կին, ՍՄԿԿ 250 անդամ և անդամության թեկնածու, 287 բանվոր ն կոլտնտեսական։ Քաղսովետը ևերթական նստաշրջաննե–րը գումարում է ոչ պակաս, քան տարին 4 անգամ՝ քննարկելով օրենքով իր իրա–վասությանը հանձնված հարցերը, քաղա–քային տնտեսության զարգացման պլանի ն քաղաքի բյուջեի հաստատումը, ընտ–րողների նակազների կատարումը, մըշ– տական հանձնաժողովների, գործադիր կոմիտեի ն նրա մարմնի ձևավորումը, վերադաս սովետական մարմինների որո–շումների կատարման հսկողությունը, օրի–նականության ապահովումը, հասարակա–կան կարգի ն քաղաքացիների իրավունք–ների պահպանությունը ևն։ XV գումար–ման առաջին նստաշրջանը ընտրել է 15 մշտական հանձնաժողով՝ առևտրի և հասարակական սննդի, առողջապահու–թյան, արդյունաբերության, բարեկարգ–ման և կանաչապատման, բնակարանա–յին տնտեսության, բնության պահպան–ման, երիտասարդության գործերի, ժողո– վըրդական կրթության, կոմունալ տնտե–սության, կուլտուրայի, շինարարության և շինանյութերի արդյունաբերության, պլանբյուջևտային, սոցիալիստական օրի–նականության ն հասարակական կարգի պահպանման, տրանսպորտի ն կապի։ Մշտական հանձնաժողովները հսկում են համապատասխան բաժինների ն վարչու–թյունների գործունեությունը, ապահովում սովետի որոշումների կատարումը։ Քաղ–սովետի՝ 15 դեպուտատից բաղկացած գործկոմը իրականացնում է քաղաքի տնտեսական–քաղաքական և սոցիալ– կուլտուրական շինարարության անմիջա–կան ղեկավարությունը։ Տնտեսության ն կուլտուրայի առանձին ճյուղերը կառա– վարելու համար գործկոմն ունի համա–պատասխան բաժիններ, կոմիտեներ և վարչություններ։ Ե–ի յուրաքանչյուր վարչական շրջան ունէւ ժուլովօոաԱան ղհպու աաաների շրջանային սովետ, որը նույնպես ընտըր– վում է բնակչության կողմից երկու տարի ժամկետով։ Շրջսովետն ընտրում է գործ–կոմ, որն իր աշխատանքը կազմակերպում է բաժինների միջոցով։ III․ Պատմական ակնարկ Ե․ աշխարհի հնագույն քաղաքներից է։ Պեղումներով հայտնաբերված քարի դա–րի գործիքները վկայում ևն, որ նրա այժմ–յան տարածքը, ինչպես նան մերձակայքը, բնակեցված է հղել անհիշելի ժամանակ–ներից։ Գտնվելով Առաջավոր Ասիայից դեպի Սն ծով տանող՝ հին աշխարհի բանուկ ճանապարհներից մեկի վրա և ունենալով համեմատաբար բարենպաստ կլիմա՝ Արարատյան դաշտը (նրա մի զգա–լի մասն անտառապատ էր) դեռևս շատ հազարամյակներ առաջ դարձել է նստա–կյաց կյանքի անցնող մարդու բնակատե–ղի։ Բնակելի վայրերի՝ մինչն մեր օրերը հասած հետքերը վերաբերում են ավելի ուշ շրջանի՝ մ․ թ․ ա․ չորրորդ հազարամ–յակի 2-րդ կեսին։ Այժմ Ե–ի շրջագծի մեջ գտնվող շեևգավիթը, Երնանյան լճի քարայրը, Ծիծեռևակաբերդը, Արին–բևր– դը, Կարմիր բլուրը և այլ հևագույն բնա–կատեղիներ ՍՍՏՄ հեռավոր անցյալին վերաբերող հնագիտական հարուստ նյութ են պարունակում։ Շենգավիթը հնագույն և ճարտ․ տեսակետից կատարյալ կառույց է, որն ընդհանուր գծերով աղերսվում է Միջագետքի, Իրանի (Պևրսեպոլիս), Փոքր Ասիայի (Առաջին Տրոյա) դասական հու–շարձաններին։ Շենգավիթում, Արին– բ երդում, Կարմիր բլուրում և այլուր գտնվել են քարե երկանքներ ու սանդա– թակևր, կայծքարից պատրաստված ման–գաղներ, հացահատիկային բույսերի մնա–ցուկներ, հոնի ու բալի կորիզներ, ընտա–նի կենդանիների՝ կովերի, ոչխարների, խոզերի, ձիերի, շների, ինչպես նան վայ–րի կենդանիների ու ձկների ոսկորներ։ Այդ բնակավայրերի հնագույն բնակիչ–ներն արդեն զբաղվում էին երկրագոր–ծությամբ ն անասնապաևությամբ։ Եր–կաթյա գործիքները՝ կլոր գուրզերը, կա–ցինները, թրերը, դաշույնները, մուրճե–րը, վարսակալները, ագատե, սն բյու–րեղապակյա և պղնձյա մաևյակևերը, ոսկ–յա զարդերը, որ պատրաստել եև բնիկ–ները, աներկբա վկայում են, որ նրանց ծանոթ էր մետաղամշակությունը դեռևս նախաուրարտական շրջանում։ Նրանք, անշուշտ, օգտագործել են Մեծաւէորի մե–տաղաձուլական արտադրանքը։ Ե–ի պատմության համար առանձնա–հատուկ նշանակություն ունեցան այն իրադարձությունները, որ ծավալվեցին մ․ թ․ ա․ I հազարամյակի սկզբներին, երբ Տայկական լեռնաշխարհի հվ–արլ․ մա–սերում սկսեց բարձրանալ Ուրարաոնն՝ ժամանակի հզորագույն պետություննե–րից մեկը։ Մ․ թ․ ա․ 782-ին Ուրարտուի թագավոր Արգիշւոի Ա հիմնադրեց էրե–բունին՝ պետության քաղ․, տնտ․ ն վար–չական կենտրոնը Արարատյան դաշտում։ Էրեբունին կառուցելու մասին Արգիշտին թողել է սեպագիր արձանագրություն, որը, քաղաքը կործանվելուց հետո դարեր շա–րունակ մնալով հողի տակ, հայտնաբեր–վեց Արին–բերդի պեղումների ժամանակ, 1950-ի սեսլա․ 25-իէւ։ «իյալդ աստծու մեծությամբ Արգիշտիև, Մեևուայի որ–դին,– ասված է այդ արձանագրության մեջ,– այս անառիկ ամրոցը կառուցեց ն անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորու–թյուն Բիայնիայի և ի ահաբեկում թշևա– մու երկրի։ Արգիշտիև ասում է․․․ հողև այստեղ ամայի էր, այստեղ ես մեծ գոր–ծեր կատարեցի։ Խալդ աստծու մեծու–թյամբ, Մեևուայի որդի Արգիշտին, Բիայ–նիայի հզոր թագավորը, Տուշպա քաղաքի տերը»։ էրեբունին կառուցելու մասին Արգիշտին հիշատակություն է թողել նաև 4աևի ւսոռխոռյան արձանագրությունում, որ հայտնաբերվել է 1916-ին։ Ար գիշտի Ա–ի Արին–բերդյան արձանագրությունը դարձավ Ե–ի ծննդյան վկայագիրը։ 1968-ի հոկտեմբերին հանդիսավորապես նշվեց ՏՍՍՏ մայրաքաղաքի հիմնադրման 2750-ամյակը։ Էրեբունիի կառուցումից շուրջ մեկ դար հետո ուրարտացիները ժամանակակից Ե–ի տարածքում հիմնադրեցին մեկ այլ բերդաքաղաք՝ Թեյշեբաինին (կործանվել է մ․ թ․ ա․ 585-ին)։ Թեյշեբսփնի և էրեբու– ևի բերդաքաղաքևերից յուրաքանչյուրը զբաղեցնում էր 40–50 հա տարածություն։ Կարմիր բլուրում պեղումներ են կա–տարվել 1930-ական թթ․ կեսերից սկսած, Արին–բերդում՝ 1950–60-ական թթ․։ Պե–ղումների ընթացքում հայտնաբերվել են ուրարտական ճարտ․ կառույցների բարձր մակարդակը վկայող տարբեր նշանակու–թյան բազմաթիվ շենքերի մնացորդներ, բնիկների կյանքն ու ապրելակերպը բնու–թագրող զանազան իրեր։ Սակայն ամե–նակարևորը սեպագիր արձանագրություն–ներն են, ամենից առաջ՝ Արգիշտի թագա–վորի վերոհիշյալ սեպագիրը, որը գիտու–թյանը ևնարավորություն տվեց ստույգ իմանալու, որ Ե․ որպես քաղաք հիմնա–դրվել է մ․ թ․ ա․ 782-ին, «հավերժական քաղաք» Տռոմից 29 տարի առաջ, վերա–կանգնելու Ե–ի հեռավոր անցյալի բազ–մաթիվ դրվագներ, գնահատելու դրանց կարնոր տեղն ու դերը պատմության մեջ։ Գիտականորեն ապացուցվեց, որ Ե․ անու–նը սերում է ուրարտական Erebuni-ից․ հայերենին փոխանցված ուրարտական մի շարք բառերում, այդ թվում ն տեղանուն–ներում, հայոց լեզվին հատուկ օրինաչա–փություններով պայմանավորված որոշ ևնչյունափոխություններ են կատարվել [օրինակ, b (բ) բաղաձայնը հայերենում դարձել է v (վ), Biaina-Van, abili-avel, abani-avan նն]․ նման տիպի հնչյունափո–խության արգասիք է նաև Erebuni-ի հա–յերեն Երնան արտասանությունը, որը առաջ է եկել մ․ թ․ ա․ V–IV դդ․, երբ Ուրար– տուի փլատակների վրա կազմավորվում էր հայկական պետությունը։ ժամանակի ընթացքում հողով ծածկվելով՝ պատմու–թյունից «դուրս մնացին» տակավին ուրար–տացիների օրոք լքված Էրեբունին, ապա թշնամու գրոհի ընթացքում՝ հրդեհի զոհ դարձած Թեյշեբաինին, բայց մնաց Ե․ անունը, որով սկսեց կոչվել քաղաքը։ Արգիշտիի արձանագրության շնորհիվ գիտնականները սկսեցին նոր տեսան–կյունից դիտել նան Ե․ անվան ստուգաբա–նությունը։ Տայ մատենագիտության մեջ Ե․ ևիշատակված է Երևան, Երեւան, Էրեվան, Էրեւան, էրվան, էրուան, Արեւան, Իրաւաև, Այրաաև և մի շարք այլ ձևերով։ Նմաև բազմաձևություև ուևի ևաև ուրիշ լեզուևերում․ Ереван, Эривань, Эрван, Реван, Иреван, Erivan, Errevant, Ir- wan, Revant ևև։ Մեր պատմագիրևերը Ե․ աևվաև ծագումը երկար ժամաևակ կա–պել եև Նոյի տապաևի ավաևդությաև հետ․ իբր, երբ տապաևը կանգ է առել Արարատի գագաթին և Նոյը ջրհեղեղից հետո տեսել է առաջիև ցամաքը, գոչել է՝ «Երևա՜ց», այսինքն՝ ցամաքը երևաց, և քանի որ երևացողը Ե–ի տեղն էր, ապա անուևը դարձել է Ե․։ Ուշագրավ է, որ Ե–ի անվան ծագումն այնուամենայնիվ դիտվել է որպես շատ հին եղելություն։ Ե․ անվան ծագումը կապել են նան Եր–վանդաշատ քաղաքի հիմնադիր Երվանդ Դ Վերջին թագավորի, ինչպես նաև պատմա–կան այս կամ այն շրջանում ապրած այլն– այլ գործիչների հետ։ Որպես բնակա–վայր, Ե․ անընդմեջ գոյատևել է իր հիմ– ևադրումից միևչև այժմ։ էրեբունիի և Թեյ– շեբաիևիի կործաևումից հետո Ե․ «տե–ղաշարժվել» է դեպի Մոէխաևաթ թաւիա (այժմյան երկաթուղայիև կայարաևից ոչ հեռու), այևուհետև ըևդգրկել է Կոևդը, ավելի ուշ՝ քաղաքի ներկայիս կենտրո– ևը։ Ե–ի բևակիչևերը դարեր շարունակ
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/550
Արտաքին տեսք