Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սին և պաամա–ազգագրական բնույթի այլ տեղեկություններ։ Գ․ զոհվել է Ռեշտի համար մղված կռիվներում։ Գրկ․ ժամանակագրություն Պետրոս դի Սարգիս Գիլանենցի (հրտ․ և ծանոթագր․ Գ․ Ախվերդյանի), «Կռունկ հայոց աշխարհին»․ 1863, №2–3։ ՛Հովհաննիսյան Ա․ Գ․ք Պետրոս դի Սարգիս Գիլանենց, Էջմիածին, 1916։ Լեո, Երկ․ ժող․, հ․ 3, գիրք 2, Ե․, 1973։ Патканов К․, Дневник осады Исша–ганы афганами․,․, СПБ, 1870; Арутюнян П․ Т․, Освободительное движение армян–ского народа в первой четверти XVIII века, М․, 1956; Армяно-русские отношения в пер–вой трети XVIII в․, сб․ документов, т․ 2, ч․ 2, Е․, 1967; Хачатрян А․Н․, Армян–ское войско в XVIII в․ Из истории Армяно–русского военного содружества, Е․, 1968․ Հ․ Խաչատրյան

ԳԻԼԲԵՐՏԻ ԿՂԲԻՆԵՐ (Gilbert Islands), կղզիախումբ Խաղաղ օվկիանոսի արև–մուտքում, Միկրոնեզիայում (հս․ լայնու–թյան 3°17 և հվ․ լայնության 2°38)։ Անգլ․ գաղութ Է։ Կազմված է 16 կորալյան ատոլ–ներից։ Տարածությունը՝ 260 կմ2, բնակչու–թյունը՝ 58 հզ․ (1974)։ Վարչական կենտ–րոնը՝ Տարավա։ Կլիման հասարակա–ծային է, բուսականությունը՝ թփոսոային։ Անվանումը ստացել է ի պատիվ կապիտան Զ․ Գիլբերտի, 1788-ին։

ԳԻԼԳԱՄԵՇ», մ․ թ․ ա․ III հազարամյա–կում ստեղծված ասուրա–բաբելական դյու–ցազնավեպ։ «Գ․»-ի առասպելական հե–րոսն է Գիլգամեշը (այստեղից էլ «Գ> անվանումը), որը մեկ երրորդով մարդ է, երկու երրորդով՝ աստված։ Գ․ եղբայրա–նում է վայրևնի մարդու՝ Էնկիդուի հետ ե, ձգտելով թեթևացնել մարդկանց տա–ռապանքները, նրա հևտ միասին շատ սխրանքներ է գործում՝ սպանում չարու–թյունը մարմնավորող հրեշ Խունբաբա– յին, Ուրուկի բնակչությանը ոչնչացնելու եկած երկնայիև ցուլին ևն։ Էնկիդուի մա–հից հետո Գիլգամեշը փորձում է գտնել անմահության գաղտնիքը, փոխել մարդու նախասահմանված ճակատագիրը։ Սա–կայն, զանազան դժվարություններից, ար–կածներից ու թափառումներից հետո հա–մոզվում է, որ ինքը որոնում է անհնարի–նը։ Մինչև ուշ միջնադար Մերձավոր Արե– վելքի երկրներում տարածված էիև Գիլ– գամեշին ևվիրված պատմա՜հերոսական, պատմա–դիցաբանական բնույթի ավանդու–թյուններ։ Գիլգամեշի մասին վիպերգերը սեպագրով, կավաղյուսների վրա գրի են առնվել Արևելքի չորս հին լեզուներով՝ շումերերեն, խուռիերեն, խեթևրեն և աք– քադերեն։ Առավել հին են շումերերևն գրառումները։ Պահպանվել է մ․ թ․ ա․ XXIII – XXI դդ․ Գիլգամեշի մասին աք– քադերեն էպիկական պոեմի երեք տար–բերակ։ Առավել ամբողջականը և արժե–քավորը Նինվեի տարբերակն Է։ Պոեմը գրի է առնվել 12 պնակիտների վրա։ Ցու– րաքանչյուրը մեկ դրվագ է ամփոփում։ Ըստ նախերգանքի առաջին նախադա–սության, պոեմին տրվել է «Ամեն ինչ տեսածի մասին» անվանումը։ «Գ․» ցիկ–լի շումերական առայժմ հայտնի ինքնու–րույն հինգ վիպերգերից («Գիլգամեշ և Աքքա», «Գիլգամեշն ու երկնային ցու–լը», «Գիլգամեշը, Էնկիդուն և ստորերկրյա աշխարհը», «Գիլգամեշն ու անմահների լեռը», «Գիլգամեշի մահը») գաղափարա– սյուժետային առումով աքքադական պոե–մի սկզբնաղբյուր է դիտվում «Գիլգամեշն ու անմահների լեռը»։ ժամանակին «Գ․» դյուցազնավեպի Տայաստանում տարած–ված լինելն են վկայում նրա հերոսներ Ւաւմբաբայի, Էնկիդուի՝ արևմտահայերի մոտ պահպանված անունները՝ իյուբա– բուկ, Խուպապուկ, Տեռնիտյու, Տեոնտու (Տեռնդու) ձևերով («Պատմություն Ան– թեպի հայոց» գավառական բառարան)։ Որոշակիորեն հիմնավոր է թվում Տորք Անգեղի մասին Մովսես իյորենացու ավան– ղած առասպելի և «Գ․» դյուցազնավեպի սերտ առնչության մասին կարծիքը։ «Գ․» դյուցազնավեպը նշանակալից է որպես աշխարևում առաջին քաղաքակրթու–թյուններից մեկի գեղարվեստա–փիլի– սոփայական մտքի բարձրագույն նվա–ճում։ Գրկ․ Գիլգամեշ (Տին Արևելքի դյուցազնա–վեպ), Ե․, 1963։ Эпос о Гильгамеше, пер․ с аккадского, М․–JI․, 1961; Шумерский герои–ческий эпос, «Вестник древней истории», 1964, No з_4․

ԳԻԼԳՈՒԴ (Gielgud) Զոն Արթուր (ծն․ 14․4, 1904, Լոնդոն), անգլիացի դերասան և ռեժիսոր։ Բեմ է բարձրացել 1921-ին։ Լոն–դոնի «Օլդ Վիկ», «Լիցեյում», «Արքայա–կան», Օքսֆորդի «Փլեյհաուս», Ստրադ– ֆորդի «Շեքսպիրյան Մեմորիալ» և այլ թատրոններում բեմադրել ու խաղացել է հիմնականում Շեքսպիրի ողբերգություն–ներն ու կատակերգությունները, նաև Ա․ Չեխովի դրամաները («ճայ», «Բալե–նու այգին»)։ 9․ Գիլգուդը Համլեաի դերում (Շեքսպիրի «^տամ– լեւո*, 1939)

ԳԻԼԴԻԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ, տարրական դպրոցներ, որ ստեղծվել են XIII – XIV դա–րերում, Արևմտյան Եվրոպայի քաղաքնե–րում, վաճառականների միավորման՝ գիչ– դքւաների կողմից։ Մինչ այդ գոյություն ունեցող եկեղեցական դպրոցները, որ–տեղ գլխավոր ուշադրությունը դարձվում Էր դավանաբանության և եկեղեցական երաժշտության դասավանդմանը, չէին բա–վարարում ձևավորվող վաճառականու–թյանը։ Գ․ դ–ում կարևոր տեղ էր հատ–կացված մայրենի լեզվի և թվաբանու–թյան դասավանդմանը, որոշ բարձր տի–պի Գ․ դ–ում անցնում էին նաև քերակա–նություն, երկրաչափություն, ճարտասա–նության տարրեր։ Գ․ դ․ վճարովի էիև, սովորում էին ունևորների երեխաները։ XV–XVI դդ․, գիլդիաների թուլացումից հետո, Գ․ դ․ անցան քաղաքային վարչու–թյունների տնօրինությանը։

ԳԻԼԴԻԱՆԵՐ (հին գերմ․ Gilde – ընկե–րություն, միավորում), Եվրոպայում վաղ միջնադարում կազմակերպվում էիև զա– նազան միություններ, ընկերություններ (կրռնական, քաղաքական ևն), վաճառա–կանների միավորումներ։ Ֆեոդալական Եվրոպայի քաղաքների զարգացման (XI դ․ վերջ) ժամանակաշրջանում բնակչության աճին զուգընթաց խորանում էր մասնա–գիտական և սոցիալական շերտավորու–մը, ծաղկում միջքաղաքային և միջազգա–յին առևտուրը։ Արհեստավորները ստեղ–ծել են իրենց համքարությունները (XII – XIII դդ․), իսկ վաճառականները միա–վորվել Գ–ում՝ պաշտպանելով իրենց դա–սային արտոնությունները ընդդեմ ֆեո–դալների, ապա՝ համքարությունների։ Գ․ հսկել են ապրանքների անվտանգ առաք–մանը, առևտրական կենտրոններում հիմ–նել իջևանատներ, կազմակերպել տոնա–վաճառներ և, ձեռք բերելով իրավական ու մաքսային արտոնություններ, շահա–վետ իրացրել ապրանքները։ Տաճախ Գ․ ստեղծել են նույնատեսակ ապրանք վա–ճառող առևտրականները։ ժամանակի ըն–թացքում Գ․ մտնելու հնարավորությունը սաևմանափակվեց։ Միապետությունն ավե–լի ամրապնդևց գիլդիական վաճառակա–նության արտոնությունները՝ առևտրա– կաևների մեկնումը տերունական կալ–վածքներից սահմանափակելու նպատա–կով։ XII–XV դդ․ առևտրական Գ․ տոն էին տալիս արևմտա–եվրոպական քա–ղաքների տնտ․ քաղաքականությանը։ Ռուսաստանում վաճառականական ընկե–րությունները հայտնի են XII դարից, բայց «Գ․» տերմինն առաջին անգամ ևի– շատակվում է 1719-ին։ Կապիտալիզմի զարգացմամբ Գ–ի դերն ընկավ։ Տայ սա–տանում գոյություն են ունեցել վաճառա–կանական համքարություններ, որոնք կար–գավորում էիև առևտուրը ինչպես բուն Տայաստանում, այնպես էլ նրա սահման–ներից դուրս։ Բացի տեղական իշխանու–թյուններից ու համապատասխան մարմին–ներից համքարությունների կյանքում ակ–տիվ դեր էին խաղում հայոց պատրիար–քարանները, որոնց կարգադրություննե–րը պարտադիր էին բոլոր վաճառական–ների և արևեսաավորների համար։ Գ․ վերջնականապես վերացան ֆեոդալիզմի մնացուկների հաղթահարմամբ։ Գրկ․ Дживелегов А․ К․, Торговля на Западе в средние века, СПБ, 1904․

ԳԻԼԵԼՍ Էմիլ Գրիգորևիչ [ծն․ 6 (19)․10․ 1916, Օդեսա], սովետական դաշնակա– հար։ ՍՍՏՄ ժող․ արտիստ (1954)։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ 1935-ին ավարտել է Օդեսայի կոնսերվատորիան, 1938-ին՝ Մոսկվայի կոնսերվատորիայի բարձ–րագույն վարպետության դպրոցը։ 1936-ից դասավանդում է Մոսկվայի կոնսերվա–տորիայում։ Վիեննայում (1936, 2-րդ մըր– ցանակ) և Բրյոաելում (1938, Իզաիի անվ․ 1-ին մրցանակ) կայացած միջազգային մրցանակաբաշխությունների դափնեկիր է։ 1946-ին արժանացել է ՍՍՏՄ պետ․ մըր– ցանակի, 1962-ին՝ լենինյան մրցանակի, 1976-ին՝ սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման։

ԳԻԼԻՈՏԻՆ (ֆրանս․ guillotine), մահա–պատիժը (դատապարտյալի գլխատում) իրագործելու սարք, որը մտցվել է Ֆրան– սիայում ֆրանս․ մեծ հեղափոխության շրջանում, բժիշկ ժ․ Գիլյոտենի (Guillo-