XIX դ․ 40–50-ական թթ․ առաջացավ գռեհիկ քաղաքատնտեսության, այսպես կոչված, հին պատմական դպրոցը (Վ․ Շո–շեր, Բ․ Տիլդեբրանդ), որը տնտ․ կատե–գորիաների վերլուծությունը փոխարինում էր նրանց նկարագրությամբ։ Ավելի ուշ առաջ է գալիս նոր (երիտասարդ) պատ–մական դպրոցը (Գ․ Շմոլլեր, Լ․ Բրեն– տանո, Գ․ Կնապ և ուրիշներ), որը ձգտում էր սոցիալական վերափոխումների մի–ջոցով հասնել կապիտալիզմի խաղաղ ներաճմանը սոցիալիզմի։ Այդ ժամանակաշրջանում քաղաքատըն– տեսության մեջ Կ․ Մարքսի և Ֆ․ Էնգելսի կողմից կատարվեց հեղաշրջում։ Քաղա–քատնտեսությունը դարձավ մարքսիզմ– լենինիզմի գլխավոր բաղկացուցիչ մա–սերից մեկը։ Մարքսիզմի արագ տարա–ծումը և բանվորական շարժման աճը բուրժ․ տնտեսագիտության մեջ առաջ բերեց տնտ․ ռեֆորմիզմի (Գ․ Շուլցե– Գավերնից, Վ․ Զոմբարտ) գաղափարներ։ XIX դ․ վերջի և XX դ․ սկզբի Գ–ի տնտե–սագիտական մտքի մեջ զգալի տեղ գրա–վեցին սոցիալ–դեմոկրատիայի՝ ռևիզիո–նիզմի և օպորտունիզմի գաղափարնևրը (Ֆ․ Լասալ, է․ Բեռնշտայն, է․ Դավիդ, Գ․ Ֆոլմար), որոնք ձգտում էին մարքսիզ–մի հետ «սինթեզել» բուրժ․ գռեհիկ քաղա–քատնտեսության դրույթները։ Գ–ի սո– ցիալ–դեմոկրատիայի նշանավոր գործիչ–ներ Կ․ Կաուցկին և Ռ․ Տիլֆերդինգը որո–շակի ավանդ ևերդրին մարքսիզմի տնտե–սագիտական ուսմունքի պրոպագանդման մեջ, բայց, հետագայում, հանդես եկան ռևիզիոնիստական, հակամարքսիստա–կան տեսություններով («ուլտրաիմպե– րիալիզմի», «կազմակերպված կապիտա–լիզմի» և այլ տեսություններ)։ Ռևիզիո–նիզմի և օպորտունիզմի տնտեսագիտա–կան դրույթների դեմ առավել հետևողա–կան պայքար է մղել Ռ․ Լյուքսեմբուրգը։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո կապիտալիզմի տնտեսության նոր երևույթների հետազոտման փորձեր են արել բուրժ․ քաղաքատնտեսության սո– ցիալ–իրավական և սոցիալ–օրգանա– կան ուղղության ներկայացուցիչները (Ռ․ Շտամլեր, Ռ․ Շտոլցման, Կ․ Դիլ)։ Այդ շրջանի բուրժ․ տնտեսագիտական մտքի վրա ուժեղ ազդեցություն է ունեցել «սահ–մանային օգտակարության» տեսաբան 6ո․ Շումպետերը։ Ֆաշիզմի շրջանում չի ստեղծվել տնտեսագիտական տեսություն, որ կարողանար բավարարել բուրժ․ տնտե–սության առօրյա պահանջները և, միա–ժամանակ, համապատասխաներ ֆաշիս–տական պրոպագանդային։ Այդ շրջանում ծագած նեոլիբերալ ուղղությունը (Վ․ Օյ– կեն, Ֆ․ Բյոմ, Լ․ Միկշ) մեծ ազդեցություն չի ունեցել։ Այն հետագայում որոշ դեր խաղաց Արևմտյան Գերմանիայում։ Իրա–վագիտության, որպես գիտության ինքնուրույն ճյուղի, ծնունդը Գ–ում, ինչ–պես ամբողջ Եվրոպայում, կապված է հռոմեական իրավունքը յուրացնելու պրո–ցեսին։ XVII –XVIII դդ․ իրավական միտ–քը Գ–ում գտնվել է լուսավորիչների ազ–դեցության տակ։ Կարևոր նշանակություն է տրվել դրական իրավունքի, հատկա–պես քաղաքացիական, քրեական իրա–վունքների կոնկրետ խնդիրների մշակ– 4․ ՃՍձ III ^ատոր մանը (Կոկցեյ Կրտսեր)։ Միջազգային իրավունքի բնագավառում դրական իրա–վունքի դպրոցը ներկայացրել են 6ո․ Մո–զերն ու Գ․ Մարտենսը։ Իրավագիտու–թյան հարցերին անդրադարձել են նաև գերմ․ դասական փիլիսոփայության ներ–կայացուցիչները (Ի․ Կանտ, 6ո․ Ֆիխտե, Գ․ Տեգել), որոնք իրավագիտությունը համարել են փիլիսոփայության բաղկա–ցուցիչ մաս։ Նրանք մշակել են իրավագի–տության կոնկրետ խնդիրներ՝ իրավունքի և պետության փոխհարաբերությունը, ար–դարադատության սկզբունքները, քրեա–կան, քաղաքացիական ու միջազգային իրավունքի հարցերը։ XIX դ․ իրավագի–տությունը զարգացել է իրավունքի պատմ․ դպրոցի ազդեցության տակ, որի ներկա–յացուցիչները պաշտպանել են իրավունքի ինքնահոսի զարգացման և սովորութա–յին իրավունքի առաջավոր դերի ճանաչ–ման գաղափարը։ Կապիտալիստական իրավահարաբերությունների զարգացման փուլում ծնունդ է առել գերմ․ ազգի «ընդ–հանուր իրավունքի» ուսումնասիրությու–նը։ Այդ էտապում առաջացել է պանդեկ– տիստների կամ ռոմանականության ուղ–ղությունը, որոնց կողմից հավաքված նյու–թերի հիման վրա կազմվել է գերմ․ քա–ղաքացիական օրենսգիրքը (1896)։ XIX դ․ կեսերին գերակշռել է պոզիտիվիստների տենդենցը, իսկ դրան զուգահեռ նաև իրա–վական պետության (իրավական նորմե–րով պետ․ իշխանությունը սահմանափա– կելու) գաղափարը։ XX^ սկզբներին առաջ են ևկել իրավասոցիոլոգիական, իրա– վափիլիսոփայական (առավելապես նեո– հեգելական և նեոկանտական) ուղղու–թյունները։ Գերմ․ միլիտարիզմի զար–գացմանը զուգընթաց առաջ է քաշվել «իսկական գերմ․ իրավունքի» գերազան–ցության շովինիստական, իսկ համաշ–խարհային պատերազմից հետո՝ ռասա–յական իրավունքի գաղափարը (Գ․ Ֆաշ, Կ․ Շմիդ), որով արդարացվում էին նա–ցիստական բարբարոսությունները, մար–դատյացությունը, զավթողական պատե–րազմները։ III․ Գրականությունը Տին վերին գերմաներենով մեզ է հա–սել «Տիլդեբրանդի երգը» (մոտ 810) հե–րոսական Էպոսը։ Տնագույն պոեմը «Տե– լիանդ»-ն Է, որտեղ փորձ է արվել սրբերի բիբլիական վարքը հարմարեցնել հերո–սական Էպոսին։ IX–X դդ․ են վերաբե–րում վանական Օտֆրիդ Վայսենբուրգ– ցու ավետարանական զրույցների բա–նաստեղծական վերապատումները։ Բա–նավոր ստեղծագործության բանաստեղ–ծական ավանդույթները պահպանում Էին թափառաշրջիկ երգիչները՝ շպիլմաննե– րը։ XII դ․ ասկետական քարոզների փո–խարեն լայն տարածում են գտնում պոեմ–ները («Ռոթեր արքան», «Դուքս Էռնստ» ևն), ասպետական վեպը և քնարերգու–թյունը, որոնք ամբողջությամբ աշխար–հիկ բնույթի էին, բացի Վոլֆրամ ֆոն էշենբախի «Պարցիֆալ» (մոտ 1198– 1210) վեպից, որտեղ իշխողը կրոնական միստիկան էր։ Գոթֆրիդ Ստրասբուրգ– ցու «Տրիստան և Իզոլդա» (մոտ 1210) վեպում և միննեզինգերների բանաստեղ–ծություններում (Վալտեր ֆոն դեր Ֆո– գելվայդե) Փառաբանվում էր կնոջ ասպե–տական պաշտամունքը։ XII –XIII դդ․ հի–շատակելի են «Նիբելունգների երգը» (մոտ 1200), «Գուդրուններ» (XIII դ․ սկիզբ) հին հերոսական պատումների վերջին խմբագրումները։ XIII դ․ զարգացան քա–ղաքային ժամանակագրությունների ժան–րը (նյուրնբերգյան ևն), բյուրգերական գրականությունը (Շտրիկեր)։ XIV–XV դդ․ լայն տարածում գտան խրատական և այլաբանական պոեզիան, մայստերզան– գը, ֆաստնախտշպիլները՝ ժող․ ֆար–սերը։ Վերածնության դարաշրջանում ծաղկեց հումանիստական գրականությունը՝ ստա–նալով հակաեկեղեցական ուղղություն (Ս․ Բրանտ, «Տիմարների նավը», 1494, էրազմ Ռոտերդամցի, «Գովք հիմարու–թյան», 1509, Թ․ Մուռներ, «Խարդախնե–րի համքարությունը», 1512)։ Սրամիտ և անողոք էին Ուլրիխ ֆոն Տուտենի երկ– խոսություևները։ Ռեֆորմացիայի գրակա–նությունը առավել լրիվ արտահայտու–թյուն գտավ Մ․ Լութերի՝ պապական Տռոմի մերկացումներում։ Գյուղացիական պատերազմի երգերը բացեցին գերմ․ գրա–կանության հեղափոխական էջը։ Թ․ Մյուն– ցերի քարոզները համակված էին կոմու–նիստական իդեալով, թեև նրա ձևա–կերպումները կրոևական էին։ Ֆեոդալա–կան ճնշման և կրոնական կեղծ բարե–պաշտության դեմ բողոք է արտահայտ–ված Տ․ Սաքսի, 6ո․ Ֆիշարտի ստեղծա–գործություններում։ XVII դ․ գրականու–թյունը զարգացավ Երեսնամյա պատե–րազմի և ընդհանուր հոգևոր ճգնաժամի պայմաններում։ Խ․ Գրիմելսհաուզենի ստեղծագործությունը («Սիմպլիցիսիմուս», 1669) ռեալիստորեն արտացոլում է ժո–ղովրդի ողբերգական ճակատագիրը պա–տերազմից ամայացած երկրում։ XVIII դ․ 6ո․ Գոտշեդը նպաստեց վաղ լուսավորու–թյան գրականության ու թատրոնի զար–գացմանը՝ ֆրանս․ կլասիցիզմի օրինա–կով, բայց միայն Գ․Լեսսինգի ստեղծագոր–ծության մեջ այն ստացավ հակամիապե–տական բնույթ ու հասավ բարձր զարգաց–ման («Միննա ֆոն Բառնևելմ», 1767, «էմիլիա Գալոտի», 1772, «Նաթան Իմաս–տուն», 1779)։ «Լաոկոոն»-ում (1766) և «Տամբուրգյան դրամաաուրգիա»-ում (1767–69) հիմնավորված են ռեալիզմի և ազգային արվեստի սկզբունքները։ Ք․ Վիլանդը «Ագաթոն» (1766) վեպով սկզբնավորեց գերմ․ «դաստիարակչական վևպի» ժանրը։ Ֆ․ Կլոպշտոկի քնարեր–գությունը, որն արտահայտում էր գերմ․ բյուրգերականության առաջավոր մասի ինքնագիտակցությունը, մեծ ազդեցություն գործեց երիտասարդ բանաստեղծների վրա։ XVIII դ․ 70-ական թթ․ «Գրոհի ու փո–թորկի գրողները, զարգացնելով Լեսսին– գի դեմոկրատական գաղափարները, հան–դես եկան կլասիցիստների դեմ, որպես որոշիչ հիմք առաջ քաշելով «զգացմուն–քը», «կիրքը»։ Այդ ուղղության աեսաբան Յո․ Տերդերը դիմեց ժող․ բանահյուսու–թյանը և նախանշեց ազգային գրակա–նության ու արվեստի նկատմամբ պատ–մական մոտեցումը։ Այդ շարժման ընթաց–քում սկսեցին ստեղծագործել Յո․ Գյոթեն
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/49
Արտաքին տեսք