Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/571

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Ինստ–ը կադրեր է պատրաստում 11 մասնագիտության գծով, ժողտնտեսու–թյան, արդյունաբերության պլանավորում, նյութատեխ․ մատակարարման էկոնոմի–կա ն պլանավորում, աշխատանքի էկո–նոմիկա, ֆինանսներ և վարկ, վիճակա–գրություն, հաշվապահական հաշվառում, առևտրի էկոնոմիկա, տնտեսագիտական կիբեռնետիկա, արդ․ ու պարենային ապ–րանքների ապրանքագիտություն և առև– տըրի կազմակևրպում։ Ինստ–ում գործող տնտ․ պայմանագրային 4 լաբորատորիա–ներում աշխատանքներ են կատարվում հանրապետության հիմնարկ–ձեռնարկու– թյունների, առանձին շրջանների ու քա–ղաքների սոցիալ–տնա․ զարգացման հե–ռանկարային պլանների մշակման ուղղու–թյամբ։ իևստ–ի ուսանողական գիտական ընկերության (ՈւԳԸ) մեջ ընդգրկված է 700 ուսանող (1976)։ 1977-ից հրատարակ–վում է «Տնտեսագետ» բազմատիրաժ թեր–թը։ Վ․ Ներկ արար յան

ԵՐԵՎԱՆԻ ԼՈՒՍԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐ

ԾԱՐԱՆ փորձնական, էլեկտրա–տեխնիկական արդյունաբերության ձեռ–նարկություն։ Տիմնադրվել է 1946-ին։ Մինչև 1961-ը կոչվել է էլեկտրալուսավորման արմա–տուրայի գործարան։ Ունի մամլման, գալ–վանապատման, հավաքման (ևրկու) ար– տադրամասեր։ Արտադրում է բազմա–լամպ ջահեր, պատի և կախովի ջահա–կալներ, պլաֆոններ։ Արտադրանքն առաքվում է ՍՍՏՄ գրեթե բոլոր շրջան–ները, արտահանվում՝ Մոնղոլիա։ X հըն– գամյակում նախատեսվում է շահագործ–ման հանձնել գալվանապատման նոր տե–ղամաս։

ԵՐԵՎԱՆԻ ԽԱՆՈՒԹՅՈՒՆ, վարչական միավոր Մեծ Տայքի Այրարատ և Սյունիք նահանգների տարածքում։ Նախապես կոչվել է Չուխուր–Սաադ (հայկ․ աղբյուր–ներում՝ «Սահաթա փոս», «Երկիրն Սա– հաթու»)՝ Սուրմալուում, Երասխաձորում ն Արարատյաև դաշտում իշխող թուրքմեն ցեղերի առաջնորդ Ամիր Աաադի անու–նով; XV դ․ սկզբից այստեղ իշխել են (Կարա–Կոյունլուների պետության կազ–մում) Ամիր Աաադի հետնորդները, որոնց նստավայրը Երնանն Էր։ Ակ–Կոյունլու– ների օրոք (1467–1502) Չուխուր–Սաա– դում իշխել են Թավրիզի փադիշահների որդիները։ Սեֆյանների տիրապետու–թյան ժամանակաշրջանում Չուխուր–Սաա– դի վիլայեթը Իրանի սահմանամերձ կու–սակալություններից Էր, որտեղ իշխում Էին բեկլարբեկի (բեգլերբեգի) կոչվող կըզըլ– բաշ ամիրաները։ Չուխուր–Սաադը կու–սակալության կենտրոնի անունով կոչ–վել է նան Երնանի բեկ լար բեկ ութ յունք իսկ XVIII դ․ կեսից՝ Ե․ խ․։ XV դ․ վիլայե–թի սահմանների մեջ մտնում էին Այրա– րատի Վանանդ, Բագրնանդ, Շիրակ, ճակատք, Մասյացոտն, Արագածոտն, Մա– զազ, Ուրծ, Կոտայք, Նիգ, Վարաժնոլնիք ն Այունիքի Գեղաքունի ու Սոդք գավառ–ները։ XVI –XVII դդ․ Ե․ խ–յան սահման–ները հաճախ փոփոխվել են, սակայն 1639-ի իրանա–թուրքական պայմանա–գրից հետո այն մնացել է անփաիոխ։ Ե խ–յան սահմանն արմ–ում անցնում Էր Ախուրյան գետով՝ մինչև Արաքսին միա– նալը, այդտեղից Արաքսի հոսանքն ի վեր թեքվում էր արմ․ ե, Կաղզվանին չհասած, շեղվում հվ․, անցնում Բարդող և Տայկա–կան պար լեռների ջրբաժան գծով՝ ներ–առելով Մասիսները։ Արլ–ում սահմանն անցնում էր Քաշաթաղի լեռներով՝ ընդ– գրկելով Սնանի ամբողջ ավազանը։ ՝Հվ՜ից բնական սահմանը Վարդենիսի լեռներն Էին, հս–ից՝ Արեգունու և Փամ–բակի լեռնաշղթաներն ու Շիրակի լեռնե– րը՝ մինչն Ախուրյանի վերին հոսանքը։ Աեֆյանների օրոք Ե․ խ–յան վարչական բաժանումը համապատասխանում էր Այ– րարատի և Սյունիքի գավառներին։ Մին–չև XVIII դ․ Ե․ խ․ բաժանված էր միրբո– լուքների կամ նաիբների կողմից կառա–վարվող 8 մահալնևրի (նահիանեըի)՝ Դա– րաչիչագ (Վարաժնուևիք), Աբարան (Նիգ), Շորագյալ (մասամբ՝ Շիրակ), Գյոկչա– Դանգիզ (Գեղաքունի, Սոդք), Գառնի– Վադի (Մազազ, Աւրծ, Մասյացոտն), Սուրմալու (ճակատք), Կարպի (Արա–գածոտն), Գրխբուլաղ (Կոտայք)։ XVIII դ․ և XIX դ․ սկզբին խոշոր մահալների տրոհ–ման հետևանքով առաջացել են նոր մա– հալներ՝ Զանգիբասարի, Վեդիբասարի, Փարչենիս–Դարաքյանդի, Սահաթլիի, Թա– լինի, Սեյիդլի–Ախսախլիի, Մարդարաբա– դի։ Ե․ խ–յանն է միացվել Նախիջնանին ենթակա Շարուրի մահալը։ XVI դ․ թուրք– իրանական զինաբախումների ժամանակ Ե․ խ–ում իշխում էին կըզըլբաշ Ռում– լու և Ուսթաջլու ցեղերի ամիրաները։ 1590-ի հաշտության պայմանագրով Ե․ խ․ մնաց թուրքերի տիրապետության տակ։ 1604-ին այն նորից գրավեց շահ Աբբաս I։ Վերանվաճումից հետո մինչև 1636-ը Ե․ խ–ում իշխում էին Ամիր–Գունա–խանն ու նրա որդի Թահմասպկուլի–խանը՝ Կա– ջար ցեղից, որից հետո Ե․ խ․ դադարեց ժառանգական տիրույթ լինելուց, այնտեղ բեկլարբեկիներ էին նշանակվում շահի հավատարիմ անձինք։ XVII դ․, հատկա–պես 1639-ի իրանա–թուրքական հաշտու–թյունից հետո, Ե․ խ․ դարձավ Աեֆյան–ների պետության ամենաեկամտաբեր նա–հանգներից մեկը։ Պետ․ բյուջեում Ե․ խ–ից ստացվող եկամուտների ընդհանուր դրամական համարժեքը 25910,6 թուման Էր, իսկ պարտադիր սպառազեն մարտիկ–ների թիվը՝ 4287։ Ֆրանսիացի ճանա–պարհորդները վկայում են, որ XVII դ․ 2-րդ կեսին Ե․ խ–ում հայերը ճնշող մեծա–մասնություն էին կազմում։ Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությու– նըն ու անասնապահությունն Էր։ Մշակ– վում էր ցորեն, գարի, կորեկ, կտավատ, ոսպ, սիսեռ և բրինձ։ Տարածված էր այ–գեգործությունը և բաևջարաբուծությունը։ Օժանդակ զբաղմունքներից էին մեղվա–բուծությունն ու շերամապահությունը։ Քա–ղաքային բնակչության զգալի մասը ևս զբաղվում էր հողագործությամբ և այգե–գործությամբ։ Մեծ թիվ էին կազմում արհեստավորները։ Առևտրականներն ու վաճառականները կարևոր դեր էին խա–ղում երկրի տնտ․ կյանքում։ Ե․ խ–յան աա– րածքով անցնող առևտրակաև խոշոր մայր– ուղիևերը ևպաստում էին նրա ներքին և արտաքիև առևտրի զարգացմանը։ Ար–տահանվում էին բրինձ, բամբակ, կաթնա–մթերք, բուսական յուղ, կաշի, մորթեղեն։ Սեֆյան տիրապետության վերացու–մից հետո, շուրջ 10 տարի (1724–35) Ե․ խ․ գտնվում էր Անդրկովկասը նվաճած թուրք, փաշաների ձեռքում։ Նադիր շա–հի օրոք (1736–47) վերականգնվեց իրա–նական կենտրոնական իշխանության տի–րապետությունը և վերահաստատվեցին Էջմիածնի կաթողիկոսների իրավունքնե–րը։ Նադիր շահից հետո մինչև 1795-ը Իրաևում տիրող աևիշխաևությաև շրջա–նում, Անդրկովկասի մյուս խանություն–ների նման, Ե․ խ․ ևս կիսանկախ վիճա–կում էր։ 1795 և 1797-ի Աղա–Մահմեդ խա– նի արշավանքներից հետո Ե․ խ․ նորից դարձավ Իրանի ևս–արմ․ սահմանամերձ կուսակալություն, որտեղ իշխող Ղաջար խաները ունեին սարդարի տիտղոս ն զին–վորական նահանգապետներ էին։ 1827-ին ռուս, բանակի կողմից Երևանի գրավու–մից հետո, Թուրքմենչայի պայմանագրով (տես Թուրքմենչւսյխ պայմանագիր 1828) Նախիջևանի խանության հետ Ե․ խ․ միաց–վեց Ռուսաստանին՝ վերանվանվելով Հայկական մարզ։ Եբնանի ամիրաների, խաների և օսմանյան փաշաների անվա–նացանկը Ամիր–Սաադ (XIV դ․ վերջից – 1410), Փիր– Տուսեյն (Ամիր–Սաադի որդին, 1410-ից), Փիր– Ղայիբ (Փիր–Տուսեյնի որդին, 1420-ական թթ․), Աբդուլ (Փիր–Հուսեյնի որդին, 1430- ական թթ․), Ցաղուբ–բեկ (1440-ական թթ․), Տասան Ալի Կարա–Կոյունլու (1460-ական թթ․), Գիվ–սուլթան Ռումլու (1515-ից), Հուսեյնջան– սուլթան Ռումլու (մինչև 1550-ը), Շահկուլի– սուլթան Ուսթաջլու (1550–75), Մուհամմադի– խան Թոխմախ Ուսթաջլու (1576–83), Խըդըր– փաշա (1583-ից), Մուհամմադ–Շարիֆ–փաշա (մինչն 1604-ը), Ամիր–Գունա–խան Ղաջար (1605–25), Թահմասպկուլի–խան Ղաջար (1625–35), Ք յ ա լբ–Ալի–խան (1636–39), Ջա– ղաթա Քյոթուգ–Մուհամմադ–խան (1639–48), Քեյխոսրով–խան Սագինաշվիլի (1648–52), Մուհամմադկուլի–խան (1652–56), Նաջաֆ– կուլի–խան (1656–63), Աբբաս–կուլի–խան Ղա–ջար (1663–66), Սաֆիկուլի–խան (Ալխաս– Միրզա, 1666–74), Սարուխան–բեկ (1674 – 1675), Սաֆիկուլի–խան (1675–79), Զալ– խան (վրացի, 1679–88), Մուրթուզակուլի– խան (1688–91), Մուհամմադկուլի–խան (1691 – 1694), Ֆազլ–Ալի–խան Ղաջար (1694–1700), Զոհրա–խան (1700–05), Աբդուլ–Մուհամմաղ– խան (1705–09), Մեհր–Ալի–խան (1709–19), Ալլահկուլի–խան (1719–25), Ռաջաբ–փաշա (1725–28), Իբրահիմ–ֆաշա և Մոաւոաֆա– փաշա (1728–34), Ալի–փաշա դեֆտերղար (1734–35), Մուհամմադկուլի–խան Մուսաբեկ– յան (Ագուլեցի, 1735–36), Հաջի–Հուսեյն– փաշա (տեղակալ, 1735), Փիր–Մուհամմադ– խան (1736-ից), Խալիլ–խան Ուզբեկ (1752– 1755), Հասան–Ալի–խան Ղաջար (1755–62), Հուսեյն–Ալի–խան Ղաջար (1762–83), Ղու– լամ–Ալի–խան Ղաջար (1783–84), Մուհամ– մադ–խան Ղաջար (1784–1805), Մեհդիկուլի– խան–Ղաջար (1805–06), Ահմադ–խան (Մա– րաղացի, 1806–07), Տուսեյն–խան Ղաջար (1807–27)։ Գրկ․ Զաքարիա Սարկավագ, Պաամագրութիւն, Վաղ–պաա, 1870։ Առա–քել Դավրիժեցի, Պատմութիւն, Վաղ– պատ, 1896; Շահխաթունյանց Տ․, Ստորագրութիւն կաթողիկէ Ս․ էջմիածնի ն հինգ գավառացն Արարատայ, հ․ 1–2, Վաղ– պատ, 1842։ Ալի շան Ղ․, Այրարատ, Վնտ․, 1890։ Շահ ազիզ Ե․, Տին Երե– վանը, Ե․, 1931։ Գրիգորյան Վ․, Երե– վանի խանությունը 18-րդ դարի վերջում, Ե․, 1958։ Փափազյան Հ․, Օտար տիրա–