խարկվում է Ավաշ գետի ընդարձակ ավա–զանի, ապա միանում Դանակիլյան (Աֆա– րի) իջվածքին (–116 մ, ամենախոշորը Աֆրիկայում)։ Ե–ի տերիտորիան Աֆրիկական պլատֆորմի մի մասն է․ որի հիմքի վրա տեղադրված են նստվածքային ապարնե–րի հզոր (մինչև 1,5 կմ) շևրտեր։ Կան ոսկու, երկաթի, պղնձի, անագի, կապա–րի, սնդիկի, աղի հանքավայրեր։ Ոսկու մոտ 98% –ը (տարեկան մոտ 1000 կգ) ար–դյունահանվում է Սիդամո նահանգում։ Արդյունահանվում է նաև պլատին (տա–րեկան 7–10 կգ, Ցուբդո, Ուոլլևգա նա–հանգ), մանգան (Մագլլալլա), պղինձ (Գե– բարոա և Ադի Նեֆաս), քարաղ (Դանա– կիլյան իջվածք), ծովի աղ (Ասսեբ, Մասսա– ուա)։ Տայտնաբերվել են նավթի և գազի հանքավայրեր։ Կլիման․ Ե․ գտնվում է մերձհասա– րակածային գոտում։ Տերիտորիայի մեծ մասն ունի հասարակածային–մուսոնային կլիմա։ Տարեկան տեղումները (75% –ը՝ հուլիս–օգոստոսին) հվ–արմ–ում 2000 մմ են, հս–ում և արլ–ում՝ 100 г/е/–ից պակաս։ $>Նդո․ՏՆնրՆ աւաա են Եթովպական բարձ–րավանդակում։ Արմ՜ում մինչև 1500 մմ են, արլ–ում՝ 500 մմ։ Ե–ի ծովափը և Գա– նակիլյան իջվածքը երկրագևդի ամենա– շոգ շրջաններից են (տարեկան միջին ջերմաստիճանը 30°Շ–ից 33°C)։ Ներքին ջրերը, գետային ցան–ցը խիտ է Եթովպական բարձրավանդա–կում։ Գետերը լեռնային են, ունեն անձ–րևային սնում։ Խոշոր գետերն են՝ Աբբայը (Կապույտ Նեղոս), Տեկեզեն, Ավաշը, Ուաբի Շեբելլեն։ Ամենախոշոր լիճը Թա–նան է, որից սկիզբ է առնում Աբբայը (առաջինը հայ ճանապարհորդ Տովհան– նես Աղթամարցին է պարզել, թե որտեղից է սկիզբ առնում Կապույտ Նեղոսը)։ Ռիֆ– տային զոնայում են գտնվում Զվայ, Աբի– յատա, Լանգանո, Աբայա, Չամո և այլ լճերը։ Տողերը․ Եթովպական բարձրա–վանդակում տարածված են լեռնային կար–միր, կարմրագորշ, բարձրավանդակից արմ․ և Գալլա–Սոմալիի սարավանդում՝ դարչնակարմիր լատերիտացված, գետա–հովիտներում և դաշտավայրերում՝ ալ– յուվիալ, արլ․ անապատային շրջաննե–րում՝ անապատային հողերը։ Բ ու ս ա կ ա ն ու թ յ ու ն ը․ Ե–ում ներկայացված են Աֆրիկա մայր ցամաքի բուսական բոլոր ֆորմացիաները՝ անա–պատայինից մինչև արևադարձային խո–նավ անտառայինը։ Տարթավայրերն ու սարավանդները ծածկված են սավաննա– ներով և չորասեր նոսր անտառներով։ Արլ–ում կիսաանապատային և անապա–տային բուսածածկույթ է։ Եթովպական բարձրավանդակին բնորոշ է բուսականու–թյան ուղղաձիգ գոտիականությունը։ Ե․ ունի խիստ բազմազան ու հարուստ կեն– ղաևական աշխարհ։ Առավել շատ են տա–րածված այծևղջյուրը, կապիկը, գոմեշը, գետաձին, զեբրը, ըևձառյուծը, բորենին, շնագայլը, փիղը, թռչունները։ Շատ կան կոկորդիլոսներ, միջատներ։ Գետերը և լճերը հարուստ են ձկներով։ IV․ Բնակչությունը Ե–ի բնակչության էթնիկական կազմը խայտաբղետ է* հիմնական մասը պատկա–նում է սեմա–քամյան լեզվաընտանիքին (ամհարներ 40% , գալլաներ 35% , սոմալ– ևեր և այլ ժողովուրդներ)։ Պետական լե–զուն ամհարերենն է։ Ապրում են նաև օտարերկրացիներ (արաբնևր, իտալացի–ներ, ամերիկացիներ, հույներ, հայեր և այլք)։ Րնիկների մոտ 55%–ը քրիստոնյա Հ (ղպտի ուղղափառ), 35%–ը՝ մահմեդական։ Առավել խիտ են բնակեցված Եթովպական բարձրավանդակի կեևտրոնական և արլ․ մասերը։՜ Խոշոր քաղաքներն են Ադիս Աբեբան, Ասմերան։ V․ Պատմական ակնարկ Եթովպական պետականությունը սկիզբ է առնում ստրկատիրական Ակսում թա–գավորությունից, որն առաջացել է աֆրի–կական, ասիական ու հունական քաղա–քակրթությունների խաչմերուկում և առա–վելագույն ծաղկման հասել մ․ թ․ IV–¥1դդ․։ Ե․ Ակսումից ժառանգել է գութանի երկ–րագործությունը, գիրը, քրիստոնեությու–նը։ VII–XII դդ․ Ակսումի պետության տարածքում առաջ են եկել ֆեոդալա– ստրկատիրական իշխանություններ, ապա և՝ մուսուլմանական սուլթանություններ։ XIX դ․ կեսերին դրվեցին ֆեոդալա–եկե– ղեցական– հասարակարգի հիմքերը, որը այդ ձևով էլ, գործնականում չփոխվելով, գոյատևեց մինչև XX դ․ 40-ական թթ․։ 1855-ին Ե–ի ականավոր գործիչներից մե–կը՝ Քասան, միավորևլով Տյուսիսային և Կենտրոնական Ե․, իրեն հռչակեց ամ–բողջ Ե–ի նևգուս (կայսր)՝ Ֆյոդոր II անունուԼ և մի շարք առաջադիմական ռե–ֆորմներ անցկացրեց։ 1889-ին Ե–ի նե– գուս դարձավ Մենելիք II-ը, որը շարու–նակեց իր նախորդի քաղաքականությու–նը։ XIX ղ․ վերջերին, Աֆրիկայի գաղու–թային նվաճման պայմաններում, Ե–ի դեմ ոտնձգություններ սկսեց Իտալիան, դա հանգևցրեց 1895–96-ի իտալա–եթովպա– կան պատերազմին։ Միացյալ Ե․ պաշտ– պանեց իր անկախությունը։ 1930-իև Ե–ի կայսր հռչակվեց Մևնելիք II-ի դստեր գահապահ (ռեգենտ) Թաֆարի Մաքոնե– նը՝ Տայլե Սելասիե I անունով։ 1935– 1936-ի իտալա–եթովպական պատերազ–մից (տես Իաաչա–եթովւկական պատե–րազմներ) և Ե–ի իտալա–ֆաշիստական օկուպացիայից (1935–41) հետո երկրում անցկացվեցին որոշ,’ մասնավորապես, ֆինանսական ռևֆորմներ։ 1950-ական թթ․ ստեղծվեցին առաջին ժամանակակից արդ․ ձեռնարկությունները, ընդլայնվեց ապրանքային տնտեսության ոլորտը գյու–ղում, աշխուժացավ արտաքին առևտուրը։ Առաջ եկան նոր դասակարգեր ու հասա–րակական խավեր՝ պրոլետարիատ, ազ–գային բուրժուազիա, մտավորականու–թյուն։ Տայլե Սելասիեի օրոք (1930–74) ինքնակալությունը հենվում էր ֆեոդալ–ների, եկեղևցու և հետադիմական սպա–յության դաշինքի վրա։ Չկային քաղ․ կու–սակցություններ․ պառլամենտը արքու–նիքի հլու կամակատարն էր* Տնտ․ ծանր կացությունը 1974-ի սկզբնե– րին Ե–ում ստեղծեց նախահեղափոխական ճգնաժամային իրավիճակ։ Իրադարձու–թյունների զարգացումն արագացրին գնե–րի անարգել բարձրացումը, մասսայական գործազրկությունը, բազմամյա երաշտի աղետալի հետևանքները (միայն 1973– 1974-ին սովից մահացավ մոտ 200 հզ․ մարդ), կառավարող շրջանների կաշառա–կերությունը ևն։ Փետրվարին սկսված հակաֆեոդալական հեղափոխությունը ընդգրկեց բնակչության, հատկապես քա–ղաքային բնակչության լայն խավերին։ Կարևոր դեր խաղացին զինվորականնե– րը՝ երկրի առավել կազմակերպված և զինված ուժերը։ Անցնելով իշխանության գլուխ՝ ժամանակավոր զինվորական կո–միտեն հրապարակեց ծրագիր, որը նա–խանշել է զարգացման սոցիալիստական ուղի («եթովպական սոցիալիզմ»)։ Կառա–վարությունը ձեռնամուխ է եղել տնտ․ առա–ջադիմական միջոցառումների իրականաց–ման, ազգայնացրել մասնավոր բանկերը, օտար ու տեղական կապիտալին պատկա–նող ապահովագրական ընկևրություննե– րը, մի շարք մասնավոր խոշոր արդ․ ձեռ–նարկություններ։ Մտցվել է արտաքին առևտրի պետ․ հսկողություն։ Տողը հայ–տարարվել է ժող․ սեփականություն։ Նոր Ա կ ս ու մ․ «Մտել» զբոսայգու ընդհանուր տես–քը․ կենտրոնում Ս․ Մարիամի տաճարը Նահանգը Տարածությու–նը հզ․ կմ2 Բնակչությունը հզ․ մարդ (1967) Վարչական կենտրոնը Արուսի 23,5 1110,8 Ասելե Բալե 124,6 159,8 Գոբա Բեգեմդիր և Սիմեն 74 ,2 1348,4 Գոնդեր Գեմու Գոֆա 39,5 840,0 Արբա Մինչ Գոջամ 61,6 1576,1 Դեբրե Մարկոս Էրիտրեա 117,6 1589,4 Ասմերա Իլլուբաբոր 47,4 663,2 Մետտու "Հարեր 259,7 3341,7 Տարեր Կեֆա 54,6 688,4 Ջիմմա Շոա 85,2 3326,1 Ադիս Աբեբա Սիդամո 117,3 1521,9 Աուասա Ուոլլեգա 71,2 1429,9 Նեկեմտե Ուոլլո 79,4 3119,7 Դեսսե Տիգրե 65,9 2307,3 Մեկելե
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/490
Արտաքին տեսք