հբամանաաար), 1203-ին՝ մանդատոր– թախուցեսի (արքունի կնքապահ և թա–գուհու թիկևազորի պհա) պաշտոնները՝ դառնալով պետության առավել ազդեցիկ դեմքը։ Տրապարակել է արքայական հրա–մանագրերն ու կարգադրությունները, գըլ~ խավորել բոլոր արշավանքներն ու պա–տերազմները՝ վերջիններիս ժամանակ թագուևուց ստանալով նաև արքայական դրոշը։ Որպես ամիրսպասալար U ման– դատորթուխուցես, ուներ մշտական բնա–կատեղի՝ Լոռի քաղաքը։ Գլխավորելով եայ–վրացական միացյալ բանակը՝ Զ․ Բ Մ․ եղբոր՝ Իվանե Ա աթաբեկի հետ ավելի քան քսան տարի շարունակ ազատագրա–կան կռիվներ է մղել Տայաստանի կևնտ– րոնական ու հվ․ շրջաններում որջացած սելջուկյան ամիրայությունների դեմ։ 1195-ի Շամքորի ճակատամարտում հաղ–թել է Ելակուզյաններին, 1196-ին գրավել Ամբերդը, 1199-ին՝ Անին, 1201-ին՝ Բըջ– նին, 1203-ին՝ Դվինը, նույն թվին փայլուն հաղթանակ տարել Բասենում, 1206–07-ին ագատագրևլ Կարսը, այնուհետև՝ Սուր– մալուն, Բագրևտնդը, Նախճավանը, 1208–09-ին՝ Մանազկերտն ու Արճեշը, 1209–ի վերջին պաշարել էյուբյանների կենտրոն Խլաթը և 1210-ին 30-ամյա հաշ–տության պայմանագիր կնքել նրանց հետ։ 1210–11-ին մեծ արշավանք է կատարել Ատրպատական՝ գրավելով Մարանդը, Թավրիգը, Ղազվինը ևն։ Այս կռիվների հետևանքով ազատագրվել է հս–արլ․ Հա–յաստանի մեծագույն մասը, հիմնվել Զա– քարյանների իշխանությունը, իսկ Կա–բինի և Երզնկայի ամիրաները դարձել են Թամար թագուհու հարկատուներ։ Զ․ £ Մ․ հովանավորել է նաև խաղաղ շինարարա–կան աշխատանքները։ Վերականգնվել են ավերված քաղաքներն ու գյուղերը, կա–ռուցվել ջրանցքներ, կամուրջներ, ճանա–պարհներ ևն։ Զ․ Բ Մ․ խոշոր հեղինակու–թյուն է վայելել նաև Կիլիկյան Տայաս– տանում։ Դավանաբանական հարցերի կա–պակցությամբ բանակցություններ է վա–րել Լևոն Բ–ի հետ, նախաձեռնել ու հրա– վիրել Լոռու (1205) և Անիի (1207) ժողով– նեբը ևն։ Զ․ Բ Մ–ի այս ձեռնարկումներին իր հորդորներով ու խորհուրդներով մեծ օգնություն է ցույց տվել նրա հոգևոր հայր Մխիթար Գոշը։ Ազատագրված Հայաս–տանի տարածքում կազմավորված հայկ․ վասալական իշխանություններն իրենց սյուզերեն՝ «պարոն» կամ «պարոն Տայոց» են ճանաչել Զ․ Բ Մ–ին։ Շիրակը ն հարևան գավառները դարձել են Զ․ Բ Մ–ի և նրա ևաջորդների տոհմական սեփականությու–նը, իսկ Բագրատունյաց Տայաստանի մայրաքաղաք Անին՝ նրա աթոռանիստը։ Զ․ Բ Մ–ին է անցևլ հայ Բագրատունինե– րի «շահնշահ» տիտղոսը։ Անվանվել է նան «թագավոր հայոց», «կեսարոս», «ինքնա–կալ» կամ «մանդատորթուխուցես, ամիր– սպասալար Տայոց ն Վրաց, շահնշահ Զ աք արիա»։ Մահացել է հիվանդությու–նից և թաղվել Սաևահնի վանքի՝ Զւսքար– յանների տոհմական դամբարանում։ Տա– ռիճի վանքում պահպանվել է Զ․ Բ Մ․ ն Իվանե Ա եղբայրների բարձրաքանդակը։ Գրկ․ Մելիքս եթ Բեկ Լ․, Վրաց աղ–բյուրները Հայաստանի և հայերի մասին, հ․ 2, Ե․, 1936։ Կիրակոս Գանձտ– 43, ԼԱԼ III ^ատոր կ և ց ի, Պատմություն Տայոց, Ե․, 1961։ Երե մ յան Ս․, Ամիրսպասալար Զաքարիա Երկայնաբազուկ, Ե․, 1944։ Ս․ ԵրեԱյան
ԶԱՔԱՐԻԱ Ա ՁԱԳԵՑԻ (ծն․ թ․ անհտ․- 876), Տայոց կաթողիկոս 855-ից։ Տաջոր– դել է Հովհաննես Դ Ովայեցուն։ Ընտրվել է առանց եկեղեցական կարգ ունենալու։ Զ․ Ա Զ․ ձգտել է վերականգնել հայկ․ պետականությունը։ Պոլսի պատրիարք Փոտին (վերջինս հալածել է Բյուզանդիա– յում ապրող հայերին) հղած իր նամա–կում պաշտպանել է հայ եկեղեցու դավա–նանքը։ Ի պատասխան Փոտի թղթի, Զ․ Ա Զ․ 862-ին Շիրակավանում հրավիրել է ժողով, որը մերժել է Փոտի պատճառաբա– նությունևերը։ Գրել է ճառեր, քարոզներ և ևկեղեցական երկերի մեկնությունևեր։
ԶԱՔԱՐԻԱ Ա ՍԵՖԵԴԻՆՅԱՆ (ծն․ թ․ անհտ․– 1336), Աղթամարի կաթողիկոս 1296-ից։ Տաջորդել է եղբորը՝ Ստեփա– նոս Գին։ 1303-ին ընդօրինակել է տվել Թովմա Արծրունու և Անանունի «Պատմու– թիւն Տանն Արծրունեաց» երկը։ 1318-ին նրա ջանքերով թեթևացել եև հոգևորակա–նության վրա դրված հարկերը։ Լիմ կղզում կառուցել է տվել Ս․ Գհորգ եկեղեցին, Արճեշ քաղաքում՝ Մատղավանքը, Աղթա– մարում՝ երկու ժամատուն։ 1336-ին նրա ջանքերով չի իրագործվել քրիստոնեական եկեղեցիները քանդևլու վերաբերյալ մոն–ղոլական խան Ալիի որոշումը։ Գբկ* Թովմա Արծբունի, Պատմու– թիւն Տանն Արծրունեաց, ՍՊԲ, 1887; ԺԴ դա–րի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, կազմ․ Լ․ Ս․ Խաչիկյան, Ե․, 1950։
ԶԱՔԱՐԻԱ ԱԳՈՒԼԵՑԻ (1630, Ագուլիս – 1691), հայ ճանապարհորդ, վաճառական։ 1647–81-ին, առնտրական գործունեու–թյան ընթացքում, եղել է Իրանում, Թուր– քիայում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Տոլանդիայում, ճանա–պարհորդությունները նկարագրել «Օրա–գրական (ժամանակագրություն) Զաքա– րիայ Աղամիրեան (գրեալ) յԱգուլիս և յայլ և յայլ քաղաքս (Եւրոպիոյ և Ասիոյ) սկսեալ ի ՌՃ․ԶՂ․ (1647) թուակաևէ Տայոց ց ՌՃ․ԺԳ (1664) թիւն» [կարմիր թանաքով ավելացված է4 ՌՃ․ԼԳ (1684)] «օրագրում» («դաֆթարում»), որը գրված է ժամանակի խոսակցական լեզվով։ Զ․ Ա․ տեղեկու–թյուններ է տալիս XVII դ․ 2-րդ կեսի Տա–յաստանի, հարնան ն եվրոպական մի շարք երկրների բնության, բնակչության, ցամաքային և ծովային ճանապարհների, ներքին և միջազգային՝առևտրի, աևտ․ և քաղ․ կյանքի տարբեր բնագավառների, Տայաստանում գյուղական համայնքի կա–ռուցվածքի, ներքին ևակասությ անների, համայնքից պետ․ ու կալվածատիրական հարկևրի գանձման ձևերի, վարչական կառուցվածքի, ժող․ հուզումների, խանե– րի կողմից բնակչության հարստահարման վերաբերյալ։ Նշում է մթերքների մանրա–ծախ և մեծածախ գները, որոնք գաղափար են տալիս բնակչության կենսամակարդա–կի մասին։ Տեղեկություններ է հադորդում դրամաևատման ․ համակարգի, XVII դ․ 2-րդ կեսին իրանում շրջանառության մեջ գտնվող արծաթե դրամների միջին քաշի և դրանց մոտավոր կուրսի վերաբերյալ։ Զ․ Ա–ու անձնական և ընտանեկան կյան–քի նկարագրությունը օգնում է պարզելու ժամանակի կենցաղի վերաբերյալ տար–բեր մանրամասնություններ։ Օրագրում հիշատակված վարչական, ֆինանսական և հարկային տերմինների մեծ մասը ևա– մապատասխանում է նույն ժամանակի պարսկալեզու աղբյուրներում և պաշտո– նական վավերագրերում հիշվող տերմին–ներին, օգնում ճշտելու դրանց իմաստն ու կիրառությունը։ Երկ․ Զաքաբիա Ագուլեցու Օրա–գրությունը, Ե․, 1938։ ․ Տ․ Փափազյան, Ա․ Ասչանյան
ԶԱՔԱՐԻԱ ԱՂԹԱՍԱՐՑԻ, Զ Ш ք ա ր և (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), հայ մանրանկա–րիչ, գրիչ, Վասպուրականի մանրանկար՜ չության դպրոցի, ներկայացուցիչ։ Ստեղ– ծագործել է XIV դ․ 2-րդ կեսին, Աղթամար կղզում։ Նրան անվանել են «վարպետ գրագիր», «փիլիսոփա»։ Զբաղվել է նաև երաժշտությամբ։ 1355–1403-ին ըևդօրի– ևակել և պատկերազարդել է բազմաթիվ Զաքարիա Աղթամարցի․ «Դժոխքի ավե–րումը» և «Տարու– թյուն», մանրանը– կար 1357-ին Աղ– թամարում պատ–կերազարդված Ավետարանից (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեո․ JSS 5332) ձեռագրեր, որոնցից 14-ը գտնվում են Երնանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատե–նադարանում։ Զ․ Ա․ հայկ․ մանրանկար–չության այսպես կոչված «ժողովրդական ուղղության» նշանավոր դեմքերից է։ Օգտը– վել է ինչպես պարականոն, այնպես էւ ժողովրդական–կենցաղային մոտիվնե–րից ու ձներից։ Տատկապես ուշագրավ են ձեռագրերում հանդիպող դիմանկարները*․ Նրա արվեստին բնորոշ են գծի պայմա–նական կերպավորումն ու մաքուր գունա– հատվածների դաշնությունը, զարդևրի ն գեղագրության միասնությունը, դեկորա–տիվ արտահայտչականությունը։ Տ․ Հակոբյան
ԶԱՔԱՐԻԱ ԱՎԱՆՑԻ, Զաքարիա Նկարող (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), հայ մանրանկարիչ։ Վասպուրւսկանի ման–րանկարչության դպրոցի վերջին ներկա–յացուցիչներից։ Ստևղծագործել է XVI դ․ վերջին ն XVII դ․ սկզբին՝ Վասպուրակա– նի Ավանց գյուղում։ Եղել է նան գրիչ և կազմարար։ Մաևրանկարչության արվես–տը սովորել է նկարիչ Տակոբ Զուղայեցու մոտ։ Ունեցել է մի շարք աշակերտներ։ Երևաևի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենա–դարանում պահպանվում է Զ․ Ա–ու վեց ձեռագիր։ Նրա արվեստին բնորոշ են պատկևրագրության տեղական հին ավան–դույթների և նոր միտումների համադրու–մը, մոտիվների և ձևերի փոքր–ինչ ծանրա–բեռնվածությունը։ Խիստ գունահարաբե– րումները և հատկապես հստակ ուրվա–գծերը նպաստել են ձեռագիր–գրքի պատ–