Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
Գ

ԳԵՂԵՑԻԿԸ, կատեգորիա, որը բնութագրում է իրականության մեջ և արվեստում դրսևորվող գեղագիտական բարձրագույն արժեքը։ Գ-ի պրոբլեմի տարբեր մեկնաբանումները միշտ եղել են գաղափարա-փիլիսոփայական և բուն գեղագիտական շահերի, նախասիրությունների բախման առարկա։ Բացահայտելով Գ-ի բնույթն ու աղբյուրները՝ իդեալիստական գեղագիտությունը դիմում է կամ վերացական ոգուն, գաղափարին (Պլատոն, Հեգել), կամ, տարբեր վերափոխումներով, այն վերագրում է զուտ անհատի գիտակցությանը (Հյում, Կանտ, Ֆոլկելտ, Լիպս, Սանտայանա)։ Նախամարքսյան մատերիալիստները մեծ մասամբ Գ․ բացատրել են բնական օրինաչափություններով՝ համաչափությամբ, ռիթմով ևն, ձգտել են ապացուցել Գ-ի օբյեկտիվությունը՝ այն համարելով նյութական աշխարհի հատկություն։ Հայ գեղագիտական մտքի պատմության մեջ Գ-ի մեկնաբանումներում գերիշխել են մատերիալիստական միտումները։ Բնորոշ է Գ-ի՝ բարու և մարդկային հոգևոր այլ արժեքների հետ կապի ընդգծումը (Եզնիկ Կողբացի, Դավիթ Անհաղթ, Ատեփանոս Լեհացի, Միքայել Նալբանդյան, Արշակ Ադամյան ևն)։ Ժամանակակից մարքսիստական գեղագիտությունը Գ․ բնորոշում է որպես պատմական պրակտիկայով պայմանավորված իրերի և ևրեույթների յուրահատուկ արժեք, որը բացահայտվում և կոնկրետացվում է սուբյեկտի գաղափարա–էմոցիոնալ գնահատականի մեջ։ Գ. ծագում է սուբյեկտի իդեալական պատկերացումների ու գնահատվող երևույթի՝ իդեալականի ու իրականի հարաբերության, դիալեկտիկական համապատասխանության մեջ։ Գ-ի ընկալումը, որպես կանոն, անմիջական է և հենվում է իրերի արտաքին տեսքի վրա, սակայն միջնորդավորված է անհատի ողջ կենսափորձով և ձևի միջոցով իրերի բովանդակության մասին դատելու ընդունակությամբ։ Ահա ինչու Գ-ի «գաղտնիքը» բովանդակությունից կտրված ձևի օրինաչափություններով բացատրելու փորձերը ապարդյուն են եղել և հանգեցրել են կա՛մ նատուրալիզմի, կա՛մ ֆորմալիզմի։ Այն պատրանքը, թե Գ․ իրերի սոսկ ձևական կատարելությունն է, որոշ դեպքերում հետևանք է դրանց ներդաշնակ կառուցվածքի և մարդկային իդեալների համընկնման, օրինակ, առողջ, համաչափ զարգացած եղնիկը, արծիվը, աղավնին։ Սակայն, ոչ պակաս օրինաչափ բնական ձևեր ունեցող այլ կենդանիներ՝ գորտը, որդը, օձը գեղեցիկ չեն համարում, որովհետև նշված համընկնումը տեղի չի ունեցել։ Նույնը վերաբերում է նաև նյութական իրերին, հաճախ, չկորցնելով օրինաչափ հատկություններից ոչ մեկը, դադարում են գեղեցիկ լինելուց, «հնանում են բարոյապես», հակասություն է առաջանում իրերի տեխ. կատարելության և գեղագիտական կողմն ապահովող այլ՝ մասնավորապես ոճային ու գունային պահանջների միջև, խախտվում է դրանց միասնությունը։ Գ-ի կապը մարդկային իդեալների հետ, պատմական, ազգային և սոցիալ-դասակարգային պայմանավորվածությունը հատկապևս ակնհայտ է հասարակական կյանքում և արվեստում։ Արդի դարաշրջանում Գ. են այն երևույթները, որոնք նպաստում են կոմունիզմի վեհ նպատակին՝ բազմակողմանի զարգացած ներդաշնակ անհատի դաստիարակությանը։ Հաստատելով «գեղեցիկի թագավորությունը», կոմունիստական հասարակությունը կապահովի «գեղեցիկի օրենքներով ստեղծագործելու» (Կ. Մարքս) ավելի լայն հնարավորություններ։
Գրկ. Թերզյան Թ., Գեղեցկագիտություն, Բազմավեպ, Վնտ., 1897, էջ 215-21, 479-84, 1898, էջ 142-47, 197-99, 352-56, 390-93, 1899, էջ 173-76, 371-74, 567-71, 1900, էջ 72-76, 131-32, 171-73, 223-25, 373-77, 489-494, 1901, էջ 78-82, 174-77, 223–25։ Երեմյան Ս., Գեղեցիկը, Վնտ., 1915։ Քալանթար Ա., Գեղեցիկի հարցի շուրջը (Չեռնիշևսկին և հարցի լուսաբանումը), Ե., 1964։ Հովսեփյան Վ., Գեղեցիկի հասարակական էության մասին, Ե., 1967։
Տես նաև Արվեստ, Գեղագիտություն հոդվածների գրականությունը։Գ. Հակոբյան ԳԵՂԻ, գետ Հայկական ՍՍՀ–ում, Ողջի գետի ձախ վտակը։ Երկարությունը 30 կմ է, ավազանը՝ 310 կմ2։ Սկիզբ է առնում Զանգեզուրի լեռնաշղթայի արլ. լանջից, 2860 մ բարձրությունից։ Սնումը հիմնականում ձնհալքից է, հորդանում է մայիս-հունիսին, սելավատար է (ուժեղ սելավներ են եղել 1947-ին և 1956-ին)։ Տարեկան միջին ծախսը՝ 5,23 մ3/վրկ (3 ա ջրաբանական կայան), հոսքը՝ 164,7 մլն մ3։Գ. Աբրահամյան ԳԵՂԻ, գյուղ Հայկական ՍՍՀ Ղափանի շրջանում, Գեղի գետի աջ ափին, շրջկենտրոնից 25 կմ արևմուտք։ Սովետական