կան ն GaX, СдХ լայնական տարրե–րով, որտեղ дХ-ը գծի սկզբից X հեռա–վորության վրա գտնվող տարրական տե–ղամասն է։ R ակտիվ դիմադրությունը, Լ ինդուկտիվությունը, G լայնական հա–ղորդականությունը, С լայնական ունակու–թյունը Ե․ գ–ի առաջնային պարամետրևրն են։ U(x, է) լարումը, i(x, է) հոսանքը կախ–ված են X (հեռավորություն) և է (ժամա– ևակ) փոփոխականներից ու կապված են հեռագրային ևավասարում– ն և ր կոչվող հետնյալ դիֆերևնցիալ հավասարումներով․ T di дх -Rl+L_aT di дм dx~ =Gu+c -gt՜ Եթե հաղորդվող ազդանշանի բոլոր հաճախականությունների համար գծի մարման գործակիցը և ֆազային արա–գությունը լինեն նույնը, գծի վերջում գտնվող ընդունիչի դիմադրությունը հա–վասար լինի գծի ալիքային դիմադրու–թյանը ն գծի առաջնային պարամետրե–րը բավարարեն հետնյալ պայմանին՝ R G կամ տեխնոլոգիական պրոցեսների ռե–ժիմներին։ Ֆիզիկական Ե․ որոշ–վում է բեռնվածքների և ֆիզիկա–քիմիա– կաև գործոնների ազդեցության տակ հիմ–նական կրող կոնստրուկցիաների և տար–րերի (կարկասի, պատերի, հիմքերի) մաշ–վելու տևողությամբ։ ՍՍՏՄ–ում գործող շինարարական ևորմերով և կաևոններով սահմանված են պատող կոնստրուկցիա–ների Ե–յան հետնյալ աստիճանները՝ առա–ջին աստիճանը 100, երկրորդը՝ 50 և եր–րորդը՝ 20 տարուց ոչ պակաս ծառայու–թյան ժամկետով։
ԵՐԿԱՐԱԿՆՃԻԹՆԵՐ (Curculionidae), բզեզների ընտանիք։ Գլխի առջնի մասը երկարել և առաջացրել է գլխախողովակ (հաճախ սխալմամբ անվանում են կնճիթ), որի վերջում գտնվում է բզեզներին բնորոշ բերանային կրծող ապարատը։ Ե–ի մի մասի գլխախողովակը երկար է ոչ միայն գլխից, այլև մարմնից։ Բեղիկները ծնկա–ձև ևն։ Մեծ մասն ունի թեփուկներ, որոնք Երկարակնճիթեր․ 7․ կաղնու պըտ– ղաբնակ, 2․ ճակնդեղի սովորական, 3․ ոլոռի, 4․ խնձորենու սերմակեր մարմնին մետաղական Փայլ են տալիս։ Տիմնականում բուսակեր են, սնվում են ծաղկաբույսերի տարբեր մասերով։ Ձվա–դրում են հողում, բույսերի հյուսվածքնե–րում, որոնք թրթուրների համար կեր են։ Տարուստ ընտանիք է» հայտնի է 40․000 տեսակ, ՍՍՏՄ–ում՝ 4000։ Մեծ մասը գյուղատնտեսության վնասատու է (ճա– կընդեղի, ամբարային, ծաղկակեր, բա–լենու, բամբակենու, առվույտի տերևա–յին Ե․)։ Վերջիններս լայնորեն տարած–ված են նաև ՏՍՍՏ–ում։
ԵՐԿԱՐԱԿՐՈՒՆԿՆԵՐ (Tarsiidae), պրի– մատևերի կարգի կաթնասունների ընտա–նիք։ Մարմնի երկարությունը (արուի)՝ 8,5–16 սմ, պոչինը՝ 14,5–27,5 սմ, քա–շը՝ 80–150 գ։ Ունեն շարժուն գլուխ, Երկարակրունկ որը մինչև 360° կարող է պտտվել։ Ականջ–ները երկար են, դունչը՝ կարճ, աչքերը՝ խոշոր։ Առջնի վերջավորությունները կարճ են, ետինները երկարացած են ի հաշիվ ուժեղ զարգացած կրունկների։ Բուրդը մոխրագույն է կամ մուգ դարչնագույն։ Պոչը մերկ է, վերջանում է վրձնաձն մա– զափնջով։ Բարակ, ոսկրոտ մատների ծայ–րերում ունեն ներծծող բարձիկներ։ Ե․ անցողիկ ձներ են լեմուրների և ստորիև կապիկևերի միջև։ Տայտնի է մեկ սեռ (Tarsius)՝ 3 տեսակով։ Ե․ ապրում են Ֆիլիպինյան, Զոնդյան ն Մալա յան ար–շիպելագի կղզիներում։ Տանդիպում են դժվար անցանելի ջունգլիներում։ Գիշե–րային կյանք են վարում։ Ապրում են զույ–գերով, ևազվադեպ՝ 3–4 անհատից բաղ–կացած խմբերով։ Սնվում են միջատնե–րով, սարդերով, մողեսներով։ Տղիու– թյունը 6 ամիս է։ Էգն ունենում է մեկ ձագ։
ԵՐԿԱՐԱՎՈՒՆ ՈՒՂԵՂ (medulla oblonga–ta), ողնուղեղի անմիջական շարունակու–թյունն է» որից վեր ուղեղիկի կամուրջն Է։ Կազմված է գորշ ն սպիտակ ուղեղա–նյութից։ Սպիտակ նյութը նյարդաբջիջ–ների թելերից բաղկացած խրձեր են, որոնք կապ են ստեղծում ողնուղեղի ն գլխուղեղի տարբեր մասերի միջն։ Գորշ նյութը գտնվում է խոր շերտերում, առան–ձին կղզյակների ձնով, որոնց մեջ տեղա–կայված են մի շարք կարևոր ու կենսական կենտրոններ։ Դրանք կանոնավորում են մարսողությաև, շնչառության, հավասա–րակշռության օրգանների և սիրտ–անո– թային համակարգի գործունեությունը։ Ե․ ու–ում են գտնվում նաև գլխուղեղային 5–12-րդ նյարդերի կորիզները։ Ե․ ու–ի արյունազեղումների և վնասվածքների հետնանքով դադարում է սրտի ն շնչառա–կան օրգանների գործունեությունը։
ԵՐԿԱՐԱՏԵՎ ՊԱՌԼԱՄԵՆՏ (Long parlia–ment), Անգլիայի թագավոր Կարլոս I Սայուարտի հրավիրած պառլամենտը 1640-ի նոյեմբերի 3-ին։ Վերածվել է XVII դ․ անգլ․ բուրժ․ հեղափոխության օրենսդիր մարմնի։ Ցրել է Օլիվևր Կրոմ– վելը 1653-ի ապրիլի 20-ին։
ԵՐԿԱՐԱՑՈՒՄ մեխանիկայում, դեֆորմացիայի հետնանքով մարմնի եր–կարության փոփոխություն։ Մարմնի սկզբնական երկարության աճը (դրական կամ բացասական) կոչվում է բացարձակ Ե․, իսկ նրա և սկզբնական երկարության հարաբերությունը՝ հարաբերական Ե․։
ԵՐԿԱՐՕՐՅԱ ԲՈՒՅՍԵՐ, երկար օրվա ազդեցության շնորհիվ ծաղկող ն սերմնա– կալող բույսեր։ Երկարօրյա են հս․ ծագում ունեցող բույսերը, որոնց վեգետացիայի