Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/614

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գուսական) և 1947-ին (Սիխոաե–Ալինի)։ Սիխոտե–Ալինինը ամենամեծ երկնաքարն է, որն անկման ընթացքում դիտվել է։ Տիեզերական արագությամբ Երկրի մըթ– նոլորտ ներխուժելով՝ այն փշրվել է հա–զարավոր բեկորների, որոնց ընդհանուր կշիռը մոտ 70 ա է։ Նրա անկման ժամանակ երկնքում երևացել է պայծառ բոլիդ, նկատվել է մոտ 400 կմ հեռավորությու–նից։ Անկման վայրում հայտնաբերվել են 9–26 մ տրամագիծ ունեցող 24 երկնաքա– րային խառնարան։ Տունգուսական երկնա–քարի անկման ընթացքում երկնքում ևրե– վացևլ է կուրացուցիչ բոլիդ։ Բոլիդի ան–հայտացմանը հաջորդել է խլացուցիչ պայ–թյուն, որը լսվել է մոտ 1000 կմ հեռավո–րությունից և երկրագնդի շատ վայրերում գրանցվել են սեյսմիկ ու օդային ալիքներ։ Ե․ բաժանվում են երեք դասի՝ երկաթա–յին, երկաթաքարային և քարային։ Դրանք հիմնականում պարունակում են ալյու–մին, երկաթ, կալցիում, թթվածին, սիլի–ցիում, մագնեզիում, նիկել և ծծումբ։ Ե–ում Երկրի վրա անհայտ քիմ․ տարրեր չկան, սակայն հայտնաբերվել են (վւոքր քանակությամբ) Երկրի վրա անևայտ ապարներ։ Դա բացատրվում է Ե–ի և երկ–րային ապարների առաջացման պայման–ների տարբերությամբ։ Ե–ում եղած ռա–դիոակտիվ տարրերով որոշվել է դրանց տարիքը, որը 600 մլն–ից մինչև 4,5 մլրդ տարի է– Ե․ արտերկրային ծագմամբ՝ ան–միջական հետազոտման համար մատչե–լի այն նմուշներն են, որոնք բազմազան տեղեկություններ են կրում Արեգակնային համակարգի առաջացման վաղ շրջանի, ինչպես և զարգացման մասին։ Երկաթե առաջին առարկաների համար հումք է ծառայհլ երկնաքարային երկաթը։ Այդ են վկայում Ե–ից պատրաստված զարդերը, որոնք հայտնաբերվել են մ․ թ․ ա․ III հազարամյակի եգիպտական դամբարան–ներից։ Ըստ հայ մատենագրության, Տայաս– տանում Ъ․ ընկել են 1023, 1048, 1109– 1110 (Վանա լճում) և 1641 (Կարմիր բերդ գյուղի մոտ) թվականներին։ Գրկ․ Թումանյան Բ․ Ե․, Տայ աստ–ղագիտության պատմություն, հ․ 2, Ե․, 1968; Мэйсон Б․, Метеориты, пер․ с англ․, М․, 1965; Вуд Д ж․, Метеориты и проис–хождение солнечной системы, пер․ с англ,, М․, 1971․ Գ․ Բարսեղյան, Բ․ Թումանյան

ԵՐԿՆԱՔԵՐ (բառապատճեն <անգլ․ sky–scraper), բազմահարկ, բարձրաբերձ, աշ–տարակային տիպի շենքերի անվանումը։ XIX դ․ 80-ական թթ․ քաղաքների բուռն աճը, հետևաբար և հողատարածություն– ների զգալի թանկացումը խթան հանդի–սացան հարկաշատ շենքերի կառուցմա–նը։ Մի քանի տասնյակ ևարկանի, հար–յուրավոր մ բարձրությամբ (Էմպայր սթեյտ բիլդինգ Ե․ Նյու Ցորքում, 102 հարկ, 380 г/, 1930–31) շենքերի կառուցումը հնարավոր դարձավ պողպատե և երկաթ–բետոնե հիմնակմախքի կիրառման և առ–հասարակ ինժեներական սարքավորում–ների (մասնավորապես վերելակի) կատա–րելագործման շնորհիվ։ Առաջին Ե–ները կանգնեցվել են ԱՄՆ–ում («Մենհեթն» ապահովագրական ընկերության շենքը, ավարտված 1894-ին, 106 г/, Ֆ․ Կիմբել և Թոմպսոն, ինժեներ՝ Չարլզ Բրաուն, «Վուլվորտ» ֆիրմայի Ե․, 231, 2 г/, 1910– 1913, ճարտ․ Կասս Ջիլբերտ ևն), այնու– հետն՝ աշխարհի շատ երկրներում։

ԵՐԿՆԻՍՏ ԱՆԿՅՈՒՆ, մի ուղղից (Ե․ ա․ կող) ելնող երկու կիսահարթություննե– րով (Ե․ ա․ նիստեր) կազմված պատ–կեր կամ այդ կիսաևարթություններով սահմանափակված տարածություն (նկ․)։ Չափվում է իր գծային ա ն կ յ ու– ն ո վ (կողի որնէ կետում նրան տարված և տարբեր նիստերի վրա գտնվող ուղղա–հայացներով կազմված а անկյուն)։ ԵՐԿՆ ՈԼՈՐՏ, կամայական շառավղով երե– վակայական օժանդակ ոլորտ, որի վրա պրոյեկտվում են երկնային լուսատուները, օգտագործվում է ասաղաչափական խըն– դիրները լուծելիս։ Ե–ի մասին պատկերա–ցումներն առաջացել են դեռես հնում․ հիմքում ընկած է գմբեթաձև երկնակամա–րի գոյության տեսողական’ պատկերա–ցումը։ Այդ պատկերացումը կապված է այն բանի ևետ, որ երկնային լուսատունե–րի հսկայական հեռավորությունների պատճառով մարդու աչքն ի վիճակի չէ տարբերել այդ հեռավորությունները։ Երկ–րաչափական առնչությունների պարզեց–ման համար Ե–ի շառավիղը, սովորաբար, ընդունում են հավասար միավորի։ Կախ–ված դիտարկվող խնդրի բնույթից՝ որպես Ե–ի կենտրոն ընտրում են Երկրի, Արեգա–կի, մոլորակների կենտրոնները կամ այն կետը, որտեղ գտնվում է դիտորդը։ Ե–ի վրա լուսատուների փոխադարձ դիրքն ու տեսանելի շարժումներն ուսումնասիրելու համար ընտրում են կոորդինատների որնէ համակարգ (տես Երկնային կոորդինատ–ների համակարգեր)։ Պատկերված Ե․ (նկ․) համապատասխա–նում է դիտորդի՝ Երկրի մակերնույթի Փ լայնության վրա գտնվելուն։ Այս ոլորտի կենտրոնով անցնող ուղղաձիգը Ե․ հա–տում է Z և 1 կետերում, որոնք կոչ–վում են համապատասխանաբար՝ զենիթ (դիտորդի գլխավերեում) և նադիր։ Ե–ի կենտրոնով անցնող և ուղղաձիգ ուղղությանն ուղղահայաց հարթությու–նը ոլորտը հատում է NESW մեծ շրջանա–գծով, որը կոչվում է մաթեմատիկական կամ իրական հորիզոն։ Մաթեմա–տիկական հորիզոնը Ե․ բաժանում է տե–սանելի և անտեսանելի կիսոլորտների․ առաջինում գտնվում է զենիթը, երկրոր–դում՝ նադիրը։ Ե–ի - կենտրոնով անցնող և Երկրի պտտման առանցքին զուգահեռ ուղիղը կոչվում է աշխարհի ա– ռ ա ն ց ք, իսկ այդ ուղղի ն Ե–ի հատ–ման կետերը՝ աշխարհի Տ յ ու ս ի ս ա– յ ի ն (Р) ն Տարավային (Р՛) բ ն և ռ ն և ր։ Աշխարհի առանցքին ուղղա–հայաց և Ե–ի կենտրոնով անցնող հար–թությունը ոլորտը հատում է AWA՝E մեծ շրջանագծով, որը կոչվում է երկնա–յին հասարակած։ Երկնային հասարակածին զուգահեռ Ե–ի փոքր շրջա–նագծերը կոչվում են երկնային զուգահեռականներ։ Աշխարհի առանցքի և մաթեմատիկական հորիզոնի հարթության, ինչպես նաև ուղղաձիգ ուղղությաև և երկնային հասարակածի հարթության միջև եղած անկյունները հա–վասար են դիտման վայրի ф աշխարհա–գրական լայնությանը։ Աշխարհի բնեռնե– րով, զենիթով և նադիրով անցնող՝ Ե–ի մեծ շրջանագիծը կոչվում է երկնային միջօրեական։ Երկնային միջօրեա–կանի և մաթեմատիկական հորիզոնի հատ–ման երկու կետերից մեկը կոչվում է հ յ ու– ս ի ս ի կետ (N), իսկ մյուսը՝ հարա–վի կետ (Տ)։ Այդ կետերը միացնող NS ուղիղը կոչվում է միջօրեի գիծ։ Մաթեմատիկական հորիզոնի և երկնային հասարակածի հատման երկու կետերից մեկը կոչվում է արեելքի կետ (E), իսկ մյուսը՝ արևմուտքի կետ (Wj։ Ե–ի մեծ շրջանագիծը, որով կատար–վում է Արեգակի տեսանելի տարեկան շարժումը, կոչվում է խավարածիր։ Խավարածրի և երկնային հասարակածի հարթությունները կազմում են e=23°27՛ անկյուն։ Խավարածիրը հասարակածը հա–տում է երկու կետում, որոնցից մեկը գարնանային, իսկ մյուսը ա շ– նանային գիշերահավասա– ր ի կետն է։ Գիշերահավասարի կետերից 90°-ով թեքված կետերը կոչվում են ամա–ռային և ձմեռային արևա–դարձի կետեր (առաջինը գտնվում է Ե–ի Տյուսիսային, իսկ երկրորդը՝ Տա–րավային կիսագնդում)։ Բ․ Թամանյան

ԵՐԿՇԱՔԱՐՆԵՐ, տես Ածխաջրեր։

ԵՐԿՇԱՔԻԼԱՎՈՐՆԵՐ (Dicotyledoneae կամ Magnoliatae), ծածկասերմ կամ ծաղկավոր բույսերի դաս։ Ի տարբերություն միաշա– քիչավորների, Ե–ի սաղմում առկա են