Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/495

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ներից համեմատաբար բարձր դրույքնե–րով և՝ հակառակը։ Ե․ չեն վճարում մինչև 70 ռուբլի աշխատավարձ ստացողները, կենսաթոշակառուները, նպաստ ստացող բազմազավակ մայրևրը։ Ե․ չի գանձվում պետ․ Փոխառություններից, դրամա–իրային վիճակախաղի շաևումներից ևն։

ԵԿԱՏԵՐԻՆԱ I Ալեքսեննա (1684-1727), Ռուսաստանի կայսրուհի 1725-ի հունվա–րի 28-ից։ Լիտվական գյուղացի Սամուիլ Սկավրոնսկու դուստրը, Պևտրոս I-ի կի–նը։ Պետրոս I չէր նշանակել հետնորդ, նրա մահից հետո գվարդիական գնդե–րի օգնությամբ գահ է բարձրացել Ե․ I, որը պետ․ գործերը վերապահել է 1726-ին ստեղծված Գերագույն գաղտնի խորհըր– դին։ Մահից մի քանի օր առաջ գահը կտա– կել է Պյոտր II-ին (Պետրոս I-ի թոռանը)։

ԵԿԱՏԵՐԻՆԱ II Ալեքսեևնա [Սոֆյա Ֆրեդերիկա Ավգուստա Անհալտ–Ցերբտս– կայա, 21․4 (2․5)․1729, Շտետտին – 6(17)․11․1796, Ցարսկոյե Սելո (այժմ4 Պուշկին)], Ռուսաստանի կայսրուհի 1762-ից։ Ծագում է գերմ․ իշխանական տոհմից։ 1745-ին ամուսնացել է ռուս, թագաժառանգ Պյոտրի (ապագա Պյոտր III) հետ։ Գահին տիրացել է պալատական հեղաշրջման միջոցով։ Ե․ II-ի գահակա–լությունը և արտաքին ու ներքին քաղա–քականությունը նշանավորվեցին կարե– վոր օրենսդրական գործողություններով, ռազմ, մեծ իրադարձություններով և ռուս, կայսրության ընդլայնմամբ։ Դրանք կապ–ված էին պետական ականավոր դեմքեր Սև Վորոնցովի, Ա․ Օռլովի, Պ․ Ռումյանցևի, Գ․Պոտյոմկինի, Ա․ Բևզբորոդկոյի, Ա․ Սու– վորովի, Ֆ․ Ուշակովի և այլոց գործու–նեության հետ։ Կապեր հաստատելով ֆրանս․ լուսավորիչների հետ՝ Ե․ II քողարկել է իր ազնվականական քաղա–քականությունը՝ գունազարդելով այն լի–բերալ բարեփոխումների ծրագրով (այս–պես կոչված՝ «լուսավորյալ բացարձակ միապետություն»)։ 1768-ին, Թուրքիայի հետ սկսված պատերազմը առիթ դարձնե–լով, Ե․ II հրաժարվել է մինչ այդ խոստա–ցած «Օրենսդրության գիրք»-ը կազ–մելուց։ Ազնվականներին տված նոր ար–տոնությունները ուժեղացրել են գյուղա–ցիության շահագործումը և հանգեցրել Ե․ Պուգաչովի գլխավորությամբ 1773– 1775-ի գյուղացիական պատերազմին, որը դաժանորեն ճնշվել Է։ Տալածվևլ են առաջադիմական գաղափարները (Ն․ Նո– վիկով, Ա․ Ռադիշչև)։ Ե․ II-ի օրոք, Թուր–քիայի հետ պատերազմների (1768–74-ի և 1787–91–ի) հետևանքով, Ռուսաստանը հաստատվեց Սև ծովում, Ղրիմը միաց–վեց Ռուսաստանին։ Ե․ II մասնակցել Է Ռեչ Պոսպոլիտայի երեք բաժանումներին (1772, 1793 և 1795), Ռուսաստանին են անցել արևմտա–ուկրիանական հողերի նշանակալի մասը, Բելոռոսփայի և Լիտ– վայի մեծ մասը։ Ֆրանս, բուրժ․ մեծ հե–ղափոխության ժամանակ Ռուսաստանը մասնակցել է Ֆրանսիայի դեմ ստեղծված կոալիցիաներին։ դեռևս 1760–70-ին Անդրկովկասի և մասնավորապես հայ գործիչները (Տա– կոբ Ե Շամախեցի, Սիմեոն Ա Երևանցի) դիմել են Ե․ II-ին («Տյուսիսի Շամի– րամին»)՝ խնդրելով օգնություն։ 1768-ի հրովարտակով Ե․ II պատրաստակամու– թյուն է հայտնել «հանուն քրիստոնեու–թյան» օգնել ու հովանավորել «ազնիվ հայ ժողովրդին»։ 1769-ին աստրախանցի Մովսես Մարաֆյանը Ե․ II-ին է ներկա–յացրել Տայաստանի ազատագրության ծրագիր։ Նրա օրոք Ղրիմից գաղթած հա–յերը 1780-ին հիմևադրեցին Նոր Նախի–ջևան քաղաքը, 1792-ին՝ Գրիգորիուպոլը՝ Մոլդավիայից և Բեսարաբիայից գաղթած հայերի համար։ 1780-ի հունվ․ 10-ին Ա․Մոլ– վորովը Տ․ Լա զար յանի կազմած՝ Տայաս–տանի ազատագրության ծրագիրը ներ–կայացրել է Ե․ II-ին և մեկնել Աստրախան՝ անդրկովկասյան արշավանքը նախապատ–րաստելու։ Միևնույն ժամանակ կազմվել և ցարական կառավարությանն է ներկա–յացվել Ռուսաստանի հովանավորության ներքո հայկ․ պետություն ստեղծելու երկու ծրագիր (տես Տա;–ռուսական դաշնադրու–թյան նախագծեր)։ Սակայն XVIII դ․ վեր–ջին, քաղ․ և ռազմ, բարդ իրապայմաննե– րում, ցարական արքունիքը հետաձգել է այդ ծրագրերի իրագործումը։ Գրկ․ Тарле Е․ В․, Екатерина Вторая и ее дипломатия, ч․ 1–2, М․, 1945; И о а н- н и с я и А․ Р․, Россия и армянское ос–вободительное движение в 80-х гг․ XVIII столетия, Е․, 1947․ վ․ Ոսկանյան

ԵԿԱՏԵՐԻՆՐՈՒՐԳ, Սվերդւովսկ քաղաքի նախկին (մինչև 1924-ը) անվանումը։

ԵԿԱՏԵՐԻՆՈՍԼԱՎ, Դնեւցրուցեարովսկ քաղաքի նախկին (մինչև 1926-ը) անվա–նումը։

ԵԿԱՐՅԱՆ Արմենակ Գրիգորի (1870, Վան – 20․10․1925, Կահիրե), հայ ազա–տագրական շարժման գործիչ։ 1888-ին մտել է Արմենական կազմակերպության մեջ։ 1896-ի հայկ․ ջարդերի ժամանակ կազմակերպությունը Ե–ին ուղարկել է Ուրմիա (Իրան)՝ զենք հայթայթելու, սակայն այնտեղ ձերբակալվել Է։ Բանտից ազատվելով՝ 40 զինված մարտիկներով եկել է Վան և ստանձնել ինքնապաշտ–պանության ղեկավարությունը զոհված Մ․ Ավետիսյանի վւոխարեն։ Այնուհետև^ խուսափելով թուրք, իշխանությունների հետապնդումներից, ընտանիքով տեղա–փոխվել է Ուրմիա։ 1908-ի երիտթուրքա–կան հեղափոխությունից հետո վերադար–ձել է Վան։ 1915-ի ապրիլին դարձել է Վանի ինքնապաշտպանության (տես Վանի հերոսամարտ 1915) ղեկավարնե–րից մեկը, ապա եղել է քաղաքի մարտա–կան ուժերի, ևայկ․ ոստիկանության պետ։ Տ․ Թուրշյան

ԵԿԲԱՏԱՆ (հուն․ ’EnPatava), Տանգ– մ ա տ ա ն ա (մարերեն՝ «մարաց եր–կիր» կամ «ժողովատեղ»), Մարաստանի մայրաքաղաքը մ․ թ․ ա․ 700–550-ին։ Տե– րոդոաոսը Ե–ի կառուցումը վերագրում է Մարաստանի թագավորության հիմնա–դիր Դեովկեսին։ Ե․ եղել է բլրի վրա՝ շըր– ջավւակված յոթ պարիսպներով։ Քաղաքի բարձրադիր մասում՝ 7-րդ պարսպի ներ– սում, զետեղվել են արքունի պալատը և գանձարանը։ Մարաստանի թագավորու–թյան կործանումից (մ․ թ․ ա․ մոտ 550) հե–տո Ե․ դարձել է Աքեմենյան արքաների ամառային գահանիստ։ Տունա–մակեդո– նական նվաճումներից (մ․ թ․ ա․ IV ղ․ 2-րդ կես) ևեաո Ե–ին տիրել ևն Սելևկյան– ները։ Սելևկյան թագավոր Անտիոքոս IV Եպիփանեսը (իշխել է մ․ թ․ ա․ 175–163) իր անունով Ե․ կոչել է Եպիփանիա։ Մա–րաստանի Սելևկյան սատրապ Տիմար– քոսը ապստամբել է Անտիոքոս IV-ի հա–ջորդ Դեմետրիոս I-ի դեմ և անկախ թա–գավորություն հռչակել՝ Ե․ կենտրոնով, որտեղ նրա անունով հատվել է դրամ։ Այդ անկախությունից հետո Եպիփաևիան վե– րըստին պահպանել է Ե․ անունը։ Մ․ թ․ ա․ II դ․ 2-րդ կեսից Ե․ գրավել և իրենց ամա–ռային գաևանիստն են դարձրել պարթև Արշակունիները։ Մ․ թ․ ա․ 87-ին կամ 86-ին հայկական զորքերը՝ Տիգրան Բ Մեծի առաջնոոդությամբ, գրավել են Մարաս– ւոանը և պաշարել Ե․։ Այդ պաշարման ժա–մանակ հրկիզվել է պարիսպներից դուրս կառուցված արքունի դղյակը՝ Ադրաբա– նան։ Տիգրանը Ե–ի պաշարումը վերաց–րել Է, երբ Պնւրթևաց Գոդերձ թագավորը զիջումներ է կատարել Մեծ Տայքին։ Պար– թևաց թագավորության կործանումից (մ․ թ․ 224) հետո Ե․ անկում է ապրել։ Միջին դարերում Ե–ի ավերակներից ոչ հեռու բարձրացել է Համաղան քաղաքը։ Գրկ* Геродот, История в девяти кни–гах, Л․, 1972»

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳՐԱՎ–ՄԱՆ ՕՐԵՆՔ 1903, հրապարակել է ցարա–կան կառավարությունը հունիսի 12-ին։ Ըստ այդ օրենքի, հայ եկեղեցու և հոգևոր հաստատությունների ամբողջ անշարժ գույքն ու կապիտալն անցնում էին պե–տության տնօրինությանը։ Պետականաց–ված գույքից և դրամական միջոցներից գոյացած եկամուտներից բաժին էր հան–վելու եկեղեցուն, միաժամանակ եկա–մուտների զգալի մասը հատկացվելու Էր բացվելիք պետ․ դպրոցներին։ Այդ օրեն–քի նպատակն էր հայկ․ մշակութային–լու– սավորական օջախները զրկել նյութական միջոցներից, իսկ հոգևորականությանը վերածել պետությունից նպաստ ստացող հնազանդ պաշտոնեության։ Մ․ Գորկին այն բնորոշեց որպես «ինքնակալական կառավարության կողմից Տայաստանի եկեղեցական ունեցվածքի թալանի ամենա– խայտառակ ակտ» («Русские писатели об Армении», 1946, с․ 116)։ Երևանում, Ալեքսանդրապոլում, Էջմիածնում, Աշտա–րակում, Ախալցխայում, Կովկասի հայա–բնակ այլ վայրերում տեղի ունեցան բո–ղոքի ցույցեր, տարածվեցին կառավարու–թյան կամքին չհնազանդվելու, ակտիվ պայքար մղելու կոչ–թռուցիկներ։ Ելիզա– վետպոլում, Թիֆլիսում, Շուշիում, Լո– ռիում, Բաքվում, Կարսում, Ղամարլուում զինված ընդհարումներ եղան ժողովրդի և ոստիկանության ու զորքերի միջև։ Ցա– Եկաաերինա II