հագրական միջօրեականի հարթության հեա) և մագնիսական I հակումով (Т-ի կազմած անկյունը հորիզոնի հարթու–թյան հեա)։ Ե․ մ–յան տարրերի տարածա–կան բաշխումը քարտեզի վրա պատկեր–վում է իզոգծերքւ միջոցով։ Բաշխումը միջինից տարբեր է մագնիսական անոմա–լիաների շրջանում (տես Անուէափա), ուր մագնիսական դաշտի լարվածությունը զգալի մեծ է*․ Տեղական կայուն անոմա–լիաները օգտագործվում են օգտակար հա–նածոների հանքավայրերի որոնման ն հետախուզման համար (տես Մագնիսա– հեւոախուզություն)։ Մագնիսական դաշ–տը չի թողնում, որ Արեգակից եկող, օրգ․ կյանքի համար կործանարար մաս–նիկների ևոսքը հասնի Երկրի մակերե– վույթ։ Պարզված է» որ մագնիսական դաշ–տի Փոփոխությունները որոշակի ազդե–ցություն են թողնում օրգ․ աշխարհի վրա (օրինակ, «մագևիսական փոթորիկների» ժամանակ գերակշռող են դառնում սիրտ– անոթայիև հիվանդությունները, վատա–նում է հիպերտոնիայով տառապողների վիճակը են)։ «Մագնիսական փոթորիկնե–րի» ժամանակ խանգարվում է ռադիոկա–պը և ըևդվզում մագնիսական սլաքը, ուս–տի մագնիսական կանխատեսումներ են արվում ինքնաթիռներն ու նավերը ապա–կողմնորոշումից ապահովելու համար։ Ե․ մ–յան ևետազոտումը հնարավորություն է տալիս կանխատեսել նան ճառագայթման վիճակը մերձերկրյա տարածությունում տիեզերական թռիչքների ծրագրման ժա–մանակ։ ՏնԷամագնիսական հետազոտու–թյունների հիման վրա կատարվում են շերտագրական համադրումներ, որոշվում երկրակեղհը կազմող բլոկների փոխա–դարձ տեղաշարժումների պարամետրերը։ Մագնիսաթելուրական զոնդումով պար–զաբանվում է Երկրի ընդերքի վիճակը։ Ե․ մ–յան ուսումնասիրման ևիմքում ընկած են մագնիսական չափումները, որոնք կատարվում են տարբեր եղանակ–ներով ու սարքերով՝ կողմնացույցով, մագնիսական թևոդոլիտով ու կշեռքով, մագնիսաչափով, Երկրի արհեստական արբանյակով։
ԵՐԿՐԻ ՍԱԿ ԵՐԵՎՈՒՅԹԻ ՃԱՌԱԳԱՅԹԱ–ՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ, ճառագայթային Էներգիայի մուտքի ն ելքի տարբերու–թյունը։ Արտահայտվում է հետհյալ հա–վասարումով․ R = Q(1–A)– Es, որտեղ Q-ն գումարային ճառագայթումն է (Երկրի մակերնույթի վրա ընկնող արեգակնային ուղղակի և ցրված ճառագայթային Էներ–գիաների գումարը), A-ն Երկրի մակերե– վույթի աւբեդոն Է, Es-ը՝ Էֆեկտիվ ճա–ռագայթումը (Երկրի մակերնույթի սե–փական ճառագայթման ն մթնոլորտի հանդիպակաց ճառագայթման կլանված մասի էներգիաների տարբերությունը)։ Ամբողջապես վերցրած երկրի մակերնույ– թի միջին տարեկան ճառագայթային հաշ–վեկշիռը դրական է՝ 72 կկաչ/աէ2, օվկիա– նոսներինը՝ 82 կկաչ/աէ2, ցամաքինը՝ 49 կկաւիսէ2։ Ամռանը Ե․ մ․ ճ․ հ․ դրական է, ձմռանը բնեռային ն բարեխառն լայ–նություններում՝ բացասական։ Ամենա–մեծ տարեկան գումարները դիտվում են Արաբական ծովի հս–ում՝ 140 կկաչխմ2, բացասականը՝ Անտարկտիդայում ն Գրեն– լանդիայում։ Ե․ մ․ ճ․ հ․ ցերեկը սովո–րաբար լինում է* դրական, գիշերը՝ բա–ցասական։ ՍՍՏՄ–ում Ե․ մ․ ճ․ հ․ ծայր հս–ում մոտ 10 կկաւիսէ2 է, Կովկասում և Միջին Ասիայում՝ 60–67 կկաւիսէ2, Երե– վանում՝ մոտ 62 կկաւիսէ2 (դեկտեմբերին4 0,4 կկաւ/utt2, հունիսին՝ 10 կկաւխմ2)։ ճառագայթման շնորհիվ ստացվող էներ–գիայի մնացորդը ծախսվում է, գլխավո–րապես, գոլորշիացման վրա ն ջերմափո–խանակության միջոցով անցնում մթնո–լորտին։ Գ․ Զուր յան
ԵՐԿՐԻ ԱԱՆԹԻԱ, Երկրի միջուկի և երկ–րակեղևի միջև գտևվող «կարծր» պատ–յանը։ Ունի շերտային կառուցվածք, բա–ժանվում է ստորին ն վերին մանթիայի։ Երկրակեղնի տակ, մայր ցամաքների սահ–մաններում մինչև 80–100 կւէ խորությու–նը ն օվկիանոսային պլատֆորմների սահ–մաններում մինչն 50 կւէ խորությունը, Ե․ մ․ պինդ սիլիկատային նյութ է և կոչվում է սուբստրատ։ Վերջինիս տակ, մինչև 400 կւէ խորություև, ևյութը կիսահեղուկ է հ կոչվում է Գութենբերգի շերտ կամ ասթենոսֆերա։ Ավելի խոր՝ մինչն 900 կւէ, սահմանազատվում է վերին մանթիայի երրորդ, ավելի խիտ շերտը (Գոլիցինի շերտ)։ Ստորին մանթիան տարածվում է 900–2900 կւէ խորություններում և համե–մատաբար համասեռ է։ Ե․ մ–ում կուտակ–ված է Երկրի զանգվածի 67% –ը ն ծավալի 83%-ը։ Ենթադրվում է, որ Ե․ մ․ հիմնա–կանում կազմված է Օ, Si, Mg և Fe տար–բեր կառուցվածքային խտության միացու–թյուններից, որոնք սինթեզվում են գեր–բարձր ճնշումների տակ։ Տես նաև Երկիր։
ԵՐԿՐԻ ՄԱՍԻՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱ–ԺԱՆՄՈՒՆՔ ՏՍՍՏ ԳԱ, կոոր– դիևացևում է Երկիրն ուսումնասիրող գի–տահետազոտական հաստատությունների աշխատանքը, առաջադրում տեսական ն տնտեսական կարնոր նշանակություն ունեցող նոր խնդիրներ։ Ստեղծվել է 1963-ին, ՏՍՍՏ ԳԱ Նախագաևության որոշմամբ։ Միավորում է երկրաբանական գիտությունների, երկրաֆիզիկայի և ին– ժեներիայի սեյսմոլոգիայի ինստ–ները, ջրային ռեսուրսների նպատակահարմար օգտագործման, սելավային պրոցեսների դեմ պայքարի, նավթագազաբերության ևեռանկարների բացահայտման, չորրոր–դական ժամանակաշրջանի երկրաբանու–թյան գիտական խորհուրդները։ Տրատա– րակում է «Գիտություններ Երկրի մասին» տեղեկագիրը։
ԵՐԿՐԻ ՄԻՋՈՒԿ, երկրագնդի կենտրոնա–կան ոլորտը։ Սկսվում է 2900 կւէ խո–րությունից և պարփակված է Երկրի ման–թիայի մեջ։ Ե․ մ–ում ամՓոփված է Երկրի զանգվածի 31,5 % –ը ն ծավալի 16 %-ը։ Այնտեղ ճնշումը 130000–4250000 ւէթն է։ Կազմված է ներքին (կորիզ) հ արտաքին միջուկներից, համապատասխանաբար1 1288 կւէ ն 3469 կւէ շառավիղներով։ Ենթա–դրվում է, որ արտաքին միջուկը կազմված է հեղուկ վիճակում գտնվող, բարձր ճընշ– ման տակ մետաղական հատկություններ ձեռք բերած երկաթի և մագնեզիումի սի–լիկատներից։ Նյութի խտությունը 9660– 12420 կգ/էՐ է։ Ներքին միջուկը պինդ է, հավանաբար երկաթի ու նիկելի խառ– նուրդ է, և ուևի 12910–19360 կգ/էէ3 խտու– թյուև։ Տես ևաև Երկիր։
ԵՐԿՐՈՐԴ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ, Նաւցաեոն III կայսեր թագավորության շրջանը (1852-ի դեկտ․ 2 – 1870-ի սեպտ․ 4) Ֆրան– սիայում։ Տաստատվել է Երկրորդ հան–րապետությունը պետ․ հհղաշրջմամբ վե–րացնելու միջոցով։ Տապալվել է 1870-ի Սեպտեմբերյան հեղափոխության (տես Սեպտեմբերյան հեղափոխություն 1870) շնորհիվ։
ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵ– ՐԱՋՄ 1939–45, միջազգային իմպերիա–լիզմի նախապատրաստած և գլխավոր ագրեսիվ պետություևների (Գերմանիա, Իտալիա ն ճապոնի ա) սանձազերծած պատերազմ։ Սկսվելով որպես իմպերիա–լիստական պատերազմ կապիտալիստա–կան պետությունների միջև, Ե․ հ․ պ․ Գեր–մանիային և ֆաշիստական խմբավորման մյուս պետություններին ընդդիմադիր երկրների համար աստիճանաբար վեր–ածվեց արդարացի, ազատագրական, հա–կաֆաշիստական պատերազմի։ Դրանում որոշիչ դեր խաղաց Սովետական Միու–թյան մուտքը պատերազմի մեջ։ Մովետա–կան ժողովուրդը հիտլերյան Գերմանիա–յի ուխտադրուժ հարձակմանը պատասխա–նեց Տայրենական մեծ պատերազմով, որը ն ապահովեց հաղթանակը ֆաշիս–տական ագրեսորների նկատմամբ։ Ե․ հ․ պ․, ինչպես և 1914–18-ի առա–ջին համաշխարհային պատերազմը, ծա–գեց գլխավոր կապիտալիստական երկըր– ների միջն իմպերիալիստական հակասու–թյունների սրման հետհանքով։ Կապիտա–լիստական պետությունների տնտ․ և քաղ․ անհավասարաչափ զարգացումը հանգեց–րեց ուժերի նոր ևարաբերակցության, որի հետնանքը եղավ ևամաշխարհային նոր պատերազմը։ Պատերազմի սանձազերծ–մանը նպաստեցին ամերիկյան ն անգլ․ մոնոպոլիաները, որոնց ֆինանսական օժանդակությամբ Գերմանիան վերա–կանգնեց իր ծանր արդյունաբերությունն ու զինված ուժերը։ Նախապատերազմյան տարիներին, ինչպես նաև Ե․ հ․ պ–ի սկզբին, Անգլիայի, Ֆրանսիայի կառավարող շըր– ջանևերը ձգտում էին ֆաշիստական ագ–րեսորներին ուղղել Սովետական Միու–թյան դեմ՝ նպատակ ունենալով ջախջա–խել աշխարհում առաջին սոցիալիստական պետությունը։ 1929–33-ի համաշխարհային տնտ․ ճըգ– նաժամով սկսվեց Ե․ հ․ պ–ի նախապատ–րաստման ժամանակաշրջանը, որը տնեց մինչև 1939-ի սեպտ․ 1-ը, երբ պայթեց պատերազմը։ 30-ական թթ․ աշխարհում ստեղծվեց պատերազմական վտանգի եր–կու գլխավոր օջախ․ Եվրոպայում՝ Գեր–մանիան, Տեռավոր Արևելքում՝ ճապո– նիան։ 1931-ին ճապոնական իմպերիա–լիստները առանց պատերազմ հայտա–րարելու ձեռնամուխ եղան Տյուսիս–Արե– վելյան Չինաստանի (Մանջուրիա) զավթ–մանը։ 1933-ին Գերմանիայում իշխանու–թյան գլուխ անցան ֆաշիստները, որոնք բացահայտորեն սկսեցին նախապատ–րաստվել աշխարհի նոր վերաբաժանմա–նը։ 1935–36-ին ֆաշիստական Իտա–լիան զավթեց Եթովպիան։ 1936-ի նոյեմբ․ 25-ին Գերմանիան և ճապոնիան կնքե–