զենքի գործադրումը հակասում էր մի–ջազգային իրավունքի նորմերին և ամենե– վին թելադրված չէր պատերազմի պահանջ–ներով։ 1945-ի օգոստ․ 9-ին Սովևաական Միությունը պատերազմի մեջ մտավ ընդ–դեմ ճապոնիայի, որը և վճռեց պատե–րազմի ելքը՝ հօգուտ դաշնակիցների (տես Սովեաւս–ճապոնական պատերազմ 1945)։ ճապոնիան դադարեցրևց դիմադրությու–նը և 1945-ի սեպտ․ 2-ին ստորագրեց ան–վերապահ կապիտուլյացիայի ակտ։ Ե․ հ․ պ․ ավարտվեց հակաֆաշիստական կոալիցիայի համաշխարհային պատմական հաղթանակով, որում գլխավոր և վճռա–կան դեր կատարեց Սովետական Միու–թյունը։ Ե․ հ․ պ–ի ա ր դ յ ու ն ք ն և ր ը։ Ե․ հ․ պ․ վիթխարի ազդեցություն ունեցավ մարդկության ճակատագրի վրա։ Նրան մասնակցեց 61 պետություն (երկրագնդի բնակչության 80% –ը)։ Զորակոչվել էր 110 մլն մարդ։ Ընդհանուր մարդկային կորուստները կազմեցին 50–55 մլն մարդ, որից 27 մլն սպանվել է ռազմաճակատնե–րում։ Ռազմ, ծախսերն ու ռազմ, վնասը կազմեց 4 տրիլիոն դոլլար։ Նյութական ծախսերը հասան պատերազմող երկրների ազգային եկամտի 60–70%-ին։ Ավերվե–ցին և ոչնչացան տասնյակ հազարավոր քաղաքներ ու գյուղեր։ Տակահիտլերյան կոալիցիայի հաղթա–նակը հեղաՓոխական վերափոխություն–ներ առաջ բերեց աշխարհի շատ երկրնե– րում ու շրջաններում։ Իմպերիալիզմի և սոցիալիզմի ուժերի հարաբերակցության մեջ տեղի ունեցավ արմատական բեկում՝ հօգուտ վերջինի։ Սոցիալիզմի ուղին թևա–կոխեցին Եվրոպայի մի շարք երկրներ, ավելի քան 100 մլն բնակչությամբ։ Կազ–մավորվեց ԳԳՏ–ն՝ գերմ․ առաջին սո–ցիալիստական պետությունը։ Կապիտա–լիստական սիստեմից անջատվեցին Ասիա– յի շատ երկրներ՝ մոտ 1 մլրդ բնակչու–թյամբ։ Ավելի ուշ Ամերիկայում առաջինը սոցիալիզմի ուղին ոտք դրեց Կուբան։ Սոցիալիզմը դարձավ համաշխարհային սիստեմ4 մարդկության զարգացման վըճ– ռական գործոնը։ Պատերազմը խթանեց ազգային–ազա– տագրական շարժման զարգացումը, որը հանգեցրեց իմպերիալիզմի գաղութային սիստեմի քայքայմանը։ Ե․ հ․ պ–ից հետո ծավալված ազատագրական պայքարի շնորհիվ գաղութային լծից ազատագրվեց պատերազմի վերջում գաղութներում ապ–րող բնակչության գրեթե 97% –ը։ Զարգա– Տոկիոն ամերիկյան ավիացիայի ռմբակոծու–թյունից հետո (1945) ցող երկրների ժողովուրդները պայքարի ելան ընդդեմ նեոգաղութատիրության, հա–նուն առաջադիմության։ Տամաշխարհա– յին կոմունիստական ն բանվորական շարժումը նոր աստիճանի բարձրացավ։ Սովետական Միությունը վճռական դեր խաղաց ֆաշիստական Գերմանիայի հան–դեպ տարած ևաղթաևակում։ Մովե– տա–գերմանական ռազմաճակատում ջախ–ջախվեցին ֆաշիստական կոալիցիայի հիմնական ռազմ, ուժերը՝ 607 դիվիզիա։ Անգլո–ամերիկյան զորքերը ջախջախեցին ն գերեցին 176 դիվիզիա։ Գերմանիան Արևելյան ճակատում կորցրեց մոտ 10 մլն մարդ (ամբողջ կորուստների մոտ 77%–ը), 62 հզ․ ինքնաթիռ (62%), 56 հզ․ տանկ և գրոհիչ հրանոթ (75%), 180 հզ․ հրանոթ և ականանետ (74% j։ Ռազմ, գործողու–թյունները սովետա–գերմանական ճակա–տում տևեցին 1418 օր, Տյուսիս–աֆրիկ– յանում՝ 1068 օր, արևմւռաեվրոպականում՝ 338 օր ևն։ Ե․ հ․ պ–ին մասնակցեցին հսկայական թվով ցամաքային զորքեր, ծովային ու օդային հզոր նավատորմներ, բազմա–զան ռազմ, տեխնիկա։ Թշնամու դեմ մղվող դժվարին լարված պայքարում սովետա–կան զինված ուժերը դրսևորեցին պատե– րազմավարության մեծ վարպետություն ն մասսայական հերոսություն։ Պատե–րազմի ընթացքում առաջ եկավ սովետա–կան ականավոր զորահրամանատարների մի համաստեղություն, որոնց մեջ՝ Մովե– տական Միության մարշալներ Գ․ ժու–կովը, Ա․ Վասիլևսկին, Տ․ Բաղրամյանը, Լ․ Գովորովը, Ա․ Երյոմենկոն, Ի․ Չերն– յախովսկին, Ի․ Կոնևը, Ռ․ Մալինովսկին, Ֆ․ Տոլբուխինը, Կ․ Ռոկոսովսկին ն շատ ուրիշներ (մանրամասն տես Սովետական Միության Հայրենական մեծ պատերազմ 1941–45 հոդվածում)։ Տայաստանը և հայերը Ե․ հ․ պ–ի տարիներին։ Ի տարբերու–թյուն առաջին համաշխարհային պատե–րազմի, Ե․ հ․ պ–ի ժամանակ Տայաստանի բուն տերիտորիան զերծ մնաց պատերազ–մի արհավիրքներից, բայց հայ ժողո–վուրդը (Սովետական Միությունում, թե արտասահմանում) իր ակտիվ մասնակցու–թյունը բերեց գերմ․ ֆաշիզմի և ճապոնա–կան միլիտարիզմի դեմ մղված արդարացի պատերազմին։ Տայ ժողովրդի հիմնա–կան հատվածը, ապրելով Սովետական Տայաստանում (1․282 հզ․ մարդ, 1939) և սովետական այլ հանրապետություն–ներում (871 հզ․ մարդ, 1939), եղբայրական մյուս ժողովուրդների հետ միասին, մաս–նակցեց Սովետական Միության Տայրե–նական մեծ պատերազմին (1941–45) և իր արժանի ներդրումը կատարեց ֆաշիս–տական Գերմանիայի ու նրա դաշնակից–ների ջախջախման գործում։ Սովետա– գերմանական ռազմաճակատում պատե–րազմին մասնակցեցին ևայկ․ ազգային վեց դիվիզիաներ (89-րդ, 390-րդ, 408-րդ, 409-րդ, 261-րդ և 76-րդ), տասնյակ ևա– զարավոր հայեր գերմանա–ֆաշիստական զորքերի և ճապոնական միլիտարիստների դեմ կռվեցին սովետական բանակի այլ զորամասերի կազմում։ Տայ ռազմիկները իրենց մասնակցությունը բերեցին Մոսկ–վայի, Ղրիմի, Կովկասի ն Լենինգրադի պաշտպանական մարտերին, Մտալինգրա– դի և Կուրսկի ճակատամարտերին, Ուկ–րաինայի, Բելոռուսիայի, Մերձբալթիկայի և Արևելյան Եվրոպայի երկրների ազատա–գրմանը, Բեռլինի գրավմանն ու ճապո–նական սամուրայների ջախջախմանը։ Շատ հայեր (այդ թվում՝ երկու հայկ․ պարտի–զանական ստորաբաժանում՝ «Հաղթա–նակ» և Միկոյանի անվան հայկական պարտիզանական ջոկատը) մասնակցեցին Մովետական Միության օկուպացված տե–րիտորիայում ծավալված պարտիզանա–կան շարժմանը։ Տայրենական մեծ պա–տերազմի տարիներին հայ ժողովրդի զավակներից և հայաստանցիներից 103-ը արժանացան Սովետական Միության հե–րոսի, իսկ օդաչու Նելսոն Մտեվւանյանը՝ կրկնակի հերոսի կոչման։ Փառքի երեք աստիճանի ասպետներ դարձան 27 հոգի։ Մոտ 70 հզ․ հայ մարտիկներ և հրամանա–տարներ պարգևատրվեցին Մովետական Միության շքանշաններով ու մեդալներով։ Սովետական զորավարների շարքում աչքի ընկան Սովետական Միության մարշալ Տ․ Բաղրամյանը, ավիացիայի մարշալ Ա․ Խանֆերյանը (Ս․ Խուդյակով), Սովե–տական Միության ծովակալ Տ․ Իսակովը, ավելի քան 60 հայ գեներալ։ Պատերազմի տարիներին Մովետական Տայաստանի Լոնդոն, հաղթանակի օրվա տոնակատա–րությունը պառլամենտի հրապարակում աշխատավորությունը ըստ ամենայնի օգ–նեց ռազմաճակատին, ժող․ տնտեսությու–նը վերակառուցվեց պատերազմի պահանջ–ներին համապատասխան, շարք մտան արդ․ նոր ձեռնարկություններ ու արտա– դրամասեր, կազմակերպվեց զենքի ու զինամթերքի արտադրություն։ Տայ աշ–խատավորների խնայողություններով ու նվիրատվությամբ պատրաստվեցին և ռազ–մաճակատ ուղարկվեցին «Տայաստանի կոլտնտեսական», «Տայաստանի կոմե–րիտական», «Սասունցի Գավիթ» տանկա–յին շարասյուները, «Սովետական Տա–յաստան» և «Տայաստանի ֆիզկուլտուր–նիկ» ավիաէսկադրիլի աները, տաք հա–գուստներ, միլիոնավոր այլ ծանրոցներ։ Պատերազմի տարիներին աշխատանքա–յին սխրանքներ կատարելու և երկրի պաշտպանական կարիքները հոգալու ևա– մար հանրապետության բանվոր դասա–կարգի, կոլտնտ․ գյուղացիության և մտա–վորականության 400 հզ․ ներկայացու–ցիչներ արժանացան Սովետական Միու–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/633
Արտաքին տեսք