտալ այլ շենքեր (հավանաբար՝ թան–գարան, մատենադարան, ճեմարան, դի–վանատուն, գանձատուն ևն), որոնց ավե–րակներն այժմ դժվար է իրարից տարբե–րել։ Դ–ի ճարա․ նշանավոր կառույցներից է եղել գլխավոր շուկան՝ ներքին երեք վւողոցներով և վեց շարք իջևան–խանութ– ներով։ Այն կառուցվել է քար ու կրով, դեռևս V դ․ զարդարվել բազմաթիվ սյու–նաշարերով։ Ավերվել է 893-ի եբկրաշար– ժից, ապա վերակառուցվել թրծած քառա–կուսի աղյուսներով և որպես միջազգային վաճառատուն պահպանվել մինչև Դ–ի կոր–ծանումը։ Առավել հզոր կառույց է եղել միջնաբերդը՝ չորս հսկայական աշտա–րակներով, գեղեցիկ դռներով և բազմա–թիվ բուրգերով, որոնք միմյանց հետ կապված են եղել երկշար պարսպապա–տով։ Քաղաքի բոլոր թաղերին շրջակայ–քի լեռներից կավե խողովակներով խմե–լու ջուր է մատակարարվել։ Միահարկ և այլ շինություններով շրջաՓակված բնա–կելի տներն ունեցել են բրգաձև երդիկ–ներ, իսկ երկհարկանիների ստորին հար–կերը լուսավորվել են պատերի մեջ բաց–ված լուսամուտներից։ Տատակներն սկըզ– բում եղել են կրաշաղախ կամ սալածածկ, IX դարից ծածկվել են թրծած աղյուսնե–րով։ տների մեջ Փորվել են հորեր (մի մասը սենյակների կենտրոնում)՝ խոնա–վությունը ներծծելու կամ իբրև սառնա–րան՝ խմելու ջուր և մթերք պահելու հա–մար։ Եղել են նաև նեղ անցքով, խորքում լայնացող հորեր՝ վիշապներ, որոնք ծա–ռայել են որպես իրերի թաքստոցներ կամ զնդաններ։ Պեղումների ժամանակ ի հայտ եկած խարամի զանգվածները ցույց են տալիս, որ Դ–ում եղել է երկաթի ձուլարան։ Պատ–րաստել են զենքեր (նեաասլաքներ, նի–զակներ, տեգեր, դաշույններ, սրեր), մեծ թվով տնտ․ և շինարարական երկաթե իրեր (շղթաներ, ուրագներ, կացիններ, մկրատներ, բաղնիքի ջրատար խողո–վակներ)։ Դ–ում զարգացած արհեստներից էր պղնձագործությունը։ Գտնվել են մեծ ու փոքր կաթսաներ, սափորներ, թասեր, ձիթաճրագներ, զարդագամեր (գրեթե բո* լորն Էլ՝ վւորագիր նախշերով, կենդաևա– կերպ ոտներով ու բռնակներով), զարդեր (ապարանջաններ, ուլունքներ)։ խիստ զարգացած էին ոսկերչությունն ու արծա–թագործությունը։ Գտնվել են ոսկե շղթա–յաձև մանյակներ, օձագլուխ ապարան–ջաններ, կրծքախաչեր, արծաթյա գոտի– ներ, սափորներ, գդալ, մատանիներ, ականջօղեր։ Արծաթե իրերի մեծ մասը արտահանվել Է։ Օգտագործվել են քարի շատ տեսակներ, տեղական ավազաքար, շրջակա վայրերից բերված տուֆ, որձա–քար, մարմար, գետաքար, չեչաքար, ջրաղացաքար։ Որձաքարից շինել են սանդեր, երկանքներ, ռմբաքար։ Դ–ից օտար երկրներ է արտահանվել կարծր քարի մի տեսակ, որով փորագրություններ են կատարել կնքաքարերի (գեմմաներ) վրա։ Գտնվել են նաև ոսկրից պատրաստ–ված իրեր՝ սրինգ, նարդու քարեր, կա–հույքի բռնակներ։ Դ–ում բարձր մակար–դակի է հասել կավագործությունը։ Կավից