Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/515

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Լ․ Գ․ Ենգիբաբյան Մ․ Տ․ Ենգիբաբյտն

ԵՆԳԻԲԱՐՅԱՆ Միշտ (Միքայել) Տաբու– թյունի [13․9․1902, գ․ Բյուրական (այժմ՝ ՏՍՍՏ Աշտարակի շրջանում) – 1938], հեղափոխական գործիչ, կուսակցական աշխատող։ ՍՄԿԿ անդամ 1919-ից։ Ավարտել է Երնանի գիմնազիան, Մոսկ–վայի Յա․ Սվերդլովի անվ․ կոմունիս–տական համալսարանը (1921), Կարմիր պրոֆեսուրայի ինստ–ը (1933)։ 1917-ին մտել է աշակերտական հեղափոխական շարժման մեջ, խմբագրել «Պատանեկան միտք» ամսագիրը։ 1926-ից վարել է ղե–կավար աշխատանք․ ՏԿԿ ԿԿ բաժնի վարիչ, Երևանի քաղկոմի քարտուղար, Լենինականի ՄՏԿ–ի, ապա ՏՍՍՏ Տող– ժողկոմասփ քաղբաժնի պետ, 1937-ին՝ Երևաևի պետակաև համալսարաևի ռեկ–տոր։ Ե․ ընտրվել է ՏԿԿ ԿԿ բյուրոյի և ՏամԿ(բ)Կ Անդրերկրկոմի կազմում։ Պարգնաւորվել է Լենինի շքանշանով։ Ա․ Եղիազարյան

ԵՆԳԻԲԱՐՅԱՆ Վլադիմիր Նիկոլայի (ծն․ 24․3․1932, Երնան), հայ սովետական բռնցքամարտիկ։ ՍՍՏՄ սպորտի վաստ․ վարպետ (1957), ՏՍՍՏ վաստ․ մար–զիչ (1965), ՏՍՍՏ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստ․ գործիչ (1968), օլիմպիա–կան խաղերի և աշխարհի բռնցքամարտի չեմպիոն (1956), Եվրոպայի չեմպիոն (1953, 1957, 1959), ՍՍՏՄ չեմպիոն (1955, 1956, 1958), միջազգային կարգի դատա–վոր (1961), Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի անդամ (1974)։ ՍՄԿԿ անդամ 1961-ից։ 1958-ին ավար–տել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստ–ը։ 1959-ին կազմակերպել է Երևանի պատանի բռնցքամարտիկների դպրոցը, 1960-ից նույն դպրոցի դիրեկտորն է։ Պարգևատրվել է Աշխատանքային կար–միր դրոշի շքանշանով (1957)։

ԵՆԳԻՋԱ, գյուղ Տայկական ՍՍՏ Մասի– սի շրջանում, շրջկենտրոնից 4 կմ հյու– սիս–արևելք։ Պտղատևկարանային սովե–տական տնտեսությունն զբաղվում է ևաև բանջարաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, գրադարան։ Տիմ– նադրվել է 1920-ին։ ԵՆԳԻձԱ, գյուղ Տայկական ՍՍՏ Արա–րատի շրջանում, շրջկենտրոնից 4 կմ հարավ–արնմուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, պտղաբու–ծությամբ և բաևջարաբուծությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։

ԵՆԹԱԲԵՐԱՆ ԱՐԱՔՍՅԱՆ (Chondrosto- ma cyri lept․osoma), ծածանազգիների ընտանիքի ձուկ։ Մարմնի երկարությունը մինչն 30 սմ Է, քաշը՝ 150 գ։ Բերանը ճեղքաձև է։ Որովայնախոռոչի պատերը ծածկված են սև թաղանթով։ Բեղիկներ չունի։ Տարածված է Տայաստանի հա–մարյա յալոր գետերում (բացի Սևաևա լիճը թաՓվող վտակևերից), հատկապես Արփի լճում։ Սնվում է ջրային բույսերով և մաևր կենդանիներով։ Արվւի լճում ձվադրում է հուլիս–օգոստոս, մյուս լճե–րում ու գետերում՝ հունիս–հուլիս ամիս–ներին։ Արդյունագործական նշանակու–թյուն I չունի։

ԵՆԹԱԼԵԶՎԱՅԻՆ ՆՅԱՐԴ, գլխուղեղա–յին տասներկուերորդ զույգ նյարդ։ Կո–րիզը գտնվում է երկարավուն ուղեղում։ Ե․ ն․ գանգից դուրս է գալիս ծոծրակոսկրի համանուն անցքից, աղեղնաձև ուղղվում դեպի լեզվի ստորին երեսը և բազմաթիվ ճյուղերով տարածվում նրա մկանների մեջ։ Զուտ շարժիչ նյարդ է։

ԵՆԹԱՒ»ՈՒԱ£ մաթեմատիկա– յ ու մ , խմբի, ենթաբազմություն, որն այդ խմբում սահմանված խմբային գործողու–թյան նկատմամբ կազմում է խումբ։

ԵՆԹԱԿԱ, նախադասության գլխավոր ան–դամներից մեկը, ցույց է տալիս այն առար–կան (կամ որպես առարկա մտածված երնույթը), որին ստորոգումով վերագըը– վում է որնէ հատկանիշ։ Սովորաբար հան–դես է գալիս որպես գործող կամ եղող առարկա։ Երկկողմանի (բայց ոչ լրացա–կան) հարաբերության մեջ է գտնվում աոորոգյաւի հևտ և ձևավորվում ու ճա–նաչվում է այդ կապով։ Չլինելով որևէ աևդամի լրացում՝ Ե․ ինքն է ընդունում լրացումնե՛ր; Արտահայտվում է՝ 1․ գոյա–կանով և մի շարք դերաևուններով, 2․ ևատ– կանիշ ցույց տվող բառերի (ածականների, թվականների, մի շարք դերբայների, դեր–անունների) իմաստայիև–փոխանվանա– կան գործածությամբ և 3․ այլ խոսքի մա–սերի, առհասարակ լեզվակաև յուրաքան–չյուր միավորի ֆունկցիոնալ–փոխանվա– նական կիրառությամբ (սովորաբար՝ մե– տալեզվում)։ Գրվում է ուղղական հոլո–վով․ երբեմն ունենում է մասնական իմաստ և դրվում բացառակաևով (մասնակաև Ե․)։ Իբերակովկասյան և մի քանի այլ լե–զուներում, որոնցում ուղղական հոլովով դրվում է ուղիղ խնդիրը, Ե–ի պաշտոնն արտահայտվում է էրգատիվ ևոլովով։ Ս․ Աբրահամյան․

ԵՆԹԱԿԱՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ, էներգետի–կական համակարգի մաս, որտեղ մեկ լարման էլեկտրական էներգիան փոխա–կերպվում է այլ լարումների էներգիայի և բաշխվում օդային ու կաբելային առան–ձին գծերով։ Ենթակայանի կազմի մեջ մտնում են տրանսֆորմատորներ կամ ավտոտրանսֆորմատորներ, կոմուտա– ցիոն ապարատներով և հավաքովի դողե–րով բարձր և ցածր լարմաև բաշխիչ սար–քեր։ Տայկ․ էներգահամակարգում գոր–ծում են բազմաթիվ (այդ թվում՝ փոփոխա–կան հոսանքի 300 կվ լարման սարքավոր– մամբ) ենթակայաններ։

ԵՆԹԱԿԵՂԵՎԱՅԻՆ ԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆ–ՆԵՐ, գորշ նյութի կուտակումներ գլխու–ղեղի մեծ կիսագնդի հաստության մեջ։ Ե․ գ․ են պոչավոր կորիզը (ո․ caudatus), կճեպը (putamen), դժգույն կորիզը (globus pallidus), պատնեշը (claustrum), նշաձև կորիզը (ո․ amygdale)։ Պոչավոր կորիզի և կճեպի բջջային կառուցվածքի ու ֆունկ–ցիոնալ նմանության համար Կապերսը (1908) նրանց միավորել է և անվանել նոր զոլավոր մարմին (corpus neostriatum)։ Ներկայումս պոչավոր կորիզը, կճեպը և դժգույն կորիզը միասին անվանում են ստրիոպալիդար համակարգ։ Վերջինս բազմաթիվ առբերող թելերով կապված է տեսաթմբերի (որտեղից ստանում է զգա–յական և տեսողական գրգիռներ), գըլխ– ուղեղի մեծ կիսագնդերի զգայա–շարժա– կան գոտու և ուղեղիկի հետ։ Զոլավոր մարմինը արտատար թելերով կապված է դժգույն կորիզի, իսկ վերջինս՝ միջանկյալ և միջին ուղեղի շարժիչ կորիզների հետ։ Ցածրակարգ ողնաշարավոր կենդանիները գլխուղեղի կեղև չունեն, նրանց Ե․ գ․ են ապահովում միջավայրի պայմաններին հարմարվելը, վարքը։ Կաթնասունների և մարդու գլխուղեղի կեղևի զարգացմաև ու հիմնական ֆունկցիաների կեղևայ– նացման շնորհիվ Ե․ գ․ կորցրել են իրենց այդքան կարևոր ֆուևկցիան և պայմա–նավորում են չգիտակցված, ինքնաբեր շարժումներ, ինչպես նաև պաշտպաևա– կան և հուզական–արտահայտչական որոշ գործողություններ։ Ե․ գ․ ախտահարվելիս նկատվում է կամայական շարժումների սահունության և ճկունության կորուստ, շարժումները դառնում են աններդաշ–նակ, կոպիտ, սխեմատիկ։ Զոլավոր մար–մինը դժգույն կորիզի նկատմամբ ունի արգելակող ազդեցություն։ Առաջինի մե–կուսի ախտահարումից նկատվում է շար–ժումների աշխուժացում։ Առաջանում են աննպատակ, անկանոն շարժումներ, հատ–կապես ծայրանդամների հեռադիր հո–դերում։

ԵՆԹԱՅԱՅՆ (<ռուս․ подголосок), երա– ժըշտական բազմաձայն հյուսվածքում' 1․ հիմնական եղանակի ճյուղավորումից գոյացող տարբերակ–ևղանակը, որ եր–բեմն միաձուլվում է հիմնականի հետ, երբեմն՝ ինքնուրույնանում։ Ենթաձայնա– յիև պոլիֆոնիան (տես Պոչիֆոնիա) ռուս, ն, մասամբ, ուկր․ ու բելոռուսական ժող․ երաժշտության ազգային ինքնատիպ հատ–կանիշներից է՝ դրսևորված նաև կոմպո– զիտորևերի երկերում։ 2․ Տիմևական եղա–նակի հետ ընթացող, նրա առանձին բնո–րոշ ելևէջևերից կամ դրանց տարբերա–կումներից կազմված ձայնը, որ ընդգծում է հիմնական եղանակի մեղեդիական ինք–նատիպությունը։ Այսպիսի Ե–եր իր խմբեր– գերում հաճախ օգտագործել է Կոմիտա– սը։․ Ռ․ Աթայան

ԵՆԹԱՇԵՐՏ (սուբստրատ), նվաճված ժո–ղովրդի լեզվի տարրերը նվաճող ժողո–

ՎԸՐԴԻ լեզվում։ Ե–ի տեսությունն առաջ է քաշել իտալացի լեզվաբան Գ․ Ի․ Ասկո– լին XIX դ․ 80-ական թթ․։ Ըստ այդ տեսու–թյան, յուրաքանչյուր լեզվում գոյություն ունեցող այն տարրերը, որոնք չեն բխում հիմք լեզվից և օտար լեզուներից փոխա–ռություն չեն, բացատրվում են նվաճված ժողովրդի լեզվի մնացորդներով, օրինակ, ֆրանսերենում կան գալլեըենի մնացորդ–ներ, հայերենում, ենթադրաբար, կան Տայաստանի հին բնիկների (ուրարտա–ցիներ, խալդեր) լեզվի մնացորդներ։ Ե–ի տեսությամբ զբաղվել են Մ․ Բարտոլին, Ցոլ․ Պոկորնին, Ա․ Մեյեն, Վ․ Բրյոն–