Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/501

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Զբաղվում էին հիմնականում անասնա–պահությամբ։ Բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազ–մի տարիներին։

ԵՂԵԳԻՍ (մինչև 1946-ը՝ Էրդափին), գյուղ Տայկական ՍՍՏ Եղեգնաձորի շրջանում, Վարդենիսի լեռնաշղթայի հարավային ստորոտին, շրջկենտրոնից 12 կմ հյու–սիս։ Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև այգե–գործությամբ և ծխախոտի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան։ Ե–ում և շրջակայքում պահպաևվել ևն Ցախացքար վանքի հա–մալիրը (XI դ․), Սմբատաբերդը և միջնա–դարյան այլ ամրոցներ, գյուղատեղիներ, խաչքարեր, գերեզմանոցներ։ Ներկայիս բնակիչների նախնիները եկել են Խոյի գավառի Խոյունց գյուղից, 1830-ին։

ԵՂԵԳՆԱԲՆԱԿՆԵՐ, շիկահավերի ըն–տանիքի տարբեր սեռերի (Acrocepha- lus, Locustella, Phragmaticola, Cettia, Horeites ևն) երգող, մանր թռչուններ։ Փե–տուրները մեջքի կողմից գորշավուն են, միատարր, երբեմն՝ խայտաբղետ, փորի կողմից՝ ավելի բաց գույնի։ Էգը և արուն միագույն ևն։ Տարածված են Եվրոպա– յում, Ասիայում, Աֆրիկայում։ ՍՍՏՄ–ում հայտնի է 20 տեսակ՝ տարածված ամեն–ուր, բացի տունդրաներից։ Ե․ ապրում են թվւուտներում, ջրամբարների ափերին, եղեգնուտներում, նաև՝ անտառներում ու այգիներում։ Չվող թռչուններ են։ Դնում են 4–6 ձու։ Սնվում են միջատներով, մանր փափկամորթներով։

ԵՂԵԳՆԱԿԱՏՈՒ, խ ա ու ս (Felis chaus), կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթ–նասուն։ Մարմնի երկարությունը մինչև 80 սմ է, պոչինը՝ 30 սմ, քաշը՝ 10–15 կգ։ Մարմինը կարճ է, ոտքերը՝ երկար, ականջ–ների ծայրերին ունի վրձնիկներ, պոչի վրա՝ երեք մուգ բիծ։ Գույնը գորշ–դեղ– նավուն է։ Տարածված է Տյուսիս–Արևմըտ– յան Աֆրիկայի, Առաջավոր և Տարավ– Արևմւոյան Ասիայի գետերի հովիտների մացառուտներում։ ՍՍՏՄ–ում հանդի–պում է Վոլգայի դելտայում, Կասպից ծո–վի արմ․ ափին, Միջին Ասիայում, իսկ ՏՍՍՏ–ում՝ Արաքսի հովտում (Արազ– դայանից մինչև Տոկտեմբերյանի շըր– ջանը)։ Սնվում է ընտանի թռչուններով, նապաստակներով, մանր կաթնասուննե–րով։ Բազմանում է տարին մեկ անգամ, ունենում 3–5 ձագ, հղիությունը 65 օր Է;

ԵՂԵԳՆԱՑՈՐ, քաղաքատիպ ավան (1960), Տայկական ՍՍՏ Եղեգնաձորի շրջանի վարչական կենտրոնը, Երևան–Գորիս խճուղու վրա։ Տեռավորությունը Երե– վանից՝ 122 կմ։ 5974 բն, (1977)։ Տնում կոչվել է Եղեգիք, Եղեգյաց, XIX դ․ սկզբից Իմաստություն խորհրդանշող հու–շարձանը Եղեգնա–ձորի մուտքի մոտ մինչև 1935-Ը՝ Քեշիշքենդ, 1935-57-ին՝ Միկոյան։ Ե–ում կան պահածոների (տա–րեկան 5 մլն պայմանական ւոուփ կարո–ղությամբ), պանրի գործարաններ, «Տայ– գյուղտեխնիկա» միավորման շրջանային բաժանմունքի նորոգման արհևստանոց– ներ, տեղական արդյունաբևրության և կենցաղսպասարկման կոմբինատներ, ծխախոտի մթերման, մեքենամելիորատիվ կայաններ։ Գործում են Երևանի «Էլեկ–տրասարք» արտադրատեխնիկական միա–վորման և Տայգորգ ֆիրմայի մասնա–ճյուղերը։ Ե․ ունի 3 միջնակարգ, երաժշտ․, նկարչական, մարզական դպրոցներ, պրոֆտեխուսումնարան, շրջանային և մանկական գրադարան, մշակույթի տուն, երկրագիտական թանգարան, 3 մսուր– մանկապարտեզ, ևիվանդանոց, պոլիկլի–նիկա, կինո՜թատրոն, կապի հանգույց։ Եղեգնաձորի երաժշտաւլաԱ դպրոցում Ե․ Սյունիքի հնագույն ավաններից Է; Տարբեր ժամանակներում եղել է Վայոց ձորի իշխանների, Սյունյաց երկրորդ հա– րըստության և Օրբելյան իշխանների աթո–ռանիստը։ Միջնադարում հայտնի Էր Մմբատաբերդը։ Շրջակայքում պաևպան– վել են կիկլոպյան ամրոցի մնացորդներ, գյուղատեղիներ, մատուռներ, կրոմլեխ–ներ։ <․ Կարապետյան․

ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՇՐՋԱՆ, վարչական շըր– ջան Տայկական ՍՍՏ հարավ–արևելքում։ Կազմվել է 1931-ի հոկա․ 15-ին (մինչև 1935-ը՝ Քեշիշքենդի շրջան, 1935-ից մինչև 1957-ը՝ Միկոյանի շրջան)։ Սահմանակից է Արարատի, Մարտունու և Ազիզբեկովի շրջաններին, ինչպես նաև Նախիջևանի ԻՄՍՏ–ին։ Տարածությունը 1134 կմ2 Է, բնակչությու–նը՝ 34793 մարդ (1977)։ Բաժանվում է 19 գյուղական սովետի, ունի 1 քտա։ Կենտրոնը՝ Եղեգնաձոր։ Քարտեզը տես 281-րդ Էջից առաջ՝ ներ–դիրում։ Բնական պայմանները։ Ե․ շ․ գտնվում է Արվւա գետի միջին հոսանքի ավազա–նում, Վայքի գոգհովտի արմ․ մասում։ Սուլեմայի Լևռնանցքով (2410 մ) կապված է Սևանի, Զովաշենի լեռնանցքով՝ Արա–րատյան գոգավորությանը, Արփայի կիր–ճով՝ Նախիջևանի ԻՍՍՏ–ին։ Ունի լևռ– նային մակերևույթ։ Տս–ում գտնվում է Վարդենիսի լեռնաշղթան (բարձրությունը՝ 3000–3500 մ), հս–արմ–ում՝ Գնդասար լեռնազանգվածը (2946 մ) և Գեղամա լեռ–նաշղթայի լևռնաճյոսլերը, հվ–ում՝ վայքի լեռնաշղթայի արմ․ հատվածը (2500– 3000 1/), արլ–ում՝ Թեքսարի լեռնաշըո– թան (Թեքսար լեռ, 2898 մ)։ Ռելիեֆի բարձրությունների տատանումները ավե–լի քան 2000 մ են։ Ցածրագույն կետը (920 it) Արփայի հովտում Է, բարձրագույն կետը (2946 մ) Գնդասարն Է։ վարդենիսի լեռնաշղթայի՝ Ե․ շ–ի սահմաննևրի մեջ մտնող ևարավահայաց լանջերը և դեպի հվ․ տարածվող լեռնաճյուղերը բարձր են, կարճ, զառիթափ և կտրտված բազմ՛ա–թիվ ձորակներով։ Եղեգիս գետի վերին և միջին հոսանքների ավազանը, որ պար–փակված է վարդենիսի և Թեքսարի լեռ–նաշղթաներով, ունի խիստ մասնատված ռելիևֆ, ձախափնյա մասում՝ սարավան– դային տեղամասեր։ վարդենիսի լեռնա–շղթայի լեռնաճյուղերը և Թեքսաբը տեղ– տևղ այնքան են մոտենում, որ Եղեգիսի հովիտը վերածում են նեղ կիրճի։ Ռելիե–ֆի ձևավորման գործում մեծ դեր • նի հող–մահարությունը, որն առաջացրել է բազ–մաթիվ բուրգերի արտասովոր լանդշաֆտ։ Ե․ շ–ի ռելիեֆում որոշակի տեղ է գրավում շրջանի արլ–ում բարձրացող Վայոցսար (2586 մ) հանգած հրաբուխը, որի լավա– ները ևոսելով դեպի Արփայի հովիտը՝ փակել են նրա հունը, ծածկել Մոզ ավա–նը։ Տետագայում գետը պատռել է այդ պատնեշը և առաջացրել խոր կանյոն։ Օգտակար հանածոներից կան շինարարա–կան քար (ֆելզիտային տուֆ, բազալտ, գրանիտ, տրախիտ, կրաքար), ավազ, հրաբխային խարամ, կապարի և բազմա– մետաղների ևրևակումներ։ Կան նաև հան–քային աղբյուրներ։ Շրջանի ֆիզիկա–աշխարհագրական կոմպլեքսները ներկայացված են ցածրա–դիր (մինչև 1400 մ), միջին բարձրության (1400–2800 մ) և բարձրադիր (2800 г/–ից բարձր) ուղղաձիգ գոտիներով։ Ցածրա–դիր գոտում, որն ընդգրկում է Արփայի ևովտի մերձհունային մասը, Նախիջևանի ԻՍՍՏ սաևմանից մինչև Մալիշկա գյուղը, տարածված են կիսաանապատներն ու չոր տաՓաստաննևրը։ Կլիման չոր Է, Եղեգնաձոր․ բնակելի թաղա–մաս