Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Վամպում․ թելերի վրա խեցիների հորինվածք՝ որոշ իմաստավորումով թյունը մի համակարգ է, որի միավորնե–րը (պայմանական նշանները) հիմնա–կանում արտահայտում են բառ (բառի–մաստ) կամ նրա իմաստակիր որևէ մաս։ Մյուս երկու համակարգերի միավորները կապված են խոսքի արտասանական տար–րերի հետ։ Բոլոր գրատեսակներն էլ․ ուրույն արտահայտություն տալով ձայ–նական, ականջով ընկալվող խոսքին, հնարավորին չափ ընդլայնում են մարդ–կային հաղորդակցման ոլորտը, չեզոքաց–նում բանավոր խոսքի կիրառությանը բնորոշ առանձին սահմանափակություն–ներ։ Իբրև մշակութային երևույթ, բանավոր հաղորդակցության համեմատությամբ, Գ․ երևան է եկել ավելի ուշ։ Տաղորդակցման աճող պահանջներին համապատասխան՝ այն սկզբնավորվել կարող էր հասարա–կական նկատելի վերելք ապրած ժողո– վուրդների մեջ։ Բնականաբար, մարդիկ նախապես օգտվել են պարզունակ գրա– տեսակներից, իսկ ավելի վաղ՝ այդ նպա–տակով գործածել են «իմաստավորված» առարկաներ, օրինակ, հնդկացիական որոշ ցեղերի վամպումները (թելերի վրա գունավոր խեցիներից որոշակի իմաստա–վորումով հորինվածք), պերուացի ների կիպուն (պարանի վրա հանգուցավոր թե–լերի4 որոշակի իմաստավորում ունեցող հորինվածք), ավստրալիական ու աֆրի– կյան ցեղերի յուրովի ձևավորված ձողիկ–ները։ Պատկերագրությունը պատմակա–նորեն նախորդում է մյուս գրատեսակ– ներին։ Այն օգտագործել են, օրինակ, հին եգիպտացիները, Մերձավոր Արևելքի որոշ ժողովուրդներ, հին չինացիները, ամերիկ–յան հնդկացիական ցեղերը, էսկիմոսնե–րը, Տայաստանի նախաբնիկները։ Պատ–կերագրությունը նախապես ձնավորվել և զարգացման ուրույն, անկախ ընթացք է ստացել նկարչական արվեստին զուգա–հեռ։ Գաղափարագրությունը շատ դեպ–քերում հենց պատկերագրության բնական զարգացման, նրա մշակման ու կատա–րելագործման արդյունքն է։ Այդ պատ–ճառով գաղափարագրությունն առավել տարածված է եղել պատկերագրության հին օջախներում (Եգիպտոս, Չինաստան)։ Տնչյունագրությունը (տառահնչյունային այբուբենը) ըստ էության սերում է գա–ղափարագրությունից, իսկ վանկագրու–թյունը ինքնատիպ գրային հորինվածք է և տարածված է եղել առանձին ժողովուրդ– եերի մեջ։ Բնորոշ վանկագիր է հնդկական դևանագարի գրատեսակը․ վանկագրու–թյան տարրեր կան ճապոնական այբու–բենում։ Ծագումնաբանս]զան առնչակցու–թյունների առկայության պատճառով նա–խորդ զրատեսակների առանձին տարրեր երևան են եկել հաջորդ համակարգում (պատկերագրության առանձին տարրեր՝ գաղավւարագրության մեջ, գաղափարա– գրինը՝ հնչյունագրության մեջ)։ Ուրեմն, տիպաբանական առումով կ՜ատարելապես անխառն գրային համակարգեր չկան։ Տնչյունագրությունը (տառահնչյունային այբուբենը) սեմական ծագում ունի։ Գրե– թև բոլոր տառագիր այբուբենները սե–մական բաղաձայևագրի հետագա տար–բեր ձևափոխություններն են։ Փյունիկե–ցիներից Գ․ անցել է հույներին, հույնե–րից՝ հռոմեացիներին, ըստ էության՝ նաև հայերին (տես Հայկական գիր)։ Մեկ այլ շառավղով սեմական Գ․ թափանցել է Արևելք, Տնդկաստան, Տարավ–Արևելյան Ասիայի խորքերը, մեկ ուրիշով՝ Արևելյան Աֆրիկա, ապա աշխարհամասի այլ վայ–րեր։

  • <-•-r+i- V–-

chi^btVcH; D Հայկական գրի նոտրգիր գրատեստկի մի նմուշ, XVII դ․ ժամանակագրական առումով առավել հնություն կամ հնագույն վկայություն ունեն եգիպտական (մ․ թ․ ա․ IV հազարա–մյակի երկրորդ կես), շումերական (գրեթե նույնքան հին), էլամական (մ․ թ․ ա․ III հազարամյակ), նախահնդկական (գրեթե նույնքան հին), կրետական (մ․ թ․ ա․ II հազարամյակ), չինական (մ․ թ․ ա․ II հազարամյակից մինչև մ․ թ․) Գ–երը։ Մինչև թղթի հայտնադործումը որպես գրանյութ ծառայել են պապիրուսը, կավե սալիկները, մետաղյա կամ փայտյա տախ–տակները, արմավենու տերևները, մագա–ղաթը ևն։ Ցուրաքանչյուր ժողովուրդ, որոշ հանգամանքներից ելնելով և իր պայման–ներին համեմատ, նախընտրել է դրանցից որևէ մեկը։ Այսպես՝ սեպագիր (բևեռա–գիր) նշաններն ավելի ամուր նստվածք Լատինական գրի նմուշներ․ 1․ հիմնական (մոնումենտալ) գիր, II դ․, 2․ ունցիալային գիր, 3․ կիսաունցիալային գիր, V դ․, 4․ կարո– լինգյան մինուսկուլ, 5․ գոթական գիր, 6․ հու–մանիստական գիր, XV դ․ են ունեցել քարի և աղյուսի վրա։ ժամա–նակակից լեզուների համար առավել գործածական են լատինական, արաբ․, ռուս, (սլավ․) և հնդ․ գրատեսակները։ Սովետական Միության մեջ էստոնացի–ները, լատվիացիները գործածում են լա–տինական, մնացածները՝ ռուս, գրատե– սակներ, բացի հայերից ու վրացիներից, որոնց գրատեսակներն ինքնատիպ են։ Գյւկ․ Լոուկոտկա Չ․, Գրի զարգացու–մը, Ե․, 1955։ Дирингер Д․, Алфавит, пер․ с англ․, М․, 1963․ Տես նաև Հայկական գիր հոդվածի գրականությունը։ Հ․ Պեարոսյան

ԳԻՐԵՅՆԵՐ, Ղրիմի խաների դինաստիա (XV–XVIII դարերում)։ Տիմնել է Տաջի– Գիրեյը (մահ․ 1466)։ Գ–ի ժամանակ Ղրի–մի խանությունը անկախացել է (1449) Ոսկե Տորդայից։ Տաջի–Գիրեյի որդու՝ Մենգլի–Գիրեյից սկսած (1475-ից) Ղրիմի խաները եղել են Թուրքիայի վասալը։ XVI–XVIII դդ․ Գ․ հաճախակի կողոպտիչ արշավանքներ են կազմակերպել Ուկրաի–նայի, Լեհաստանի, Մոլդավիայի վրա։ 1571-ին Դևլեթ–Գիրեյի զորքերը հրդեհել