Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/567

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վարակիչ հիվանդությունները, արտա–դրության մեջ ներդնելու գիտության նվա–ճումները, առաջավոր փորձը։ Կոլեկտիվ և սովետական տնտեսություններում կազ–մակերպում է գիտական նստաշրջաններ, մասնակցում կուլտլուսավորական մի–ջոցառումների։ 1934-ից հրատարակում է աշխատությունների ժողովածու, 1957-ից՝ «Կադրերի համար» բազմատիրաժ թերթը։ Գրկ․ Камалян Г․ В#, Ереванский зооветеринарный институт․ К 40-летию Со–ветской Армении, <Труды Ереванского зоовет․ ин-та», 1960, в․ 24․ Տ․ Մադոյան

ԵՐԵՎԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ, Երևանի հա–մալսարանի գի տա ուսումն ական հիմնար– կություն։ Տիմնադրվել է 1933-ին։ Տե–ղակայված են 20 սմ տրամագծով աստղա–դիտակ, դիտողական և չափիչ գործիքներ ու սարքեր։ Ուսումնական դիտումներ են անցկացնում համալսարանի ֆիզիկայի, մեխանիկա–մաթեմատիկական և աշխար–հագրության ֆակուլտետների ուսանող–ները։ 1940–46-ին հրատարակել է «Բյու–լետեն Երևանի աստղադիտարանի» պար–բերականը (տես նաև «Բյուրականի, шит• ղադիւոարանի հաղորդումներ»)։ Երևանի աստղադիտարան (ճարտ․ Ա․ Թաման–յան) Ե․ ա–ում է գտնվում Երկրի արհեստա–կան արբանյակների Երևանի գիտակա–յանը (հիմնադրվել է 1957-ին), որտեղ ՍՍՏՄ ԳԱ աստղագիտական խորհրդի ծրագրով կատարվող ամենօրյա դիտում–ների արդյունքները հրապարակվում են միութենական և արտասահմանյան գի–տական պարբերականներում։ Գիտակա–յանը մասնակցում է նաև հատուկ ծրագրով ընթացող միութենական և միջազգային համատեղ դիտումներին։

ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲԵՌՆԻՉՆԵՐԻ ԳՈՐԾԱ–ՐԱՆ, ՍՍՏՄ ավտոմոբիլային արդյու–նաբերության մինիստրության ձեռնար–կություն։ Տիմնադրվել է 1961-ին։ Ունի մեխանիկական, մամլման, հավաքման, զոդման, ջերմամշակման արտադրամա– սեր։ Արտադրում է «4022» մակնիշի երկու ա բեռնունակությամբ ավտոբեռնիչներ (1975-ին՝ 1000 հատ)։ 1963-ից անցել է փոքր սերիական արտադրության։ 1964-ին «4022» մակնիշի ավտոբեռնիչը ՍՍՏՄ ԺՏՆՑ–ում արժանացել է արծաթե մեդալի։ 1974-ից ձեռնարկությունը վերակառուց–վում է, նախատեսվում է ավևլացնել ար– տադրամասերի թիվը (գալվանական, ներկ– Եըևանի ավտոբեռնիչների գործարանում ման), տեղադրել հոսքային երկու գիծ, ավտոմատ հաստոցներ, թողարկել «4091» մակնիշի մեկ иг բեռնունակությամբ նոր ավտոբեռնիչներ, բեռնող հարմարանք–ներ, արտադրանքի թողարկման ծա–վալն ավելացնել ավելի քան 10 անգամ։

ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԳՈՐԾԱ–ՐԱՆ, ՍՍՏՄ ավտոմոբիլային արդյու–նաբերության մինիստրության ձեռնար–կություն։ Տիմնադրվել է 1965-ին։ Ունի մամլման, մեխանիկական, թափքի, ներկ–ման, հավաքման արտադրամասեր։ Ար–տադրում է մեկ ա բեռնատարողությամբ «762 Ա» («ԵրԱԶ») մակնիշի ավտոմոբիլ–ներ՝ պարենային և արդ․ փոքրածավալ ապրանքներ փոխադրելու համար։ Ար–տադրանքն առաքվում է ՍՍՏՄ գրեթե բոլոր տնտ․ շրջանները։ 1980-ին գործա–րանի նախագծային կարողությունը էլ ա– վելի կբարձրանա։ X հնգամյակում նախա– Երեանի ավտոմոբիլային գործարան, հավաք–ման արտադրամաս տեսված է թողարկել նոր՝ «3730» մակ–նիշի ավտոմոբիլ և դրա տարբերակները՝ ջևրմամևկուսացված թափքով և սառնա–րանային; 1990-ից գործարանը տարեկան կարտադրի տասնյակ հազարավոր ավտո– մոբիլ։

ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐԻ ԳՈՐ–

ԾԱՐԱՆ, ՍԱՏՄ ավտոմոբիլային ար–դյունաբերության մինիստրության ձեռ–նարկություն; Տիմնադրվել է 1944-ին, Երևանի նորոգման գործարանի բազայի վրա (կոչվել է «Ավտոդետալ»)։ Սկզբում թողարկել է բեռնատար ավտոմոբիլնե–րի և տրակտորների պահեստամասեր։ 1952-ին գործարկվել է ՏՍՍՏ–ում ամե– նախոշոր դարբնոցամամլիչային արտա–դրամասը։ 1954-ից միայն ավտոպահես–տամասեր է արտադրում (ատամնանիվներ և ակոսային լիսեռներ)։ 1955-ից թողար–կում է «ՄԱԶ–200», «ՄԱԶ–236», «ԳԱԶ–51», «ԳԱԶ–52», «Մոսկվիչ–401», «Մոսկվիչ–402», «Մոսկվիչ–407», «Մոսկվիչ–408» մակնիշի ավտոմոբիլների մոտ 35 անուն պահես–տամաս։ Արտադրանքի 94%-ն իրացվում է գյուղատնտեսության բնագավառում՝ ավտոմոբիլների և մեխանիզմների նո–րոգման համար։ Արտադրանքն առաքվում է ավելի քան 2 ևգ․ սպառողների, այդ թվում՝ Վիհանամ, Կուբա, Ֆրանսիա, Ավստրիա, Տարավսլավիա, Ռումինիա, Լեհաստան և այլ երկրներ; «։ԵՐԵՎԱՆԻ ԲԱՆՎՈՐ», օրաթերթ։ ՏԿ(բ)Կ Կենտկոմի, Երևանի քաղկոմի և ՏԱՄԽ–ի օրգան։ Տրաաարակվել է 1934-ին, Երե– վանում։ Խմբագիր՝ Տ․ խորունի։ Լույս է տեսել «Բանվորական Երևան» (1933– 1934) և «Տարվածային բանվոր» (1933– 1934) թերթերի փոխարեն։ Լուսաբանել է արդյունաբերության ղեկավարումը կա–ւոարելագործելու, գիտության և տեխնի–կայի նվաճումները մասսայականացնելու և արտադրության մեջ արմատավորելու խնդիրները։ Անդրադարձել է գյուղի նկատ–մամբ բանվորական կոլեկտիվների ստանձնած շեֆական պարտականու–թյունների կատարման ընթացքին, տպա–գրել մամուլի տեսություններ, բանգյուղ–թղթակիցների ինֆորմացիաներ։ «Ե․ բ․»-ին հաջորդել է «Խորհրդային Տայաս– աան»-ը (երեկոյան հրատարակություն, 1934–35); Տ․ Ֆեւեքյահ

ԵՐԵՎԱՆԻ ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ պետական դրամատիկական Մ․ Գ ո ր կ ու անվան, կազմակերպ–վել է 1931-ին, ՏԱՄԽ–ի բանվորական շրջիկ թատրոնի (1928–31) հիման վրա։ Գլխավոր ռեժիսորն ու գեղարվեստական ղեկավարն էր Լ․ Քալանթարը։ Բացվել է 1932-ի ապրիլի 2-ին՝ Վ․ Թոթովենցի «Բաքու–Լոնդոն» պիեսի ներկայացումով։ 1932-ից կրել է Մ․ Գորկու անունը։ Երե– վանի 2-րդ դրամատիկ թատրոնի կազմում Էին՝ Դ․ Մալյանը, Գ․ Խաժակյանը, S․ Խա– չանյանը, Դ․ Ամիրբեկյանը, Մ․ Ադամյա– նը, Ե․ Սեբարը, Տ․ Բեյլերյանը, Տ․ Ման– վելյանը, Արտ․ Վրույրը, Ա․ Արևշատյանը, Ա․ Ներսիսյանը, Ց․ Նիկողոսյանը, Լ․ Մեդ– նիկյանը, Ա․ Կլեկչյանը և ուրիշներ, 1936-ին՝ Մ․ Ջանանը, Ա․ Ոսկանյանը։ Բեմադրվել են Ն․ Զարխիի «Խնդության փողոց»-ը, Մ․ Տրեդուելլի «Մաշինալ»-ը, Դ․ Դեմիրճյանի «£աջ Նազար»–ը, Ա․ Մու– խովո–Կոբիլինի «Կրեչինսկու հարսա–նիքը», Շիրվանզադեի «Չար ոգի»-ն, Ա․ Օստրովսկու «Անտառ»-ը, Տ․ Պարոն– յանի «Պաղտասար աղբար»-ը ևն։ Թատ–րոնը փակվել է 1936փն։

ԵՐԵՎԱՆԻ ԲԱՐԲԱՌ, տես Արարատյան բարբառ։

ԵՐԵՎԱՆԻ ԲԵՐԴ, կառուցել է Ֆարհադ փաշան 1582–83-ին, Երևանում, Տրազ– դան գետի ձախափնյա զառիթափ ձոր– ևգրին, հարթավայրի վրա։ Եղել է միմյանց