Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/646

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

էՓՐԵՍ ԱՍՈՐԻ (ծն․ թ․ անհտ․, Մծբին^ 373, Եդեսիա), ասորի մատենագիր։ Տայկ․ աղբյուրներում հայտնի է նաև {սորին, Խուրին, Խուրի անուններով։ Աշխատել է Մծբինում, իսկ երբ 363-ին պարսիկները գրավել են քաղաքը, անցևլ է Եդևսիա, ուր դասավանդել է «պարսից դպրոց»-ում։ Գրել է Տին ու Նոր կտակարանների մեկ–նությունը, ճառեր, ներբողներ, քարոզ–ներ, կցուրդներ։ Ե․ Ա․ զարգացրել է ասո–րական հոգևոր բանաստեղծությունը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են քրիստոնյա հին ժողովուրդների լեզունե–րով, գրեթե ամբողջությամբ ներկայաց–ված են ևնագույն հայերեն թարգմանու–թյուններում։ «Տատիանոսի Տամաբար– բառ Ավետարանի մեկնության» զգալի մասը, «Պողոսի Թղթերի մեկնություն»-ը, 51 կցուրդ և մի քանի ճառեր պահպանվել են միայն հայերեն թարգմանությամբ։ Սրանք վաղուց դարձել են արևելագիտու–թյան ուսումնասիրության առարկա։ Տայ հոգևոր բանաստեղծությունը, ճառագրու– թյունը և, հատկապես, մեկնողական ու դավանաբանական գրականությունը կրել են Ե․ Ա–ու ազդեցությունը։ Երկ․ Սրբոյն Եփրեմի մատենագրութիւնք, հ․ 1–4, Վնտ․, 1836։ Կցուրդք Ս․ Եւիրեմի Խորին Ասորւոյ․, Վնն․, 1957։

ԵՓՐԵՍ ԻԱՆ [Դավթյան Եփրեմ Դավթի, 1868, գ․ Բարսում (այժմ՝ Ադրբ․ ՍՍՏ Շամ– խորի շրջանում) – 6․5․ 1912], հայ ֆի–դայի, 1905–11-ի իրանական հեղափոխու–թյան գործիչ։ 1880-ական թթ․ վերջերին անցել է Արևմտյան Տայաստան, մ՜իացել Մուշում, Սասանում, Վանում, Էրզրու– մում և այլուր գործող հայդուկային խմբե–րին։ 1890-ին Սարգիս Կուկունյանի խմբի արշավանքին մասնակցելու համար ձեր–բակալվել է, աքսորվել Սիբիր (1892), ապա՝ Սախալին։ 1896-ին փախել է աքսո–րից, անցել Իրան, որտևղ մտել է դաշնակ–ցության շարքերը։ 1899-ից ուսուցիչ էր Ղարադաղի Աղաղան գյուղում։ 1902-ին փոխադրվել է Թավրիզ, ապա՝ Ռեշտ, ուր ծառայել է խճուղու շինարարությունում։ Ե․ Խ․ զինվորագրվել է իրանական հակա–ֆեոդալական բուրժ․ հեղափոխությանը (տես Իրանական հեղափոխություն 1905– 1911У դառնալով նրա ականավոր կազմա–կերպիչներից ու ղեկավարներից մեկը, ժող․ հերոս Սաթթար–խանի զինակիցը։ Թեհրանի գրավումից (1909-ի հուլիսի 10) և շահի տապալումից հետո նշանակվել է իրանական ժամանակավոր կառավարու–թյան զինված ուժերի հրամանատար։ Ե․ Խ․ տվել է շուրջ 60 մեծ ու փոքր ճակա–տամարտ՝ ֆիդայիների ինտերնացիո–նալ ջոկատներով և կազմակերպված զոր–քերով հաղթել հակահեղափոխական ու միապետական ուժերին։ Իրանի կառավա–րությունը բարձր է գնահատել Ե․ խ–ի ծառայությունները սահմանադրական շարժմանը՝ նրան շնորհելով «սարդարի» (գերագույն զորահրամանատար) աստի–ճան։ Ե․ Խ–ի կապը հայ ազգային կուսակ–ցությունների, մասնավորապես, դաշնակ– ցության հետ ոչ միայն սերտ չէր, այլև հալածվել է վերջինիս կողմից։ Ե․ Խ․ որ–պես ռազմ, և հեղաՓոխական հմուտ գոր–ծիչ, ծառայել է միապետական լծից Իրանի ժողովուրդների ազատագրության գոր–ծին։ Իրանական պատմագրությունը Ե․ Խ–ին գնահատում է որպես ժամանակի առաջադեմ բուրժուա–դեմոկրատական գործիչ, ժող․ հերոս և տաղանդավոր զորա–վար։ Զոհվել է Սուրջիեի (Տամադանի մոտ) ճակատամարտում, թաղված է Թեհ– րանում, Տայկազյան (այժմ՝ Դավթյան) դպրոցի բակում։ 9–, Հարությունյան

ԵՓՐԵՍ ՎԱՐԴԱՊԵՏ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XVII դարի հայ տաղասաց։ Ունի աշխարհիկ և հոգևոր տաղեր։ Սովորել է Էջմիածնում, աշակերտել Տակոբ Դ Զու– ղայեցի կաթողիկոսին։ Եղել է Ադրիանու– պոլսի առաջնորդ։ Տայաբնակ վայրերից հավաքելով մեծ թվով տաղեր ու դրանց վրա ավելացնելով իր հեղինակություն–ները՝ կազմել է Տաղարան և արտագրել տվել 1695-ին։ Այդ Տաղարանը գտնվում է Երևանի Մևսրոպ Մաշտոցի անվ․ Մատե–նադարանում (ձեռ․ JSP 7717)։ Նրա չա–փածո հիշատակարանում (էջ 258ա–258բ) Ե․ վ․ վկայում Է, որ իր օրոք տակավին գոյատևում էին խազերով երգելու և աշա–կերտներին սովորեցնելու միջնադարյան ավանդույթները։

ԵՓՐԵՍՎԵՐԴԻ, տես էփխմերւոե։

ԵՔՍԱՐՔՈՍ, Էքսարքռս (հուն․ e|ap%og), 1․ Տին Տունաստանում պա–րախմբի (խորոս) գլխավորը, ինչպես նաև տաճարի քրմապետը։ 2․ Բյուզանդիայում IV դարում զորամասի հրամանատար, VI դարից բարձրաստիճան զինվորական–ների [այդ թվում՝ Իտալիայի (Ռավեննա– յի, 568–749 թթ․) և Տյուսիսային Աֆրի– կայի (591–698 թթ․) եքսարքաաների պե–տերի] տիտղոս։ Ե–ները դարձել են կայ–սեր տեղակալները, նրանց իշխանությու–նը տարածվել է ֆինանսների, արդարա–դատության, հանրային գործերի, սահման–ների պաշտպանության բնագավառների վրա։ Ե․ հրապարակում էր և ի կատար ածում կայսերական հրովարտակները, նշանակում քաղաքացիական, զինվորա–կան և եկեղեցական պաշտոնյաներին։ Ռավեննայի Ե․ մասնակցում էր Տռոմի պապի ընտրությանը և հաստատում այն։ X–XI դդ․ Ռավեննայի Ե–ի ֆունկցիա–ները իրագործում էր Իտալիայի կա տա–պանը (կառավարիչը)։ 3․ Եկեղեցական տիտղոս (հիշվում է V դարից)։ Տրվում Էր եկեղեցական թեմ ունեցող միտրոպոլիտ–ներին։ Ե․ էին կոչվում նաև պատրիարքի բարձրաստիճան հոգնորական ներկայա–ցուցիչները, որոնք նահանգներում նրա անունից վարում էին գերագույն եկեղե–ցական իշխանությունը։ Բյուգանդական կայսր Կոստանդին VII Ծիրանածնի ժա–մանակ (913–920, 944–959) Ե․ էր կոչվում արքունի արարողապետը։

ԵՖԻՄՈՎ Բորիս Եֆիմովիչ [ծն․ 15(28)․9․ 1900, Կին], ռուս սովետական նկարիչ։ ՍՍՏՄ Ժող․ նկարիչ (1967)։ ՍՍՏՄ գեղարվեստի ակադեմիայի թղթ–անդամ (1954)։ 1922-ից աշխատակցում է «Պրավ– դա» և «Իզվեստիա» լրագրերին, «Կրո– կոդիլ» հանդեսին։ 1966-ից՝ «Ագիտպլա– կատ» ստեղծագործական–արտադրական միավորման գլխավոր խմբագիր։ Ե–ի գոր–ծերը ամփոՓված են «Քաղաքական ծաղ–րանկարներ 1924–1934» (1935), «Ֆա–շիզմը ժողովուրդների թշնամին Է» (1937), «Տիտլերը և նրա ոհմակը» (1943), «Մի–ջազգային ռեպորտաժ» (1961), «Բորիս Եֆիմովը «Իզվեստիայում»։ Ծաղրանկար–ներ կես դարում» (1969) գրքերում։ Արժա–նացել է ՍՍՏՄ պետ․ մրցանակների (1950, 1951)։

ԵՖՐԵՍՈՎ Միխայիլ Գրիգորևիչ [27․2 (11․3)․1897, Տարասա (այժմ՝ Կալուգայի մարզում) – 19․4․1942, գ․ ժարիի մոտ (Սմոլենսկի մարզում)], սովետական զո–րապետ, գեներալ–լեյտենանտ։ ՍՄԿԿ ան–դամ 1919-ից։ Ե․ որպես 11-րդ կարմիր բա–նակի զրահագնացքի պետ մասնակցել է Ադրբեջանում, ապա որպես հրաձգային դիվիզիայի հրամանատար4 Տայաստա– նում և Վրաստանում սովետական կար–գերի հաստատմանը։ 1933-ին ավարտել է Մ․ Ֆրունզեի անվ․ ռազմական ակա–դեմիան։ Տայրենական մեծ պատերազ–մում 33-րդ բանակը Ե–ի հրամանատա–րությամբ ևերոսաբար մարտնչել է Մոսկ–վայի ճակատամարտում․ Վյազմայի հա–մար մարտերում (1942), երբ բանակն ընկել է շրջապաոման մեջ, Ե․ ղեկավարել է նրա գործողությունները, վիրավորվել և, խուսաՓելով գերի ընկնելուց, ինքնա–սպան եղել։ Թաղված է Վյազմայում, ուր նրա հիշատակին հուշարձան է կանգնեց–ված։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի 2, Աշխատանքային կարմիր դրոշի, Ադրբ․ ՍՍՏ Կարմիր դրոշի շքանշաններով։

ԵՖՐԵՍՈՎ Օլեգ Նիկոլաևիչ (ծն․ 1․ 10․ 1927, Մոսկվա), ռուս սովետական դերա–սան և ռեժիսոր։ ՌՍՖՍՏ ժող․ արտիստ (1969)։ ՍՄԿԿ անդամ 1955-ից։ 1956-ից Մոսկվայի «Սովրևմեննիկ» թատրոնի, 1970-ից՝ գեղարվեստական թատրոնի գլխավոր ռեժիսոր և դերասան։ Բեմա–դրել է Ռոզովի «Տավերժ ողջեր», Լ․ Զորի– նի «Դեկաբրիստներ», Շատրովի «Բոլ–շևիկներ» պիեսները։ Նկարահանվում է կինոյում։ Արժանացել է ՍՍՏՄ պետ․ մրցանակի (1969)։

ԵՖՐԵՅՏՈՐ (գերմ․ Gefreiter, ազատված շարքային զինվորի որոշ պարտականու–թյուններից), ջոկի հրամանատարին փո–խարինող ավագ կամ լավագույն զինվորի զինվորական կոչում։ Առաջին անգամ շնորհվել է Գերմանիայում (XVII դ․)։ Ռու–սաստանում մտցվել է 1716-ին՝ Պետրոս I-ի Զինվորական կանոնադրությամբ, սովետական բանակում՝ 1940-ի նոյեմ–բերից։ Ե․ շարքայինից անմիջապես հետո տըր– վող զինվորական կոչումն Է։ Շնորհվում է գերազանց ծառայության համար։