թյունից։ Լայն արտոնություններ ունեին հոսպիտալիեբների (հյուրընկալներ), տամպլիերների և տևտոնյան հոգևոր աս–պետական օրդենները (միաբանություն– նեբ), որոնք անմիջական կախման մեջ էին Տռոմի պապից։ Առևտրական արտո–նություններ էին վայելում Վենետիկի, Զենովայի և իտալ․ մյուս քաղաքների առևտրականները, որոնք հաստատվել էին հիմնականում Ակրա, Ցաֆա (Տոպպև), Սիդոն, Բեյրութ, Տրիպոլի, Անտիոք նա– վաևանգիստներում։ Ե․ թ–ում աշխատավոր–ների հիմնական մասը ճորտ գյուղացի–ներն էին (գլխավորապես՝ արաբներ, հույներ և ասորիներ)։ Տարածված էր նաև ստրկությունը։ Ե․ թ․ կարևոր դեր էր խաղում Արևելքի միջազգային հարաբերություններում, որ–տեղ բախվում էին եվրոպական պետու–թյունների, Բյուզանդիայի, Կիլիկիայի հայկական պետության և մահմեդական երկրների շահերը։ Ֆեոդալական երկ–պառակությունները, ասպետների սակա–վաթի վությունը, խաչակիրների կռիվները միմյանց, ինչպես նաև Եգիպտոսի, սևլ– ջուկևերի ու Բյուզանդիայի դեմ, եվրոպա–կան պետությունների տևական օգնու–թյան բացակայություևը, իտալ․ առնտրա– կանների մրցակցությունը խիստ թուլաց–րել են Ե․ թ,։ 1187-ին Եգիպտոսի սուլթան Սալահեդդինը գրավել է Երուսաղեմը և Ե․ թ–յան զգալի մասը։ 1229-ին Ֆրիդրիխ II Շտաուֆենը ժամանակավորապես վերականգնել է Ե․ թ․, սակայն 1244-ին եգիպտական զորքը դարձյալ գրավել է Երուսաղեմը, իսկ 1291-ին՝ Ե․ թ–յան վեր–ջին հենակետ Ակրան։ Ե․ թ–յան հարաբերությունները Կիլի– կիայի հայկական պետության հետ տար–բեր ժամանակներում տարբեր են եղել։ Կիլիկիայի հայ իշխաններն իրենց նո–րաստեղծ իշխանությունն ամրապնդելու նպատակով պայքարևլ են նաև խաչակիր–ների դեմ։ Թորոս Ա իշխանը (1100–29) արքայական նշաններ է ուղարկել Երու– սաղեմի թագավոր, իր հորեղբոր փեսա Բոլդվին I-ին։ 1159-ին Բյուզանդիայի կայսր Մանուիլ I (1143–80), Կիլիկիայի իշխան Թորոս Բ (1145–69), Երուսաղեմի թագավոր Բոլդվին III (1143–62) և Ան– տիոքի իշխանը միավորվել են Տալեպի էմիր (ամիրա) Նուր Էդ–Դինի դեմ։ Թորոս Բ–ի և Երուսաղեմի թագավոր Ամալրիխի (1162–73) միջև բանակցություններ են վարվել 30 հզ․ հայերի Կիլիկիայից Պա– ղեստին գաղթեցնելու վերաբերյալ (Ե․ թ–յան ռազմ, ուժը մեծացնելու նպա–տակով)։ Գրկ․ Додю Г․, История монархических учреждений в Латино-Иерусалимском коро–левстве (1099–1296), пер․ с франц․, СПБ, 1897; Richard J․, Le royaume latin․ de Jerusalem, P*, 1953․ U% Րոոնազյան
ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԺԱՈ–ԱՆԳԱՎՈՐԱՑ ՎԱՐ–ԺԱՐԱՆ, կրոնական բարձրագույն ուսում–նական հաստատություն։ Տիմնվել է 1843-ին, Ռեմլեում, ևաջորդ տարի տեղա–փոխվել Երուսաղեմ։ Գտնվում է պատ–րիարքարանի (տևս Երուսաղեմի հայոց պատրիարքություն) տնօրինության ներ–քո։ Պատրաստում է հայ եկեղեցու հոգե– վորականներ։ Ունի երկու բաժին․ Երկ– րորդական վարժարան (4 տարի) և Ըն–ծայարան (3 տարի)։ Առաջինում դասա–վանդվում են գլխավորապես գրական– լեզվաբանական, պատմականն գիտական, երկրորդում՝ սատվւսծաբանական–եկե– ղեցական, իմսատասիրական–մեթոդա– կան առարկաներ։ Ե․ ժ․ վ․ տեղավորված է պատրիարքարանի հարակից շինու–թյուններում, որոնք կառուցվել են 1850- ական թթ․, Զաքարիա Զմյուռնիացի պատրիարքի օրոք։ 1976-ին կառուցվել է նոր ընդարձակ շևնք։ Գիշերօթիկ է, ունի շուրջ 100 աշակերտ (1977)։ Ե․ ժ․ վ․ ղեկա–վարում է տեսուչը։ Ուսուցչական կազմը բաղկացած է շուրջ 20 հոգևորականից և աշխարհականից։ Գասավանդել են՝ Ե․ Դուրյանը, Թ․ Գուշակյանը, Բ․ Կյուլե– սերյանը, Ե․ Տերտերյանը, Տ․ Ներսոյանը, Շ․ Գալուստյանը, Տ․ Օշականը, Շ․ Բեր– բերյանը, Ն․ Պողարյանը, Ե․ Տերտերյանը և ուրիշներ։
ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՏԿԱԿԱՆ ՏՊԱՐԱՆ, հայ տպագրության խոշոր կենտրոններից։ Գտնվում է Երուսաղեմի Ս․ Տակոբյանց վանքում։ Տիմնադրվել է 1833-ին, Զաքա–րիա Կոփեցու ջանքերով։ Առաջին հրա–տարակությունը փոքրիկ աղոթագիրք է։ Տրատարակություևների զգալի մասը պատմական, կրոնական, եկեղեցական և Երուսաղեմի վերաբերյալ պատմա–տե– ղագրական բնույթի է։ Այդտեղ տպագրվել են Տովհաննես Դրասխանակերտցու «Պատմութիւն»-ը (1843), Եսայի Տասան– Զալալյաևի «Պաւոմութիւն համառօտ Աղու– անից երկրին» (1868), Վարդան Արևելցու «Պաւոմութիւն թաթարաց» (1870), Գրի–գոր Դարանաղցու «ժամանակագրու–թյուններ»^ (1915), Եղիշե, Կորյուն ևն։ Թարգմանական երկերից նշանավոր են «Տամմուրապիի օրենսգիրքը» ն Ահմեդ Արապշահի «Պաւոմութիւն Լենկթիմուրայ» (1873)։ XX դ․ տպագրվել են Մ․ Օրման– յանի, Գ․ Տովսեվւյանի, Ե․ Գուրյանի, Թ․ Գուշակյանի, Տ․ Օշականի պաւռմա– բ անասի րական, գրականագիտական ուսումնասիրությունները, Ռ․ Սևակի, Գ․,Վարուժանի, Մ․ Զարիֆյանի ժողովա–ծուները։ Վերջին տարիների ևրատարա– կություններից հիշարժան են Ե․ Քյոմուրճ– յանի «Օրագրութիւն»-ը, Գրիգոր Նարե–կացու «Մատյան ողբերգության»-ը (1960, աշխարհաբարի վերածած), Ն․ Պողար– յանի «Մայր ցուցակ ձեռագրաց Մրբոց Տակոբեանց» հատորները (1966–72)։ Տրատարակում է «Սիոն» հանդեսը։ Գրկ• Թեոդիկ, Տիպ ու տառ, ԿՊ, 1912։ Նշանյան Մ․, Տպարան առաքելական աթոռոյն Ս․ Տակոբյանց, Երոաաղեմ, 1933։ Լևոնյան Գ․, Տայ գիրքը և տպագրու–թյան արվեստը, Ե․, 1958։ Տ․ Դավթյան
ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔՈՒ–ԹՅՈՒՆ, Երուսաղեմի քրիստոնեական հոգևոր հաստատություև։ Ենթարկվում է էջմիածնի Տայոց կաթողիկոսությանը։ Զբաղեցնում է հին Երուսաղեմի չորս թաղամասերից մեկը (150 հզ․ մ2 տարա–ծություն)։ Երուսաղեմում հայոց վանքեր ու եկեղեցիներ ստեղծվել են սկսած IV դարից։ Ե․ հ․ պ–յան առաջին պատրիարք Աբրահամը (VII դ․ սկիզբ – 669), միջնա–դարում ստեղծված ոչ ստուգապատում վավերագրերի համաձայն, մեկնել է Մու– համմեդ մարգարեի մոտ և նրանից ստա–ցել հավատարմագիր, որով Ե․ հ․ պ–յան և նրա հոգևոր իրավասության տակ գըտ– նըվող եթովպացիները, ղպտիներն ու ասորիները ստացել են Ս․ Տակոբի եկե–ղեցին, Քրիստոսի գերեզմանը են։ Աբրա–համը խոստացել է վճարել սահմանված սՏուրք և ենթարկվել միայն մահմեդական իշխողներին։ Այս պայմանագիրը նորոգ–վել է հետագա ժամանակներում։ 1311-ին Մարգիս պատրիարքը (1281 – 1313) Երու– սաղեմի հայոց եկեղեցին անջատել է Կի– լիկիայի կաթողիկոսությունից և Եգիպտո–սի սուլթանի հրովարտակով դարձրել անկախ։ 1664-ին Եղիազար Այնթապցին Երուսաղեմում հաստատել է էջմիածնին հակաթոռ կաթողիկոսություն, իրեն են–թարկել Թուրքիայի եկեղեցական թեմերը։ 1682-ին, Եղիազար Այնթապցու Ամե–նայն հայոց կաթողիկոս ընտրվելուց հետո, Երուսաղեմի կաթողիկոսությունը վերացվել է։ 1702-ին Կ․ Պոլսի պատրիարք Ավետիք Եվդոկացին գրավել է նաև Ե․ հ․ պ–յան աթոռը։ 1704– 15-ի ընթացքում աթոռը ձեռքից ձեռք է անցել, պատրիարքները հետապնդել են միայն անձնական նպա–տակներ։ Ե․ հ․ պ․ ընկել է ծանր պարտքե–րի տակ։ Գրիգոր Զ Շղթայակիր պատ–րիարքը (1715–49) մարել է Ե․ հ․ պ–յան պարտքերը, ձեռնամուխ եղել շինարարա–կան աշխատանքների։ 1833-ին հիմնա–դրվել է տպարան։ 1843-ին Ռեմլեում կազմակերպվել է վարժարան, որը շու–տով Փոխադրվել է Երուսաղեմ (տես նաև Երուսաղեմի ժառանգավորաց վարժա–րան)։ 1866-ին հիմնվել է Երուսաղեմի մատենադարանը, 1929-ին՝ «Կյուլպենկ– յան մատենադարանը», որը Միջին Արե– վելքի հայագիտական կարնոր կենտրոն–ներից է։ Ե․ հ․ պ–յան իրավասության տակ են գտնվում Իսրայելի և Տորդանանի հայկ․ եկեղեցիները։ Տես նաև Երուսաղե– մի Սուրբ Հակոբյանց միաբանություն։ Երուսաղեմի հայոց պատրի–արքների անվանացանկ (ըստ Մ․ Աղավնունու) Ավանդական ցուցակ Աբրահամ (638–669), Գրիգոր Եդեսացի (669 – 696), Գևորգ (696–708), Մկրտիչ (708 – 730), Տովհաննես (730–758), Ստեվւտնոս (758–774), Եղիա (774 – 797), անհայտ են, Աբրահամ (885–909), անհայտ են, Գրիգոր (981 – 1006), Արսեն (1006 – 38), Մեսրոպ (1008-ին), անհայտ են, Սիմհոն (1090-1109), Մովսես (1109-33), Եսայի (1133–52), Սահակ (1152–80), Աբրահամ Երուսաղեմցի (1 ISO- 1191), Մինաս (1191 –1205), Աբրահամ (1205 – 1218), Առաքել (1218–30), Տովհաննես Կար– նեցի (1230–38), Կարապետ Երուսաղեմցի (1238-54), ՏակՈբ (1254-81)։ Պատմական ցուցակ Սարգիս (1281 – 1313), Աստվածատուր (1313-16), Դավիթ (1316-21), Պողոս (1321- 1323), Վարդան Արևելցի (1323-32), Տով–հաննես ճյւսլին (1332–41), Բարսեղ (1341 – 1356), Գրիգոր (1356–63), Մկրտիչ (1363 – 1378), Տովհաննես Լեհացի (1378–86), Գրի–գոր Եգիպտացի (1386–91), Եսայի (1391–94), Մարտիրոս (1399-ին), Մեսրոպ (1402-ին), Սարգիս (1394–1415),Պողոս Գառնեցի (1415 – 1419), Մարտիրոս Եգիպտացի (1419–30), Մինաս (1426-ին), Եսայի (1430–31), Տով–հաննես (1431–41), Աբրահամ Եգիպտացի