Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րաններ, շինություններ։ Մեր թվարկու–թյան սկզբին հվ–ում և արմ–ում հիմնվել են հին հռոմեական քաղաքներ։ Մ․ թ․ առաջին հազարամյակում ծաղկել է գերմանացի–ների շինարվեստը։ Բուն գերմանական ճարտ․ կազմավորվել է միջին դարերում։ Պահպանվել են Ախենի պալատական (մինչև 798–805), Ֆուլդի Սանկտ–Միխա– յել (մոտ 820–822) կենտրոնակազմ կա–պելլաները, բազիլիկ եկեղեցիները (Կոր– վեում, 822–885)։ «Կարոլինգյան վերա– ծննդի» ավանդույթների կիրառմամբ են կառուցվել գերմանական վաղ ռոմանա–կան ճարտ․ բազիլիկները՝ Գեռնրոդեի մենաստանը (961–ից հետո), Տիլդեսհայ– մի Միխայելսկիրխեն (1001–33)։ Տասուն ռոմանական ոճի շրջանում են կազմա–վորվել առաջին քաղաքները, դղյակների և մենաստանների համալիրները։ Կա–ռուցվել են վանական խոշոր եկեղեցիներ (Մարիա–Լախ, 1093–1156) և տաճարներ («Կայսերական»՝ Շպայերում, Մայնցում, Վորմսում, XI–XIII դդ․, Բամբերգում, 1186–1237, Նաումբուրգում, մոտ 1210– 1240, Լիմբուրգում, մոտ 1230–35)։ XIII – XV դդ․ գոթական ոճի ճարտ․ հուշարձան–ներից են հզոր աշտարակներով և ամ–րացված դարպասներով քաղաքային ամ–րությունները, աղյուսե թաղակապ սրահ–ներով ու դահլիճներով ռատուշաները (Լյուբեկում, XIII–XVI դդ․, Տանգերմյուն– դում, մոտ 1430, Մյունստերում, սկսվել է 1335-ին, Բրաունշվայգում, 1302–1468), պահեստների, հոսպիտալների շենքերը, քարե և աղյուսե երկթեք ցցուն ծածկերով, հարուստ հարդարանքով մինչև 5 հարկա–նի քաղաքային տները, դղյակները (Մայ– սենի Ալբրեխտսբուրգ դղյակը, 1471 – 1485)։ Կոնստրուկտիվ լուծումների հա–մարձակությամբ աչքի են ընկնում 1–2 սլացիկ աշտարակներով, քանդակազարդ հարդարանքով քարե տաճարները (Ֆրայ– բուրգ–իմ–Բրեյսգաու, մոտ 1200 – XV դ․ վերջ, Քյոլնում, սկսվել է 1248-ին, Ռե– գենսբուրգում, 1275–1524, Ուլմում, 1377– 1529)․ անպաճույճ, խստորոշ ու ազդե–ցիկ են դոմինիկյանների եկեղեցիները (Ռեգենսբուրգում, XIII դ․ 2-րդ կես, Էր– ֆուրտում, XV դ․ 1-ին կես), հս–արլ․ Գ–ի՝ պարզեցված ձևերով, բայց նախշուն շար–վածքով հաճախ հարուստ հարդարված աղյուսե եկեղեցիները (Պրենցլաուի Մա– րիենկիրխե, 1326–40)։ Տարավ–գերմա– նական ուշ գոթական ոճի, մեծ պատու–հաններով դահլիճավոր եկեղեցիներից են Մյունխենի Ֆրաուենկիրխեն (1466–92), Աննաբերգ–Բուխհոլցի Աննենկիրխեն (1499–1525)։ Վերածննդի ճարտ․ ձևերն ու հատակագծման սկզբունքները Գ․ են ներթափանցել XVI դ․ 1–ին կեսին (Աուգս– բուրգ, Նյուրնբերգ, Տալլե)․ առաջատար դեր են խաղացել բնակելի և հասարակա–կան աշխարհիկ շենքերը։ Դարի վերջին ճարտ․ այդ ձևերը տարածում են գտել երկրում (Ֆրյոդենշտադի հատակագիծը, XVI դ․ վերջ – XVII դ․ սկիզբ, Օտտոն Տայնրիխի մասնաշենքը Տայդելբերգում, 1556–59), միահյուսվել գոթիկայի ավան–դույթներին, ձեռք բերել ազգային ինք–նատիպություն, սակայն հաճախ նաև՝ մաներիստական գծեր։ XVIII դ․ 1-ին կե–սին բնորոշ է պալատական ու պաշտա– ՔյոլՆի գոթական ա աճարի (սկսվել է 1248-ին, ավարտվել 1880-ին) ներքին աեսքը Միխայելսկիրխե (1001–33), ներքին աեսքը (Հիլդեսհայմ) մունքային ճարտ․ նոր վերելքը։ Այդ շրջա–նի խոշոր ճարտ․ են՝ Դինցենհոֆեր ընտանիքը, Բ․ Նյոյմանը, Մ․ Դ․ Պյոպել– մանը, Ա․ Շլյուտերը։ ճարտ․ Գ․ Վ․ Կնո– բելսդորֆի կառույցներում առկա է ան–ցումը կլասիցիզմին։ XVIII դ․ 2-րդ կեսին XIX դ․ սկզբին ստեղծվել են հասարակա–կան շենքեր՛ (թատրոններ, թանգարան–ներ, ուսումնական հաստատություններ)։ Այդ ասպարեզի խոշոր ճարտ․ է Կ․ Ֆ․ Շինկելը։ XIX դ․ կեսին քաղաքների տա–րերային զարգացման հետևանքով կլա–սիցիզմը տեղի է տվել Էկլեկտիզմին (Պ․ Վալլոտ)։ ճարտ․ կոմպոզիցիայի ռա–ցիոնալ սկզբունքների որոնումներ է կա– տարել Գ․ Զեմպերը։ XIX– XX դդ․ սահ–մանագլխին ճարտ․ մեջ հաստատվել է յուգենդստիլը։ Արդյունաբերության բուռն զարգացումը, մետաղի և բետոնի կիրա–ռումը 1910–20-ական թթ․ առաջ են բե–րել ճարտ․ ֆունկցիոնալ արդարացման և նոր գեղագիտության ստեղծման ձըգ– տում, որ արտահայտվել է մերթ պատմա–կան ավանդույթների նորարարական մշակ– մամբ (Պ․ Բերենս), մերթ ճարտ․ ձևերի ռոմանտիկ Էքսպրեսիայում և դինամիկա–յում (Տ․ Պյոլցիգ, է․ Մենդելզոն), հաճախ նաև ֆունկցիոնալիզմի սկզբունքների հե–տևողական հաստատմամբ (Վ․ Գրոպիուս, Բ․ Տաուտ, Լ․ Միս վան դեր Ռոե), որ լայ–նորեն կիրառվել է արդ․ շինարարության, քաղաքների զանգվածային կառուցապատ–ման ոլորտում։ Նոր որոնումների կենտրո–նը դարձավ <Բւսոէհւսոէզւ> դպրոցը։ Գո–յություն է ունեցել նաև ավանդական շի–նարարական արհեստին կռվանած ուղ–ղություն (Թ․ Ֆիշեր), որի սկզբունքները շարունակվել են ֆաշիստական շրջանի մռայլ, ծանրանիստ, կեղծ դասական շի–նություններում։ Տարածված են նաև փայ–տագրությունը, բրուտագործությունը, խա–ղալիքների և զարդարանքների արտա–դրությունը։ Կերպարվեստը։ Գ–ի տարածքում հայտնաբերվել են հին քարի դարի (կա–նանց արձանիկներ, կենդանիների ֆի– գուրներյ, նոր քարի դարի (խեցեգործու–թյուն, արձանիկներ), բրոնզի և երկաթի դարերի (գերմանների, կելտերի, սլա–վոնների) արվեստի հուշարձաններ։ Բուն գերմանական արվեստը կազմավորվել է միջին դարերում։ Պալատական և վանքա–պատկան արհեստանոցներում ստեղծվել են քանդակազարդ ոսկրե իրեր, մանրա–նկարներ։ Որմնանկարները (Օբերցել մե–նաստան, մոտ 1000), Տրիրի, Քյոլնի և Ռայխենաուի մանրանկարչական դպրոց–ների գործերը, քանդակագործությունը, ոսկերչության նմուշները աչքի են ընկ–նում վերացական հանդիսավորությամբ ն արտահայտչականությամբ։ Ֆեոդալական հասարակարգի զարգացման և եկեղեցու իշխանության ուժեղացման հետ է համ–ընկնում հասուն ռոմանական ոճի շրջա–նը։ Քանդակագործության մեջ «խիստ ոճը» XII –XIII դդ․ փոխարինվել է շարժումների ազատությունն ու ձևերի ծավալայնու–թյունն ընդգծող գործերով (Բամբերգի տաճարի բարձրաքանդակները, մոտ 1230)։ Պատրաստվել են վիտրաժներ (Աուգս– բուրգի տաճար, 1100-ից հետո)։Միջնա–դարի քաղաքային մշակույթի ծաղկման շրջանում (XIII – XV դդ․) զարգացել է գո–թական ոճը։ Բամբերգի (մոտ 1230–40) և Մագդեբուրգի (մոտ 1240) տաճարների արձաններին բնորոշ է կենսալի արտա–հայտչականությունը։ XIV դ․ ծաղկել է փայտի քանդակագործությունը։ Բարձր մակարդակի են հասել գեղարվեստական արհեստները։ XV դ․ վերջին և XVI դ․ սկզբին Վերածնության արվեստը հումա–նիզմի գաղափարները համադրել է իրա–կանության ևանդեպ ունեցած հետաքըր– քըրությանը, շեշտել մարդու ներքին ար–ժանապատվությունը։ Այս հատկություն–ներն արտահայտվել են Ա․ Դյուրերի գե–ղանկարչական և գրաֆիկական գործե–